Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկ Հայրիկյանին մի կերպ պաշտպանողների վերջին շարքերն էլ վերացան. «Չորրորդ իշխանություն»

Հուլիս 07,2015 12:49

Օրերս, երբ զուգահեռներ անցկացրեցինք Պարույր Հայրիկյանի եւ Արտաշես Գեղամյանի միջեւ, որ նրանք բացարձակապես տարբեր անցյալներ ունենալով, նույն ներկան ունեն, մեր որոշ ընկերներ ֆեյսբուքով, զանգելով, ասում էին՝ չէ, էլի, այդ մեկը պետք չէր։ Երբ մենք մի քանի օր առաջ նաեւ ԵՄ դրոշներով Բաղրամյան մտնելու համար քննադատեցինք Հայրիկյանին, նորից արձագանքներ եղան, թեպետ քիչ, որ բոլոր դեպքերում, Հայրիկյանն է, սիմվոլ է, պետականության ակունքներում է եղել, Անկախության բանակ, բլա-բլա եւ այլն։

Բայց երեկ Հայրիկյանին  մի կերպ պաշտպանողների վերջին  շարքերն էլ վերացան։ Միայն Հայրիկյանը կարող էր իրեն բնորոշ մեծամտությամբ եւ փքվածությամբ արձագանքել ոստիկանների կողմից Բաղրամյան պողոտան բացելուն։

«Ոստիկաններն այսօր ավելի բարեկիրթ էին, քան մի քանի օր առաջ որպես խաղաղ ցուցարարներ եվրոպական եւ եռագույն դրոշներ ջարդողները։ Եթե ցուցարարների ձեռքերին մի քանի եվրոպական դրոշ լինեին, դա ավելի զսպող դեր կկատարեր, քան որեւէ այլ բան… Բայց դա հասկանալու համար պետք է վաղուց մի բան յուրացրած լիներ մարդը՝ պատվիր մեծերիդ, որ հաջողակ լինես…»,- գրել էր Հայրիկյանը։

Անհնար է, պարզապես բացառում ենք, որ Հայաստանում ինչ-որ բան լինի, Հայրիկյանը դա մեկնաբանելիս ինքն իրեն չմեծարի։ Ահա թե ինչու էին երեկ ցրել նստացույցը։ Եվրոպական դրոշներ չկային այնտեղ։ Մենք նոր հասկացանք Հայրիկյանի հեռատես քայլը, որը ԵՄ-ի դրոշներով Բաղրամյան էր մտնում։ Եթե այդ դրոշները երեկ լինեին, ապա բավական կլիներ, որ ոստիկանները նստացույցի մասնակիցներին մոտենային, ցուցարարները պարզեին Ֆրանսիայի կամ Բելգիայի դրոշները եւ ոստիկանները անմիջապես ետ կքաշվեին։ Շատ ափսոս, որ Հայրիկյանի այդ հանճարեղ միտքը հասու չեղավ շարքային միջակություններիս:

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031