Հայաստանի խորհրդարանում հայերենն այնքան է աղճատվում, խեղաթյուրվում, որ հատուկենտ պատգամավորների խոսքը կարող ես գրագետ համարել։ «Խորհրդարանական» լեզվի հարցը մշտապես բարձրացնում է ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
– Ո՞րն է պատճառը, որ պաշտոնական փաստաթղթերում լեզվի հարցը երկրորդական է համարվում։
– Ինձ համար դա արժանապատվության հարց է։ Պաշտոնյայի գրագետ չլինելը խայտառակություն է բոլորի համար, այնինչ մարզպետարաններում, կառավարությունում անգրագիտություն է տիրում, բուժհիմնարկներում գրագրությունը ռուսերեն է։ Լեզուն քո տեսակն ու անձնագիրն է, որով պետք է հպարտանաս։ Քեզ անաղարտ, մաքուր լեզու են ժառանգել, որը պիտի պահպանես, բայց դու կեղտոտում ես, հարամում։ Շարքային գյուղացուն չես կարող բարձր պահանջներ ներկայացնել, բայց պատգամավոր եք ընտրվել, ա՛յ ձեր խիղճը մեռնի։ Կամ նախարար ես դարձել ու ներկայացնում ես ՀՀ կառավարությունը:
– ԱԺ-ում պատգամավորների քանի՞ տոկոսը գրագիտության խնդիր ունի, ըստ Ձեզ։
Կարդացեք նաև
– Ցավալի է, բայց գրագետ մասն է շատ քիչ։ Խայտառակություն է։ Հնարավոր է՝ մի քսան տոկոսը գրագետ լինի, իսկ կեսն անգամ մի էջ դիմում գրագետ չի կարողանա գրել։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում