Լրահոս
Օրվա լրահոսը

«Արման Եղոյանը թուրք-ֆաշիստական հայտարարություն արեց, ֆաշիստական խունտա՞ է, ի՞նչ է՝ նրան ծափահարեցին»․ Լիլիթ Գալստյան

Սեպտեմբեր 15,2026 16:00 Share

«Արման Եղոյանը՝ քաղաքական մեծամասնությունը ներկայացնող, ընդ որում, արևմտյան եվրոպական վեկտորի ջատագովներից մեկը, բառիս բուն իմաստով թուրք-ֆաշիստական հայտարարությամբ հանդես եկավ՝ խոսելով այն մասին, որ պետք է արմատախիլ անել Դաշնակցությունը և նույնիսկ մատով ցույց տվեց մեր շարքերի ամենաերիտասարդ գործընկերոջը՝ Քրիստինե Վարդանյանին՝ ասելով, որ վերջինը նա պետք է լինի»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հայտարարություններին։

Նա զուգահեռ անցկացրեց Թալեաթի հետ ու նշեց․ «Առաջին զուգահեռը գնաց Թալեաթի հայտնի մտքի հետ, որը Հայոց ցեղասպանության մեծագույն հեղինակներից մեկն է, որն ասում էր՝ մեկ հայ պիտի լինի, էն էլ թանգարանում, որը հետագայում պատճենեց Հիտլերը։ Պատկերացնո՞ւմ եք, թե ԱԺ բարոյական, քաղաքական մտքի ճողվածքն ինչ մակարդակի է հասել, որ մարդիկ, որոնք խոսում են եվրոպական ինտեգրումից, արժեքներից, հանդուրժողականությունից, էթիկայից, նման ֆաշիստական բառապաշարով խոսում են քաղաքական հարթակից։ Արման Եղոյանն ու իր ամբողջ քաղաքական թիմը, որին խոսքից անմիջապես հետո ծափահարեցին, ֆաշիստական խունտա՞ է, ի՞նչ է․ ո՞նց կարելի է ժողովրդավարական երկրում խոսել վերացնելու մասին քաղաքական ուժին և նաև անհատական վերացման մասին ու հետո արժանանալ ծափահարությունների»։

Ըստ Լիլիթ Գալստյանի՝ ավելի քան ակնհայտ է, որ ինչպես ՀՀ սահմանադրությունն է այսօր գրվում Բաքվում և համադրվում Թուրքիայի հետ, սա այն օտարածին օրակարգն է թուրք-ադրբեջանական։ Այնպես, ինչպես Բաքուն կարողացավ էթնիկ զտման ենթարկել Արցախը, սա ՀՀ-ի քաղաքական զտման հստակ վարքի արտահայտությունն էր՝ պայքար Դաշնակցության և այն բոլոր քաղաքական ուժերի նկատմամբ, որոնք ունեն հայրենիքի, պետականության, ազգային և համահայկական շահերի հանձնառություն»։

Ըստ Լիլիթ Գալստյանի՝ Արման Եղոյանի հայտարարությունները պետք է Էթիկայի հանձնաժողովի քննարկման առարկա դառնան։

ԱԺ պատգամավորների ճեպազրույցներն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930