Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները գոնե հասկացա՞ն, որ ոչ թե ոստիկաններն էին փոխվել, այլ շարժումը. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 07,2015 12:26

Մեր կարծիքով, ամենակարեւորն այն է, որ երիտասարդները պիտի փորձեն հասկանալ, թե ինչո՞ւ ոստիկանությունը սկզբում ամենակոպիտ մեթոդներով ցրեց ցույցը, իսկ ընդամենը մի քանի օր անց իրեն այնպես պահեց, կարծես բոլոր օպերներն ազնվազարմ օրիորդաց վարժարանում բարեկրթության արագացված կուրսեր էին անցել։

Հետաքրքիր է՝ երիտասարդները գոնե հասկացա՞ն, որ ոչ թե ոստիկաններն էին փոխվել, այլ շարժումը։ Կամ գոնե հասկացա՞ն, թե որն էր այս էպոպեայի բուն բովանդակությունը: Մի կողմ թողնենք այն հարցերը, թե քանի դրամով թանկացավ հոսանքը, ով եւ երբ աուդիտ կանցկացնի, ով մարմնի որ մասում սալջարդ ստացավ եւ այլն։

Մեծ հաշվով՝ Հայաստանում տեղի է ունեցել հետեւյալը. ՀՀ իշխանությունները, վկայակոչելով իրենց իսկ ստորագրած պայմանագրերն ու ինչ-որ միջազգային օրենքներ, ոստիկանությանը դուրս բերեցին սեփական ժողովրդի դեմ՝ թեեւ մասնավոր զրույցներում իրենք էլ ընդունում էին, որ ժողովրդի պահանջն արդարացի է։

Այս իրավիճակը ձեզ ոչինչ չի՞ հուշում։ Շատ իզուր։ Չէ՞ որ մեծ հավանականությամբ՝ մոտ ապագայում նույն իրավիճակը կարող է ստեղծվել նաեւ ղարաբաղյան կարգավորման «մոմենտով»։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031