Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի երկրորդ ներկայացուցիչն էլ Ֆինլանդիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում այսօր մեկնարկեց հաղթանակով:
Հանդես գալով 86 կգ քաշային կարգում` Մուսա Մուրթազալիեւը առավելության հասավ սլովակցի Ռենե Մատեյովի նկատմամբ եւ այժմ նախապատրաստվում է հույն Տիմոֆեյ Խենիդիսի հետ գոտեմարտին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































