Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ տղամարդիկ բռնարարներ են, բայց կան դեպքեր, երբ տղամարդն է բռնության ենթարկվում. Արկադի Մեհրաբյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 01,2026 11:14 Share

ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանն ընտանեկան բռնության թեմայով շարունակական տեսաշար է նկարահանում, որում անդրադառնում է հայ կնոջ պատմական դերին, հեղինակությանը, հասարակական ազդեցությանը եւ կանանց նկատմամբ բռնության պատմություններ է ներկայացնում։

Մեզ հետաքրքրեց, թե արդյոք բռնության ենթարկվող կանայք դիմո՞ւմ են հոգեբանների օգնությանը, բացի այդ` ամուսնական զույգերը օգտվո՞ւմ են հոգեբանների ծառայություններից՝ ընտանեկան կյանքում ծագող ճգնաժամերը հաղթահարելու համար: Հոգեբան Արկադի Մեհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ընտանեկան բռնության թեմային, նկատում է. «Անկեղծ ասած, բռնության ենթարկվող կանայք հոգեբաններին քիչ են դիմում` հազվադեպ, որովհետեւ եթե գիտակցում է մարդը, որ ինքը ենթարկվում է բռնության, ապա իրավագիտակից է:

Ոչ միայն հայ կանայք են բռնության ենթարկվում, այլեւ` երեխաները: Երեխաների հանդեպ էլ շատ են բռնության դեպքերը»:

Այսինքն` հայ տղամարդիկ բռնարարնե՞ր են, նկատեցինք։ «Այո, ցավոք, հայ տղամարդիկ բռնարարներ են, բայց լինում են նաեւ դեպքեր, երբ տղամարդն է բռնության ենթարկվում, սակայն տոկոսային հարաբերակցությամբ անհամեմատելի է դրանց թիվը: Մենք ունենք մենթալիտետի խնդիր: Հայկական ավանդական ընտանիքն իրենից ներկայացնում է հստակ կանոնների, սկզբունքների բազմաթիվ տաբուներ…. ստատիկ վիճակում է հայկական ընտանիքի մոդելը, սակայն ընտանիքը չպետք է լինի ստատիկ վիճակում: Ընտանիքը պրոցես է, սակայն քանի որ մեր հանրության 90 տոկոսն այդպես չի մտածում, ընտանիքին վերաբերվում է որպես փակ արկղի»: Հոգեբանը նաեւ խոսեց Աննա Հակոբյանի կողմից իրականացվող նախաձեռնության մասին: Արկադի Մեհրաբյանը դժվարանում է Հակոբյանի այս քարոզչական արշավին, քայլերին գնահատական տալ, սակայն վստահ է` հայկական ընտանիքներում կանանց եւ երեխաների նկատմամբ բռնության դեպքերն անհաշվելի են:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նկարազարդումը ստեղծվել է ԱԲ տեխնոլոգիայի միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930