Կառավարության գործունեության ծրագիրը ներկայացնող Նիկոլ Փաշինյանը ազդարարում է, որ այլեւս Հայաստանի Չորրորդ հանրապետություն է։ Ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանը այդպիսով սկսում է Հինգերորդի «ցրցամը»։
Հանրապետությունների «թվաբանությունը» նրա համար քաղաքական աճպարարության տարր է, որի միջոցով փորձում է ծնունդով քողարկել այն, ինչ «սպանել» է գործով կամ իր քաղաքականությամբ։ Նա սպանել է այն հանրապետությունը, որում «քայլեց» ու եկավ իշխանության, եւ որի առնչությամբ էր հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»։ Հիմա չկա թե Արցախը, թե Հայաստանը։
Հիմա Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ «Չորրորդ հանրապետություն է այլեւս, եւ վերջ»։ Բառացի չի ասում այդպես, բայց նույնն է իմաստը եւ տրամաբանությունը։ Իսկ դա նշանակում է, որ մեծ հավանականությամբ նույնն է լինելու հետեւանքը։ Այսինքն, ոչ թե լինելու է Հայաստանի նոր հանրապետություն, այլ դե ֆակտո չի լինելու Հայաստանի Հանրապետություն։ Լինելու է պետություն, որը մոդելավորողը ոչ թե Հայաստանի կառավարությունն է, այլ Ադրբեջանը։
Դա է թույլ տալիս հայտնել մտավախություն, որ իքս ժամանակ անց, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական կենսունակությունը կամ «մեռելածին» քաղաքականությունը քողարկելու համար անհրաժեշտ կհամարի հայտարարել Հինգերորդ հանրապետության ծնունդ, ասելով, օրինակ, որ արագ փոփոխվող աշխարհում պետք է արագորեն փոխել նաեւ Հայաստանի Հանրապետության համարակալումը։
Կարդացեք նաև
Գործնականում, սակայն, Նիկոլ Փաշինյանի լեզվաքաղաքական աճպարարությունը չէ խնդիրը, որ կանգնած է Հայաստանի հանրության, ու թերեւս ամբողջ հայության առաջ՝ որպես հայկական պետականության հիմնարար շահառուների։ Խնդիրը՝ Նիկոլ Փաշինյանի եւ նրա առաջնորդած ուժի «թվաբանական» հնարքներին չտրվելն ու դրանցով չապրելն է, այլ Հայաստանի Հանրապետության եւ իրապես փոխվող աշխարհի փոխհարաբերության կոնցեպտուալ այլընտրանքներ մշակելը։ Դա կարեւոր է, ցույց տալու համար, որ Հայաստանում պետականության համարակալումը չէ հանրային ու վերնախավային ինտելեկտի առաստաղը։
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ




















































Մարդուն կամ ազգը ոչնչացնելու համար այլասերված ուժերը մի շատ արդյունավետ սկզբունք ունեն՝ մարդուն կամ ազգը սկզբից այլասերում են, եթե այլասերվեց՝ ոչնչացնում են, թե չայլասերվեց, ձեռք չեն տալիս՝ շառից փորձանքից հեռու: Մենք մեր կամ այլ պետության ղեկավարին սուբյեկտի տեղ ենք դնում, իբր այդ մանր կլերկները որոշում կայացնողներ են, որոշում կայացնողները հենց վերը նշված այլասերվածներն են, որոնք քաղաքական դաշտում չեն երեւում, որոնց միակ ուժը դա մարդկային մեղքերն են՝ վախը, կաշառակերությունը, անտարբերությունը իրենց քաղաքացիական պարտավորությունների նկատմամբ, այլասերվածները այդ մեղքերը սադրում ավելացնում են, հասցնում են կրիտիկական այլասերված զանգվածի եւ ոչնչացնում՝ քշում իրենց տներից ու հողից: Ցեղասպանություն անցած ժողովուրդ ենք, պետք է հասկանանք, որ քոչվորին ղեկավար կարգելը վաղ թե ուշ բերում է ցեղասպանության, միակ ճիշտ ճանապարհը՝ լինել քոչվորից ուժեղ եւ ղեկավարել քոչվորին, ժողովրդավարությունը տեղաբնիկներին է հատուկ, քոչվորների ժողովուրդները դրանից միայն կշահեն, իսկ քոչվորի բռնապետությունից շահում են միայն նրանց բռնապետները, բայց ոչ տեղաբնիկ ու քոչվոր ժողովուրդները: Քաղաքականապես չօգնեցինք արցախցիներին, բայց հիմա մենք պետք է օգնենք տիգրանաշենցիներին, որ Տիգրանաշենը չայլասերվի, հակառակ դեպքում այլասերման թույնը կտարածվի եւ մնացած գյուղերին, քաղաքներին: ՍԵ՛Ր ՊԱՅՔԱ՛Ր ՄԻԱՑՈ՛ՒՄ: