Լրահոս
Օրվա լրահոսը

Իմ խնդրանքն է, որ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար. Գագիկ Ծառուկյան

Սեպտեմբեր 02,2026 11:08 Share

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացա, որ Հայաստանի և սփյուռքի տարբեր ոլորտների մոտ վեց տասնյակ հեղինակավոր գործիչներ հանդես են եկել «Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե» ստեղծելու նախաձեռնությամբ։

Շնորհակալ եմ բոլորին։ Դժվար է մի քանի բառով նկարագրել անկեղծ մարդկային զգացմունքներս և երախտագիտությունս Ձեր հանդեպ։ Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա։

Միաժամանակ ուզում եմ նաև դիմել Ձեզ մի խնդրանքով, առաջարկով, հորդորով՝ այս կոմիտեի աշխատանքները չսահմանափակել միայն իմ իրավունքների պաշտպանությամբ։ Իմ խնդրանքն է, որ աջակից և պաշտպան լինեք այսօր Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող բոլոր մեր քաղաքացիներին։ Որ մեկտեղեք ձեր ջանքերը՝ պայքարելու Բաքվում պահվող հայորդիների ազատ արձակման համար։ Ձեր գործունեությամբ նպաստեք երկրում արդարության և ներքին համերաշխության հաստատմանը։ Մարդու իրավունքների և արդարության համար պայքարը պահանջում է լուրջ ջանքեր, համատեղ աշխատանք։ Սա մեկ կամ մի քանի մարդու ազատության խնդիրը չէ։ Մեր երկիրն իր քաղաքացիների համար պետք է արդարություն, անվտանգություն և պաշտպանություն ապահովի նախ երկրի ներսում, որպեսզի կարողանա պաշտպանել նրանց արտաքին վտանգներից։

Ձեր հեղինակությունը, Ձեր մարդկային որակները, Ձեր սկզբունքայնությունը և համատեղ ջանքը շատ բան կարող են փոխել դեպի դրականը։ Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն։

Կենտրոն ՔԿՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել