Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանը եկել է Հովիկ Աբրահամյանի՞ն հանդիպելու (Տեսանյութ)

Ապրիլ 04,2014 13:28

Քիչ առաջ խորհրդարան եկավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

Պարոն Ծառուկյանին խորհրդարանի բակում, շենքի դիմաց դիմավորեցին  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը եւ այլք: Պարոն Ծառուկյանը ակնհայտորեն բարձր տրամադրությամբ էր: Իր խմբակցության պատգամավորների հետ վերջինս մի քանի րոպե  զրույց ունեցավ խորհրդարանի բակում: Այդ ընթացքում Վարդան Օսկանյանը ձեռքի տարբեր շարժումներով ինչ-որ բան էր խոսում Գագիկ Ծառուկյանի հետ: Հիշեցնենք, որ այսօր ժամը 13-ին «Ժառանգություն» խմբակցության սենյակում պետք է մեկնարկեր խորհրդարանական 4 ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը, որի քննարկման հիմնական թեման լինելու էր վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակում 4 կուսակցությունների հետագա համատեղ քայլերը: ՀԱԿ-ի եւ Դաշնակցության ներկայացուցիչներն արդեն «Ժառանգությունում» են, քննարկումը սկսվել է թե ոչ՝ դեռ պարզ չէ, քանի որ ԲՀԿ-ի ներկայացուցիչները դեռեւս չեն եկել:

Այս պահին լրագրողները փորձում են ճշտել, թե ինչ նպատակով է Գագիկ Ծառուկյանը եկել խորհրդարան: Ըստ որոշ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանը պետք է հանդիպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Լրագրողներին այդպես էլ չհաջողվեց ճշտել, թե որ ուղղությամբ գնաց Գագիկ Ծառուկյանը:

Հ. Գ. Ավելի ուշ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը հաստատեց, որ քիչ առաջ տեղի է ունեցել Հովիկ Աբրահամյան եւ Գագիկ Ծառուկյան հանդիպումը: Հանդիպումը տեւել է շատ կարճ: Գոհար Պողոսյանն ասաց, որ հանդիպման մասին մանրամասնել ասել չի կարող, քանի որ ներկա չի եղել դրան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930