Օրվա լրահոսը

Ռուբեն Ջրբաշյան. հանքարդյունաբերությունը գտնվում է «ոչ բարենպաստ պայմաններում»

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանն ասաց` թեպետ Հայաստանը փոքր տարածք է, այնուամենայնիվ, ունի շատ հարուստ ընդերք: «Մենք չունենք էներգակիրներ, նավթ եւ գազ, բայց ունենք տարբեր տիպի մետաղական հանածոներ: Առաջին հերթին` պղինձ-մոլիբդենը, ոսկին, կապարը եւ, իհարկե, շատ մեծ շրջանակներ կան ոչ մետաղային օգտակար հանածոների: Դրանք տարբեր տիպի շինանյութներն են, տուֆը եւ այլն»: Սակայն

Պետք չէ ֆինանսների նախարարության բացահայտած խնդիրներն օգտագործել նրան իսկ քննադատելու համար

Վերջին օրերին տարբեր ցուցանիշներ են շրջանառվում ֆինանսների նախարարությունում ժամանակավոր անաշխատունակության նպաստների աճի մասին, ինչպես նաև մեջբերվում իրականության հետ կապ չունեցող հաշվարկներ ու տոկոսներ: Այդ ամենի համար հիմք են հանդիսացել Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ նշված՝ ֆինանսների նախարարությունում 2011թ.-ին ժամանակավոր անաշխատունակության թերթիկների քանակը (և ոչ թե հիվանդ աշխատողների քանակը) կազմել է 263, 2012 թ.-ին ՝ 334,

ԲՀԿ-ն կոալիցիա կվերադառնա՞

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն կրկին կոալիցիա վերադառնա: «Պարզ է, որ եթե վարչապետը հրաժարական է տվել մեկ ամիս շուտ, քան ապրիլի 28-ը, երբ չորս քաղաքական ուժերը պատրաստվում էին կառավարությանն անվստահություն հայտնել, հետեւաբար վարչապետը կլինի ոչ թե ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից, այլ կլինի ՀՀԿ-ի թեկնածու, դա չի նշանակում, որ կլինի

Իշխանության կրունկի տակ. Հայաստանի «սահմանադրական սկանդալը» հասել է ԵԽԽՎ. «Մեդիալաբ»

Սահմանադրական դատարանի դատավոր Ֆելիքս Թոխյանի իրարամերժ հայտարարությունները սկանդալ են դարձել ոչ միայն Հայաստանում , այլեւ միջազգային կառույցներում: ՍԴ դատավորի ՝ տրամագծորեն տարբեր հայտարարությունների մասին արդեն խոսում են ԵԽԽվ-ում: Այս մասին «Մեդիալաբին» ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը: «Իմ գործընկերները ԵԽԽՎ-ից ինձ տեղեկացրին, որ իրենց եւս հասել է ՀՀ Բարձրագույն դատարանի՝

Դատախազն իր հանձնարարականն ուղարկել է նաեւ «Առավոտ»

ՀՀ Շիրակի մարզի դատախազ Ր.Ասլանյանը 28.03.2014 թ. հանձնարարական է ուղարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Ղարիբյանին, պատճենը՝ «Առավոտ» օրաթերթ: Մարտի 28-ի Aravot.am-ում տպագրվել է Գյումրու քաղաքապետի բողոքը ոստիկանապետին. «Ոնց կարող է սեփական խանութ լինել փողոցի ուղիղ կենտրոնում» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում խոսք է գնացել ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի խախտման,Գյումրիի Մայակովսկի փողոցի ընդհանուր

Վիկտոր Սողոմոնյանը հերքում է. Ռ. Քոչարյանը վարչապետ չի լինի. Գալա

ԳԱԼԱ-ն ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի մամլո գրասենյակից փորձել է պարզել՝ ինչպես են վերաբերվում շրջանառվող այդ տեղեկություններին, եւ հնարավո՞ր է շրջանառվող այդ վարկածը, որ Ռ. Քոչարյանին վստահեն ՀՀ վարչապետի կաբինետը: Վիկտոր Սողոմոնյանը միանշանակ հերքեց հավանականությունը, որ Ռ. Քոչարյանը վարչապետ դառնա: «Դա չի համապատասխանում իրականությանը: Մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ թեկնածուներից մեկը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ

Խնդիրը ոչ թե վարչապետն է, այլ համակարգը

Այսօրվանից սկսած տարբեր ենթադրություններ եւ վարկածներ են հնչելու, թե իշխանական կամ «ոչ իշխանական» ո՞ր խարդավանքների պատճառով է հրաժարական տվել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպիսի՞ ազդակներ են եկել Կրեմլից, եւ ո՞ր թայֆան է այսուհետ տիրապետելու տնտեսական (կոռուպցիոն) լծակներին՝ նո՞ւյնը, թե՞ մի քիչ ուրիշը: Թեեւ այդ ամենը բավականին հետաքրքիր է, այնուամենայնիվ՝ դա մեր՝ շարքային քաղաքացիներիս կյանքի վրա բացարձակապես

Գագիկ Ծառուկյանը եկել է Հովիկ Աբրահամյանի՞ն հանդիպելու (Տեսանյութ)

Քիչ առաջ խորհրդարան եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: Պարոն Ծառուկյանին խորհրդարանի բակում, շենքի դիմաց դիմավորեցին  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը եւ այլք: Պարոն Ծառուկյանը ակնհայտորեն բարձր տրամադրությամբ էր: Իր խմբակցության պատգամավորների հետ վերջինս մի քանի րոպե  զրույց ունեցավ խորհրդարանի բակում: Այդ ընթացքում Վարդան Օսկանյանը ձեռքի տարբեր շարժումներով

Մուսա Մուրթազալիեւն էլ մեկնարկեց հաղթանակով

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկրորդ ներկայացուցիչն էլ Ֆինլանդիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկեց հաղթանակով: Հանդես գալով 86 կգ քաշային կարգում` Մուսա Մուրթազալիեւը առավելության հասավ սլովակցի Ռենե Մատեյովի նկատմամբ եւ այժմ նախապատրաստվում է հույն Տիմոֆեյ Խենիդիսի հետ գոտեմարտին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀԿ-ն կարող է նաև իրեն թույլ տալ վարչապետի պաշտոնը ոչ հանրապետականի վստահելու «շռայլությունը». Արմեն Աշոտյան

Որքանով որ ես եմ տեղյակ, երեկվա մեր կուսակցական նիստն իր արդյունքով բուռն անակնկալ էր նաև «քառյակի» համար, և, որքան ես հասկացա, այն բոլոր թղթերը, որ նրանք գրել-ջնջել էին մոտակա ամիսների համար՝ քաղաքական գործողությունների մշակումներ, պլաններ և այլն, պետք է ուղղակի նետեն աղբարկղը:

Սմբատ Մարգարյանն ու Էլեն Գրիգորյանը կմեկնարկեն վաղը

Վաղը Իսրայելում մեկնարկում են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց մասնակցելու է 36 երկրի 210 (88 կին, 122 տղամարդ) ծանրորդ: Հայաստանը Թել-Ավիվ մեկնել է երեք կին եւ յոթ տղամարդ ծանրորդով: Վաղը պայքարը կսկսեն 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը եւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Լուսանկարը` ewfed.com-ի

Փակ դռների ետեւում քննարկում են Քեսաբի հարցը (Տեսանյութ)

Ազգային ժողովում այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կազմակերպել է փակ քննարկում՝ «Սիրիայի հայաբնակ Քեսաբ քաղաքում եւ հարակից բնակավայրերում ստեղծված իրավիճակը եւ հայկական համայնքին հնարավոր աջակցությունը» թեմայով : Որեւէ հավելյալ տեղեկություն չէր տրամադրվել, այդ իսկ պատճառով քննարկման ժամանակ մեկ րոպեով դահլիճից դուրս եկած ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանից «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ է կատարվում ներսում, ի՞նչ արդյունք պիտի լինի

Վարդան Այվազյան. «Վարչապետի հրաժարականը 4 ուժերի հետ կապված չէ»

«Ես կոֆեի բաժակ նայող չեմ եւ չեմ կարող  ասել ինչ է լինելու: Ենթադրություն անելուց հուշտ չեմ լինում, բայց չեմ ուզում պատասխանել»,- այսօր «Հայելի» ակումբում  ասաց ԱԺ հանրապետական խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը, որը  հրաժարվեց պատասխանել  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ հարցերին: Պարոն Այվազյանն ասաց, որ դա կուսակցական որոշում էր, եւ երբ լրագրողները փորձեցին նորից շարունակել

«Նոր ազատ տնտեսական գոտում կստեղծվի 1500 աշխատատեղ». Էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արտակ Ուդումյանն այսօր պայմանագիր կնքեցին՝ Երեւանում, Կաշեգործների փողոցի վրա գտնվող գույքային համալիրի տարածքում ստեղծված ազատ տնտեսական գոտու կազմակերպման մասին: Ազատ տնտեսական գոտում իրականացվելու են աշխատանքներ ոսկերչության, ակնագործության եւ ժամագործության ոլորտում: Նախարարի խոսքերով ազատ տնտեսական գոտում աշխատելու են շուրջ 120 ընկերություններ

«Դեմ եմ»-ի փաստաբան. «Ֆելիքս Թոխյանը խախտել է սահմանադրական կարգը». «Հայոց աշխարհ»

ՍԴ-ն չի հայտարարել, որ կա հատուկ կարծիք, հետեւաբար Թոխյանի եթերով հանդես գալը կոպտագույն սխալ է:

Էջեր հայ ժողովրդի հերոսական անցյալից

Սա անկախության շրջանում թերևս միակ դեպքն էր, երբ իշխանությունն ընդդիմության հետ փորձեց ընդհանուր լեզու գտնել:

Արցախում էլ են փորձում ներդնել կուտակային համակարգ. «Չորրորդ իշխանություն»

ԼՂՀ իշխանությունները հաստատակամ էին 2015 թվականի հունվարի մեկից Հայաստանում մեծ աղմուկ հանած համակարգն առանց տառ անգամ փոխելու Արցախում ներդնելու գործում։ Սահմանադրական դատարանի որոշումը, սակայն, փոխեց խաղի կանոնները։ Հետաքրքիր է, թե ինչպես կվարվի Արցախի օրենսդիր մարմինն այս դեպքում։ «ՉԻ»-ին հաջողվել է խոսել բոլոր խմբակցությունների պատգամավորների եւ անկախ պատգամավորներից մեկի հետ եւ պարզել նրանց տեսակետներն ու կանխատեսումները։

Գրիգոր Գրիգորյանը հաղթահարեց առաջին փուլը

Հայաստանցի 70 կգ ազատ ոճային ըմբիշ Գրիգոր Գրիգորյանը Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում հաղթանակ է տարել եւ հաջորդ փուլում ուժերը չափելու է Բուլղարիան ներկայացնող Միրոսլավ Կիրովի հետ: Մեր հավաքականի երկրորդ անդամը` 86 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը, որ նույնպես հանդես է գալու այսօր, դեռ չի մեկնարկել: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Վարչապետի հրաժարականը անակնկալ էր Էկոնոմիկայի նախարարի համար (Տեսանյութ)

«Վարչապետի հրաժարականը ինձ համար անակնկալ էր: Ինչ վերաբերում է այն բանին, թե ես մնալու եմ կառավարությունում, թե ոչ,  ապա դա կախված է նրանից , թե ինչպիսի կառավարություն է ձեւավորվելու եւ արդյոք առաջարկելու են ինձ մնալ կառավարությունում»: Այս մասին այսօր Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնեց լրագրողներին «Էյ Ջեյ Էյ Ազատ տնտեսական գոտի» ընկերության հետ պայմանագրի կնքումից

Հայաստանն այսքան անհաջողություններ չէր ունեցել, որքան Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում. «Չորրորդ իշխանություն»

Տիգրան Սարգսյանի հրաժարականի փաստը մի կողմից անսպասելի էր, մյուս կողմից՝ ուշացած եւ սպասելի։ Անսպասելի, որովհետեւ 1997թ. ի վեր, երբ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը, սա առաջին դեպքն է, երբ վարչապետը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է պաշտոնից։ Դրանից հետո նշանակված վարչապետները կամ տիրացել են իշխանությանը (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան), կամ ազատվել աշխատանքից (Արամ. Զ. Սարգսյան), կամ մահացել պաշտոնավարման

Շանթ Հարությունյանի որդուն հարցաքննում են

Այս պահին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, ոստիկանության քննչական վարչությունում հարցաքննվում է: Հիշեցնենք, որ նախօրեին նրա նկատմամբ խուլիգանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Քննչական վարչության դիմաց մի խումբ քաղաքացիներ պահանջում են դադարեցնել հետապնդումը անչափահաս տղայի նկատմամբ: «Խուլիգանության հոդվածով մեղադրանք են առաջադրել՝ զենքի եւ զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ: Գտնում ենք, որ սա հերթական

«Դեմ առ դեմ». Ալեքսանդր Իսկանդարյան եւ Հարություն Հարությունյան

Այօր ժամը 18.30-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի եւ հրապարակախոս Հարություն Հարությունյանի միջեւ բանավեճը: Թեմա՝ վարչապետի հրաժարականը եւ դրա հետեւանքները: Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը: Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում

Ուղևորահոսքի 19 տոկոս աճ` նախորդ մարտի համեմատ

Վերջին վեց ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: 2014թ. մարտին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 19 տոկոսով: Եթե 2013թ փետրվարին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 102 295 ուղևոր, ապա 2014թ մարտի ցուցանիշը կազմում

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի մրցույթի արդյունքները

Հայտնի են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ Նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացված դրամաշնորհային մրցույթի արդյունքները։ Ստորև ներկայացված են նշված անվանակարգերում հաղթած հասարակական կազմակերպությունները։   «Հայ զինվորի կերպարը մատաղ սերնդի դաստիարակության գործում» անվանակարգ «Աշխարհազոր» երիտասարդական ՀԿ «Գեղարեգ» կրթամշակութային  ՀԿ  «Փորձագետ» ռազմական հետազոտությունների կենտրոն ՀԿ   «Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի մերօրյա հերոսներ» «Կանանց  հանրապետական

Ընկերության փոխտնօրենի ավտոմեքենայից 56 միլիոնի գողության գործով ձայնագրությունն առաջին անգամ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, ուր շարունակվեց «Մանանա Գրեյն» ՍՊ ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի Արշակունյաց պողոտայի «Սեմ» ռեստորանային համալիրին կից բենզալցակայանի մոտ կայանված ավտոմեքենայից 56 միլիոն դրամ գողանալու գործով դատական նիստը, բավարարեց ամբաստանյալ, տնտեսագետ, բանկի աշխատակից Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը` Աշոտ Առուշանյանի նախկին պաշտպան Թադևոս Ալեքսանյանի և Աշոտ Առուշանյանի հոր`

Ժիրայր Լիպարիտյան. «Ես չէի կարող պատկերացնել, որ Քեսաբի մեջ ինքնապաշտպանություն չկա». «Իրատես de facto»

Այս երեք տարիների սիրիական պատերազմի ընթացքում քանի անգամ լսում ենք մեր կուսակցություններից, Կիլիկիո կաթողիկոսությունից, որ Հալեպում ամեն բան հանգիստ է, բայց Հալեպը քանդվեց, և մարդիկ դուրս եկան այդպես անկազմակերպ, երբեմն՝ առանց հագուստի կամ փաստաթղթերի։

«Հրաշալի քառյակը» պետք է վերանայի քննադատության թիրախը. «Ժողովուրդ»

Փաստ է, որ բացի ՀԱԿ-ից, մյուս ուժերը այս հարցում զգուշավոր են. հատկապես ԲՀԿ-ն հայտարարում է իշխանափոխության, բայց դա ասելով՝ շեշտում կառավարության հրաժարականը եւ զգուշանալով այդ ճանապարհին հնչեցնել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ։

Մահափորձ է կատարվել հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ նկատմամբ. NEWS.am

Օրերս Իջեւանում մահափորձ է կատարվել տեղի գործարարներից մեկի ուղղությամբ: NEWS.am-ի տեղեկություններով՝ ապրիլի 1-ին գիշերը մի տղամարդ կրակոցներ է արձակել «Իջեւանատուն» հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ուղղությամբ հենց համալիրի մուտքի մոտ: Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում  

Անդրիաս Ղուկասյան. «Եթե հիմա ԲՀԿ-ն չպահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, կունենա լուրջ կորուստներ»

«Սերժ Սարգսյանը ստիպված էր կասեցնել Մաքսային միություն մուտք գործելու գործընթացը կառավարության հրաժարականի միջոցով»,-այսօր «Արցախ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Aravot.am-ի հստակեցմանը՝ արդյոք ՀՀ-ն մուտք չի՞ գործի Մաքսային միություն, նա պատասխանեց. «Միջազգային հանրությունն իրեն հասանելի գործիքներ կիրառում է նրա համար, որ ՀՀ-ն մուտք չգործի Մաքսային միություն: Սերժ Սարգսյանը փորձեց այդ

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031