«Ըմբոստ հարևանին կոնյակի արգելքով պատժելու» Կրեմլի մեթոդն այլևս չի գործում։ Այս մասին ասվում է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայության հրապարակման մեջ, որը կրում է «Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացված է. Հայաստանը վերջապես երես թեքեց Մոսկվայից և շրջվեց դեպի Եվրոպա» վերնագիրը։
«Տարիներ շարունակ Ռուսաստանը Հայաստանը դիտարկում էր որպես Հարավային Կովկասում իր ֆորպոստ ու գրպանի գործընկեր, սակայն «հայկական ընտրություններին միջամտելու» հերթական ձախողված գործողությունից հետո Ռուսաստանը վերջնականապես կորցնում է տարածաշրջանում իր ազդեցությունը։ Ռուսամետ ուժերը ջախջախիչ պարտություն կրեցին խորհրդարանական ընտրություններում, և սպասվող հնազանդ ներողությունների փոխարեն Կրեմլը Նիկոլ Փաշինյանից ստացավ կոշտ տարանջատումներ ու դեպի Արևմուտք շրջադարձ։
Ի պատասխան հայ ժողովրդի ընտրության՝ «Ռոսպոտրեբնադզորն», ինչպես և սպասվում էր, «հանկարծակի» սպառնալիք հայտնաբերեց ծիրանի, բալի, ձկան, «Ջերմուկ» հանքային ջրի և հայկական կոնյակի մեջ։ Առևտրային այս լայնամասշտաբ սահմանափակումները, որոնք նպատակ ունեին պարալիզացնել Հայաստանը բերքահավաքի շեմին, պետք է սաստկացնեին ՀՀ-ի վիճակը։ Սակայն Կրեմլում մոռացել էին, որ մենք այլևս 1990-ականներում չենք, և տնտեսական փլուզման ու զղջման փոխարեն Մոսկվան ստացավ բացահայտ ծաղր․ Փաշինյանն իսկական հեգնանքով «շնորհակալություն հայտնեց» Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) իր գործընկերներին՝ առևտրային այլընտրանքներ փնտրելու իրավունքը ճանաչելու համար, և ուղղակիորեն հայտարարեց, որ եթե միությունը պարալիզացվի Ռուսաստանի քմահաճույքների պատճառով, դա կանշանավորի «ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»։
Թարգմանությունը՝ news.am-ի, հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:


















































