Օրվա լրահոսը
ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԸ ԿՎԵՐԱԿԱՌՈՒՑԵՆ
ՀՀ կառավարությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսական աջակցությամբ այս տարվանից սկսում է Երեւանի մետրոպոլիտենի վերակառուցման ծրագիրը։ Այդ նպատակով մարտի 10-ին Երեւանում 15 մլն եվրո ընդհանուր արժողությամբ վարկային համաձայնագիր կստորագրեն ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը։ Այդ թվում՝ 5 մլն եվրոն որպես դրամաշնորհ կտրամադրի Եվրոպական միության հարեւանության ներդրումային ծրագիրը,
ՕԵԿ-Ը ԿԿՈՏՐԻ՞ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԸ
Մեր երկրում կանայք եւ տղամարդիկ պետք է հավասար իրավունքներ ունենան, ինչը նաեւ միջազգային պարտավորություն է: Եվ որպեսզի Հայաստանում գենդերային հավասարություն լինի ու այն ամրագրվի օրենքով, «Օրինաց երկիր» կուսակցությունը որոշել է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ, որը մոտ ապագայում ներկայացվելու է ԱԺ: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը գտնում է, որ միայն օրենքի պահանջով կարելի է կանանց ներգրավել Ազգային
Փոփոխություններ՝ առանց բաժնետերերի
Ինչի համար էլ «Տաքսի 1»-ի բաժնետերերը կառավարության շենքի դիմաց երեկ ցույց էին կազմակերպել: Նրանք կառավարությունից պահանջում էին, որ իրենց տնօրեն Դավիթ Ղազարյանին թույլ չտան իրենց հիմնարկը քանդել: Ընկերության 50 «վաուչերի» տեր Անդրանիկ Բաբայանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ինքն այս ընկերությունում է աշխատում դեռեւս 1963 թվականից. «Իսկ հիմա մեր ընկերության ղեկավարը, որն ընկերությանն ընդամենը 20%-ով
ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ ԵՆ
Սակայն բուժհիմնարկի տնօրենը վստահեցնում է, որ իրենք ուժերի ներածի չափով հիվանդների համար նորմալ պայմաններ են ապահովում: Տուբերկուլյոզը համարվում է սուր վարակիչ հիվանդություն, եւ այն բուժելու համար մաքուր եւ բարվոք պայմաններ են անհրաժեշտ: Տուբերկուլյոզը բուժում են միայն դիսպանսերներում՝ պետպատվերի շրջանակներում, այսինքն՝ անվճար: Սակայն Երեւանի տուբերկուլյոզի դիսպանսերում բուժում անցնող հիվանդների հարազատները, որոնք օրերս դիմել էին «Առավոտին», խիստ
Գազի եւս 4 ստորգետնյա պահեստահորեր
Մարտի 1-ի դրությամբ Աբովյանի ստորգետնյա պահեստակայանում փաստացի պահեստավորված բնական գազի ծավալը կազմում է 118 մլն խորանարդ մետր: Համաձայն «Արմինֆոյի»՝ ներկայումս իրականացվում է երկու նոր ստորգետնյա հորերի շինարարություն: Հորատման աշխատանքներն այդ հորերում ավարտվել են, եւ դրանք գտնվում են լվացման փուլում: Եվս երկու հորերում ավարտվել են նախապատրաստական աշխատանքները: Միաժամանակ ավարտվել են նաեւ երկրորդ աղաջրագծի կառուցման եւ լվացման
Առանձին կառույց՝ գյուղնախարարությունում
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ երեկ կայացած հանդիպման ժամանակ Ֆերմերների ազգային միավորման խորհրդի անդամները ներկայացրել են ոլորտի զարգացման վերաբերյալ իրենց մտահոգող մի շարք հարցեր, մասնավորապես թռչնաբուծության, կարտոֆիլագործության, պտղաբուծության, մեղվաբուծության եւ ոչխարաբուծության ոլորտներում առկա խնդիրները: Հատկապես առաջնային են համարվել գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորությունների ընդլայնումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը եւ գյուղատնտեսության երկարաժամկետ զարգացման մոդելի մշակումը: Ըստ ՀՀ կառավարության
Սխալով սխալ են ուղղում
«Պահպանենք կինո «Մոսկվայի» բացօթյա դահլիճը» քաղաքացիական խումբ-նախաձեռնությունն այսօր նամակ է հղել ՀՀ վարչապետին եւ Ամենայն հայոց կաթողիկոսին: Ինչպես tert.am-ին տեղեկացրեց խմբի անդամ Սարհաթ Պետրոսյանը, նամակով իրենք հորդորում են «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը չքանդել եւ այդ վայրում եկեղեցի չկառուցել: Խմբի անդամները խորհուրդ են տալիս չկրկնել խորհրդային իշխանության սխալները, երբ Պողոս-Պետրոս եկեղեցին քանդվեց, եւ փոխարենը «Մոսկվա» կինոթատրոնի
«911»-ը լուծարվում է պարտքերի պատճառով
«911» դեղատնային ցանցն այլեւս սպառողներին չի սպասարկելու: Երեկվանից այդ ցանցի դեղատներից ոչ մեկն արդեն չէր գործում: Հաշվի առնելով, որ վերջերս դեղ ներկրող շատ ընկերությունների նկատմամբ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տուգանքներ կիրառեց, կասկածներ կային, որ այդ դեղատնային ցանցի տնտեսվարողները փակել են իրենց դեղատները՝ ցույց տալու, որ չեն կարողանում գործել, մանավանդ որ՝ դեղերի շուկայի շատ գործարարներ տուգանվելիս
ԱՐԴՅՈՒՆՔ ՉԵՆ ՏՎԵԼ՝ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
«Մեգո գոլդ» ընկերության որոշ աշխատակիցներ պահանջում են իրենց վճարել չաշխատելու դիմաց Թուխմանուկի եւ Մարջանի ոսկու հանքերը շահագործող «Մեգո գոլդ» եւ «Գլոբալ գոլդ» ընկերությունների աշխատակիցները մեկ տարուց ավելի է՝ աշխատավարձ չեն ստացել: Նրանց չի վճարվել նաեւ արձակուրդայինը, իսկ աշխատանքից դուրս գալուց հետո՝ նաեւ վերջնահաշվարկը, որն անհապաղ վճարման ենթակա է: Ընկերության ղեկավարների դեմ այսպիսի հայցով աշխատակիցներից ոմանք
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՏԸ ԽԱՌՆ Է ԵՂԵԼ
Խոջալուի ողբերգական իրադարձություններին Թուրքիայի մատն էլ է խառը եղել: Դա միանգամայն բնական է եւ այլ կերպ չէր էլ կարող լինել, քանի որ հենց Թուրքիան էր Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հանցավոր քաղաքականության գաղափարախոսն ու կոնստրուկտորը: «Արմինֆո»-ին այդպիսի կարծիք է հայտնել քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երեւանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանը: «Հատկապես կարեւոր է, որ դեպի հակամարտության ակունքներն
ԹՈՒՐՔ ԿԱՎԱՏ, ՀԱՅ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌ
Հայկական աղբյուրները, հենվելով թուրքական Hurriyet օրաթերթի տեղեկությունների վրա, հաղորդում են, թե Թուրքիայում թրաֆիքինգի դեմ պայքարի շրջանակներում ձերբակալվել է 11 հոգանոց մի խումբ: Ըստ նույն աղբյուրի, Շանլուրֆայի իրավապահները ահազանգ են ստացել, որ Աքչաքալ շրջանում մարմնավաճառության նպատակով պահվում են Հայաստանի քաղաքացի կանայք: Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները միանգամից երեք վայրերում՝ Շանլուրֆայում, Աքչաքալում եւ Էրզրումում ու նույն
ԹԻՎ 252 ԲԱՆԱՁԵՎՈՒՄ ԱՆՃՇՏՈՒԹՅՈ՞ՒՆ ԿԱ
ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը նամակով դիմել է ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանին: Շնորհակալություն հայտնելով 252-րդ բանաձեւի ընդունման առիթով՝ ՀՌԱԿ ատենապետը, մասնավորաբար, նկատում է. «252-րդ բանաձեւում հիմնավոր են ներկայացված հայ ժողովրդի հանդեպ Օսմանյան կառավարության իրականացրած լայնամասշտաբ հանցագործությունները, որոնք արձանագրված են բազմաթիվ երկրների արխիվային փաստաթղթերում ու վավերագրերում եւ փաստում են, որ 1915-1923 թթ. հայ
ՄԵՆԱԿ ՋԵԿՆ ԷՐ ՊԱԿԱՍ
Ջեկ Գեւորգյանը, որը հայտնի է որպես «Բժիշկ Մահ», ժամանում է Հայաստան: Ինչպես PanARMENIAN.Net-ին են հաղորդել իրազեկ աղբյուրները, Ջեկ Գեւորգյանը մարտի 9-ին ժամանել է Երեւան: Ջեկ Գեւորգյանը ամերիկացի բժիշկ է, էվտանազիայի ջատագով: Զբաղվելով բժշկությամբ՝ նա հանդես է գալիս էվտանազիայի օգտին այն դեպքերում, երբ հիվանդին արդեն հնարավոր չէ բժշկական օգնություն ցուցաբերել, եւ որի տառապանքները ստիպում են նրան
«ԼՂՀ ՀԱՐՑՈՒՄ 3-ՐԴ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է»
Ըստ ՀՀՇ վարչության անդամ Երջանիկ Աբգարյանի՝ ՀՀ քաղաքականությունը պետք է շարունակի մնալ այսպիսին – ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դաշտից խոսակցությունները բավականին սահուն կերպով կարծես թե տեղափոխվեցին ղարաբաղյան հարցի կարգավորման դաշտ: Ինչո՞ւ: – Ընդհանրապես, նկատի ունենանք, որ մեզ համար երրորդ պետության ակտիվությունը ԼՂՀ հարցում անընդունելի է՝
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Է ՏԱԼԻՍ
2009 թվականին Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն արդյունավետ իրականացվել են: Սա արձանագրվել է միջոցառումների իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ մարտի 9-ի նիստում: Նիստը վարել է ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Ամփոփելով կատարված աշխատանքը՝ Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ գործողությունների ծրագրով իրականացվել են շուրջ 122
ՍՈՒՔԻԱՍՅԱՆՆԵՐԸ ԿԲԱՑԵՆ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ
Սուքիասյաններին պատկանող «Մեդիա Կոնսալտ» ընկերությունը, որ գտնվում է Եվրոպայում, մեկ տարվա ընթացքում կյանքի է կոչել գործունեության հինգ նոր ոլորտներ՝ անվտանգության տեխնիկա (www.mc-securitysystems. de), թվային տպագրական համակարգեր (www.mc-dokumentensysteme.de), լոգիստիկա եւ բեռնափոխադրում (www.mediaconsalt. de), ինտերնետային առեւտուր (www.grzoo.de), թվային տպագրություն եւ տեղեկատվության կրիչների մշակում (www.comdatek.de), (www.digital-druckshop.de): Այս բնագավառներն արդեն հաջողությամբ ինտեգրվել են շուկայում եւ առաջիկա ամիսներին առավելագույնս կներկայացվեն
Մերոնց ներկայությո՞ւնն է ազդել
Իշխանությունը ներկայացնող երկու պատգամավոր երեկ պնդեցին, որ իրենց ներկայությունը ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովի աշխատանքներին ազդեցիկ է եղել Ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունման հարցի քննարկումների ժամանակ: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին լուրը լսեցի Ռումինիայում, որտեղ ապրում է ոչ այնքան մեծաթիվ հայ համայնք, ըստ որոշ տվյալների՝ մոտ
ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՈՐԵՎԷ ՔԱՅԼ ՉԻ ՁԵՌՆԱՐԿԻ 252 ԲԱՆԱՁԵՎԻՑ ՀԵՏՈ
ԱՄՆ գործադիր իշխանությունն արդեն իսկ թելադրել է օրենսդիր իշխանությանը ձեռնպահ մնալ հետագա գործողություններից՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի առնչությամբ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օգնական Ֆիլիպ Քրոուլիի մարտի 5-ի 30 րոպեանոց ճեպազրույցի շուրջ կեսը նվիրված է եղել հայ-թուրքական հարաբերություններին: Նա մասնավորապես պատասխանել է նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից 252 բանաձեւի ընդունման վերաբերյալ 3-4 լրագրողների
ՊԱՏՎԻՐՎԱԾ ՊԱՏԺԱՉԱՓ
Նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի կարծիքով, Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կայացված դատավճիռն անհիմն է ու անտրամաբանական: Երեկ Վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի հունվարի 19-ի վճիռը, որով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել 2008թ. մարտի 1-ին «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ եւ դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման: Վերաքննիչը երեկ
«ԻՆՔՆԱՇԵՆ» ԿԱՆԳԱՌ
Արդեն բազմիցս առիթ ենք ունեցել գրելու, որ Երեւանի վերգետնյա անցումները գրեթե անանցանելի են: Նման անցումների «զարդն» է, անշուշտ, Մանկավարժական համալսարանի մոտ գտնվող խաչմերուկը, որտեղ հենց «զեբրի» վրա ինգնագլուխ «կանգառ» են կազմակերպել այստեղով անցնող բոլոր տրանսպորտային միջոցները: Ինչպես տեսնում եք, մեր հրապարակումները որեւէ ազդեցություն չեն ունեցել. ավտոբուսները ու երթուղային տաքսիները տարվա տարբեր եղանակներին եւ օրվա տարբեր
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Քիրք իններորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏԱՆԱԼ՝ ՈՉԻՆՉ ՉՏԱԼՈՎ
Սկիզբը Բանն այն է, որ թեպետ միջազգային պայմանագրերի վերաբերյալ հայտնի կոնվենցիան թույլատրելի է համարում պայմանագրերի եւ միջպետական փաստաթղթերի վավերացման դեպքում վերապահումների առկայությունը, սակայն միջազգային պրակտիկայում սովորաբար այն կիրառվում է բազմակողմ փաստաթղթերի պարագայում: Մյուս կողմից, այն մտահոգությունները, որոնք հնչում են արձանագրություններում ամրագրված մտադրությունների հետ կապված, վավերացման այս փուլում հիմնավոր չեն, քանի որ առկա է Սահմանադրական դատարանի
Մարտի 6
ԽՈՅ (21.03-20.04)- Այսօր հետեւեք ձեր առողջությանը: ՑՈՒԼ (21.04-21.05)- Երեկոն անցկացրեք ընկերների հետ: ԵՐԿՎՈՐՅԱԿ (22.05-21.06)- Մի տարվեք անհեթեթ մտքերով: ԽԵՑԳԵՏԻՆ (22.06-22.07)- Այսօր ձեր տեսած երազն իրականություն կդառնա: ԱՌՅՈՒԾ (23.07-23.08)- Այսօր անսպասելի ու հաճելի հյուրեր կունենաք: ԿՈՒՅՍ (24.08-23.09)- Երբեք ուշ չէ սեր խոստովանելու համար: ԿՇԵՌՔ (24.09-23.10)- Ձեզ անհաջողակի տեղ մի դրեք, դա ամենեւին էլ այդպես չէ: ԿԱՐԻՃ
ՇԱՄԻՐԱՄԻ ԲԱՐԴՈՒՅԹ ԿԱՄ ԻԳԱԿԱՆ ԿԱՆՆԻԲԱԼԻԶՄ
(Սկիզբը՝ նախորդ համարում) Թումանյանը շատ լրջորեն է մոտեցել պոեմի ստեղծման աշխատանքներին: Ուսումնասիրել է մի քանի սկզբնաղբյուրներ եւ նույնիսկ գնացել է Ջավախքի Գյումուրդայ գյուղը՝ Թմկաբերդի ավերակներն ու տեղանքն ուսումնասիրելու: Սկզբնաղբյուրներից մեկը եղել է Եր. Լալայանի «Ջավախքի բուրմունքներ» ժողովածուն: «Թմկաբերդի առումը» ավանդության մեջ պատմվում է, թե մի ժամանակ բերդում ապրում էր մի հայ իշխան: Պարսից թագավորը չի
ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ առաջին ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՌԻՉՔՆԵՐ Ես միանգամայն պատահաբար անդրադարձա իմ կյանքի մոսկովյան օրերին, եւ, եթե հիշում եք, էդ անդրադարձիս առիթը խումհար երեւույթն ու մասնավորապես Հրանտ Մաթեւոսյանի «Խումհար» վեպն էին, եւ մոսկովյան օրերիս էսպես պատահականորեն ու էսպես հպանցիկ անդրադառնալով՝ որոշ բաներ հիշեցի ու պատմեցի, բայց հիշածս ու պատմածս ամենեւին էլ էն չէր՝ ինչն ինձնից տարիներ
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՄԵՆ ԻՆՉ ՍՏԱՆԱԼ՝ ՈՉԻՆՉ ՉՏԱԼՈՎ
Սպիտակները սկսում են եւ շահում են խաղը Առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել, որ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդիրը՝ շնորհիվ Հայաստանի Հանրապետության նախագահի քաղաքական նախաձեռնության եւ դրանով պայմանավորված՝ երկու երկրների միջեւ սկիզբ առած եւ միջազգային հանրության անմիջական աջակցությունը վայելող զարգացումների, այսօր դարձել է միջազգային քաղաքականության օրակարգի հիմնական հարցերից մեկը: Միջազգային ընկերակցության համար այն հրատապ է եւ
ԲՈՒՀՆ ՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ԲԺԻՇԿՆԵՐԸ
Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հետբուհական եւ շարունակական բժշկական կրթության գծով պրոռեկտոր Գեւորգ Յաղջյանը, նյարդաբանության ամբիոնի վարիչ բ. գ. դ. Հովհաննես Մանվելյանը, «Հայ օգնության ֆոնդի» երեւանյան գրասենյակի կոորդինատոր Համբարձում Սիմոնյանը Վանաձորի թիվ 2 սրտաբանական հիվանդանոցի հյուրերն էին: Նախաձեռնող կողմն էլ հենց հիվանդանոցն էր՝ գլխավոր տնօրեն Կարեն Ադամյանը: Սա բուհի եւ մարզային բժիշկների՝ այս
ՀԱՍՏԱՏՎԵԼ Է ՆՈՐ ԿԱՐԳԸ
«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարման նպատակով՝ ՀՀ կառավարությունը հաստատեց «Պետական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգը»: Ըստ edu.am-ի, նոր կարգը, որի մշակման աշխատանքներին ու կազմակերպված քննարկումներին մասնակցել էին շահառուների տարբեր խմբերի ներկայացուցիչներ, հիմնված է տնօրենների ընտրության՝ մինչ այժմ ունեցած պրակտիկ փորձի վրա: Ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարեւորագույն պայմաններ են սահմանված
ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Կրթական համակարգը առաջին եւ գլխավորն է, այն ամեն ինչ պետք է անի, որ մեր երեխաները նորմալ կրթություն ստանալով՝ երկրին պիտանի լինեն, ունենան ազգային մտածողություն, չհուսահատվեն ու լքելով հայրենիքը հեռանան այլ երկրներ՝ թողնելով հայրենիքը որբ ու անտեր: ]Կրթությունն ամենաշատ տառապած ոլորտն է, որ մենք ունենք ու տեսնում ենք մեր կյանքում: Նոր գիտակցությունը ձեւավորելու միակ ճանապարհը կանոնավոր
Ո՞Վ ԱՌԱՋԻՆԸ ԿՏԱՊԱԼԻ
Հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթացում կարծես թե հենց այս հարցադրումն է առաջնային Հայ-թուրքական արձանագրությունների հրապարակմանը հետեւած ամիսների ընթացքում նկատելիորեն փոխվել են ինչպես այդ փաստաթղթերի բովանդակության, այնպես էլ դրանց ճակատագրի մասին իշխանական ճամբարի գնահատականներն ու սպասելիքները: Եթե ընդամենը չորս ամիս առաջ հայ-թուրքական արձանագրությունները հանրությանը ներկայացվում էին իբրեւ գրեթե դիվանագիտական հաղթանակ, ապա այսօր արդեն նույն շրջանակները խոսում են