Լրահոս
Օրվա լրահոսը

Շարժման նպատակները մի տեսակ կորցրել էին իրենց կոնկրետությունը, հեռանկարը, մարտավարությունը. «Հայկական ժամանակ»

Հուլիս 07,2015 11:00

Թերթի նախորդ համարում գրել էինք, որ Բաղրամյան պողոտայի շարժումը հայտնվել է լուրջ ճգնաժամի մեջ, որովհետև հունիսի 28-ին հասնելով իր գագաթնակետին՝ այն պառակտվեց, եւ դրանից հետո հավաքի մասնակիցների թիվը անշեղորեն նվագում էր։ Սրա պատճառն այն էր, որ շարժումը չկարողացավ միասնական դիրքորոշում արտահայտել Սերժ Սարգսյանի նախորդ օրը արած հայտնի հայտարարության կապակցությամբ, չկարողացավ միասնական մեկնաբանություն ներկայացնել այդ մասին։ Որպես հետեւանք՝ շարժման նպատակները մի տեսակ կորցրել էին իրենց կոնկրետությունը, հեռանկարը, մարտավարությունը։ Հունիսի 28-ին իրավիճակ էր փոխվել, իսկ շարժումը այդ իրադարձությանը ոչ մի արձագանք չէր տվել եւ ըստ էության՝ շարունակել էր մնալ նույնը։ Եւ ուստի այնքան էլ հասկանալի չէր, թե ինչ նպատակ են հետապնդում Բաղրամյան պողոտայում մնացող ցուցարարները։

Ու քանի որ նրանք նախկինից տարբերվող որեւէ պահանջ չէին ձեւակերպում, ստացվում էր, որ հին ցույցի մասնակիցների 99 տոկոսը գնացել է տուն եւ միայն մեկ տոկոսն է մնացել՝ սրանից բխող ոչ բարենպաստ եզրակացություններով։ Ու եթե հանրության աչքին միանգամայն լեգիտիմ էր մի քանի հազար հոգու կողմից Բաղրամյան պողոտան փակելը, մի քանի տասնյակի կողմից նույն գործողությունը կատարելը բազմաթիվ հարցեր էր առաջացնում։ Համենայնդեպս՝ հունիսի 28-ից հետո տասնյակ հազարները չեկան Բաղրամյան պողոտա իրենց զորակցությունը հայտնելու ցուցարարներին։

Սա արդեն կոնկրետ ազդակ էր ոստիկանության համար։ Վերջինս, ի դեպ, լրջագույն դասեր էր քաղել հունիսի վերջին շաբաթվա իրադարձություններից։ Ոստիկանությունը տեսավ, որ ուժի կիրառումը հստակ հակառեակցիա է առաջացնում հանրության շրջանում եւ բռնության ազատ կիրառումը կարող է շատ ծանր հետեւանքներ ունենալ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031