Օրվա լրահոսը

Յուրա Մովսիսյանի հեթ-տրիկի ծանր հետեւանքը

Մոսկվայի «Սպարտակի» լավագույն հարձակվող Յուրա Մովսիսյանը, հնարավոր է, մինչեւ տարեվերջ չկարողանա մտնել խաղադաշտ: Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի հերոսը «Զենիթի» հետ խաղում խորացրել է ծնկահոդի վնասվածքը: «Սպարտակի» բժշկական դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Վարդապետովի խոսքերով, Յուրան ծնկահոդի հին վնասվածք ուներ եւ ամենայն հավանականությամբ հիմա արտրոսկոպիկ օպերատիվ վիրահատության անհրաժեշտություն է հարկավոր լինելու: Առայժմ հայտնի չէ, թե Մովսիսյանը մինչեւ տարեվերջ

«Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը եզրափակեց Վլադիմիր Սպիվակովը. (Տեսանյութ)

Այսօր Շիրակի մարզպետի առանձնասենյակում, ամփոփելով «Գյումրին` ԱՊՀ 2013թ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հայտարարեց, որ այդ ծրագրով եղած միջոցառումները ոչ թե ավարտվում են, այլ ընդամենը մի միջակետ են դնում՝ հետագայում փորձելով ամեն ինչ անել մշակութային Գյումրու շունչը պահպանելու համար: Տիկին նախարարը շեշտեց, որ հսկայական ռեսուրսներ ներդրեցին Գյումրու համար, որը չի արվել նախորդ

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել

Գագիկ Բեգլարյանն ընդունեց «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի նոր ղեկավարին

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նոյեմբերի 11-ին հանդիպեց Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման» ծրագրի ղեկավար Վիքրամ Քութարիի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ավարտվող ծրագրի արդյունքները, ինչպես նաև նոր ծրագրի ընթացքը: Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագիրը մեկնարկել է 2009թ-ին և ավարտվում է տարեվերջին: Ծրագրով նախատեսված 430կմ ճանապարհների վերականգնման փոխարեն ՝տնտեսումների հաշվին այդ

ԱԺ ՀՅԴ խմբակցության միջնորդությունը Վարդան Պետրոսյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ

ՀՀ Գլխավոր դատախազ պարոն Գ.Կոստանյանին Պատճենը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ պարոն Տ. Սահակյանին, ՀՀ Կոտայքի մարզի դատախազ պարոն Վ. Ռշտունուն, ՀՀ Ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչ պարոն Հ. Հակոբյանին                                                   

Բնակիչները պառկեցին գետնին

Սայաթ- Նովա 10, 12 շենքերի բնակիչները առաջիկա օրերին դիմելու են դատարան՝ բողոքարկելու Երեւանի քաղաքապետարանի որոշումը։ Քաղաքապետարանը թույլատրել է «Լարկո Գրուպ» ընկերությանը շենքի բակում շինարարություն սկսել։ Բնակիչներին զայրացնում է այն փաստը, որ իրենք զրկվում են բակից, հասարակական քննարկում տեղի չի ունեցել եւ ոտնահարվել են իրենց իրավունքները։   Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Ագրարային համալսարանում կարևորում են ուսանողների ներգրավումը գիտական աշխատանքներում

Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում պարգևատրվեցին բուհի ուսանողական 14-րդ գիտաժողովում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողները։ Գիտական աշխատանքների համար մրցութային հանձնաժողովը մրցանակների է արժանացրել 35 ուսանողի։  Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր խոսքում բարձր գնահատեց ուսանողների՝ գիտությամբ զբաղվելու ցանկությունը։ «Բուհի ուսանողներից շատերն ուսումն ավարտելուց հետո իրենց նվիրելու են գյուղատնտեսական արտադրությանը, բայց մի մասն ընտրել է ամենադժվար,

Սպառողների շահերը գործով է պետք պաշտպանել

«Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը լրատվամիջոցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպաման ժամանակ թույլ է տվել հայտարարություններ, որոնք ոչ միայն հիմնազուրկ ու ստահոդ են, այլև թյուրիմացության մեջ կարող են գցել հանրությանը: Այս առնչությամբ հարկ ենք համարում որոշակի պարզաբանումներ տրամադրել: Մասնավորապես. Արմեն Պողոսյանը հայտարարում է, որ Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման և կիրառման մեխանիզմների քննարկման

Ըստ Փոստանջյանի` Սերժ Սարգսյանն Իշխան Զաքարյանին «սխալ է հանել»

Այսօր խորհրդարանում, Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահի պաշտոնում նշանակելու հարցի քննարկումների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը նույնպես հիշեց հինգ ամիս առաջ խորհրդարանում ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի կողմից արված բացահայտումները։ Նա չի մոռացել նաև, որ խորհրդարանից Զաքարյանը կանչվեց նախագահական, որտեղ ենթարկվեց բավականին կոշտ քննադատության: Այս իրողությունների ֆոնին, պատգամավորին զարմացնում է այն իրականությունը, որ «այսօր այդ անձը

Ամփոփվել է Արա Զոհրաբյանի Լեռնային Ղարաբաղ կատարած այցելությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Արցախի փաստաբանների հետ: Արա Զոհրաբյանը ներկայացրել պալատի կառուցվածքը, անդամների թիվը, պալատի կազմում գործող ստորաբաժանումները և նրանց գործառույթները:  Ըստ Արա Զոհրաբյանի, այցը ճանաչողական է և հետապնդում է երկու հայկական հանրապետությունների փաստաբանների միջև առաջացած խնդիրների համատեղ լուծման ճանապարհների որոնումը: Հայաստանի

Ա. Աշոտյան. «Եղեք ավելի նախանձախնդիր և պահանջատեր ուսումնական գործընթացին վերաբերող ցանկացած հարցում»

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն երիտասարդության օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: Նախարարը շնորհավորել է նրանց երիտասարդության օրվա առիթով և մի քանի ուսանողական խորհուրդների պարգևատրել ԿԳՆ “Ոսկե հուշամեդալով”՝ ուսանողական կառույցների կայացման գործում ունեցած ավանդի ու արդյունավետ գործունեության համար: Ա. Աշոտյանը շեշտել է,

404.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց

Նոյեմբերի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 9,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 404.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 405 դրամ: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ

Պալիատիվ խնամք ենք ներդնում, առանց թմրամիջոցների հարցը լուծելո՞ւ (Տեսանյութ)

Բժիշկները ձեռնպահ են մնում թմրադեղերով ցավազրկողներ նշանակել Հայաստանում պալիատիվ` ամոքիչ բուժօգնության ներդրման խոչընդոտներից մեկը թմրանյութերի հասանելիությունն է: Պալիատիվ բուժօգնության նպատակն է կյանքի վերջին փուլերում գտնվող հիվանդներին ազատել տառապանքից, ցավից եւ արժանապատիվ կյանք ապահովել: Ծանր հիվանդներին ցավազրկելու համար օգտագործվում են թմրանյութեր պարունակող դեղամիջոցներ, որոնք, սակայն, մեր երկրում խիստ սահմանափակ ձեւով են տրամադրվում, մինչդեռ պալիատիվ խնամքի մասնագետները

Զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով նախկին զինվորականը զոհվել է

  Որսորդական հրացանը որպես հենակ է օգտագործել: Տեղեկացրել ենք, որ Բերդի տարածաշրջանի Քոլագիրի անտառում կրակոց է հնչել; Իրավապահ համակարգից  տեղեկացանք, որ Այգեձոր գյուղի բնակիչ, 1967թ. ծնված Արայիկ Հենրիկի Դալլաքյանը անտառում խոզեր պահելիս որսորդական հրացանը որպես հենակ օգտագործելու ժամանակ հրացանը կրակել  է: Ծանր վիրավոր Դալլաքյանին տեղափոխել են  հիվանդանոց, ուր նա մահացել է: Ա. Դալլաքյանը, մեր տեղեկություններով,

Նիկոլ Փաշինյանը`Իշխան Զաքարյանին. «Էն կաբելը ի՞նչ եղավ»

ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցն այսօր խորհրդարանում բուռն կրքերի առիթ դարձավ:  Հիշեցնենք, որ բավականին վայրիվերումներից հետո, նախագահ Սարգսյանը ՎԵՊ նախագահի պաշտոնում կրկին առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: «Դուք մեղադրանքներ էիք հնչեցնում, կառավարությունը հակադարձում էր ձեր մեղադրանքներն, դուք կաբել էիք ցույց տալիս, իսկ կառավարությունը իր բացատրություններն էր տալիս, հիմա ի վերջո ի՞նչ եղավ: Այն

Թեժ բանավեճ ադրբեջանական պատվիրակության մեջ

«Դուք ոնց որ թե հպարտանում եք, որ ձեզ նկարահանել են»,- ասաց Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժանմունքի ԶԼՄ-ների եւ տեղեկատվական կառույցների հարցերով բաժնի ղեկավար Վուգար Ալիեւը: Հեգնական դիտարկումն ուղղված էր «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակից Խադիջա Իսմայիլովային, որի վերաբերյալ ժամանակին սեռական բնույթի տեսահոլովակ էր հրապարակվել: «Դուք պիտի ամաչեք նման խոսքերի համար»,- հակադարձեց Խադիջա Իսմայիլովան:

Ալեքսանդր Արզումանյանը հեգնեց Իշխան Զաքարյանին

«Դուք լուրջ դեմքով ասում եք՝ անկախ մարմին եք, մենք էլ լուրջ դեմքով ձևացնում ենք, թե հավատում ենք: Սա ընդամենը բեմականություն է: Կոմսոմոլից սկսած դուք միշտ եղել եք նոմենկլատուրա: Չեմ էլ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»,- այսօր խորհրդարանում ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցի քննարկումների ժամանակ,

Ռուբեն Մեհրաբյան. «Դա վկայում է այն, որ ՀՀ-ն կոպեկի արժեք չունի Ռուսաստանի քաղաքական վերնախավի համար»

ՀՀ-ում ՌԴ նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել էր, թե «Հայաստանը, եթե գնա Եվրամիության հետ մերձեցման ճանապարհով, կգնա դեպի դժոխք»:  Aravot.am-ը «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանից հետաքրքրվեց` իրո՞ք Եվրոպայի ուղին դժոխքի ուղի է դառնալու, Մաքսային միության անդամակցումն էլ Հայաստանի առաջ բացելու է դրախտի դռները: Պարոն Մեհրաբ յանը պատասխանեց. «Դա ռուս պաշտոնյաների կամ

Հանցավոր ճանապարհով հարստացած անձանց քրեական հետապնդում է սպասվում

Նախախորհրդարանի անդամներն այսօր ներկայացրին նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի սոցիալ-տնտեսական ոլորտի իրենց մոտեցումները: Նրանք նախ գնահատել են իրավիճակը ոլորտում`սկսելով համաշխարհային ճգնաժամից: Արձանագրելով, որ Համաշխարհային տնտեսությունը հայտնվել է համակարգային ճգնաժամի մեջ, իսկ աշխարհատնտեսության համակարգային ճգնաժամը բարդացնելու են գալիս շրջակա միջավայրի ճգնաժամը եւ գյուղմթերքների համաշխարհային ճգնաժամը: Հասնելով Հայաստանի տնտեսությանը` հայեցակարգում անդրադարձել են,

Նաիրա Զոհրաբյանն առաջարկում է Վազգեն Խաչիկյանին «թանգարանային էքսպոնատ սարքել»

Ազգային ժողովը քննարկում է նաեւ Վերահսկիչ պալատի նախագահի հարցը: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի թեկնածությունը, ում պաշտոնանկության մասին ամիսներ շարունակ խոսվում էր: Պատճառը` Զաքարյանի ղեկավարած մարմնի հայտնաբերած բյուջետային չարաշահումների մասին փաստերն էին, որոնք, իբրեւ նախագահի սրտովն այդքան էլ չեն եղել:  ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Իշխան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ ԼՂՀ նախագահը նկատել է, որ Երևանի և Ստեփանակերտի քաղաքապետարանների միջև բարեկամության համաձայնագրի ստորագրումից մեկ տարի անց իրապես շոշափելի արդյունքներ են գրանցվել համագործակցության բոլոր ուղղություններով, ինչի մասին նախագահին պարբերաբար զեկուցում է Ստեփանակերտի քաղաքապետն ու նաև հավելել, որ Երևանի

Արամ Մանուկյան. «Եթե մարդը կերել է բյուջեի փողերը, պետք է պատժվի»

«Վերահսկիչ պալատն անցած գործունեության ժամանակ բավականին դրական բաներ արեց՝ հանրությանը ներկայացնելով բյուջեի խախտումները, յուրացումները: Բայց արդյունավետության և օգտակար գործողության գործակցի վերջնական գնահատման առումով վիճակն ամենևին բարվոք չէ: Գիտակցելով հանդերձ, որ դուք չեք կարող ձեր հայտնաբերած խախտումների համար մարդկանց պատժել, այնուամենայնիվ, ես այս խնդիրը համարում եմ համակարգային: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն է ձեր խախտումների արդյունքում պատասխանտվության

Վարչապետն ուզում է արեւային էներգիան իրենո՞վ անել (Տեսանյութ)

Վահան Համազասպյանի հելիոֆիկացման ծրագիրը, որն իր տեխնիկատնտեսական ցուցանիշներով պարզապես հավասարը չունի աշխարհում, եւ որը շատ ավելի էժան էներգիա կարող է մատուցել, փակուղու առջեւ է, քանի որ ՀՀ կառավարությունը խոչընդոտում է այս ծրագրի իրականացմանը:  Այս մասին «Նոյյան տապան» ակումբում ասաց տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյանը: Նրա ներկայացմամբ` ըստ առաջարկվող ծրագրի, 1կվտ ժամ ջերմային էներգիայի գինը

Գյուղապետի պաշտոնի համար կպայքարեն հանրապետական եւ անկուսակցական թեկնածուները

Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղում դեկտեմբերի 8-ին կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների առաջադրումներն արդեն ավարտվել են: Ճակատենի գյուղապետի պաշտոնի համար կպայքարի 2 թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրունի Հարությունյանը եւ գյուղի բնակիչ, անկուսակցական Անդրյուշա Դավթյանը: Որպես ավագանու անդամ՝ առաջադրվել է 6 թեկնածու, որոնց մեջ կան նաեւ երիտասարդ անդամներ: Ինչպես տեղեկացանք Սյունիքի թիվ

Պաշտպանը միջնորդեց Հմայակ Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանը Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննության ժամանակ մերժեց դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին պաշտպան Գեորգի Գուլքանյանի միջնորդությունը: Պաշտպանը միջնորդություն էր արել, որ սույն քրեական գործով նախաքննությունը կատարվել է ոչ օբյեկտիվ, միակողմանի:  Այսօր Գուլքանյանը հանդես եկավ քրեական գործի վարույթը կարճելու եւ

Մեղադրողը միջնորդեց Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման

«Փաստինֆո». Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980 թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու վերաբերյալ գործով այսօր մեղադրող Արմեն Մարուխյանը միջնորդեց ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել  15 տարվա ազատազրկման:     Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօրվա իր մեղադրական ճառում մեղադրողը նախաքննության ու դատաքննության ապացույցներով հիմնավորված համարեց Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքն,

Հաստատվեցին մոտ 10 համայնքների գլխավոր հատակագծեր

Համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում հաստատվեցին Լոռու մարզի Ստեփանավան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արարատի մարզի Վեդու քաղաքային համայնքների, Գեղարքունիքի մարզի Երանոս, Ձորագյուղ, Ծակքար, Լիճք, Վարդաձոր գյուղական համայնքների գլխավոր հատակագծերը: Քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը գլխավոր հատակագծերի փոփոխության նախագծային առաջադրանքի մշակման գործընթացում կարեւորեց համայնքի դերակատարությունը եւ հորդորեց համայնքների ղեկավարներին մինչեւ նախագծային առաջադրանքի

Արթուր Բաղդասարյանը հանդիպել է Նիկոլայ Բորդյուժայի հետ

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հանդիպումը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաև ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին

Նոյեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերադարձավ Մայր Աթոռ Ս. Էջմիածին Հարավային Կորեա կատարած իր այցից, ուր մասնակցում էր Բուսան քաղաքում անցկացվող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 10-րդ համագումարին: Վերադարձին Ամենայն Հայոց Հայրապետն այցելեց Չինաստան, մասնավորապես` Պեկին, Շանհայ, Քուանզու քաղաքներ, ինչպես նաև Հոնկոնգ` ծանոթանալու հայ համայնքային կյանքին և իր օրհնությունը փոխանցելու հայորդիներին:

Հեղինե Բիշարյանը դե՞մ էր, թե՞ դեմ չէր (Տեսանյութ)

Հայտնի «գենդերային օրենքում»`տղամարդկանց եւ կանանց իրավահավասարության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում էր «գենդեր» բառը փոխարինել «սեռ» բառով, մեծ օրակարգում ընդգրկել-չընդգրկելու մասին հարցն այսօր էլ խորհրդարանում լեզվակռվի առարկա դարձավ: Հիշեցնենք, նախորդ գումարման խորհրդարանից ժառանգություն ստացած այս օրենքը գարնանն ընդունվեց, սակայն ընդունումից ի վեր սկսվել են այն փոփոխությունների ենթարկելու տարբեր նախագծեր:  Օրենքի ընդունումից հետո

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031