🌤️ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ սեպտեմբերի 8-13-ը
🟨 Երևանում սեպտեմբերի 8-ի ցերեկը, 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
🟨 Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Սեպտեմբերի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարևմտյան2-5 մ/վ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 8-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, Սյունիքում՝ 10-12 աստիճանով, սեպտեմբերի 9-13-ին ողջ հանրապետությունում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։
Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն


















































