Հայաստանը չի կարող հաշվի չնստել TRIPP նախագծի վերաբերյալ Իրանի դիրքորոշման հետ․ այսօր կայացած մամուլի ասուլիսում կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Իրանին չի կարող չմտահոգել TRIPP նախագիծը, հատկապես ԱՄՆ-ի հետ Իրանի սրված հարաբերությունների ֆոնին։ Չգիտեմ՝ որքանով է իրականությանը համապատասխանում այդ տեղեկությունը, բայց ըստ տրամաբանության՝ դա հնարավոր է։ Մնացածը ցույց կտա կյանքը։ Մենք չենք կարող հաշվի չառնել Իրանի դիրքորոշումն ու նրան մտահոգող կետերը»,- ասաց նա՝ հավելելով, որ «Հայաստան» դաշինքը բազմիցս է զգուշացրել հարցի զգայունության մասին։
Լեւոն Քոչարյանը կարծիք հայտնեց նաեւ, որ իր տպավորությամբ` թե ՀՀ իշխանություններին, թե ԵՄ չինովնիկներին ձեռնտու է այս երերուն եւ անկայուն վիճակը։
Խոսելով այն մասին, որ եվրոպացի չինովնիկներն աչք են փակում Հայաստանում կատարվող անօրինականությունների, մարդու իրավունքների ակնհայտ խախտումների նկատմամբ՝ Լեւոն Քոչարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ այդ ամենն անում է ՀՀ այն իշխանությունը, որն ամենաշատն է խոսում եվրոպական ընտանիքի անդամ դառնալու մասին։
Կարդացեք նաև
Լեւոն Քոչարյանը նաեւ հավելեց, որ իրենց հետ տարբեր հանդիպումների ժամանակ եվրոպացի պաշտոնյաները իրենց մտահոգությունները կիսում են, բայց հրապարակային չեն խոսում այդ ամենի մասին։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































