«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Արաքս Մելքոնյանի ՖԲ գրառումը.
2021թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ջհանգիրյանն ընդդեմ ՀՀ-ի կայացված վճռով մի քանի դրվագով անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունք է գնահատել դիմումատուի հետ կատարվածը, ով ուներ ողնաշարի լրջագույն խնդիրներ ու դրանցով պայմանավորված՝ անկողնային ռեժիմի ցուցում ու համապատասխան հատուկ սարքերի կիրառման պահանջ։
Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում է ճանաչել
—կալանավորման պայմանների մասով, որի ընթացքում չեն ձեռնարկվել նրա հիմնական առօրյա կարիքների ապահովմանն ուղղված միջոցառումներ,
Կարդացեք նաև
– կալանքն անհամատեղելի է եղել այդ վիճակին ըստ էության,
— ողնաշարի սուր ցավերով դատարան տեղափոխման պայմանների մասով,
— և իհարկե դատավոր Մ-ի (ամենահայտնի) անտարբեր վերաբերմունքի մասով դիմումատուի առողջական վիճակի նկատմամբ, երբ պահանջել է տեղափոխել մեղադրյալին դատարան, բայց հրաժարվել է քննել միջնորդությունը՝ չնայած նա հետաձգել էր լսումը մինչև դիմումատուի ներկայությունն ապահովելը։
Սա Հայաստանի Հանրապետության դեմ կայացված վճիռ է՝ ծանր խախտումների արձանագրմամբ։
Ի՞նչ դասեր են քաղում պետական մարմինները այս վճիռներից ու ո՞նց են կատարում դրանք՝ վերանայում օրենսդրությունը, պրակտիկան ու վարքագիծը, երբ նույն խախտումները շարունակվում են կատարվել։
















































