Օրվա լրահոսը
ՄԱՐԶԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ Հայաստանի մարզիկները Պեկինում ավարտեցին մրցելույթներն ամառային 29-րդ օլիմպիական խաղերում: Նրանք ընդհանուր առմամբ նվաճեցին վեց բրոնզե մեդալ: Հոգեբանորեն պատրաստ չէր ավելիին Երեկ մեր օլիմպիականներից վերջինը մրցահարթակ մտավ 60 կգ քաշային բռնցքամարտիկ՝ վանաձորցի Հրաչյա Ջավախյանը: Նա կիսաեզրափակիչում հանդիպեց 57 կգ քաշային կարգում նախորդ օլիմպիական խաղերի չեմպիոն, անցած տարի Չիկագոյում կայացած աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիր՝ ռուսաստանցի
Արեւի լույսից զրկված Արեւիկը
Նա ստեղծագործում է ու երազում իր ձայներիզի մասին Արեւիկ Գեւորգյանը տաղանդ ունի, բայց զրկված է տեսողությունից: Նա ստեղծագործում է՝ առանց կանգ առնելու: Գրում է երգի բառերը, հետո՝ երաժշտությունը, եւ մտածում է լուրջ կարիերայի մասին: Արեւիկ անունը տվել են ծնողները, բայց չեն իմացել, որ իրենց դուստրը զրկված է արեւի լույսից: Վիրահատության մի քանի անգամ են դիմել,
ՓԱՌԱՏՈՆԸ ՇԱՐԺՈՒՄ Է ԱԿՆԿԱԼՈՒՄ Արդյոք մեր ազգի մշակույթը միայն սիրողակա՞ն է Այսօր Հանրապետության հրապարակում գալա համերգով կավարտվի օգոստոսի 17-ին մեկնարկած «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երրորդ փառատոնը: «Մեկ ազգ, մեկ մշակույթը» մշտապես եղել է «Առավոտի» ուշադրության կենտրոնում: Ինքնին փառատոնի անվանման մեջ ամփոփված գաղափարը ողջունելի է եւ կարեւոր՝ մշակութային միասնության հաստատումը, Հայաստանի ու Սփյուռքի հոգեւոր մերձեցումը,
ՍՏՐԻՊՏԻԶ ՆԱՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈՂ ՉԵՆ ԽՆԱՅՈՒՄ Ստրպտիզ պարուհիների հավաստմամբ, իրենց պարը տեսնելու համար հայ տղամարդը պատրաստ է հազարավոր դոլարներ ծախսել: Ստրիպտիզ պարուհիներն, իրենց խոսքով, մեծ բավականությամբ պարում են միայն այն տղամարդկանց համար, որոնք ջենտլմեն են՝ կնոջ հետ վարվելու կուլտուրա ունեն եւ լավ են վճարում: Գիշերային ակումբներ այցելելու համար պետք է գրպանումդ գոնե $300 ունենաս: Իսկ
Հովտամեջում սեպտեմբերի 1 չի լինի
Աշակերտներն այդպես են սգում տնօրենի մահը Արմավիրի մարզի Հովտամեջ գյուղի միջնակարգ դպրոցն արդեն հինգ օր է՝ տնօրեն չունի: Օգոստոսի 18-ին Սեւանում փողոցն անցնելիս դպրոցի տնօրեն Մանյա Դանիելյանը վրաերթի է ենթարկվել եւ մահացել: Տնօրենի թափուր տեղի համար մոտակա ժամանակներում անցկացվող մրցույթի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց Արմավիրի մարզի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի հետ: Նա մեզ փոխանցեց, որ
«ԻՆՁ ՑԱՆԿԱՑԵԼ ԵՆ ԳՆԴԱԿԱՀԱՐԵԼ» Ասաց Գագիկ Ջհանգիրյանը, շեշտելով, որ իրենց վրա քաղաքական ենթատեքստ ունեցող հարձակումը սպանության պատվեր է եղել: Երեկ Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի եղբոր՝ Վարդան Ջհանգիրյանի դատավարությունը, որին մեղսագրվել է Քրօրի 316 հոդվածի երկրորդ մասը՝ «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»: Մեղադրող կողմի՝ Կորյուն
Վանաձորի բնակիչ Ռոստոմ Դարբինյանից խլում են սեփական խանութը Ռոստոմ Դարբինյանը 1993թ.-ից հանդիսանում է Տարոն-2 թաղամասի Վերածննդի փողոցի 1 հասցեում գտնվող խանութի սեփականատերը, ունի այդ հողատարածքի եւ կառույցի համար Կիրովականի քաղգործկոմի կողմից տրված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, քաղաքապետարանում եւ ճարտարապետական բաժնում գրանցված է որպես հողի եւ կառույցի լիիրավ սեփականատեր եւ ունի սեփականաշնորհման վկայական, կատարել է բոլոր անհրաժեշտ
Ո՞ՒՄ ՏԱՐԱԾՔԻՆ ԵՆ ՏԻՐԱՆՈՒՄ Այս տարվա հուլիսին 88-ամյա Երվանդ Ավետիքյանը բողոքով դիմեց «Առավոտին» Բողոքում բերված փաստարկները, փաստաթղթերը դեռ չէինք հասցրել ուսումնասիրել, ճշտել, երբ նա կնքեց իր մահկանացուն: Հայրենական պատերազմի մասնակցի վերջին խոսքում դառը ճշմարտություններ էին, նրա իրավունքների ոտնահարման տասնյակ օրինակներ: 1-ին կարգի հաշմանդամ, գվարդիայի ավագ լեյտենանտ Երվանդ Ավետիքյանը Հայրենական պատերազմի ժամանակ զրկվում է երկու ձեռքից,
Նորակերտի արտերը մնացել են ջրի տակ
Գյուղացիները հսկայական վնասներ են կրել, սակայն մարզպետարանի պաշտոնյաները կարծում են, որ ջրհեղեղը դեռ մի բան էլ նպաստել է, որ բերքը փարթամանա: Գեղարքունիքի Նորակերտ գյուղի ցորենի արտերն արդեն մի քանի տարի մնում են ջրի տակ՝ հսկայական վնասներ պատճառելով գյուղացիներին: Այս գյուղի կողքով անցնող 2 ջրատարները, որոնց միջոցով անձրեւներից եւ ձնհալից առաջացած ջրերը պետք է թափվեն Գիլի
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻՆ «ՀՈԳԵԿԱՆ» Է, ԱԼՄ-Ն՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻ
Կարապետիչը՝ հայկական եւ վրացական իրականության մասին «Եթե Վրաստանը գիշերով ուրիշի զենքով ու ներուժով հարձակվում է Հարավային Օսիայի վրա, ուրեմն ընդունակ է հարձակվել նաեւ Ջավախքի վրա: Ես դատապարտում եմ բոլոր այն ուժերին, որոնք Սահակաշվիլու ղեկավարությամբ նախաձեռնել են այդ ամենը: Համարում եմ, որ կատարվածը հանցագործություն էր,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը եւ հավելեց:-
Սուտ ցուցմունք էր տվել
Վահրամ Սահակյանն այժմ ինքն է ակամա հերքել ոստիկանության հաղորդագրությունը Հուլիսի 10-ի երեկոյան Վահրամ Սահակյանը ատրճանակը ձեռքին գնացել էր Հյուսիսային պողոտա՝ սպառնալիքներ ու վիրավորանքներ տեղալով նստացուցարարների հասցեին: Եվ չնայած կատարվածի մասին ականատեսների բազմաթիվ վկայություններին՝ ՀՀ ոստիկանությունը հուլիսի 11-ին հաղորդագրություն տարածեց, որում մասնավորապես նշված էր. «Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Վահրամ Սահակյանը գնումներ կատարելուց հետո, տուն
ՀԵՐՔԵԼԸ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՈՒՐ ԽՄԵԼ ՉԷ «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը պնդում է, որ իր անվտանգության նկատմամբ սպառնալիքների մասին սեփական պնդումները կապ չունեն կալանավորին «փչացնելու» մասին տեսաերիզի հետ: Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Լանա Մշեցյանը երեկ հերքել է «Առավոտի»՝ օգոստոսի 22-ի համարում «Սպառնացել են փչացնել» հրապարակումը: Հիշեցնենք, որ այստեղ մասնավորապես նշված էր, թե «Ժամանակ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԵՑ ԲՈՂՈՔՆԵՐԸ
«Մարտի 1»-ի դեպքերն ու դրանց պատճառներն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի երեկվա աշխատանքային խորհրդակցության ժամանակ հանձնաժողովի հյուրերն էին մեր գործընկերներ Գագիկ Շամշյանն ու Գոհար Վեզիրյանը, ում հանձնաժողովը հրավիրել էր՝ տեղեկություններ ստանալու մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած դեպքերի մանրամասների վերաբերյալ: Հանձնաժողովը դիմում-բողոք էր ստացել Սուրեն Սիրունյանի փաստաբանից, ով տեղեկացնում էր, որ իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է,
ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ԶԱՅՐԱՑԵԼ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ Մեր զրուցակիցների կարծիքով՝ այն պատճառով, որ հարկային մարմիններում կա ընդդիմություն՝ կատարվող բարեփոխումներին: Հեռուստատեսությամբ նախագահի զայրույթը տեսան բոլորը, նաեւ նրանք, ովքեր իրենք էլ պակաս զայրացած չեն նույն հարկայինների վրա: «Վիրահատական միջամտություն» կատարելով այս մարմնում, նախագահը նաեւ բացատրեց, թե ինչո՞ւ է դա անում. «Չտեսա, որ հարկային ծառայության ղեկավար կազմը գիտակցում է, թե
ՀՅԴ-ԻՆ ԷԼ ՉԹՈՂԵՑԻՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆԵԼ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը օգոստոսի 20-ին Երեւանի քաղաքապետարան էր ներկայացրել իրազեկում՝ սեպտեմբերի 2-ին զանգվածային հրապարակային միջոցառում անցկացնելու մասին, որն, ըստ իրազեկման, մեկնարկելու էր Ազատության հրապարակում կամ Մատենադարանին հարող տարածքում՝ հանրահավաքով, եւ ավարտվելու, տոնական համերգով: Իրազեկումը քննարկվել է Երեւանի քաղաքապետարանում՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Թաթուլ Հարությունյանի ներկայությամբ: Ինչպես տեղեկացնում է քաղաքապետարանի հասարակայնության հետ
Քաղաքական կամքը չկար առաջ եւ կա հիմա
Հարկային ծառայության պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը երեկ հայտարարեց, որ նախագահը եւ վարչապետը ունեն քաղաքական կամք՝ հարկային բարեփոխումներում գնալու մինչեւ վերջ: Հարկային պետական ծառայության պետի առաջին տեղակալ Ահարոն Չիլինգարյանը երեկ, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց, որ հարկային փաթեթով իրականացվող միջոցառումները նաեւ հնարավորություն են տալու վերահսկել վարձակալական իրական գումարները. «Ես չեմ պնդում, որ բոլորն այդտեղ մինչեւ վերջ
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Այսօր 60 կգ քաշային բռնցքամարտիկներ Հրաչյա Ջավախյանի եւ ռուսաստանցի Ալեքսեյ Տիշչենկոյի միջեւ կայանալիք կիսաեզրափակիչ մենամարտում կորոշվի, թե Հայաստանը Պեկինում բրոնզից ավելի ազնիվ մեդալ կնվաճի՞, թե՝ ոչ: Ըմբիշներին մեկ քայլ չբավականացրեց Հայաստանի ազատ ոճային ըմբիշները Պեկինում չկարողացան որեւէ մեդալ նվաճել: Օլիմպիական մրցաշարի հենց առաջին օրը հանդիսականի վերածվեց 60 կգ քաշային Մարտին Բերբերյանը: Մեկ օր անց նրան
Որտե՞ղ են մերօրյա «անխոս երաժշտության» վարպետները
Նրանք ցուցադրվում ու «վաճառվում» են արտերկրում Տասնամյակներ շարունակ աշխարհին ներկայացել ենք «անխոս երաժշտության» վարպետների (Սարյան, Սուրենյանց, Թերլեմեզյան, Կալենց, Թադեւոսյան, Իսաբեկյան, Մինաս…) բարձրակարգ աշխատանքներով: Ժամանակի մի հատվածում կերպարվեստի մեր մեծերը դարձել են նշանավոր ու հայտնի նաեւ արտերկրում: Այսօր էլ հիշյալ ոլորտում ի հայտ են եկել նոր, հետաքրքիր նկարիչներ, որոնցից ամեն մեկը բերել է գույնի ու ձեւի
ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂԸ ԱՐԴԱՐԱՑՎԵԼ Է
5 տարի 10 ամիս 8 oր ազատությունից զրկված էր Օրեր առաջ վերաքննիչ քրեական դատարանում լսվեց 26-ամյա Ալեքսեյ Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործը: Նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով («Սպանություն») եւ 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով («Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը»): Վերաքննիչ բողոքում մեղադրյալը պահանջել էր բեկանել Երեւանի Կենտրոն
ԱՊԱԿԵ ՏԱՐԱՆԵՐ ԱՐՏԱԴՐԵԼԸ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է
«Սարանիստ» ապակե տարաների գործարանը պատրաստվում է նշելու իր հիմնադրման 20-ամյակը Սա թերեւս նշանակալի իրադարձություն կարող է լինել ցանկացած ձեռներեցության եւ հատկապես արդյունաբերական ձեռնարկության համար: Սակայն ոչ բոլոր դեպքերում կարող ենք նկատել այն առանձնահատուկ հանգամանքները, որոնք մինչեւ իսկ խորհրդանշական իմաստ են հաղորդում այս ընկերության գործունեությանն ու տարեդարձին: «Սարանիստը» հիմնադրվել է 1988թ., լինելով առաջին մասնավոր ձեռնարկություններից մեկը,
Բնակչությունը սննդամթերք է պահեստավորում
Տնտեսվարողների հավաստմամբ, Վրաստանում մնացած բեռների պատճառով մարդիկ խուճապի մեջ են: Վրաց-հարավօսեթական հակամարտության առաջին իսկ օրերին Հայաստանը զրկվեց ներկրվող բեռների փոխադրման հիմնական ճանապարհից՝ Փոթիի եւ Բաթումիի նավահանգիստներից, իսկ օրեր անց պայթյունի հետեւանքով խափանվեց նաեւ երկաթուղին, ինչի արդյունքում էլ, արդեն 2 շաբաթից ավելի է, հազարավոր տոննաների հասնող բեռներով բարձված վագոնները չեն կարող մտնել Հայաստան: Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի
«ՕԲՅԵԿՏԻՎ, ԳՈՐԾՈՒՆՅԱ, ԻՐԵՆ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ՀԱՐԳՈՂ ՄԱՐԴ»
Այսպես են բնութագրում Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Շահինյանին մտավորականները Արաբկիր համայնքի ղեկավարի թեկնածու Հովհաննես Շահինյանը նախընտրական իր քարոզարշավի առաջին օրը հանդիպեց համայնքի մտավորականների հետ։ Եվ դա պատահական չէ: Հանդիպման եկած բոլոր արաբկիրցիները միասնական էին իրենց թաղապետին տրվող գնահատականներում՝ նա մտավորական է, կիրթ, գրագետ, իր հոգեւոր եւ մտավոր եւ անգամ արտաքին տեսքով շահեկանորեն տարբերվում է
Պատգամավորների կյանքը վտանգի տակ է
Ահազանգում է Հակոբ Հակոբյանի եւ Մյասնիկ Մալխասյանի պաշտպանը Երեկ «Սուրբ Ներսես» բժշկական կենտրոնից «Վարդաշեն» ՔԿՀ է տեղափոխվել հիշյալ բժշկական կենտրոնում վիրահատված եւ այնտեղ ստացիոնար բուժում անցնող Սուրեն Սիրունյանը: Հիշեցնենք, որ նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ «զանգվածային անկարգություններ»: «Առավոտը» վերջերս էր տեղեկացրել, որ Ս. Սիրունյանը դեռ «Վարդաշենում», ապա նաեւ ստացիոնար բուժում
ԴԱՏԱՎՈՐՆԵՐՆ ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ԽՆԴԻՐ ՈՒՆԵՆ
Ասում է Պետրոս Մակեյանի պաշտպան, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը – Թերեւս եզակի դեպք էր օգոստոսի 20-ին կատարվածը, երբ Վերաքննիչ քրեական դատարանը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի եւ ԵԿՄ Շիրակի կառույցի ղեկավար Աշոտ Զաքարյանի վերաքննիչ բողոքի քննությունը իրականացրեց ու դատավճիռն ուժի մեջ թողեց՝ նախապես նրանց հեռացնելով դահլիճից: Դատարանն ունե՞ր նման իրավունք: – Դատարանն
ՀԵՐԹԱԿԱՆ «ԻՐԱՎԻՃԱԿԱՅԻՆ ԼՈՒԾՈՒՄԸ»
Սեւանի մասին օրինագծի քննարկումների ժամանակ կառավարության ներկայացուցիչը վստահեցրեց, որ նախագահը եւ կառավարությունը Սեւանի լավն են ուզում: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե Սեւանի հարցի քննարկումների ընթացքում պարզ դարձավ, որ «2001 թվականից մինչ այսօրվա կառավարությունը բացարձակապես չէր հավատում, չէր ուզում հավատալ եւ աչք էր փակում այն հանգամանքի վրա, որը դրել էր օրենքների հիմքում, այն
ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ «ՓՉԱՑՆԵԼ»
«Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն օգոստոսի 11-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, թե քրեակատարողական հիմնարկների վարչության աշխատակիցներն իշխանությունների պատվերով որոշել են իրեն լռեցնել. «Ավելին, ինձ հասած ստույգ տեղեկությունները մի քանի աղբյուրներից հայտնում են, որ անազատության մեջ իմ անվտանգությունը սպառնալիքի տակ է»: Որպես այս լուրի հաստատում էր ներկայացրել այն որոշումը, որ իրեն «Դատապարտյալների
«Լավագույն ցուցահանդեսը»՝ Հայաստանում
Երեկ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց ֆրանսաբնակ գեղանկարիչ եւ ճարտարապետ Ժիրայր Խաչիկյանի «Ժիրկա» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսը, որը կտեւի մինչ սեպտեմբերի 2-ը: «Մշակույթի նախարարությունը կարեւորում է Սփյուռքում ստեղծագործող հայ արվեստագետների գործերի ցուցադրումը հայրենիքում: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը լավ առիթ էր ներկայացնելու Իրաքում ծնված, Հայաստանում կրթություն ստացած եւ Ֆրանսիայում ապրած հայ արվեստագետի ստեղծագործությունները»,- ասաց մշակույթի փոխնախարար
Հնգամյա հիմնադրամի գործունեությունը
Այս տարի լրանում է Հայաստանի մանուկների հիմնադրամի (Children of Armenia fund, COAF) գործունեության հնգամյակը, որն այս տարիների ընթացքում իրականացրել է 7,5 մլն դոլարի ավելի քան 100 ծրագիր: Երեկ «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հիմնադրամի նախագահ Կարօ Արմենը ներկայացրեց կազմակերպության առաքելությունները. «Մենք մեր առջեւ նպատակ ենք դրել հաղթահարել հայ երեխաների վրա ազդող անբարենպաստ պայմաններն ու որքան
Ֆուտբոլը «թափանցել» է գյուղեր
Սակայն առանց պետական աջակցության՝ տեղից չի շարժվում Արմավիրի մարզի «Սիս Կիլիկիա» ֆուտբոլային ակումբն իր նախագահի՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի Արմավիրի մարզի լիազոր ներկայացուցիչ Անդրանիկ Ղահրամանյանի գլխավորությամբ, օգոստոսի 21-ին պիտի մեկներ Բուլղարիա՝ մասնակցելու «Նեպտուն» միջազգային մրցաշարին: Այդ մրցումներին մասնակցում են աշխարհի շուրջ 50 երկրների մանկապատանեկան թիմեր: «Առավոտի» հետ զրույցում Ա. Ղահրամանյանը նշեց, որ հարեւան Վրաստանում տիրող ռազմական
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի ավարտին մնում է չորս օր Ազատ ոճայինների երկրորդ անընդմեջ կորուստը Չինաստանի մայրաքաղաք Պեկինում շարունակվող ամառային 29-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները երեկ տվեցին երկրորդ կորուստը: Մինչեւ 66 կգ քաշային Սուրեն Մարկոսյանը որակավորման փուլի մեկնարկային գոտեմարտում հանդիպեց աշխարհի նախկին ու Եվրոպայի գործող չեմպիոն՝ ռուսաստանցի Իրբեկ Ֆարնիեւի հետ եւ պարտվեց միավորների 2:7