Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց Մասյացոտնի թեմի հոգևորականների հանձնառու, նախանձախնդիր ծառայությունը

Օգոստոս 25,2026 22:45 Share

Օգոստոսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մասյացոտնի թեմի քահանայից դասին՝ գլխավորությամբ թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։

Թեմակալ առաջնորդն ու հոգևոր հովիվները, հայցելով Նորին Սրբության հայրապետական օրհնությունը, ջերմորեն շնորհավորեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսին ծննդյան տարեդարձի առիթով՝ հայտնելով իրենց որդիական սերն ու անսասան հավատարմությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

Եկեղեցականաց դասը Հայոց Հայրապետին մաղթեց քաջառողջություն, արևշատություն և արդյունավոր հովվապետություն՝ ի պայծառություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու:

Իր հերթին Վեհափառ Հայրապետը, հայրապետական իր օրհնությունը բերելով ներկաներին, բարձր գնահատեց Մասյացոտնի թեմի հոգևորականների հանձնառու, նախանձախնդիր ծառայությունը:

Նորին Սրբությունը պատգամեց մերօրյա փորձությունների մեջ աննկուն մնալ հավատով և նույն նվիրումով ու քաջեռանդությամբ շարունակել արդյունավորել իրենց տերունապատվեր առաքելությունը՝ ի բարօրություն հայրենիքի և բարեպաշտ մեր ժողովրդի։

 

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31