Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն այսքան անհաջողություններ չէր ունեցել, որքան Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 04,2014 12:19 Share

Տիգրան Սարգսյանի հրաժարականի փաստը մի կողմից անսպասելի էր, մյուս կողմից՝ ուշացած եւ սպասելի։ Անսպասելի, որովհետեւ 1997թ. ի վեր, երբ հրաժարական տվեց Արմեն Սարգսյանը, սա առաջին դեպքն է, երբ վարչապետը սեփական նախաձեռնությամբ հրաժարվում է պաշտոնից։ Դրանից հետո նշանակված վարչապետները կամ տիրացել են իշխանությանը (Ռ. Քոչարյան, Ս. Սարգսյան), կամ ազատվել աշխատանքից (Արամ. Զ. Սարգսյան), կամ մահացել պաշտոնավարման ընթացքում։

Այս տարիների ընթացքում ձեւավորվել է մի համակարգ, որտեղ բարձր պաշտոն ստացողը միայն ֆորս-մաժորային իրավիճակի պատճառով կամովին կլքեր աթոռը։

Տիգրան Սարգսյանի դեպքում այդ ֆորս-մաժորը վաղուց էր ձեւավորվել։ Թերեւս, եթե չհաշվենք Խոսրով եւ Գագիկ Հարությունյաններին, այսպիսի անհաջող վարչապետ չէր եղել։ Կամ, այլ կերպ ձեւակերպենք. Հայաստանը այսքան անհաջողություններ չէր ունեցել, որքան Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում։ Նրա օրոք տեղի ունեցավ բնակչության կենսամակարդակի շեշտակի անկում, որը մինչեւ հիմա էլ շարունակվում է։ Նրա օրոք համաշխարհային տնտեսական ճգնաժամը ծանր հարված

հասցրեց Հայաստանին։ Մեր երկրի տնտեսական անկումը երկնիշ թվերով արձանագրվեց, եւ առ այսօր էլ այդ անկման հետեւանքները զգացնել են տալիս։ Տիգրան Սարգսյանի օրոք միջին եւ՛ մանր ձեռնարկատիրությունը Հայաստանում հայտնվեց վերացման եզրին։ Մի քանի հազար ընկերություն փակվեց միայն վարչահրամայական քաղաքականության արդյունքում, որից շահում էին իշխանական օլիգարխները։ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել… Ինֆլյացիան, արտագաղթը, լուրջ բիզնես սկսելու հեռանկարների, հույսի բացակայություն, բարձր գները, ձեւավորված, զարգացած եւ կարծրացած մենաշնորհները եւ այլն։

Սա՝ եթե խոսենք վարչապետի գործունեության մասին որպես վարչապետ։ Սակայն Տիգրան Սարգսյանը իր պաշտոնավարման տարիներին հասցրեց այնքան խոշոր եւ աղմկալից սկանդալների մեջ հայտնվել, որքան չեն ունեցել նախորդ բոլոր վարչապետները՝ միասին վերցրած։ Միայն «Նաիրիտ» գործարանի շուրջ տարիներ շարունակ ընթացող խարդախությունների արդյունքում պետությունը տասնյակ միլիոնավոր դոլարների վնաս կրեց։ Այդ գործարանի հետ կապված, առանցքային դերակատարներ էին Տիգրան Սարգսյանն ու նրա եղբայրը։ Էլ ավելի աղմկոտ էր օֆշորային սկանդալը, երբ գործարար Փայլակ Հայրապետյանին պատկանող մոտ 10 միլիոն դոլարը յուրացվել էր, իսկ հետո հայտնվել Կիպրոսի օֆշորային ընկերությունների հաշվեհամարներում, իսկ այդ ընկերությունների հիմնադիրների թվում էր հայտնվել նաեւ Տիգրան Սարգսյանը։ Այս պատմությունն էլ բավական էր հրաժարականի համար։ Սակայն դա տեղի չունեցավ։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930