Օրվա լրահոսը
ԱՐՄԵՆ ՍԻՐՈՒՆՅԱՆԸ ՊԱՏԱՆԴ Է
Այսպես է գնահատում 1992-98թթ.-երին Վանո Սիրադեղյանի թիկնազորի ղեկավար Սուրեն Սիրունյանը իր եղբոր՝ Արմեն Սիրունյանի կալանավորումը: «Մարտի 1»-ի գործով կալանավորվածներից մեկը, ով դեռեւս գտնվում է նախնական կալանքի տակ, քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանի հարազատ եղբայրն է՝ Արմեն Սիրունյանը: Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 38-308 հոդվածի հատկանիշներով, ասել է թե՝ հանցակցություն պաշտոնեական դիրքի չարաշահմանը: Ըստ գործի նյութերի, ընդդիմության հանրահավաքների
ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿՍՎԵՑ
Հարավօսական հակամարտության գոտում արդեն, ըստ էության, լայնածավալ պատերազմ է: Վրացական ուժերը փորձում են ամբողջովին հսկողության տակ վերցնել Ցխինվալն ու շրջակա օսական գյուղերը: Բազմաթիվ երկրներ կողմերին զսպվածության կոչեր են անում: Ռուսաստանը հայտարարում է հակահարված տալու մտադրության մասին: Մի խոսքով, կոնկրետ այս հակամարտությունն այլեւս ապասառեցվում է: Կարդացեք
Նահապետի հիշատակին
Չվող թռչունների նման ժամանակը հեռանում է մեզանից ոչ թե տարին մի անգամ, այլ ամեն օր՝ չթողնելով մեզ հասկանալ, ճանաչել իրեն: Եվ անճանաչելին չի հանդիպում տեսանելիին եւ, մնալով անպատկեր երազ, տարրալուծվում է ինքն իր մեջ՝ մեզ թողնելով ծվատված մի հեքիաթ, որին հավատում կամ չենք հավատում, որը չենք հիշում, սակայն եւ չենք էլ կարող կորցնել, որովհետեւ կորցնում
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԱՅՑԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ
ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը «Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսում երեկ հայտնեց, որ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը պատրաստվում է նամակով դիմել ՀՀ ոստիկանությանը եւ Ազգային անվտանգության ծառայությանը եւ պարզաբանումներ պահանջել վերջին 10 օրերի ընթացքում արձանագրված միանման միջադեպերի մասին: Նման բան պատահել է նաեւ Ռուզան Խաչատրյանի հետ՝ շուրջ մեկ շաբաթ առաջ առավոտյան նրանց
Ինչպե՞ս դիմել Հաագայի քրեական դատարան
Բացատրում է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը Երեկ «Ուրբաթ» ակումբում հյուրընկալված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը անդրադարձել է «Մարտի 1»-ի դեպքերին՝ հայտարարելով, որ այդ օրվա գործողությունների հրամանը տվել է Ռոբերտ Քոչարյանը: Դ. Շահնազարյանը պնդել է, որ բանակը գործողություններին մասնակցել է դեռեւս մարտի 1-ի առավոտից, եւ եթե հարկ լինի, ինքը կներկայացնի իր խոսքի ապացույցներ:
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՅՐՈՒՂԻՆ ՍԿՍՎԵՑ
Վաղը կկայանա ամառային 29-րդ օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որը կտեւի 3,5 ժամ: Այնուհետեւ շուրջ 10 հազար մարզիկներ շուրջ երեք շաբաթ կպայքարեն օլիմպիական մեդալների համար: Ամառային 29-րդ օլիմպիական խաղերի մայրաքաղաք Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանն սկսել է ընդունել նաեւ բարձրաստիճան հյուրերին՝ տարբեր երկրների նախագահների, վարչապետների, արքայական տոհմերի ներկայացուցիչների: Երեկ Չինաստան մեկնեց նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ
Հայկ Նահապետի մատը խա՞ռն էր
Դիցաբանական հերոսը հռչակվում է անկախ պետականության ջատագով «Օգոստոսի 10-ին լրանում է Հայոց բուն տոմարի սկզբնավորման 4500-ամյակը: Սա այն օրն է, երբ Հայկ Նահապետը նետահարեց Բելին՝ ապացուցելով, որ հայն անկախ պետականության ջատագով է, որ առաջնորդվում է մեկընդմիշտ տարված կատարելատիպերով, որոնք ենթադրում են ոգու խռովք, նպատակասլացություն, լավագույնին հասնելու ձգտում»,- երեկ «Ուրբաթ» ակումբում հայտարարեց «Սերունդ» նախաձեռնող խմբի նախագահ
ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ԵՎ ՈՍԿԵ ԴԻՊԼՈՄ՝ ԱՎՍՏՐԻԱՅԻՑ
Էջմիածնի «Տարոն» երգչախմբի նվաճումները Հուլիսի 9-19-ը Ավստրիայի Գրաց քաղաքում կայացել է 5-րդ երգչախմբային համաշխարհային օլիմպիադան, որտեղից Էջմիածնի «Տարոն» մանկապատանեկան գուսանական երգչախումբը վերադարձել է ոսկե դիպլոմով եւ բրոնզե մեդալով: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Գեւորգ Չաքմանյանը «Առավոտին» հայտնեց, որ այս օլիմպիադային իրենք մասնակցում էին 2-րդ անգամ: Նախորդ օլիմպիադան կայացել է 2004-ին՝ Գերմանիայի Բրեմեն քաղաքում, որտեղ
«Մեր տան» աղջիկները տուն չեն ուզում վերադառնալ
Բայց երազում են սեփական տունն ունենալ Էջմիածնում «Մեր տունը» հ/կ-ն ստեղծվել է 2005թ. հունվարին, որի նպատակն է ժամանակավոր կացարանով եւ բարձրագույն կրթությամբ ապահովել մանկատունը լքած արդեն չափահաս աղջիկներին: Այստեղ աղջիկների առաջին՝ 11 հոգանոց խումբը Գավառի մանկատնից եկել է 2006-ի նոյեմբերին: Նրանցից երկուսն արդեն ամուսնացել են, այժմ «Մեր տանն» ապրում է 9 աղջիկ, որոնցից 6-ը ուսանող
«ԹԵՐՋԱՆԻ» ՁԵՎԱՉԱՓԸ ԴԵՌ ԿԱՅԱՑԱԾ ՉԷ
Ասում է ՀԱԱԿ նախագահ Էդվարդ Անտինյանը, որը ե՛ւ ՀՌԱԿ-ի հետ համախմբվելու գործընթացում է, ե՛ւ մասնակցում է «հայրենասիրական ընդդիմության» հավաքներին: – ՀՌԱԿ-ի հետ ձեր կուսակցության միավորման հարցը դեռ չի հասել վերջնական փուլին: Ո՞րն է ձգձգման պատճառը: – Պնդում եմ, որ ՀՌԱԿ-ի հետ համախմբվելու հարցում տարաձայնություններ չունենք, եւ ակնհայտ է երկկողմանի պատրաստակամությունը: Սակայն չպետք է մոռանալ, որ
Խռռացնո՞ւմ եք՝ հիվանդ եք
Եթե տղամարդն ունի կարմիր, այտուցված դեմք, խռպոտ ձայն, մեծ փոր՝ ուրեմն նա հաստատ գիշերը ձեր քունը կխանգարի, քանի որ, ըստ մասնագետների, այդպիսի տղամարդը քնած ժամանակ խռռացնում է: «Ամուսին ընտրելիս պետք է հաշվի առնել՝ նա խռռացնո՞ւմ է, թե՞ ոչ: Քանի որ խռռացնելն ազդանշան է այն բանի, որ մարդը մի շարք հիվանդություններ ունի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց
ՀԵՐԹԸ ՀԱՍԱՎ ՏՈՆԱՎԱՃԱՌՆԵՐԻՆ
Խոշոր առեւտրի օբյեկտները հարկային դաշտ բերելու խնդիրը «լուծելուց» հետո կառավարությունը փորձում է «ստվերից» հանել նաեւ տոնավաճառները: Մայրաքաղաքում գործող տասնյակ սուպերմարկետներ տուգանելուց եւ նրանց գործունեությունը մի քանի օրով դադարեցնելուց հետո՝ կառավարությունը հարկային բարեփոխումների առաջին փուլը ավարտված համարեց: Մի քանի հարյուր հազար դրամ կորցնելով կամ մի երկու օր առեւտուր չանելով՝ դեռ չի նշանակում, որ խոշոր սուպերմարկետների տերերը
ԼՐԱԳՐՈՂԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆԱՐԱՐՔԻ ՇՈՒՐՋ
«Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից Գոհար Վեզիրյանը, որի նկատմամբ օգոստոսի 6-ին բռնություն էր կիրառվել «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատի ժամանակ՝ երեկ Դատաբժշկական հանրապետական կենտրոնում փորձաքննության է ենթարկվել, եւ արձանագրվել են նրա բազուկների շրջանում արյան զեղումները, ինչպես նաեւ՝ ծնկների շրջանում վնասվածքները: Լրագրողի նկատմամբ կատարվածի առնչությամբ երեկ վրդովմունք են արտահայտել ՀԺԿ մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը եւ «Ժառանգություն»
Ցուցմունք չե՞ս տվել՝ կտաս
Վկային թելադրել են այն ցուցմունքի տեքստը, որից նա հրաժարվել էր Հուլիսին, երբ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր «Մարտի 1»-ի գործով կալանավորված Արման Շահինյանի գործի դատաքննությունը (նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի՝ «Զանգվածային անկարգություններ», եւ 316-րդ հոդվածի 1-ին մասի՝ «Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ» հատկանիշներով), դատարան հրավիրվեց եւ ցուցմունք տվեց ժամկետային
ԵՐԿԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես է բնութագրում Հայ ազգային կոնգրեսի ձեւավորումը: – Ի տարբերություն ընդդիմությանը, իշխանական ճամբարում ոչ միայն ոգեւորված չեն Համաժողովրդական շարժումը Հայ ազգային կոնգրեսով փոխարինելու փաստով, այլեւ պնդում են, թե դա ամենեւին էլ աշխարհացունց երեւույթ չէ: Ի՞նչ իմաստ կար Շարժումը վերանվանել Կոնգրես, եթե դրանից ընդդիմության ռազմավարությունն ու մարտավարությունը չեն փոխվում, եթե Շարժմանը
«ԱՅՍ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԱՇԽԱՏԵԼՆ ԻՍԿ ՃՆՇՈՒՄ Է»
Ասում է մարտի 1-2-ի դեպքերն ու պատճառները ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը: – Պարոն Նիկոյան, ինչո՞ւ էիք հանդիպման հրավիրել ոստիկանության քրեական հետախուզության պետ Հովիկ Թամամյանին: – Գիտեք, որ հանձնաժողովի նախորդ նիստում փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը պարզաբանումներ տվեց մարտի 1-ի առավոտյան իրադարձություններում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: Հարցեր կան, որ կուզենայինք ուղղել այդ օպերացիան իրականացրած ոստիկանության ղեկավարությանը,
«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԻՑՆ Է»
ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը հակադարձելով Արտյոմ Խաչատրյանի կողմից վերջերս արտահայտած որոշ մտքերին՝ երեկ «Առավոտի» թղթակցի հետ զրույցում պաշտոնապես հայտնեց. «Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության նախագահն է, եղել եւ մնում է Վազգեն Սարգսյանի գաղափարական զինակիցը: Սպարապետի նման կերպարները իրենց գոյությունը պահպանում են անգամ ֆիզիկական մահից հետո: Սերժ Սարգսյանը ՀՀԿ ղեկավարն է, իսկ մեր կուսակցությանը
ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՂԱՎԱՂՎԱԾ
Դավիթ Բաբայանի «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը՝ XVIII դարի արցախյան դիվանագիտության կոնտեքստում» գրքույկը վիրավորում է արցախցիներին: Վերջերս ձեռքս է ընկել մի գրքույկ (Դավիթ Բաբայան. «Ղարաբաղի խանության քաղաքական պատմությունը՝ XVIII դարի արցախյան դիվանագիտության կոնտեքստում»), որը հեղինակի կողմից հորջորջվել է «մենագրություն»: Այդ գրքույկի հետեւում, ինչպես երեւում է, կանգնած են լուրջ հիմնարկություններ. այն տպագրվել է ԼՂՀ Արտգործնախարարության եւ ՀՀ
Կրեմլում տապալում են հայկական միջոցառումները
Եվ ըստ ռեժիսոր Լեւոն Իվանյանի՝ զբաղվում բեմադրական «ռեկետով» Արտերկրում կազմակերպվող ցանկացած հայկական միջոցառում պարտավորեցնող է. դրանով օտարները պատկերացում են կազմում մեր ազգային նկարագրի մասին: «Առավոտին» հասած հավաստի տեղեկությունների համաձայն, օրինակ, Կրեմլի պալատում անցկացված համերգային երեկոների հայաստանցի բեմադրիչները, պարզվում է, որեւէ կապ չունեն ներկայացվածի հետ, քանի որ գործում են «ստվերային» բեմադրիչներ եւս: Եվ յուրաքանչյուր անգամ կրեմլյան
Համակիրները դարձան կոնգրեսականներ
Գյումրեցի երկրապահները խոսեցին ինչպես նորաստեղծ կոնգրեսից, այնպես էլ Գյումրիի կենտրոնական շուկայի ծեծուջարդից: Երեկ Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում Գյումրիի ԵԿՄ անդամները, անդրադառնալով նորաստեղծ Հայ ազգային կոնգրեսին, տեղեկացրին, որ վերջինիս անդամագրվելու ցանկություն են հայտնել անգամ «Հանրապետական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների որոշ անդամներ: Ու թեեւ չշտապեցին իշխանական կուսակցություններից նեղացածների անունները հրապարակել, սակայն խոստացան նրանց՝ անդամատոմսերը դեն նետելու արարողությանը
ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ 100 ՕՐ
Այդ կապակցությամբ երեկ ասուլիս էր հրավիրել նորաստեղծ նախարարության 100 օրական նախարար Մհեր Շահգելդյանը: Երեկ պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ ասուլիս էր հրավիրել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը: Ասուլիսի սկզբում նախարարը տեղեկացրեց, որ նախարարությունը որդեգրել է «Ամեն ինչ մարդու անվտանգության համար» եւ «Ոչինչ չի կարող լինել ավելի կարեւոր, քան մարդու անվտանգությունը» կարգախոսները: Ապա լրագրողներին հայտնեց, որ
Պետական հիվանդանոցն ավելո՞րդ է
Վրաստանի կառավարության որոշմամբ, շուտով Ջավախքի 24 պետական հիվանդանոցներ կփոխարինվեն մասնավոր բուժհիմնարկներով: Վրաստանի Ախալքալաք քաղաքն ու հարակից գյուղերը սպասարկող միակ պետական բուժհաստատությունը, որն ունի ավելի քան 350 աշխատակից, շուտով կդադարի գործել: Տեղի կառավարության որոշմամբ, ի թիվս 23 այլ հիվանդանոցների, Ախալքալաքի բուժհաստատությունը եւս պետք է փոխարինվի նոր, մասնավոր հիվանդանոցով: Սա նշանակում է, որ սոցիալապես անապահով բնակիչները կզրկվեն
ՄԱՆԿԱՏՈՒՆԸ ՀԱՅՐԱԿԱՆ ՏՈՒՆ ՉԷ
Երեխաները խոստովանում են, որ մանկատանը շատ լավ են զգում, բայց երազում են իրենց «մամա-պապաների» հետ ապրել: Ռոզա եւ Քրիստինե քույրերի եղբայրը նույնպես այս մանկատանն է: Մելանյան արդեն երեք տարի է՝ ապրում է մանկատանը: Լենան թեեւ ծնողներ ունի, սակայն մանկատանն է ապրում: Անին (ձախից) երազում
ԿԱՏԱՐՅԱԼ ԱՆԱՍՈՒՆ
ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն արձագանքելով Վազգեն Սարգսյանին անվանարկող «Քաղաքական հետազոտությունների կենտրոնի» տնօրեն Արտյոմ Խաչատրյանի հրապարակումներին՝ նրա մասին ասել էր «Առավոտին». «Սա մոլագար է կամ սրիկա»: Զայրացած այս որակումներից՝ Արտյոմ Խաչատրյանն «Ազգային գաղափար» ամսագրի կայքէջում օգոստոսի 5-ին մասնավորապես գրել է, «Ցավում եմ, որ գալուստրիկ սահակյանը եւ որոշ այլ հանրապետականներ չափազանց դժգոհ են ինձնից: Նրանց վիրավորել է
Դժգոհություններ իրավապահ համակարգից
Պատգամավորը բողոքում է դատավորից, իսկ իրավապաշտպանները՝ Հատուկ քննչական ծառայությունից: «Փակ ու անհավասար պայմաններով» դատավարություն Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Զարուհի Փոստանջյանը դիմում-բողոք է հասցեագրել ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին, նաեւ՝ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգին՝ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ,
ԻՆՉՈ՞Ւ ԵՔ ՆՅԱՐԴԱՅՆԱՆՈՒՄ
Հանրապետականներին հարցնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: – Վերջին շրջանում նախ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզան Առաքելյանը հայտարարեց. «Դաշնակցությունը դասական ընդդիմություն է կոալիցիայի մեջ», հետո՝ Հրայր Կարապետյանը նշեց, թե «ՀՅԴ-ն չի կարող նմանվել ո՛չ ընդդիմադիր, ո՛չ իշխանամետ քաղաքական ուժերին», եւ ի վերջո՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հայտարարեց. «Մենք իշխանության կողքին
ԹՈՒՅԼ ՕՂԱԿԸ ԼՐԱԳՐՈՂՆԵ՞ՐՆ ԵՆ
Դատավոր Գագիկ Ավետիսյանը լրագրողներին լռեցնելու փիս «խասյաթ» ունի Արդեն երկու օր է, ինչ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դատավարությունը լուսաբանող լրագրողներն աշխատում են արտակարգ պայմաններում: Օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճից դատավոր Գագիկ Ավետիսյանի հրահանգով դատական կարգադրիչները դուրս էին բերել եւ մեկուսացրել «ՉԻ» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ
«ՏՈՒԺՈՂԸ» ԱՊՕՐԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում փաստեց, որ ի դեմս «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի դեմ ցուցմունք տվող «տուժող» ոստիկան (լուսանկարում) Կարեն Հովսեփյանի՝ ինքը ճանաչել է ոստիկանության Կենտրոնի բաժնի այն աշխատակիցներից մեկին, որն ակտիվորեն մասնակցել է փետրվարի 19-ից հետո հանրահավաքներից մարդկանց ապօրինաբար ոստիկանություն բռնի ուժով բերման ենթարկելուն: «Հիշեցնեմ, որ
«Երիտասարդությունը բեւեռացված չէ»
Կարծում է ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը «Արցախ» ակումբի երեկվա հյուրը ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանն էր, որն անդրադարձավ ներքաղաքական կյանքում երիտասարդության դերին: Ա. Զաքարյանի ձեւակերպմամբ, ոչ միայն ՀՀ-ում, այլեւ ամբողջ աշխարհում երիտասարդությունը քաղաքական դաշտում միշտ ունեցել եւ պահպանել է իր ուրույն դերակատարությունը, հանդես գալով իբրեւ հասարակական-քաղաքական համակարգի հիմնական շարժիչ ուժ: Ըստ Ա. Զաքարյանի, թե
ԻՐԱՎԱԿԱՆ ԽՃԱՆԿԱՐ
ՄԱՔՍԱՆԵՆԳՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՎՆԱՍԱԶԵՐԾՎԵԼ Է Ըստ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնի, վնասազերծվել է մաքսանենգությամբ զբաղվող կայուն հանցավոր խումբ: Հանցավոր խումբը ղեկավարել է «Գվարզին» ՍՊԸ տնօրեն, Նոյեմբերյանի շրջանի Պտղավան գյուղի բնակիչ Յուրա Նարիմանի Հարությունյանը, որը անհատ ձեռներեց «Էդիկ Էվինյան» կազմակերպության միջոցով զբաղվել է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրմամբ: Բեռնատարներով ապրանքը, ըստ նախնական վարկածի, հասցվել է մինչեւ ՀՀ Տավուշի մարզի