Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն կոալիցիա կվերադառնա՞

Ապրիլ 04,2014 13:40

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը չի բացառում, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ԲՀԿ-ն կրկին կոալիցիա վերադառնա:

«Պարզ է, որ եթե վարչապետը հրաժարական է տվել մեկ ամիս շուտ, քան ապրիլի 28-ը, երբ չորս քաղաքական ուժերը պատրաստվում էին կառավարությանն անվստահություն հայտնել, հետեւաբար վարչապետը կլինի ոչ թե ԲՀԿ-ից, ՀԱԿ-ից, ՀՅԴ-ից, այլ կլինի ՀՀԿ-ի թեկնածու, դա չի նշանակում, որ կլինի ՀՀԿ անդամ, բայց դա անպայման կլինի ՀՀԿ-ի թեկնածու: Հակառակ դեպքում կդիտվի որպես ճնշման տակ արված քայլ, որպես պարտություն»,- Aravot.am-ին ասաց պարոն Քոչարյանը:

Նրա խոսքով, ՀՀԿ-ն կշարունակի պնդել, որ վարչապետի փոփոխությունը կապ չունի քառյակի նախաձեռնության կամ ճնշումների հետ, իսկ քառյակն էլ կշարունակի պնդել, որ իրենց ճնշման տակ է եղել. «Իրականում մի քանի տարբերակ կա: Եկեք չմոռանանք, որ ՍԴ-ի որոշումը, որը հակասահմանադրական հանեց կենսաթոշակային պարտադիր կուտակային օրենքի որոշակի եզրույթներ, մեծ հարված էր կառավարությանը, որովհետեւ դա կառավարության համար հիմնական բազային օրենքներից էր: Այս առումով, եթե ճնշումներին նայենք, այստեղ ավելի շատ «Դեմ եմ»-ի ճնշումներն էին, քան քառյակինը: Հաջորդը՝ համաշխարհային միտումներն են: Հետաքրքիր զարգացումներ են կատարվել: Հետխորհրդային երկրներում վերջին երկու- երեք օրը մի քանի կառավարություն է գնացել՝ Ղրղըզստանում, Ղազախստանում: Ինչ-որ գործընթացներ են գնում, մենք էլ դրա մի մասն ենք, եթե հայտարարել ենք, որ մտնում ենք Մաքսային միություն»:

Պարոն Քոչարյանը չցանկացավ կանխատեսումներ անել վարչապետի հավանական թեկնածուների վերաբերյալ, բայց ասաց, որ ամենաքիչ հավանական թեկնածուն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է համարում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ panorama.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարեն says:

    Աստված չանի։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930