«Փաշինյանի խոսույթից հասկանալի է, որ նա ձգտելու է, որ ԵԱՏՄ-ն քանդվի։ Եվ որքան ես տեսնում ու վերլուծում եմ, նա փորձում է դրան հասնել երկկողմ՝ դա ակնհայտ է մասնավորապես վերջին շրջանում Ղազախստանի իշխանությունների պահվածքից»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Վերջինս հիշեցնում է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես առաջինը և շատ շտապ հենց Ղազախստանի նախագահը շնորհավորեց, ինչը բոլորովին էլ պատահական չէ և շատ էական հանգամանք է։
Հայկ Մամիջանյանը նաև համոզված է, որ կան նաև ոչ հրապարակային գործընթացներ, որտեղ երևացել է Ղազախստանի մոտեցումն այս հարցում։
«Եվ ես ենթադրում եմ, որ Փաշինյանի խաղադրույքը լինելու է նրա վրա, որ Ռուսաստանը չկարողանա ԵԱՏՄ-ում կոնսեսուս ձեռք բերել»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Հայկ Մամիջանյանը խոսեց նաև դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտումների, ԹՐԻՓՓ-ի, նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունների, նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերի և այլ հարցերի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում


















































