Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանության ու Հայ Առաքելական եկեղեցու միջև ձեվավորված կոնֆրոնտացիայի պատճառները և նրանց միջև առկա սահմանադրական նորմերի հակասությունները

Սեպտեմբեր 03,2026 13:00 Share

ՀՀ ոչ մի սահմանադրության մեջ  արձանագրված չէ, որ մենք՝ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հետնորդներ ենք և աշխարհում պետական մակարդակով առաջինն ենք ընդունել քրիստոնեությունը։ ՀԱԵ-ն հայ ժողովրդի պատմության և հայկական պետա­կանության (մերթընդմերթ ունեցած ու չունեցած) ընթացքում, ազգապահպան, կարևորա­գույն գոյաբանական խնդիրներ է իրականացրել, ուրախության ու դժբախտու­թյան էպիզոդներում  եղել է ոչ թե հայ ժողովրդի կողքին, այլ  ժողովրդի հավաքա­կան հոգու մեջ,  եղել է հայ ժողովրդի կոնսոլիդացման էպիկենտրոնը, քաղա­քակրթական, լուսավորչական, գիտական, մշակութային զարգացումների առաջատար ուժը, զարգացման հիմնական պրոգրեսիվ օջախը։ Պետք չէ մոռանալ 1918թ. Սարդարապատի ճակատամարտը, երբ վախվորած իշխա­նությունները պատրաստվում էին լքել Էջմիածինը, Երևանը, Կաթողիկոս Սիրունյանցի կոչը սթափեցրեց հայ ժողովրդին, ազգովի համախմբվեցինք ու հաղթեցինք ոսոխին, պահպանեցինք մեր պետությունը։ ՀՀ Սահմանադրության մեջ պետք է արձանագրվի ՀԱԵ անփոխարինելի դերը և նշանակությունը ՀՀ պետության համար։ ՀԱԵ-ն պետք է գործի պետության ներսում իշխանություններից անկախ, ավտոնոմ ռեժիմում։

2015 թ. ՀՀ Սահմանադրության 17-րդ և 18-րդ հոդվածները համապատասխանորեն վերաբերվում են ՀՀ պետությանը և կրոնական կազմակերպություններին, և ապա՝ Հայ Առաքելական եկեղեցուն։ Այդ երկու հոդվածների մեջ էլ կան հակասություններ և իրարամերժ տարրեր, անորոշություններ։

Սահմանադրության գլուխ 1, հոդված 17-ի 2 կետն արձանագրում է, որ «կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից»։

Այս աշխատանքի 1 բաժնում ես կփորձեմ հիմնավորել, որ ճիշտ կլինի հոդված 17.2 ձևակերպվի հետևյալ բովանդակությամ. «կրոնական կազմակերպությունները անջատ են պետական ապարատի կառավարման համակարգից (ՊԱԿՀ) և իշխանություններից»։ Սա վերաբերվում է Փաշինյանի կուսակցականացված ՊԱԿՀ-ի պարագային։

Իսկ քանի որ մենք թե՛ վարչապետին, թե՛ արդարադատության նախարարությանը, թե՛ նոր սահմանադրությունը նախագծող հանձնաժողովին ենք ներկայացրել մեր կողմից նախագծված կոլեգալ խորհրդարանական կառավարման (ԿԽԿ) ՊԱԿՀ-ը  ու նրա բազայի վրա գրված սահմանադրական նախագծի էսքիզային տարբերակը, որտեղ հիմնավորվում է, որ ՊԱԿՀ-ը մեխանիզմ է, ապակուսակցական օրգան, ապա ՀԱԵ-ն պետք է գործի ապակուսակցական ՊԱԿՀ-ի ներսում, նոր մշակված «Ինտելեկտուալ հասարակական պալա­տի» (ԻՀՊ) զոնայում, որպես անկախ, ավտոնոմ գործող հասարակական օրգան (համահայկական եկեղեցական խորհուրդ):

Ոչ միայն ՀԱԵ-ն, այլև ՀՀ պետությունը, ամբողջ աշխարհի հայության սեփակա­նությունն է։ ՀԱԵ-ն ՀՀ Պետության կարևորագույն բաղադրիչ մասն է և այն պետք է ունենա իր ուրույն տեղը ՀՀ ՊԱՀԿ-ում ձևավորված նոր «ինտելեկտուալ հասարակական պալա­տում» (ԻՀՊ) և իր պատվավոր տեղը և դերը, «ՀԱԵ ու ազգային խորհուրդը» տեսքով, որը աշխարհի ու հայության կողմից ընտրովի կառավարման կենտրոնն է և ինքնավար ՊԱԿՀ-ի մյուս կառույցներից անկախ գործող օրգան է։

Մեր կողմից մշակված 17.2-րդ հոդվածը կարելի էր ներկայացնել հետևյալ տեսքով. Կրոնական կազմակերպությունները գործում են պետության ու ՊԱԿՀ-ի սահմաններում, ավտոնոմ ՀՀ իշխանություններից անկախ ռեժիմում «Կրոնական համահայկական ազգային խորհրդի» հսկողության տակ։ Ես համոզված եմ, որ մշակվող նիկոլյան սահմանադրության մեջ 17.2 կետը մնալու է նույն տեղում ու նույն բովանդակությամբ և ՀԱԵ նկատմամբ պահանջները կխստացվի հնարա­վոր մաքսիմում չափով։ Պետության հիմքերի քանդման, Նիկոլ Փաշինյան-Գարեգին Բ կոնֆրոնտացիոն պրոցեսը հասել է իր եզրագծին և այդ կշարունակվի՝ ի դեմս ամբողջ աշխարհի հայության խայտառակության։ Սակայն, կյանքը ցույց է տալիս, որ ինչպես Սահմանադրության հիմնական հոդ­ված­ները, այնպես էլ կրոնի վերաբերյալ մշակված օրենսդիր ակտերը ի զորու չեն այսօր կարգավորելու ՀՀ իշխանության և ՀԱԵ-ի միջև պրոգրեսիվ խորացող թշնամանքը, անտագոնիզմը:

Այսօր, ինչպես ՀՀ պետության և պետական կառույցների փոխհարաբերության միջև չկա ողջամիտ կապ ու տրամաբանություն, այնպես էլ ՀՀ պետության իշխանությունների և Հայ Առաքելական եկեղեցու միջև չկա ոչ մի տրամաբանական ողջամիտ հարաբերություն։

Բերեմ այս առիթով մի շատ թարմ իրողություն։

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցավ խոշոր իրադարձություն, երբ 2026թ. օգոստոսի 27-ին սպիտակ հագած, կարծես երկնքից իջած հրեշտակ, ԱԺ-ի ամբիոնի մոտ հայտնվեց արդարադատության նախարար Ս. Գալյանը, և ինչ եք կարծում, ՀՀ-ի համար ինչպիսի բախտորոշ սահմանադրական առաջարկությամբ նա հանդես եկավ, իրեն տալով դարերի իմաստության կրողի լուրջ ու պատասխանատու վերամբարձ կեցվածք.  չեք համբերում, ուրեմն, ասեմ, որ ըստ նրա, այսուհետև, ԱԳՆ նախարարությունը պետք է անվանել ոչ թե ԱԳՆ, այլ «ԱԳՆ և արտաքին առևտրի նախարարություն»։  Ես չգիտեմ, սա դրության կոմիզմ է, թե տրագիկոմեդիա, բայց մի բան ակնհայտ է, որ սկսվում է «ՆՓ-Ալիև» սահմանադրության ներդրման ապազգային պրոցեդուրան։

Այն է, որ եթե Ս. Գալյանը գար ԱԺ ու ամբիոնից պատմեր անեկդոտ, ավելի լուրջ կընդունվեր, քան առաջարկված թեթևամտությունը։

(շարունակելի)

Հրայր Խառատյան

տեխ. գիտ. թեկնածու, թոշակառու

«Առավոտ» օրաթերթ
02.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել