Օրվա լրահոսը

«Կապրենք նույն արեւի տակ»

Թատերական գործիչների միությունից դժգոհ անդամները ստեղծեցին այլընտրանքային թատերական միություն: «Հայկական թատերական ընկերություն» միավորման (ՀԹԸ) անդրանիկ համագումարում երեկ վեճեր եւ սկանդալներ, անհանդուրժողականության մթնոլորտ, ինչը բնորոշ է մշակույթի գործիչներին, չէր տիրում: Համագումարին հրավիրված էր նաեւ Թատերական գործիչների միության (ԹԳՄ) նախագահ Երվանդ Ղազանչյանը, որը թեեւ խոստացավ ողջույնից անմիջապես հետո հեռանալ, որպեսզի իր կոլեգաները ազատ արտահայտվեն, սակայն մնաց մինչեւ

«ՄԵԿ ԱԶԳԻՆ» ՍՈՎԱԾ ԹՈՂԵՑԻՆ

Լաչինում փառատոնի մասնակիցներն ու հյուրերը մի ամբողջ օր մնացին առանց սննդի, ջրի եւ զուգարանի Հունիսի 24-25-ը «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական երկրորդ փառատոնը շարունակվեց Վայոց ձոր մարզի Ջերմուկ, ապա Քաշաթաղի շրջանի Բերձոր (Լաչին) քաղաքներում: Երգով, պարով եւ ասմունքով հանդես եկան Սանկտ Պետերբուրգի «Նաիրի» խումբը, Վրաստանից եւ Դոնի Ռոստովից ժամանած մեր հայրենակիցները, ինչպես նաեւ Աղավնաձորի, Վայքի,

«Դանակավոր» ռեկտորները շատացան

Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո ոչ պետական բուհերի ղեկավարները «գրոհ» ձեռնարկեցին նրա ջանքերով հիմնած ակադեմիայուի վրա: Անցյալ շաբաթվա ընթացքում խմբագրություն են դիմել միանգամից մի քանի ոչ պետական բուհերի ներկայացուցիչներ եւ հանդես եկել որոշակի նկատառումներով՝ ուղղված Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դեմ, որի հոգաբարձուների խորհրդի նախագահն է Արթուր Բաղդասարյանը: Մեր զրուցակիցներից ներկայացավ միայն «Մովսես Խորենացի» ոչ պետական բուհի պրոռեկտոր

«ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՁՆԻՑ «ԲՌՆԱԶԱՎԹԵԼ ԵՆ»

Ասում է նախկին դատավոր Անահիտ Սաղաթելյանը Երկու տարին մեկ կին դատավոր է հեռացվում համակարգից: 2000թ. դադարեցվեցին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մարինե Մարինոսյանի, 2002-ին՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Մանուշակ Հակոբյանի, 2004-ին՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատավոր Անահիտ Սաղաթելյանի լիազորությունները: Ո՞վ կլինի 2006-ի այն կին դատավորը, որ պաշտոնանկ կարվի: «Առավոտը» թեկնածուի անունը, համենայնդեպս, գիտի: Իսկ հունիսի 23-ին Կենտրոն եւ

Փոքրիկ շրջմոլիկները

Դպրոցահասակ, բայց դպրոց չհաճախող երեխաների խնդիրը Հայաստանում մնում է արդիական Նրանց հաշվառման ու վիճակագրական ճշգրիտ տվյալների մասին նույնիսկ խոսել չարժե, քանի որ նման հաշվառում հանրապետության ողջ բնակչության համար չի իրականացվում: Ժամանակ առ ժամանակ այս կամ այն մարզում բնակվող «փոքրիկ շրջմոլիկների» համար միջազգային տարբեր կազմակերպություններ փորձում են ինչ-որ ծրագրեր իրականացնել, փնտրում ու գտնում են՝ ում որ

ԼԱՎ «ՄՈՒՇՏԱՐԻ» ԵՆ ՃԱՐԵԼ

Բնապահպանության նախարարությունը մտադիր է «բռնագրավել» «Գլոբալ գոլդի» ներդրումները Ոսկու հանքարդյունահանմամբ զբաղվող ամերիկյան «Գլոբալ գոլդ Մայնինգ» ընկերության եւ բնապահպանության նախարարության կամ ընդհանրապես մեր կառավարության միջեւ ոչ մի խնդիր չկա՝ օրերս հավաստիացնում էր ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը՝ հավանաբար ինքն էլ չհավատալով իր խոսքերին: Իրականում նախարարության ու «Գլոբալ գոլդի» միջեւ, մեղմ ասած՝ լուրջ տարաձայնություններ կան, որոնք

Վերջնագիր՝ Վաշինգթոնի՞ն

Վերջնագիր՝ Վաշինգթոնի՞ն Երեկ ՀՀ նախագահի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը, ի պատասխան «Մեդիամաքսի» հարցման, հայտնել է, թե ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նոր համանախագահ Մեթյու Բրայզայի հրապարակած՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի կետերը «կողմերին առաջարկված փաստաթղթի ընդամենը որոշ տարրեր են, որոնք բնականաբար չեն արտացոլում համաձայնագրի նախագծի էությունը, ինչը անտեղի մեկնաբանությունների հրապարակ գալու առիթ տվեց»: «Այսպես թե այնպես, եթե

Փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով

Երեկ ձերբակալվել է «Ժամանակ Երեւան» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը Թերթի տնօրեն Մանուկ Սուքիասյանը երեկ հրավիրված մամուլի ասուլիսում այս առնչությամբ հայտարարեց. «Մեզ համար, անկախ հնարավոր պատճառաբանությունից, ակնհայտ է, որ սա հետապնդում է ազատ խոսքի նկատմամբ՝ թերթի համարձակ ու անաչառ հրապարակումների հետ կապված, որոնք, հավանաբար, որոշ մարդկանց ու որոշ շրջանակների դուր չեն եկել: Սա ուղղակի ահաբեկելու

ՀԱՅԵՐԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ

Երեկ Ստրասբուրգում սկսվեցին ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները: Հայաստանի պատվիրակությունը՝ Տիգրան Թորոսյան (պատվիրակության ղեկավար), Ստեփան Դեմիրճյան, Արտաշես Գեղամյան, Արմեն Ռուստամյան եւ Հերմինե Նաղդալյան կազմով, կիրակի օրվանից Ստրասբուրգում է եւ մասնակցում է նստաշրջանի աշխատանքներին: Նստաշրջան ըստ Դեմիրճյանի ԵԽԽՎ մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի անդամ, ՀԺԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը ենթահանձնաժողովի երեկվա նիստում դարձյալ բարձրացրել է Հին Ջուղայի

ՋԱՎԱԽՔՆ ԻՆՔՆԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՐԴԵՆ ՈՒՆԻ

Ասում է Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Վան Բայբուրդյանը Երեկ «Ա-Ինֆո» գործակալության տարածած տեղեկատվության համաձայն, «Վրաստանի սահմանների պաշտպանության դեպարտամենտի որոշմամբ, հայ-վրացական սահմանի վրացական հատվածում ավելացվել է սահմանապահ ուղեկալների թիվը: Նոր ուղեկալ է բացվել Նինոծմինդայի շրջանի Կալինինո գյուղում: Միաժամանակ թուլացվել է վրաց-թուրքական սահմանի վրացական կողմից տարվող հսկողությունը»: Երեկ այս տեղեկության առնչությամբ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Վրաստանի խորհրդարանի հայազգի

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ հինգերորդ ԾԵՐՈՒՆԻՆ ԵՎ ԾՈՎԸ Ոտի վրա մեկական բաժակ գցելուց հետո մենք վերստին նստեցինք Հրաչի ծառայողական ավտոմեքենան, իսկ «Նաիրիի» կոլեկտիվը վերստին տեղավորվեց ավտոբուսի մեջ, եւ ընդամենը կես ժամ անց մենք արդեն Սեւանի ափին էինք, ավելի ճիշտ՝ բայդարկիստների տարածքում, ուր բայդարկիստներից միայն իրենց ղեկավար Մհերն էր՝ հանրահայտ Մոխն իր դեռատի ու վերջին

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Հարմար օր է բնատուր տաղանդը ցուցադրելու համար: ՑՈՒԼ 21.04-21.05: Բոլոր ֆինանսական հարցերը լուծելի են: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ամբողջ օրը կանցնի բարեկամության ու հաջողության նշանաբանով: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Բոլոր խնդիրներն այս կամ այն կերպ կապված են ֆինանսների հետ: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Աշխատեք խուսափել մարդկանց հետ բախումների վտանգից: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նպաստավոր օր է նոր գործ սկսելու համար:

ՓՇՈՏ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՍՊԱՍՎՈՒՄ

ՓՇՈՏ ՃԱՆԱՊԱՐՀ Է ՍՊԱՍՎՈՒՄ Խասավյուրտում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշարում, որն իր մակարդակով գրեթե հավասար էր Եվրոպայի առաջնությանը, Հայաստանից լավագույն արդյունք է ցույց տվել 60 կգ քաշային Սեւակ Բաղդյանը: Նա տարել է երեք հաղթանակ եւ գրավել 5-րդ տեղը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանն իր սաների մարզավիճակը գործնականում ստուգելու առումով այս մրցուղերթը կարեւոր է

«Մանուկները երգեցին, ուրեմն օրհներգ է»

Կարծում են արվեստագետները «Հիմնը պիտի լինի այնպիսին, որ մատաղ սերունդը երգի իբրեւ մոր մասին մի երգ», մեր օրհներգի ընտրության հարցում այս մոտեցումն ունի բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը, ով երեկ «Հայելի» ակումբում բանավիճեց նկարիչ Հենրիկ Գարուկյանի հետ: Սակայն բանավեճը, որպես այդպիսին, կարծես թե չկայացավ, քանի որ երկու արվեստագետներն էլ խնդրի մասին համարյա նույն կարծիքն ունեին: «Եթե ընտրությունը

«ՀԱՅԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ՉԵՆ ԵՐԱԺՇՏԱԹԵՐԱՊԻԱՅԻ»

Վստահեցնում է երաժշտագետ Արմենուհի Մարտիրոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարված Մոցարտյան տարին ոգեւորություն է առաջացրել Եվրոպայի եւ աշխարհի քաղաքակիրթ երկրների երաժշտությամբ թերապիա անցկացնող մասնագետների շրջանում: Բանն այն է, որ ավստրիացի հանճարեղ կոմպոզիտորի երաժշտությունը, ինչպես վստահեցնում են մասնագետները, դրական, ավելին՝ բուժիչ ազդեցություն է ունենում մարդկանց վրա, եւ ոչ միայն: Օրինակ՝ մասնագետները արձանագրել են, որ մոցարտյան երաժշտության ներքո աճող

Ուզում ես ծա՞ռ կտրել

Մուծիր 10 հազար դոլար Վերջին տասը տարիների ընթացքում ողջ աշխարհում անտառային զանգվածների ոչնչացումը կազմել է 94 մլն հեկտար, որը կազմում է Երկրի ընդհանուր մակերեսի 2,4%-ը: Արեւադարձային անտառների մակերեսն ամեն տարի կրճատվում է 1%-ով: Ամենաթարմ տվյալներով, հասուն անտառները ներկայումս կազմում են երկրագնդի ցամաքային մասի 21,4%-ը միայն: Եվրոպայում վերջին 100 տարիների ընթացքում հատվել է անտառային զանգվածի գրեթե

ՆԱՎԹԻ ԵՎ ԳԱԶԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ

Վառելիքի ավանդական տեսակները՝ նավթը, գազն ու ածուխը համարվում են էներգիայի չվերականգնվող աղբյուրներ, ու հիմա՝ 21-րդ դարի սկզբին վառելիքաէներգետիկ ճգնաժամը ահավոր չափեր է ընդունել: Մասնագետները վստահեցնում են, որ երկրագնդի ածուխի պաշարները կբավականացնեն ամենաշատը 165 տարի, նավթը՝ 65, գազը՝ 50, իսկ ուրանը՝ ընդամենը 37 տարի: Այդ իսկ պատճառով հիմա ողջ աշխարհը գնում է հանքային ռեսուրսների խիստ տնտեսման

ՄՏՔԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐԸ

Մի հին հեքիաթում թագավորին առաջադրված հանելուկներից մեկը հետեւյալն էր՝ ի՞նչն է աշխարհում ամենաարագընթաց, ամենասուր եւ ամենախոր բանը: Հիմա արդեն չեմ հիշում՝ պատասխանե՞ց թագավորն այդ հարցին, թե՝ ոչ, բայց շատ լավ հիշում եմ պատասխանը, որն այն ժամանակ ինձ՝ տասնամյա դպրոցականիս, հիացրեց իր իմաստնությամբ՝ «մարդու միտքը»: ²ß˳ñÑÇ ³Ù»Ý³»ñϳñ »õ ³Ù»Ý³µ³ñÓñ ϳËáíÇ Ï³ÙáõñçÁª×³åáÝ³Ï³Ý ²Ï³ëÇ Î³ÛÏÛáÝ: ²Ù»Ý³µ³ñÓñ ϳËáíÇ Ï³ÙáõñçÁ ϳñ׳óÝáõÙ

Նավթը եւ ոստիկանապետությունը՝ ըստ Կասպարովի

Շախմատի աշխարհի նախկին չեմպիոնի կարծիքով՝ «ցանկացած ընդդիմություն շանս ունի» Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի՝ արեւմտյան Standard էլեկտրոնային պարբերականին տված հարցազրույցում ներկայումս ընդդիմադիր քաղաքական գործչի վերածված Կասպարովը դիպչում է ներռուսաստանյան, ինչպես նաեւ միջազգային քաղաքական իրականության որոշ զգայուն նյարդերի: Ստորեւ՝ մասնակի կրճատումներով ներկայացնում ենք այդ հարցազրույցը, որում տեղ գտած որոշ շեշտադրումներ, անկասկած, արդիական են նաեւ հայաստանյան

«ՄԵԾ ԵՐԱԶ, ՓՈՔՐ ՀՈՒՅՍ»

Իրականության եւ տեսլականների արանքներում Ռուսական ասացվածքն ասում է. «սեփական շապիկդ մարմնիդ ավելի մոտ է»: Իմաստը բացատրել թերեւս չարժե, բոլորը գիտեն: Բայց դրա ճշմարտացիությունն ապացուցող մեկ գործնական օրինակ, այնուամենայնիվ, հարկ ենք համարում վկայաբերել: Օբյեկտիվորեն, արաբա-իսրայելական հակամարտությունը շատ ավելի բարդ, ընդգրկուն եւ խճճված է, քան, ասենք՝ ղարաբաղյանը: Առաջին դեպքում խնդիրը պարունակում է ինչպես զուտ քաղաքական, այնպես էլ

Ազատ, արդար, բայց օտար

ԱՄՆ նախագահական ընտրությունները եւ Հայաստանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում չորս տարին մեկ տեղի ունեցող նախագահական ընտրությունները, անկասկած, համաշխարհային քաղաքականության ամենանշանակալից իրադարձություններից են, եւ դա հասկանալի է: Մոլորակի թիվ մեկ գերտերության վարած բավական ակտիվ արտաքին քաղաքականությունը, այսպես թե այնպես, իր անդրադարձն է ունենում գրեթե բոլոր երկրների ճակատագրերի վրա, ուստի միանգամայն օրինաչափ է, որ այդ գերտերության թիվ մեկ

ԻՐԱՆԸ՝ ՎԵՐՋԻՆ ԵՐԿԸՆՏՐԱՆՔԻ ԱՌՋԵՎ

Վեցյակի փաթեթը Թեհրանին զրկեց մանեւրելու հնարավորությունից Վերջին շաբաթների ընթացքում արձանագրված միջազգային քաղաքական առավել մեծ հնչեղություն ունեցող իրադարձությունների շարքում, անշուշտ, հարկ է առանձնացնել Իրանի աղմկահարույց միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում «վեցյակի» ձեռք բերած աննախադեպ համաձայնությունը: Աննախադեպ՝ առնվազն երկու պատճառով: Ուշադրություն դարձնենք վեցյակի կազմությանը. այստեղ ներգրավված են ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բոլոր հինգ հիմնական անդամները (Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան,

Պայմանագիրը վերադարձ չի պարտադրում

Իսկ սփյուռքում հայ աշակերտների թիվը գնալով նվազում է Երեկ ԿԳՆ-ում ասուլիսով հանդես եկան ԿԳՆ միջազգային համագործակցության եւ սփյուռքի հետ կապերի բաժինների պետերը: Միջպետական համաձայնագրերի, պայմանագրերի, գործնական ծրագրերի, փոխըմբռնման հուշագրերի համաձայն, ԿԳՆ-ն այսօր համագործակցում է շուրջ 30 երկրի հետ: Կրթական ծրագրեր են իրականացվում ՌԴ-ի հետ, Բելառուսի, Ուկրաինայի, Բուլղարիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Հունաստանի, Չինաստանի, Իրանի եւ այլն: Ներկայումս

«ԳԻՏԱԿԱՆ ՕԼԻԳԱՐԽՆԵՐԸ» ԿՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՂԵԿԱՎԱՐԵԼ

Երեկ ԳԱԱ ընդհանուր ժողովն ընտրեց ակադեմիայի հիմնական ղեկավար կազմը՝ փոխնախագահ, ԳԱԱ նախագահության անդամներ, ինչպես նաեւ հաստատեց արդեն իսկ բաժանմունքների կողմից ընտրված ղեկավարներին՝ ակադեմիկոս-քարտուղարներին: Հիշեցնենք՝ վերջին 10 օրվա ընթացքում վերաձեւավորվել էին ԳԱԱ բաժանմունքները, եւ արդյունքում բնագիտական բաժանմունքի ղեկավար էր ընտրվել Վիլեն Հակոբյանը, հումանիտար եւ հասարակական գիտությունների բաժանմունքում՝ Վլադիմիր Բարխուդարյանը, ֆիզիկայի եւ աստղաֆիզիկայի բաժանմունքում՝ Յուրի Չիլինգարյանը, իսկ

Խեղման վնասը չեն հատուցել

1988-ից մինչ օրս հարցին լուծում չի տրվել «Չեռնոբիլից վերադառնալուց հետո իմ առողջությունը վատացավ: Ես կորցնում էի մեծ քանակությամբ արյուն: Բժիշկներն ինձ ուղարկեցին ճառագայթային բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն: Այնտեղ հետազոտվելուց հետո բժիշկները եկան այն եզրակացության, որ ես Չեռնոբիլում ձեռք եմ բերել կյանքիս համար վտանգավոր մի շարք խրոնիկ, անբուժելի հիվանդություններ՝ երիկամների նեֆրիտ, լեղապարկի սուր բորբոքում, լյարդի

ՆԵՐՏՆԱՅԻՆ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ՑԱԾՐ Է

Սպառողները իրավազուրկ են Քանի դեռ գազասպառողները չեն պաշտպանում իրենց իրավունքները, գազիֆիկացում եւ ներտնային տեխնիկական սպասարկում իրականացնող ծառայությունները շարունակելու են թերանալ կամ խաբել բնակիչներին. գումարներ են գանձելու չարված կամ անորակ աշխատանքի դիմաց: Վերջին 2-3 շաբաթների ընթացքում «ՀայՌուսգազարդի» ներկայացուցիչը ներտնային տեխսպասարկման նոր պայմանագրերը ձեռքին արդեն 6-7 անգամ այցելում է ՀԱԹ Շերամի 37 շենք, պահանջում կնքել դրանք եւ

«Գլոբալ գոլդի» բիզնեսին աչք ունե՞ն

Չնայած Վարդան Այվազյանի հորդորներին՝ ընկերությունը մտադիր է ոսկու եւ ուրանի փնտրտուքները շարունակել: Արդեն մի քանի ամիս է՝ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը Հայաստանում հանքարդյունահանմամբ զբաղվող ամերիկյան «Գլոբալ գոլդ Մայնինգ» ընկերության հետեւից է ընկած եւ ամեն ջանք գործադրում է՝ «Գլոբալ գոլդի» գործունեությունը Հայաստանում անօրինական հանելու ու ոսկի հանքարդյունահանելուն խոչընդոտելու համար: Եվ այդ ամենն այն ժամանակ, երբ ընկերությունն

ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՐՈՒՄՆԵՐԸ՝ ԲՈՒԶԱՆԴԻՑ

Սահմանադրական դատարանի որոշումը դատավորների համար բնակիչներին վտարելու տեղ է թողել Չնայած ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել դատարանների այն որոշումները, որոնք վերաբերում էին Կենտրոնի իրացման գոտու վտարումներին, այդուհանդերձ առաջին ատյանի դատարաններն այսօր էլ շարունակում են վտարման վճիռներ կայացնել: Նախկինում դատարանները թիվ 1151-Ն որոշմամբ էին բնակիչներին իրենց տներից վտարում՝ նրանց բնակտարածքները պետական կարիքների համար ծառայեցնելու պատճառաբանությամբ: Այսօր, երբ

Քաղաքակա՞ն անձ է Գագիկ Հարությունյանը

ՍԴ նախագահը այդպես էլ չբացահայտեց իր ղեկավարած պետական մարմնի արդյունավետության աստիճանը: ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում ներկա էր երկքաղաքացիության մասին հարցերի քննարկմանը եւ զարմանալի կերպով չէր փախչում լրագրողներից, նույնիսկ պատասխանում էր հարցերին: «Առավոտը» եւս մի քանի հարց տվեց ՍԴ նախագահին եւ այն, ինչ ստացվեց մեր երկխոսությունից, ներկայացնում ենք ընթերցողին: – Ի՞նչ օգուտ ՍԴ որոշումներից,

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ԱՐՅԱՆ ԵՎ ՀՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

Երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեց կոմունիստ Ֆրունզե Խառատյանը Երեկ ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր երկքաղաքացիության հարցերին նվիրված լսումներ: Հարցի թիկունքին հասկանալի պատճառներով կանգնած դաշնակցության ներկայացուցիչները փորձում էին ներկաներին բացատրել երկքաղաքացիության մասին օրենքի ընդունման կարեւորությունը, իսկ Պարույր Հայրիկյանը եւ էլի մի քանի ելույթ ունեցողներ իրենց հերթին բացատրում էին, որ առանձին օրենքի ընդունման կարիք չկա եւ

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031