Լրահոս
Օրվա լրահոսը

«Աջափնյակ» գեղագիտական կենտրոնի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Սեպտեմբեր 02,2026 17:12 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։

Նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ն.Ա.-ն 2001 թվականի մարտի 27-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 6-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Աջափնյակ» գեղագիտական կենտրոն ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը, իր կողմից կազմված հրամաններով, ինչպես իր, այնպես էլ ՀՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների համար սահմանել է դրույքաչափերը գերազանցող աշխատավարձեր։

Ն.Ա.-ի ապօրինի գործողություններով համայնքի օրինական շահերին պատճառվել է էական վնաս, մասնավորապես՝ խաթարվել է համայնքի բնականոն գործունեությունը՝ զրկելով նշված դրամական միջոցներն ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, ինչի հետևանքով համայնքին պատճառվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9 մլն 784 հզր 341 ՀՀ դրամի գույքային վնաս։

Նախաքննության փուլում Ն.Ա.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930