«Հենակետ». Իրանի զինված ուժերը հայտարարել են Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի երկու ռազմաբազաների ուղղությամբ հարվածների մասին։
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բալիստիկ հրթիռներով հարվածել է Հորդանանում գտնվող ամերիկյան ծովային հետևակի ճամբարին։ Իրանական կողմի պնդմամբ՝ հարվածի հետևանքով զոհվել են ամերիկացի զինծառայողներ։
Միաժամանակ Իրանի զինված ուժերը հայտնել են Բահրեյնում գտնվող «Շեյխ Իսա» ավիաբազայի ուղղությամբ անօդաչու թռչող սարքերով հարձակման մասին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ թիրախավորվել են զինծառայողների կենտրոնացման վայրերը և ռադիոլոկացիոն օբյեկտները։


















































