Օրվա լրահոսը

Դատարանը մերժել է պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դիմումը

Այսօր Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նախախորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանն ընդդեմ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի գործով դատական նիստին ներկայացել է միայն «Ծածկած շուկա» ընկերության տնօրենի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ նախորդ տարվա  սեպտեմբերի 2-ին Սամվել Ալեքսանյանին պատկանող Ծածկած շուկայի կենտրոնական  մասում փակցվել էր պաստառ, Նախախորհրդարանի անդամ  Կարո Եղնուկյանի նկարով եւ  «Մասոն, Ոչ վարձու ընդդիմախոսներին, ոչ

Դատավորը վիրավորեց քաղաքացուն «հոգեկան խանգարում ունեք», «կնոջ փեշի տակ եք թաքնվում»

Այսօր Արաբկիր Քանաքեռ եւ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի գործով դատական նիստի ժամանակ քննվել են ազատամարտիկի ու գործով վկաների հեռախոսազրույցների արձանագրությունները: Դատական նիստի հենց սկզբում դատավոր Լեւոն Ավետիսյանը հիշեցրեց, որ նախորդ անգամ դատական նիստը հետաձգվել էր դահլիճում աղմուկ ստեղծելու պատճառով, ապա զգուշացրեց, եթե այս անգամ էլ ազատամարտիկները խանգարեն, ինքը կքննարկի դռնփակ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը մեկնել էր Մարալիկ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ՀՀ ԱԺ աջակցման ծրագրի հետ համատեղ հունիսի 13-ին աշխատանքային այցով մեկնել էր Մարալիկ: Այցի նպատակն էր ուսումնասիրել մանկատան շրջանավարտներին տրված բնակարանների վիճակը: Հանձնաժողովի առաջին կանգառը Մարալիկի քաղաքապետարանն էր, որտեղ հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը, հանձնաժողովի անդամ Տիգրան Ստեփանյանը եւ մարզից ընտրված պատգամավոր Մուշեղ

Մեքսիկա-Կամերուն հավաքականների կազմերը հայտնի են

Րոպեներ անց ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցաշարում կմեկնարկի «A» խմբի Մեքսիկա-Կամերուն հանդիպումը: Երկու հավաքականների գլխավոր մարզիչներն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Մեքսիկա: Օչոա, Ռոդրիգես, Մարկես, Էրրերա, Լայուն, Դոս Սանթոս, Մորենո, Գուարդադո, Պերալտա,  Ալիգար, Վասկես: Կամերուն: Իտանժ, Ասսու-Էկոտտո, Ն’ Կուլու, Ջիգուե, Սոնգ, Մուկանջո, Էտո’ Օ, Շուպո-Մոտինգ, Շեջու, Մբիա, Էնո:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հրավերով հունիսի 16-17-ը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կկատարի Բեռլին։ Այցելության ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպումներ կունենա Բունդեստագի նախագահ Նորբերթ Լամմերթի, ԳԴՀ արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնամայերի, կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել հայ-գերմանական գործընկերության հետագա զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, Հայաստան-Եվրոպական միություն

Փոխվարչապետը մարզպետներին առաջարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրառման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը փոխանցել գործատուներին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր մարզպետների մասնակցությամբ կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզպետարանների ենթակայության առողջապահական հաստատություններում, ինչպես նաեւ մարզային սոցիալական ծառայություններում Վերահսկիչ պալատի կողմից իրականացված ստուգումների արդյունքների եւ արձանագրված խախտումների հետ կապված հարցեր: Փոխվարչապետն անթույլատրելի համարեց նշված հաստատություններում խախտումների դեպքերը եւ մարզպետներին առաջարկեց սեղմ ժամկետներում քննության առնել արձանագրված փաստերը, պարզել պատճառները, իսկ

Հայաստանում բացվեց Շվեդիայի դեսպանատուն. (Տեսանյութ)

Քիչ առաջ ՀՀ արտաքին գործոց նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Շվեդիայի առեւտրի նախարար Էվա Բյորլինգը՝ ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Դայան Յանսի ընկերակցությամբ ազդարարեցին Հայաստանում Շվեդիայի դեսպանատան բացումը:   «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նշվում էր Շվեդիայի ազգային տոնը, եւ երկու տարի առաջ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ նաեւ Շվեդիայի դեսպանատան բացումը: ՀՀ արտաքին գործոց նախարարը եւ Շվեդիայի առեւտրի նախարարը ոչ թե կտրեցին

Քաղաքական խորհրդատվություններ են կայացել Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև

Հունիսի 12-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ների միջև կայացան քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, վրացական կողմից` Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիթ Ջալաղանիան: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու

Յացենյուկը կարգադրել է դադարեցնել Ռուսաստանի գազի մատակարարումը Ուկրաինա. Интерфакс-Украина

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համապատասխան նախարարություններին, «Նաֆտոգազ Ուկրաինա» ազգային բաժնետիրական ընկերությանը և մարզպետարաններին կարգադրել է անցնել էներգետիկ ոլորտի ծրագրին, որով նախատեսվում է երկուշաբթի օրվանից դադարեցնել Ռուսաստանից գազի մատակարարումը, հայտնել են կառավարության մամուլի ծառայությունից, փոխանցում ուկրաինական «Ինտերֆաքս»-ը: Բացի այդ «Նաֆտոգազ Ուկրաինա»-ին և արդարադատության նախարարությանը հանձնարարվել է Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում ավարտել Ուկրաինայի շահերի պաշտպանությունը նախապատրաստելու գործընթացը՝ «Նաֆտոգազ»-ի

Արտաքին գործերի նախարարն ընդունեց Շվեդիայի առևտրի նախարարին

Հունիսի 13-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում գտնվող Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգին: Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ հարաբերությունների զարգացումը և այդ առումով կարևորեց Շվեդիայի` Երևանում դեսպանություն հիմնելու որոշումը: Նախարար Նալբանդյանը հատկանշական համարեց, որ նախարար Բյորլինգը ժամանել է շվեդ գործարարների ներկայացուցչական պատվիրակության ուղեկցությամբ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Բյորլինգը

Ֆինանսների նախարարությունն արձագանքում է կրճատումների վերաբերյալ հրապարակումներին

Պարզաբանում լրատվամիջոցների հրապարակումների վերաբերյալ Վերջին օրերին մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության վերակազմակերպման խնդրին: Այս առնչությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի թիվ 500-Ն որոշման 2-րդ կետի համաձայն «Ֆինանսական վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանումը վերակազմակերպվել է «Ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչություն» առանձնացված ստորաբաժանման: Ֆինանսական վերահսկողության տեսչության կանոնադրությունը և կառուցվածքը ուժը

Առաջարկվել է անգլերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող “Շվեդական կրթական առաջնայնություն” /Education Frist/ ընկերության պատվիրակությանը: Շվեդական կողմի ներկայացուցիչ Մայքլ Թիմոնեն Ա. Աշոտյանին ներկայացրել է ընկերության գործունեությունը՝ տեղեկացնելով, որ իրենք մասնագիտացված են լեզուների, մասնավորապես անգլերենի ուսուցման կատարելագործման ասպարեզում: Շվեդական կողմն առաջարկում է անգլերենի լեզվական իմացության կատարելագործման համապարփակ ծրագիր ուսանողների և դասավանդող

Ավարտին է մոտենում Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների հրապարակումը

Վարդան Պետրոսյանի պարտպանն ասաց, որ բոլոր փաստաթղթերը նախաքննության ժամանակ տրվել է միայն տուժող կողմին, իսկ Վարդան Պետրոսյանին չի տրամադրվել, երբ նա ներգրավվել էր որպես մեղադրյալ:

Քննարկում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հարցը

Հանրային խորհրդի ձեռնարկատիրական եւ սպառողների իրավունքների հարցերի հանձնաժողովում այսօր քննարկման թեման Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սպասվելիք թանկացման հարցն էր: «Թանկացնենք, որ բաշխիչ ցանցերը մեծ գումարներ շահեն ու տանեն Ռուսաստա՞ն, Հրազդանի հինգերորդ բլոկը, Հրազդանի Ջեկը տանեն Ռուսաստա՞ն, հո մենք ստո՞ր չենք, որ նրանց համար հատուկ պայմաններ ստեղծենք թալանելու մեր երկիրը»,- զայրացավ հանձնաժողովի նախագահ Արշակ

Արամ Խաչատրյանի անվան 10-րդ հոբելյանական մրցույթի հաղթողների անունները կիմանանք վաղը երեկոյան

Ինչպես արդեն գրել էինք, հունիսի 6-14-ը Երևանում անց է կացվում է Արամ Խաչատրյանի անվան 10-րդ՝  հոբելյանական միջազգային մրցույթը: Այս անգամ՝ մեծն կոմպոզիտորի 110-ամյակի տարում՝  մրցում են պատանի դաշնակահարները: Հիշեցնենք, որ մրցույթն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան» հիմնադրամի և Երևանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի միացյալ ջանքերի շնորհիվ՝ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու

«Ռուսաստանը պետք է Դաղստանը վերադարձնի Ադրբեջանին». ձայն Բաքվից. REX

Ռուսաստանը պետք է «վերադարձնի պատմականորեն Ադրբեջանին պատկանող Դաղստանը», եթե ցանկանում է Բաքվի հետ դաշնակից լինել, այսպես է կարծում Ադրբեջանի «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Սարդար Ջարարօղլուն, որը նախագահի ընտրությունների թեկնածու էր 2013թ., գրում է «ՌԵՔՍ» լրատվական գործակալությունը՝ հղում անելով «Մոդերն.ազ»-ին: Այդուհանդերձ, Ջարարօղլուն պնդում է, որ ինքը ադրբեջանա-ռուսական փոխշահավետ համագործակցության ջատագովներից է և մի քանի պայման է դնում

23 օր առաջ նշանակված աշխատակազմի ղեկավարն ազատվել է աշխատանքից. pastinfo.am

ՀՀ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Անանյանը։ Համապատասխան որոշումը վարչապետն ստորագրել է այսօր։ Հիշեցնենք, որ Ա.Անանյանն այդ պաշտոնում չհասցրեց պաշտոնավարել անգամ մեկ ամիս. նա աշխատակազմի ղեկավար էր նշանակվել մայիսի 21-ին։ Ըստ որոշման՝ Անանյանն ինքն է աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրել։ Նշենք, որ նշանակումից հետո

Հովիկ Աբրահամյանը Շվեդիայի առևտրի նախարարի հետ քննարկել է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման ուղիները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Շվեդիայի առևտրի և հյուսիսային համագործակցության նախարար Էվա Բյորլինգի գլխավորած պատվիրակությանը: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել մեր երկրի և տարածաշրջանի նկատմամբ Շվեդիայի ցուցաբերած մեծ ուշադրությունը և կարևորել հայ-շվեդական փոխգործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը: «Հայաստանի կառավարությունն ամեն ինչ անելու է մեր երկու երկրների միջև հարաբերությունների հետագա ակտիվացման ու խորացման համար: Այս առումով

Կասպրշիկն անհանգստանում է Մինսկի խմբի անվտանգության համար. «Ազատություն» ռ/կ

Հրադադարի ռեժիմի հաճախակի դարձած խախտումները շփման գծում և հայ -ադրբեջանական սահմանին վկայում են տարածաշրջանում մեծ լարվածության մասին, ինչը վտանգում է նաև ԵԱՀԿ ներկայացուցիչների կյանքը, այս մասին Trend ադրբեջանական լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: «Յուրաքանչյուրի մահը ողբերգություն է ոչ միայն նրա ընտանիքի անդամների համար: Ես և իմ թիմը

25 տարի բողոք են գրել, անգամ փոխվարչապետի ճամփան փակել, մեքենան կանգնեցրել (տեսանյութ)

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ շենքովի բողոք էին եկել նաև Անտառավան 3-րդ թաղամաս, 26 վթարային շենքի բնակիչները, որոնց տարիներ առաջ խոստացել են վերանորոգել շենքը, սակայն այդպես էլ տեղներից չեն շարժվել: 60-ական թվականներին կառուցված 5 հարկանի շենքի 60 բնակարաններից միայն 12-ն են բնակեցված. ընդ որում այդ ընտանիքները ճարահատյալ են ապրում` բնակության այլ տեղ չունենալով: Քաղաքապետարան

Երևանում հայտնաբերվել է գյուրզա տեսակի օձ

Հունիսի 13-ին, ժամը 15.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ս. Խանզադյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը: Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: ՀՀ ԱԻՆ  

Ուկրաինայի իշխանությունները վերահաստատել են Մարիուպոլի նկատմամբ վերահսկողությունը. «Ամերիկայի Ձայն»

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի համաձայն, Մարիուպոլի քաղաքապետարանի վրա Ուկրաինայի դրոշ է բարձրացվել

Գյուղապետի տղան փորձել է փախցնել բանկի աշխատակցուհուն

Հանդիպելով աղջկա բարեկամի, բանկի հերթապահ ոստիկանի դիմադրությանը, գյուղապետի որդին փախուստի է դիմել:

Հայ-շվեդական համագործակցությունը նոր թափ է ստանում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Շվեդիայի առևտրի նախարար Էվա Բյորլինգն այսօր ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում ներկա գտնվեցին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակում շվեդական «Էլեկտա» ընկերության կողմից կենտրոնին տրամադրված գծային արագացուցչի նվիրատվությանը: Շվեդիայի նախարարի այցի շրջանակում ավելի վաղ իր աշխատանքն էր սկսել երկու երկրի ուռուցքաբանների մասնակցությամբ գիտաժողովը:

Վարդան Պետրոսյանի գործ. Տուժողը դատավորի հեռանալուց հետո սպառնում է պաշտպանին

Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործի քննությունն ավարտվելուն պես, երբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը հեռացավ նիստերի դահլիճից, իսկ Վարդան Պետրոսյանն էլ ուղեկցողներով պետք է տարվեր արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, տուժող Արթուր Հակոբյանը՝ «Նիվա» ավտոմեքենայի վարորդը, դիմեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին. -Մենք դեռ գիտենք ինչ ենք անելու ձեր հետ: Մի մոռացի, որ երկու երիտասարդներ

Փաստաբանի սպանության գործը ամբաստանյալների հարցաքննության փուլում է

Ամբաստանյալ Արտակ Վերանյանը դատարանին հայտնեց, որ ինքն է վիճաբանել Սամվել Շարբաթյանի հետ, վիճաբանության ժամանակ ինքն է միայն հարվածել Շարբաթյանին, վերջինս էլ իրեն:

«Աշխարհի լավագույն արտիստ» Ջիվան Գասպարյանը համերգ կտա Նյու Յորքում. New York Times

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանը հունիսի 14-ին համերգ կտա Նյու Յորքի Բրուքֆիլդ Փլեյս համալիրում, հայտնում է «Նյու Յորք Թայմս» թերթը: Հայ երաժիշտի համերգը նախատեսված է «Գլոբալ Բիթ» փառատոնի շրջանակներում: Կազմակերպիչները նրան բնութագրել են որպես «Աշխարհի մեծագույն արվեստագետ»: «Ջիվան Գասպարյանը լեգենդ է, որը մեծ հեղինակություն ձեռք բերեց՝ 80 անց տարիքում թողարկելով «I Will Not Be Sad in

«Առավոտցի» Ռուզան Արշակյան. «Իսկական ընկերները կարող են հեռու լինել, բայց ոչ հեռացած»

«Ես անչափ հուզվեցի այս առաջարկից. ես քիչ եմ տվել «Առավոտին», բայց շատ բան վերցրել նրանից. իմ գործընկեր-ընկերները շարունակում են մնալ իմ ընկերները, այս հարցազրույցի առաջարկն էլ դրա ապացույցն է ու նաեւ իմ ասածների: Բոլորիդ շատ սիրում եմ, ֆեյսբուքով ձեզ հետեւում եմ, Ժենյայի եւ Նառայի համար ձեզ հետ միասին ես լաց եմ եղել… կարճ ասած, իսկական

«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը

Հերթական անգամ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամն իրականացրեց «Այցելություն թանգարաններ եւ տեսարժան վայրեր» ծրագիրը, որի շրջանակում Թեքեյան դպրոցների թվով 120 սոցիալապես անապահով, ինչպես նաեւ դպրոցում գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտները եւ նրանց ուղեկցող ուսուցիչները հնարավորություն ունեցան այցելելու մեր հայրենիքի պատմամշակութային կենտրոններ: Հայաստանի` Երեւանի, Գյումրիի, Ստեփանավանի եւ Կարբիի թեքեյանցի դպրոցականների համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Գառնի եւ Գեղարդ, իսկ Արցախի`

Սեյրան Օհանյանը հանձնաժողովի անդամներին տվել է մի շարք հանձնարարականներ

Հունիսի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում քննարկվել են 2014թ. սկզբից մինչ օրս կատարված աշխատանքները, նախանշվել են աշխատանքային հետագա ծրագրերը: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են վերջին մի քանի ամիսներին իրականացված աշխատանքները, հանդես եկել առաջարկություններով: Արձանագրվել է, որ Հայաստանի Հանրապետությունը մշտապես ակտիվ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031