Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին. Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը

Սեպտեմբեր 01,2026 10:12 Share

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ
ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

🟣 Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով շնորհավորում ենք կրթօջախների սաներին ու մանկավարժներին, կրթության բոլոր մշակներին և հղում Հայրապետական Մեր սերն ու օրհնությունը։

🟣 Կրթությունը լուսավորում է մարդկային միտքն ու հոգին, կերտում ու ձևավորում անձին՝ արդի ժամանակներին և պահանջներին համահունչ գիտելիքներով ծառայություն բերելու կյանքի առաջընթացին ու բարօրությանը։ Կրթությունը անհատի առջև բացում է աստվածճանաչողության ճանապարհը, միաժամանակ ազգային ու հոգևոր անանց արժեքներով սնում ազգի արժանավոր զավակների, դաստիարակում գիտակից ու պատասխանատու քաղաքացիներ։

🟣 Մաղթում ենք ուժ ու կորով կրթության գործի բոլոր նվիրյալներին՝ իրենց պատասխանատու և գովարժան առաքելությամբ սաների սրտերում ամրապնդելու ուսման հանդեպ նախանձախնդրությունը, զորացնելու նրանց ազգասեր ու հայրենանվեր ոգին։ Ձեզ, սիրելի աշակերտներ և ուսանողներ, մաղթում ենք եռանդ ու ջանասիրություն, որպեսզի գիտելիքների բարի արդյունքներով ազնիվ նպաստ բերեք մեր երկրին ու ժողովրդին և ուրախություն պատճառեք ձեր ընտանիքներին: «Իմաստությունը պիտի հաճելի լինի քո ականջին, սիրտդ պիտի հաճույք գտնի գիտության մեջ»,- խրատում է Սուրբ Գիրքը (Առակներ 2.2):

🟣 Թող Աստված Իր Սուրբ Աջի ամենախնամ հովանու ներքո խաղաղության մեջ պահպանի մեր հայրենիքը և առատապես օրհնի ու զորացյալ պահի աշխարհասփյուռ մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930