Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց գեներալ Դավիթ Մանուկյանի՝ Բաքվի բանտից իրեն ուղղված հարցերին

Օգոստոս 24,2026 15:40 Share

Ազգային ժողովի նիստում կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանը Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Բաքվի բանտից գեներալ Դավիթ Մանուկյանի բարձրաձայնած հարցերի մասին։

Նա միացրեց Դավիթ Մանուկյանի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված տեքստի ձայնագրությունը, որտեղ նշվում է․ «Այս պահին խոսքս ուղղում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանին՝ մեզ առաջադրված կեղծ մեղադրանքներից մեկի՝ այս երկրի քրեական օրենսգրքի 100.1, 100.2 հոդվածների մասով՝ 2020 թվականի սեպտեմբերին ագրեսիվ պատերազմի պլանավորման, նախապատրաստման եւ վարման ձեւակերպումով, չնայած մեր բերած բոլոր անհերքելի ապացույցներին եւ փաստերին։ Դրանից բացի, այն տեղի է ունեցել միջազգային հանրության բաց տեսադաշտում։ Բայց եւ այնպես, քանի որ դուք եղել եք Հայաստանի Հանրապետության այն ժամանակ վարչապետը եւ միաժամանակ գերագույն հրամանատարը, իսկ պատերազմի պլանավորումը սկսվում է հենց այդ օղակից, հորդորում եմ կոնկրետ այդ մեղադրանքների մասով հանրային ներկայությամբ արտահայտել ձեր դիրքորոշումը»։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց․ «Քանի որ պարոն Մանուկյանը գտնվում է անազատության մեջ եւ ես չգիտեմ, թե ինչ պայմաններում է եւ ինչպես է այդ հարցը փոխանցել, մեր խնդիրը պարոն Մանուկյանի՝ Ադրբեջանից հղված հարցին պատասխանելը չէ։ Իմ խնդիրն է ու մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ պարոն Մանուկյանը եւ մեր մյուս հայրենակիցները վերադառնան Հայաստան։ Եվ մենք առերես հանդիպելու եւ իրենց կողմից առաջադրվող հարցերին ոչ թե միջնորդավորված, այլ ուղիղ առերես պատասխանենք։ Մենք հետապնդում ենք այդ խնդիրը, ոչ թե նրանց հետ հեռակա հարցուպատասխանի մեջ մտնելը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Սյուզաննա Ավետիսյանը միացրեց ձայնագրության շարունակությունը, որտեղ Դավիթ Մանուկյանն ասում է․ «Չարձագանքելու դեպքում կնշանակի, որ համաձայն եք կեղծ առաջ քաշված մեղադրանքներին՝ մեղսակից դարձնելով ոչ միայն ձեզ, այլեւ ողջ հայ ժողովրդին»։

Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31