Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազն իր հանձնարարականն ուղարկել է նաեւ «Առավոտ»

Ապրիլ 04,2014 13:33

ՀՀ Շիրակի մարզի դատախազ Ր.Ասլանյանը 28.03.2014 թ. հանձնարարական է ուղարկել ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա.Ղարիբյանին, պատճենը՝ «Առավոտ» օրաթերթ:

Մարտի 28-ի Aravot.am-ում տպագրվել է Գյումրու քաղաքապետի բողոքը ոստիկանապետին. «Ոնց կարող է սեփական խանութ լինել փողոցի ուղիղ կենտրոնում» վերտառությամբ հոդվածը: Հոդվածում խոսք է գնացել ՀՀ հողային օրենսգրքի 60 հոդվածի խախտման,Գյումրիի Մայակովսկի փողոցի ընդհանուր օգտագործման համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն այլ անձանց սեփականության իրավունքով փոխանցելու, այդ փողոցի վրա խանութ-կրպակ կառուցելու հարցի մասին:

Դատախազը հանձնարարել է ոստիկանության նշյալ բաժնի պետին, հաշվառել «դեպքը», նախապատրաստել նյութեր, լուծել դրանց ընթացքը, իսկ արդյունքների մասին էլ պարբերաբար հայտնել իրեն՝ դատախազին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930