Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ… Մենք վերադառնալու ենք Մայր բուհ ու բարձր մակարդակով ենք վերադառնալու. Մենուա Սողոմոնյան

Օգոստոս 25,2026 23:30 Share

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը գրում է.

«Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ։

Մոտ երկու տարվա դատական գործընթացի արդյունքում այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մասնակի բավարարեց իմ հայցը ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ֆորմալ առումով, ցավոք, էդպիսին է ձևակերպումը)։

Իմ գլխավոր հայցապահանջը՝ ոչ իրավաչափ ճանաչել ինձ ազատելու մասին Նիկոլի դրածո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի հրամանը, դատարանն ընդունել է։ Մյուս կարևոր պահանջը՝ վերականգնվել իմ պաշտոնին, ցավոք, անհնարին է համարվել։

Ես սա համարում եմ փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ, քանի որ դատական ակտը ոչ պաշտոնապես, սակայն ըստ էության ցույց է տվել, որ ինձ ազատել են ոչ թե նրա համար, որ իմ դասավանդած առարկաները անպետք են, ոչ թե նրա համար, որ կաշառակեր եմ, ոչ թե նրա համար, որ անգրագետ եմ կամ վատ եմ վերաբերվում ուսանողներին, այլ նրա համար, որ պայքարում եմ իմ հայրենիքում հաստատված թրքահաճո ավտորիտար ռեժիմի ու դրա համալսարանական դրսևորման դեմ։

Շնորհակալություն եմ հայտնում Փաստաբան Արամ Չադրյանին՝ այս երկու տարվա ընթացքում բարեխիղճ, պրոֆեսիոնալ ու արդյունավետ աշխատանք տանելու համար։

Շնորհակալություն եմ հայտնում նաև այս գործում կարևոր ներդրում ունեցած իմ ընկերներին ու բոլոր այն մարդկանց, ովքեր բարոյապես աջակցել են ինձ։

Տարոսը քաղաքական հայացքների ու գործունեության համար Մայր բուհից ազատված իմ մյուս ընկերներին ու գործընկերներին։

Մենք վերադառնալու ենք Մայր բուհ ու բարձր մակարդակով ենք վերադառնալու։ Մենք վերականգնելու ենք մեր ազգային արժեք ԵՊՀ-ի երբեմնի բարի համբավը, մարդկային, գործընկերային, ազգային մթնոլորտը ու էապես, իրապես զարգացնելու ենք Համալսարանը։ Այս առաքելությունն ինձ ավանդել է իմ լուսահոգի ուսուցիչ, ղեկավար Արամ Հրաչիկի Սիմոնյանը։

Իսկ էն հարցը, որ նիկոլական ռեկտորների կամ տնօրենների կողմից մարդկանց իրենց խղճի ու հայացքների համար ապօրինի հեռացումների հետևանքով ֆինանսական մեծ վնասներ են կրում ուսումնական հաստատությունները, պիտի ստանա իր արդար լուծումը։

Ուսանողի վարձավճարը նիկոլական դրածոների քաղաքական հնազանդության պատանդը չէ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31