Օրվա լրահոսը
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ջազային համերգ Մարսելում
Հուլիսի 3-ին Մարսելի Մոլին զբոսայգում տեղի ունեցավ ջազային համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ֆրանսահայ հայտնի երաժիշտ-կոմպոզիտոր Անդրե Մանուկյանի ջազային խմբի և ֆրանսահայ ճանաչված դուդուկահար Լևոն Մինասյանի մասնակցությամբ «Հայաստան» կարգախոսով անցկացված համերգը կազմակերպել էր Մարսելի 11-12 քաղաքապետարանը` Հայաստանի գլխավոր հյուպատոսության աջակցությամբ: Համերգին ներկա էին մի շարք բարձրաստիճան հյուրեր, այդ թվում` Բելգիայից, Շվեյցարիայից, Լյուքսեմբուրգից, Շվեդիայից, Նիդերլանդներից,
ՀՀԿ-ական պատգամավորը չխոսեց բարձրաստիճան պաշտոնյաների պատժի մասին (Տեսանյութ)
Բայց նա վստահ է իշխանության կամքի վրա
Օդի ջերմաստիճանը հուլիսի 9-10-ին կբարձրանա 3-4 աստիճանով
Առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ին, 11-ին` շրջանների զգալի մասում, 9-10-ին, 12-ին հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 08-ին էապես չի փոխվի, 9-10-ին կբարձրանա 3-4աստիճանով, 12-ին նույնքան կնվազի: Երևանում` Հուլիսի 8-ին, 11-ին
Վիեննայում կրկին խոսվել է Հայոց Ցեղասպանության մասին
Հայ պատգամավորները մասնակցել են Ուղղափառ երկրների միջպառլամենտական վեհաժողովին
Երեկ Հայրիկյանին մի կերպ պաշտպանողների վերջին շարքերն էլ վերացան. «Չորրորդ իշխանություն»
Օրերս, երբ զուգահեռներ անցկացրեցինք Պարույր Հայրիկյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ, որ նրանք բացարձակապես տարբեր անցյալներ ունենալով, նույն ներկան ունեն, մեր որոշ ընկերներ ֆեյսբուքով, զանգելով, ասում էին՝ չէ, էլի, այդ մեկը պետք չէր։ Երբ մենք մի քանի օր առաջ նաեւ ԵՄ դրոշներով Բաղրամյան մտնելու համար քննադատեցինք Հայրիկյանին, նորից արձագանքներ եղան, թեպետ քիչ, որ բոլոր դեպքերում, Հայրիկյանն
Արփինե Հովհաննիսյան. «Չեմ կարծում, որ ցուցարարները այս ընթացքում կգնան հակաօրինական կտրուկ քայլերի». «Հայոց աշխարհ»
Ուստի, կարծում եմ, պետք է լինի սահմանված կարգով իրազեկում, որից հետո միայն հավաքը կդառնա օրինական:
«Երևանյան» զբոսայգի` ԼՂՀ Մարտունի քաղաքում
Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի և համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աջակցությամբ ԼՂՀ Մարտունի քաղաքում կառուցվում է նոր զբոսայգի, որն, ի նշան բարեկամության, կկրի «Երևանյան» անվանումը: Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատվիրակության անդամները մասնագիտական խմբի հետ Մարտունու քաղաքապետի ուղեկցությամբ եղել են կառուցվող զբոսայգու շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Նշենք, որ «Երևանյան» զբոսայգու հանդիսավոր
Արամ Մանուկյան. ԱԺ-ում գրագետ մասն է շատ քիչ. «Իրատես de facto»
Հայաստանի խորհրդարանում հայերենն այնքան է աղճատվում, խեղաթյուրվում, որ հատուկենտ պատգամավորների խոսքը կարող ես գրագետ համարել։ «Խորհրդարանական» լեզվի հարցը մշտապես բարձրացնում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: – Ո՞րն է պատճառը, որ պաշտոնական փաստաթղթերում լեզվի հարցը երկրորդական է համարվում։ – Ինձ համար դա արժանապատվության հարց է։ Պաշտոնյայի գրագետ չլինելը խայտառակություն է բոլորի համար, այնինչ մարզպետարաններում, կառավարությունում
Հայաստանի ռուսական ռազմաբազայում հանկարծակի ստուգումներ են սկսվել. Tass
Հայաստանի ռուսական ռազմաբազայում հանկարծակի ստուգումներ են սկսվել: Այս մասին, ըստ «Tass»-ի, հաղորդել են Հարվային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: «Հարվային ռազմական օկրուգի հանձնաժողովը հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Իգոր Տուրչենյուկի ղեկավարությամբ՝ հանկարծակի սկսել են ստուգել Հայաստանում ռուսական ռազմաբազային մարտական պատրաստվածությունը»,- ասված է հաղորդագրությունում: Հանկարծակի ստուգման ընթացքում, ըստ օկրուգի մամուլի ծառայության տեղեկատվության, հանձնաժողովը կուսումնասիրի Էրեբունու շրջանի փրկարարական ուժերի եւ
Երիտասարդները գոնե հասկացա՞ն, որ ոչ թե ոստիկաններն էին փոխվել, այլ շարժումը. «Չորրորդ իշխանություն»
Մեր կարծիքով, ամենակարեւորն այն է, որ երիտասարդները պիտի փորձեն հասկանալ, թե ինչո՞ւ ոստիկանությունը սկզբում ամենակոպիտ մեթոդներով ցրեց ցույցը, իսկ ընդամենը մի քանի օր անց իրեն այնպես պահեց, կարծես բոլոր օպերներն ազնվազարմ օրիորդաց վարժարանում բարեկրթության արագացված կուրսեր էին անցել։ Հետաքրքիր է՝ երիտասարդները գոնե հասկացա՞ն, որ ոչ թե ոստիկաններն էին փոխվել, այլ շարժումը։ Կամ գոնե հասկացա՞ն, թե
Թվացյալ հանդուրժողականությունը միայն ժամանակավոր կամ կոսմետիկ բնույթ ունի. «Ժողովուրդ»
Անշուշտ, էլէներգիայի 7 դրամով թանկացման դեմ պայքարի դուրս եկած մի խումբ ակտիվիստներին հաջողվեց բազում կարծրատիպեր կոտրել, նախ, որ Բաղրամյան պողոտան կարելի է օրերով փակ պահել ու չջրցանվել ու չծեծվել։ Երկրորդ՝ դրական էներգետիկայով հարուստ երիտասարդները կարողացան ե՛ւ իշխանություններին, ե՛ւ ոչ իշխանական ուժերին, ե՛ւ իրական ընդդիմադիրներին ապացուցել, որ Հայաստանում հեղափոխական տրամադրություններ են տիրում իրականում։ Նկատենք, որ 2008-ից հետո
Վերահաստատվել են «Երեւան ջուր» ընկերության գործող սակագները
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` հուլիսի 7-ին կայացած նիստում քննարկվել է «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին հարցը։ Քննարկելով վերը նշված հարցը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 14-րդ, 79-րդ, 79.1-րդ հոդվածները և հաշվի առնելով «Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության 2015 թվականի
Արծրուն Պեպանյան. «Գագիկ Ծառուկյանի նման տղային հինգ րոպեում հավաքեցին, ի՞նչ էր իրենց համար մի շարժում հավաքելը»
«Վերելք» հիմնադրամի նախագահ Արծրուն Պեպանյանի կարծիքով՝ այս պահին ամենակարևոր հարցն այն է, թե կկարողանա՞նք պահպանել ազգային վերափոխման համար ստեղծված նախադրյալները, թե ոչ: «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը նա ասաց, որ նախագահի մակարդակով իշխանության ոլորտում շփումներ է ունեցել, եղել է նախարարների խորհրդական ու լավ գիտի իշխանությունների հոգեբանությունը: Ըստ նրա՝ սոցիալական շարժման արդյունքում ոչ թե պետք
Թեւան Պողոսյանը՝ Ելենա Օվսյաննիկովայի հետ միջադեպի մասին. «Իրատես de facto«
Թեւան Պողոսյան (ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ) – Պարոն Պողոսյան, արդեն քանի օր է՝ խոսվում է այն միջադեպի մասին, որին Դուք նույնպես մասնակցություն եք ունեցել. խոսքը ցուցարար Ելենա Օվսյաննիկովայի մասին է, ով, կարծես, դատի է տվել ոստիկանապետի խորհրդականին՝ իրեն սադրիչ համարելու համար։ Եվ ոչ միայն։ Դուք ի՞նչ «մասնակցություն» ունեք այդ ամենում։ – Առանձնապես՝ ոչ մի։ Ես
Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք
Հուլիսի 6-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք: Այսպես՝ հիմնարկի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինիս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը: Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է B8 դաջվածքով 12 դեղահաբ: Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է
Ինչն է խանգարում, որ այս զգուշացումը տեղադրվի նաեւ ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքէջում. «Ժողովուրդ»
«Եգիպտոսում գտնվող եւ իրենց հանգիստը Եգիպտոսում անցկացնել ծրագրող ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք մնալ հանգստի համար նախատեսված գոտիներում»,- Թվիթերի իր միկրոբլոգում երեկ գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։ Հատկապես վերջին օրերին «Իսլամական պետության» կողմից իրականացվող ահաբեկչություններից հետո տարբեր երկրների ԱԳՆ-ներ հանդես են գալիս նման կոչերով՝ փորձելով իրենց քաղաքացիներին զգուշացնել հնարավոր վտանգի մասին։ Եվ այս
Կալանավորների հաղորդմամբ՝ քննիչը պաշտոնեական կեղծիք է կատարել
ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորներ Սամվել Դ.-ն և Արեն Վ.-ն հաղորդումներ են տվել այն մասին, որ Լոռու մարզային քննչական բաժնում իրենց վերաբերյալ քննված քրեական գործով քննիչը մեղադրյալի և վկայի միջև առերես հարցաքննություն կատարելուց հետո արձանագրության մեջ մտցրել է կեղծ տեղեկություններ, ինչի հետևանքով վկայի տված պատասխանի իմաստն ամբողջությամբ փոխվել է: Պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական
Եթեր չի հեռարձակվել «Քաղցած չէին սպասում» հաղորդումը, որն առնչվում էր Բաղրամյան պողոտային. «Հայկական ժամանակ»
Երգիչ, երաժիշտ Նիկ Եգիբյանի մասնակցությամբ «Քաղցած չէին սպասում» հաղորդումը սկանդալային ստացվեց. Հայկական երկրորդ («Հ2») հեռուստաալիքն այն եթեր չի հեռարձակել։ Հաղորդաշարի հեղինակ եւ վարող Սուրեն Շահվերդյանը դարձյալ «քաղցած» հյուր էր գնացել։ Այս անգամ Նիկ Եգիբյանին։ Վերջինից պահանջվում էր հաղորդման շրջանակներում որեւէ ուտեստ պատրաստել, եւ նա որոշեց ուղղակի բրդուճներ սարքել ու տանել Բաղրամյան պողոտա էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման
ՍԴ-ն սկսել է քննել «Կուտակային կենսաթոշակի մասին» օրենքի սահմանադրականությունը
ԱԺ իրավական վարչության պետ Հայկ Սարգսյանը չկարողացավ պատասխանել իրեն ուղղված հարցին
Բաքուն վախենում է, որ Ռուսաստանից Հայաստանի գնած զենքը կտեղակայվի Ղարաբաղում. Ria
Ադրբեջանը վախենում է, որ Հայաստանը Ռուսաստանից գնած զենքը կտեղակայի Լեռնային Ղարաբաղում: Այս մասին ռուսական «РИА Новости» գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիեւը: Հիշեցնենք, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ հունիսի 26-ին ստորագրվել է 200 մլն ԱՄՆ դոլարի չափով արտոնյալ արտահանման վարկ տրամադրելու մասին համաձայնագիր: Գումարը կօգտագործվի ՌԴ-ից զենք գնելու համար: Այս
Ուխտել են և յուրաքանչյուր տարի այս օրերին անպայման Արցախ են այցելում
Երևանի Դավիթաշեն թաղամասի «Սասունցի Դավիթ» /«Սասնա Ծռեր»/ մարտական ջոկատն Արցախյան գոյամարտի տարիներին հերոսական մարտական ուղի անցավ՝ մարտնչելով Արցախի և ՀՀ տարբեր վայրերում: Ռազմի ճամփաներում մարտիրոսվեցին ջոկատի մոտ 20 մարտիկներ: 1992 թվականի հուլիսի 3-ին ջոկատի հրամանատար ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ Սամվել Գևորգյանի հետ Մարտակերտի շրջանում հերոսաբար նահատակվեցին ջոկատի 10-ից ավելի մարտիկներ, նրանց շարքում էր
Շարժման նպատակները մի տեսակ կորցրել էին իրենց կոնկրետությունը, հեռանկարը, մարտավարությունը. «Հայկական ժամանակ»
Թերթի նախորդ համարում գրել էինք, որ Բաղրամյան պողոտայի շարժումը հայտնվել է լուրջ ճգնաժամի մեջ, որովհետև հունիսի 28-ին հասնելով իր գագաթնակետին՝ այն պառակտվեց, եւ դրանից հետո հավաքի մասնակիցների թիվը անշեղորեն նվագում էր։ Սրա պատճառն այն էր, որ շարժումը չկարողացավ միասնական դիրքորոշում արտահայտել Սերժ Սարգսյանի նախորդ օրը արած հայտնի հայտարարության կապակցությամբ, չկարողացավ միասնական մեկնաբանություն ներկայացնել այդ մասին։
Կիպրահայ համայնքն աջակցում է համակարգչային գիտելիքների զարգացմանն Արցախում
Երեւան, հուլիսի 7, 2015թ.: «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կիպրոսի տեղական մարմնի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ համակարգչային լսարաններ են հիմնվել Արցախի Քարվաճառի շրջանի հինգ համայնքային դպրոցներում` յուրաքանչյուրին նվիրաբերելով վեց համակարգիչ եւ անհրաժեշտ կահույք: Պետական միջոցներով էլ սենյակները վերանորոգվել են: Ձեռնարկի շահառու է դարձել Քարվաճառ քաղաքի Վ. Սարոյանի անվան, Նոր Վերին Շեն գյուղի Ջ. Ջլավյանի անվան, Նոր Բրաջուր գյուղի
Այս գործը լավ առիթ է իրավապահների համար՝ շեղելու հանրության ուշադրությունը Ավետիք Բուդաղյանի սպանության գործից. «Հրապարակ»
Զեևքի արսենալը, որը ջանասիրաբար նկարագրել էին ԱԱԾ հաղորդագրությունը գրողները, Արա Բուդաղյանի հետ կապ չունի։ Նրա մոտ, ըստ նրա փաստաբան Հայկ Ալումյանի, միայն մեկ ատրճանակ են հայտնաբերել։ «Իր մոտ եղել է մեկ օրինական ատրճանակ, որն արձանագրվել է»,- ասում է փաստաբանը, որը եւս բողոքարկել է կալանավորման որոշումը։ Նա ներկայումս ուսումնասիրում է Արա Բուդաղյանին ներկայացված մեղադրանքի ապացույցները, որոնց
Բիբինի նամակը Նազարյանին
Ինչպես հայտնի է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացման նախորդ օրը «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը նամակ էր հղել հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանին (նամակն ամբողջությամբ՝ այստեղ): 9 էջանոց նամակում, մասնավորապես, ՀԷՑ-ի ղեկավարը հայտնում է, որ բավարարված չի լինի էլեկտրաէներգիայի սակագների 7 դրամանոց թանկացմամբ և պնդում է հայտում նշված 17 դրամանոց թանկացման անհրաժեշտությունը:
Գագիկ Ղազինյան. «Ցանկացած իշխանություն ցանկացած պահի վերարտադրվելու հնարավորություն ունի». «Հրապարակ»
Իսկ հանրաքվեի ժամկետը պարզ կլինի ԱԺ-ում քննարկելու ընթացքում։
Բաղրամեան պողոտայի անաւարտ երգը. asbarez.com
«Ո՛չ թալանին» պոռթկացող բողոքի շարժումին երգն ալ անաւարտ պիտի մնայ… ըստ երեւոյթին եւ ըստ ամենայնի։ Ինչպէս որ յանկարծակի պոռթկաց, նոյնպէս անսպասելիօրէն շնչասպառ դարձաւ ու մարմրելու սկսաւ Բաղրամեան պողոտայի Բողոքի երգը։ Հայաստանի իշխանութիւնները եւ քաղաքական վերնախաւը թերեւս սկսած են արդէն հանգիստ շունչ քաշելու՝ մտածելով, որ անգամ մը եւս կրցան… ջուրին երեսը մնալ։ Անոնք հաւանաբար շուտով կը
Ունիվերսիադա. Հայաստանը ոսկի մեդալ նվաճեց
Հարավային Կորեայի Գվանգժու քաղաքում շարունակվում է ամառային 28 րդ ունիվերսիադան: Այսօր՝ 07.07 ին տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության եզրափակիչ փուլը, որտեղ հանդես էր գալիս Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը (օղակներ): Մեր մարզիկը գերազանց հանդես եկավ և հավաքելով 15.500 միավոր, նվաճեց ունիվերսիադայի չեմպիոնի կոչումը: Թովմասյանն իրենից հետ թողեց Եվրոպայի չեմպիոններ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովին և Ալեգ Վերնիաևին: Արթուր Թովմասյանի անձնական մարզիչն է ԽՍՍՀՄ սպորտի


















































