Լրահոս
Օրվա լրահոսը

40 քաղաքացիներից 7.9 մլն դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր գողանալու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է, անձը կալանավորվել

Սեպտեմբեր 03,2026 17:14 Share

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում տարբեր շինություններից և տրանսպորտային միջոցներից գողություններ կատարելու դեպքերի առթիվ իրականացված բազմադրվագ և մեծածավալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Վ․Հ․-ն 2024-2026 թվականների ընթացքում մուտք գործելով Երևան քաղաքում և ՀՀ տարբեր մարզերում գործող ծաղկի վաճառասրահներ, դեղատներ և սննդի սպասարկման կետեր, օգտվելով այնտեղ գտնվող անձանց անուշադրությունից, որոշ դեպքերում նաև տարբեր վայրերում կայանված տրանսպորտային միջոցների դռները կողպված չլինելու հանգամանքներից՝ գողացել է շուրջ 40 քաղաքացիների պատկանող առանձնապես խոշոր չափերով՝ 7 մլն 950 հզր ՀՀ դրամ ընդհանուր արժողության բջջային հեռախոսներ և կենցաղային այլ իրեր:

Նախաքննության ընթացքում նկարագրված արարքների համար Վ․Հ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով գողությունը):

Նա կալանավորվել է:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել