Օրվա լրահոսը

Եթե ՎՊ բացահայտումների հետ համաձայն չեն, ինչո՞ւ պատասխանատվության չեն կանչում Իշխան Զաքարյանին

Շարունակելով Վերահսկիչ պալատի կառավարության տարբեր ոլորտներում բացահայտած չարաշահումներին պատասխանել, այսօր ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը չցանկացավ ասել, համաձա՞յն է ՎՊ-ի գնահատականի հետ, թե՞ չէ: Հարցին, թե ՎՊ-ի բացահայտումներից է այն, որ  բյուջեից 700 միլիարդ դրամ մսխվել է գնումների վրա, Դավիթ Սարգսյանն ասաց, որ գումարն այդքան չի եղել, խոսքը վերաբերել է ծախսվող մոտ երկուհարյուր միլիարդին: Պարոն նախարարի

Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով երևանյան համաեվրոպական խորհրդաժողովի մասնակիցներին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հարգելի՛ պարոն նախագահ, Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի հարգելի՛ պարոն նախագահ, Խորհրդաժողովի հարգելի՛ մասնակիցներ, Հարգարժա՛ն հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում մենք նախաձեռնեցինք այս խորհրդաժողովի հրավիրումը` հատկապես կարևորելով

«Վահե Ավետյան» հասարակական շարժման հայտարարությունը

Հունիսի 29-ի երեկոյան Երեւանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ անցկացվեց բողոքի ակցիա ի հարգանս նույն ռեստորանի տարածքում դաժան ծեծի հետեւանքով մեկ տարի առաջ մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանի հիշատակի: Բողոքի ակցիայի մասնակիցները կազմակերպեցին մոմավառություն, որից առաջ «Հարսնաքարին» կից մայթի եզրին տեղադրվեց «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը» փորագրությամբ ժամանակավոր

Գագիկ Հարությունյան. Դուք չեք տեսնի որեւէ երկրի սահմանադրական դատարան համապետական ընտրությունները չեղյալ համարի

33 հազար մարդ մասնակցել է ընտրական գործընթացներին, միայն մեկն է, որ ստորագրության ժամանակ գրել է, որ համակարծիք չեմ այդ արձանագրության հետ:

Կճոյանը «կերպարանափոխման» մի քանի փուլեր է անցել

Կճոյանն այս տարիների ընթացքում կամաց-կամաց նույնացավ իշխանության հետ։ Հիմա մնում է վերջին քայլը՝ քաջություն ունենալ դեն նետել եկեղեցական սքեմն ու վեղարը եւ հայտարարել, որ մոլորյալ են բոլոր նրանք, ովքեր կարծել են, թե հոգեւոր արժեքներն ավելի կարեւոր են, քան փողը, իշխանությունը, Բենթլին կամ օֆշորը։

Ուղղորդվող գործընթացնե՞ր, թե՞ կազմակերպված «դավադրություններ»

Հնարավոր է, որ իշխանության ժառանգորդի հարց Սերժ Սարգսյանը դեռ բնավ էլ չունի իր օրակարգում, բայց իշխանական վերնախավում քաղաքական գործընթացները ինչպես էլ պտտվեն՝ բախվելու են այդ խնդրին, եւ հնարավոր է, որ վերջին իրադարձությունները հենց դրա արդյունքն էին:

Մոսկվայի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակը շնորհվել է թուրքական «Մասնիկ» ֆիլմին

Օրեր առաջ՝ հունիսի 29-ին, ավարտվեց Մոսկվայի 35-րդ միջազգային կինոփառատոնը: Մոսկվայի այս տարվա կինոփառատոնը աչքի ընկավ ցուցադրված ֆիլմերի առատությամբ. կինոփառատոնի 9 օրերի ընթացքում ցուցադրվեցին 360-ից ավելի ֆիլմեր, որոնցից միայն 16-ն էին ընդգրկվել մրցութային ֆիլմերի հիմնական ծրագրում: Կինոփառատոնի մրցութային ֆիլմերի ժյուրիի կազմը պակաս ներկայանալի չէր, այն գլխավորում էր իրանցի հայտնի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը, ժյուրիի կազմում ընդգրկված էին

Սուտը բռնվեց

Նախօրեին հրապարակվել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ 2012թ. տարեկան հաշվետվությանը, որտեղ պարզ երեւում է, որ 2011-ին հազար խորանարդ մետր գազի ինքնարժեքը եզել է 98 հազար դրամ, իսկ 2012-ին՝ 137 հազար։ Այսինքն՝ գազը 40 տոկոսով թանկացել է դեռեւս անցյալ տարի։ «ՉԻ» – Մի քանի ամիս աոաջ Սերժ Սարգսյանն անդրադարձավ այս հարցին ու տարավ-բերեց, թե գազը դեռ չի թանկացել,

Նոր մարզահրապարակում առաջին խաղերն են կայացել

Եվրոպական CIUDAD/GOSPEL ծրագրով կառուցված բազմաֆունկցիոնալ մարզահրապարակի  3 մարզադաշտերում միաժամանակ առաջին մարզական միջոցառումն է անցկացվել։ Մարզական խաղերին մասնակցել են «Փյունիկ» հաշմանդամների միության բասկետբոլիստները, իսկ ֆուտբոլի և վոլեյբոլի դաշտերում մրցել են Երևանի համար 52 հիմնական դպրոցի աշակերտները։ Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրա Մամիկոնյանը նշել է, որ այսուհետ մարզադաշտն ակտիվորեն ներառված է լինելու քաղաքապետարանի

Արծվիկ Մինասյան. «Չեմ կարող ասել՝ արդյոք համաձայնություն կա վարչապետի ու դատախազի միջեւ»

Հարցազրույց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ: – Պարոն Մինասյան, «օֆշորային գործով» ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը Ա. Հովսեփյանն առձեռն փոխանցել է Կիպրոսի գլխավոր դատախազին։ Դուք ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ հանգուցալուծում է ունենալու այս գործը։ – Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը, ի՞նչ հանգուցալուծում պետք է ունենա, եթե գործը ՀՀ գլխավոր դատախազության վարույթում է գտնվում։ –

Նախաքննական մարմինն իբր չի պարզել Սուրիկ Խաչատրյանի զենքերի օրինականության հարցը

Որտեղի՞ց էր վիրավորվել գործարարը, արդյո՞ք կրակոցը հնչել է այն սենյակի պատուհանից, որտեղ «քնած» էր Սուրիկ Խաչատրյանը, քանի՞ տեղից է խոցվել նրա մարմինը։ Սրանք նույնպես «նախաքննական գաղտնիք» են։

Բացահայտում՝ 18 տարի անց

1995 թ. սեպտեմբերին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում էր ստացվել սեպտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում Սևանի շրջանային կապի հանգույցին պատկանող Սևան-Դդմաշեն հեռախոսային գծի Ծաղկունք-Դդմաշեն հատվածում տեղակայված 6 հեռագրասյուների գողության մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նշված գողությունը կատարելու կասկածանքով, օրերս բերման է ենթարկվել Ծաղկունք գյուղի բնակիչ, 1978 թ. ծնված Սերյոժա Գ.-ն, որը խոստովանական ցուցմունք է տվել, որ

Մասնակցում են Աբու-Դաբիի շախմատային փառատոնին

Հայաստանցի գրոսմայստերներ Լիլիթ Գալոյանն ու Ավետիք Գրիգորյանը մասնակցում են Աբու-Դաբիում (ՄԱԷ) մեկնարկած շախմատի 20-րդ միջազգային փառատոնին: Խաղացված երեք տուրից հետո Ավետիքը 2,0 միավորով ընթանում է 20-րդ հորիզոնականում, իսկ Լիլիթն ունի1,5 միավոր եւ 28-րդն է, տեղեկացնում է Armchess-ը:   Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

ՄԻԵԴ դատավոր. «Իշխող կուսակցությունները պետք է մեծ դերակատարություն ունենան մարդու իրավունքների պաշտպանության հարցում»

Ջիանի Բուքիքիոն նաև հատուկ շեշտեց այն հանգամանքը, որ իշխանական շրջանակները լինեն հասանելի, որ անհատականությունները կարողանան դրսևորել իրենց, լսելի լինի քաղաքացու ձայնը:

Ունիվերսիադայում Հայաստանը ներկայացված է երկու գրոսմայստերով

Թաթարստանի մայրաքաղաք Կազանում հուլիսի 6-ից 17-ը կայանալիք 27-րդ համաշխարհային ուսանողական խաղերի ծրագրում ընդգրկված է նաեւ շախմատը, որի մեկնարկը տրվելու է հուլիսի 9-ին: Հայաստանից ունիվերսիադային մասնակցելու է երկու շախմատիստ՝ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, որն օրերս հաղթեց Ջերմուկում անցկացված Կարեն Ասրյանի հուշամրցաշարում եւ Զավեն Անդրիասյանը: Ըստ կազմակերպիչներին ներկայացրած մասնակիցների նախնական ցուցակի, բոլոր երկրներն էլ իրենց հավաքականները համալրել են

Սերժ Սարգսյանի ծրագրերի մեջ վարչապետի հրաժարականը ընդհանրապես չի տեղավորվում

Բայց պետք է նաեւ արձանագրել, որ Տիգրան Սարգսյանն էլ էր մի պահ հավատացել, որ ինքը կարող է եւ պաշտոնանկ արվել եւ հուսահատ փորձեր էր անում արդարանալ իր շուրջ բացահայտված մի քանի սկանդալային պատմությունների մասով։

Արթուր Սահակյան. «Իմ առանձնապես չսիրած ներկայացումներից մեկը հենց «Խաթաբալադան» է»

Մեզ համար շատ զարմանալի էր ու շատ ցավալի, որ «Մեա կուլպան» շատերի համար դարձել էր զվարճանք, այնինչ լացել էր պետք:

Միջազգային ճգնաժամային խումբը Ղարաբաղի խնդրում վիճակի վատթարացում է արձանագրում

«Ազատություն» ռադիոկայան. Միջազգային ճգնաժամային խումբը պատրաստել է նոր զեկույց աշխարհի տարբեր հատվածներում առկա հակամարտությունների մասին։ Մոլորակի մի շարք շրջաններում փորձագետները կացության վատթարացում են արձանագրել։ Այդպես է, մասնավորապես, Եգիպտոսում, Վրաստանում, Լիբանանում, Սոմալիում, Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում։ Այդ հակամարտության գոտում լարվածությունն ընթանում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքին զուգահեռ։ Հունիսի 19-ին Ադրբեջանը հայտնել է Ռուսաստանից մեկ միլիարդ դոլարի զինատեսակներ

Միջազգային համաեվրոոպական խորհրդաժողովին Գագիկ Հարությունյանը մեջբերեց Գոշի Դատաստանագրից

ԱԺ նիստերի սրահում քիչ առաջ սկսվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության շրջանակներում անցկացվող Երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովը: Օրակարգում են հարցեր, որոնք վերաբերում են իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին եւ իշխանությունների հայեցողության սահմաններին Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում: Բացման խոսքով հանդես եկան ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, Մարդու իրավունքների եւրոպական դատարանի նախագահ Դին Շպիլման, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:

Խողովակների գողը և խողովակները հայտնաբերվեցին

Հուլիսի 1-ին, ժամը 14.00-ին, Լիճք գյուղի գյուղապետարանից ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում գողացել են գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող 12 մ երկարության, 219 մմ տրամաչափի 13 խողովակ` համայնքին պատճառելով մոտ 850.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1985 թ.

3 զոհ Երևան-Վանաձոր ճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով

Հուլիսի 2-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա Թազա գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Սպիտակ ավտոճանապարհի 66-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 02 ՍՍ 091 պ/հ և «ԳԱԶել» մակնիշի 2586Լ պ/հ ավտոմեքենաները:  Պատահարի հետևանքով վերջինիս

Անձրևաջրերը լցվել են Սիսիանի տներ և նկուղներ

Հուլիսի 3-ին, ժամը 00.03-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ հորդառատ անձրևի հետևանքով անձրևաջրերը լցվում են Սյնունիքի մարզի Սիսիան քաղաքի մի շարք փողոցների տներ և նկուղներ: Դեպքի մասին տեղյակ են պահվել կոմունալ ծառայությունների պետը և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի աշխատակազմի ղեկավարը: Դեպքի վայրում են գտնվում նաև Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, խմբի պետի ժամանակավոր

ԿԱՐԱՊԵՏԻՉԻ ՈՒՂԵՐՁԸ

Ոչ դեպուտատ կա կարգին, Ոչ էլ՝ կարգին ԶԼՄ: Ամեն ինչը թանկացավ՝ Հենց փակեցին ԱԼՄ-ն:

Գալուստ Սահակյան. «Դրանք ճիզվիտական ու քինոտ ենթադրություններ են»

Հատված ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի  հետ հարցազրույցից: -Պարոն Սահակյան, խորհրդարանում ՎՊ հաշվետվությունը ներկայացնելու ժամանակ ՀՀԿ խմբակցությունում խմորումնե՞ր էին տեղի ունենում: -Իհարկե` ոչ:    -Այդ դեպքում ինչո՞ւ նախագահը նշեց, որ խորհրդարանական մեծամասնության խմբակցության հետ խորհրդակցություն է անցկացնելու եւ խոսելու նրանց պահվածքի մասին: Ի՞նչն է մտահոգել ՀՀԿ ղեկավարին: -Վերահսկիչ պալատի զեկույցի ընթացքում ՀՀԿ խմբակցությունն իր

Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում է Անկախության օրը

Հուլիսի 2-ին ԱՄՆ դեսպանատունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 237-րդ տարեդարձը: ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությունը: Իր ողջույնի խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ տարին նշանավորվում է «հայ-ամերիկյան ամուր կապերի պահպանմամբ»: «Բարձր մակարդակում կանոնավոր կերպով ապահովվել է  քաղաքական և դիվանագիտական երկխոսությունը», -ասաց դեսպան Հեֆերնը, ապա նշեց, որ պետքարտուղար

Մեդալներ՝ միջազգային մրցաշարերից

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նախորդ գիշեր է վերադարձել Ալուշտայից, որտեղ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում Ուկրաինայի ընտրանու հետ: Իսկ դրանից առաջ մեր առաջատար ըմբիշները Իտալիայում եւ Մարիուպոլում մասնակցել էին միջազգային մրցաշարերի: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Իտալիայում մրցագորգ մտած մեր յոթ ըմբիշներից վեցը, բացի 84 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանից, մեդալ

«Նորարարությունների գլոբալ ցուցիչ -2013»-ում Հայաստանը 59-րդն է

  «Ամերիկայի Ձայն».Շվեյցարիան այս տարի ևս գլխավորել է «Նորարարությունների գլոբալ ցուցիչը» «INSEAD» գործարարության միջազգային դպրոցը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը (WIPO) և Քորնելի համալսարանը հրապարակել են «Նորարարությունների գլոբալ ցուցիչ-2013» զեկույցը, որտեղ այս տարի Հայաստանը զբաղեցրել է 59-րդ տեղը՝ զեկույցում ներկայացված 142 երկրների շարքում: Շվեյցարիան, անցյալ տարվա պես, այս տարի ևս գլխավորել է «Նորարարությունների գլոբալ ցուցիչը»՝ 66,59

Լեւոն Ջուլֆալակյան. «Ռոման Ամոյանը նախապատրաստվում է աշխարհի առաջնությանը, իսկ Յուրի Պատրիկեեւվը դեռ չի կողմնորոշվում»

Aravot.am-ի հարցին, թե կողմնակալ մրցավարության պատճառով Լոնդոնի օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից զրկված Ռոման Ամոյանը ներկայումս ի՞նչ մարզավիճակում է եւ ի՞նչ նորություն կա Յուրի Պատրիկեեւից, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Ռոմանը հավաքականի կազմում նորմալ մարզվում է եւ նախապատրաստվում սեպտեմբերին Հունգարիայում կայանալիք աշխարհի առաջնությանը: Նա վերջերս Իտալիայում, հանդես գալով 60 կգ քաշային

Էջմիածնի համար օֆշորային սկանդալը հիմնավորված չէ

Թեեւ Սուքիասյանը հերքեց, թե վարչապետն ու Նավասարդ Կճոյանն առնչություն ունեն օֆշորային ընկերության հետ, եւ որ ինքը նրանց անուններն առանց վերջիններիս գիտության է գրել որպես ընկերության բաժնետեր՝ իր բիզնեսն ապահովելու համար, սակայն գնալով հիմնավորվում է ինչպես վարչապետի, այնպես էլ Կճոյանի մասնակցությունն օֆշորային խարդավանքներում: Վերջին ապացույցը Կիպրոսի դատախազի հայտարարությունն էր, ըստ որի՝ բացառվում է առանց անձի իմացության

Լրահոս

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930