Վաղը Իսրայելում մեկնարկում են ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց առաջնությունները, որոնց մասնակցելու է 36 երկրի 210 (88 կին, 122 տղամարդ) ծանրորդ:
Հայաստանը Թել-Ավիվ մեկնել է երեք կին եւ յոթ տղամարդ ծանրորդով: Վաղը պայքարը կսկսեն 48 կգ քաշային Էլեն Գրիգորյանը եւ 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ewfed.com-ի