Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում էլ են փորձում ներդնել կուտակային համակարգ. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 04,2014 12:29 Share

ԼՂՀ իշխանությունները հաստատակամ էին 2015 թվականի հունվարի մեկից Հայաստանում մեծ աղմուկ հանած համակարգն առանց տառ անգամ փոխելու Արցախում ներդնելու գործում։ Սահմանադրական դատարանի որոշումը, սակայն, փոխեց խաղի կանոնները։ Հետաքրքիր է, թե ինչպես կվարվի Արցախի օրենսդիր մարմինն այս դեպքում։

«ՉԻ»-ին հաջողվել է խոսել բոլոր խմբակցությունների պատգամավորների եւ անկախ պատգամավորներից մեկի հետ եւ պարզել նրանց տեսակետներն ու կանխատեսումները։

Անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «ՉԻ»-ի թղթակցին նախ պատմեց, թե կուտակայինի մասին օրենքի նախագիծն ինչ փուլում է գտնվում։

«Այստեղ փոքր-ինչ այլ կերպ է, խորհրդարանը պրոֆեսիոնալ չէ: Կառավարությունն իր նախաձեռնությամբ օրինագիծն ուղարկում է ԱԺ, համապատասխան գլխադասային հանձնաժողովներն ու խմբակցությունները քննարկում են այն, ապա օրինագիծը բերվում է լիագումար նիստ»,- մանրամասնեց պատգամավորը՝ տեղեկացնելով, որ այժմ օրենքի նախագիծը գտնվում է հանձնաժողովների քննարկման փուլում, իսկ հունիսին նախատեսվում է այն դնել մեծ օրակարգ։

Վահան Բադասյանի կարծիքով, սակայն, ՍԴ-ի որոշումից հետո այն չի բերվի օրակարգ։ «Միշտ դեմ եմ եղել այդ համակարգին, քանի որ այն իսկապես հակասահմանադրական եմ համարում։ Դա պարզապես նշանակում է մտնել քաղաքացու գրպանը, իսկ հիմնադրամներն էլ ոչ այլ ինչ են, քան բիզնես կենտրոններ։ Միեւնույն ժամանակ բավարարված չեմ ՍԴ-ի որոշումով։ Կարծում եմ՝ ՍԴ-ն պետք է առհասարակ չեղյալ համարեր այդ օրենքը, այլ ոչ թե այն խմբագրելու ուղարկեր»,- նկատեց անկախ պատգամավորը՝ վստահ լինելով, որ համակարգի ներդրման դեպքում թոշակի անցած քաղաքացիները չեն կարողանալու ետ ստանալ կուտակած գումարները։ Նրա խոսքով՝ քաղաքացիները չեն գտնելու ո՛չ Սերժ Սարգսյանին, ո՛չ Տիգրան Սարգսյանին, ո՛չ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին, ո՛չ էլ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին։ Նրանց, ովքեր այսօր երաշխավորում են ապահով ծերություն։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930