Օրվա լրահոսը

ԿԼԻՆԻ ԿՐԿՆԱԿԻ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

Մի բուհ ավարտում են, մեկ ուրիշ բուհից դիպլոմ ստանում Հունիսի 11-ին ավարտվեցին ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների քննությունները: 2003 թ. կառավարության որոշմամբ, այս քննությունները պետք է իրականացվեին 2003-2006թթ., եւ նպատակ ունեին հավասար պայմաններ ապահովել ոչ պետական բուհերի նախորդ տարիների շրջանավարտների եւ այն շրջանավարտների միջեւ, ովքեր բուհերն ավարտել էին արդեն հավատարմագրված ժամանակ: Եվ որպեսզի 90-ականներից

Փակել են լույսի ճանապարհը

Այգեստան 10 փողոցի 18 տան սեփականատեր, ԵՊՀ պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Բաբկեն Հարությունյանը կարծում է, որ «դաժանորեն խախտված են» ինչպես իր, այնպես էլ համասեփականատեր քրոջ՝ Քնարիկ եւ եղբոր՝ Միհրան Հարությունյանների իրավունքները: 18ա տան ընդլայնման արդյունքում փակվել է իրենց՝ 18 տան արեւի լույսը: «Հյուսիսային կողմից պատ կառուցելով, 3,5 մ բարձրության սյուներին արդեն մասամբ դրված ծածկը լույսից

«ԷԼԻՏԱՐ» ՇԵՆՔԸ ՊՆ-Ի՞ՆՆ է

Այն կառուցվում է առանց շինարարական թույլտվության՝ քաղաքաշինական նորմերի խախտումներով «Սիլիկյանի տնաշինական կոմբինատ» ընկերությունը Արաբկիր համայնքի Քեռու փողոցի 29բ հասցեում՝ Մերգելյան ինստիտուտի հարեւանությամբ, «էլիտար» շենք է կառուցում: Մեր տեղեկություններով՝ այն պատկանում է պաշտպանության նախարարության մի բարձրաստիճան պաշտոնյայի: Հենց սրանով էլ բացատրվում է այն հանգամանքը, որ մայրաքաղաքի աչքի ընկնող հատվածում հսկայական շինարարություն է ընթանում՝ առանց համապատասխան քաղաքաշինական

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ

ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ԿԵՂԾԻՔՆԵՐԻ Երեկ «Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղաքական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասված է. «Ոտնահարելով մեր ազգին սահմանադրությամբ ընձեռված անխախտելի իրավունքներից հերթականը, իշխանությունը՝ իրեն անվերապահորեն քծնող մանկլավիկների անմիջական մասնակցությամբ, չորս տարի առաջ զրկեց մեր ժողովրդին ազատ խոսքի՝ իրոք միակ ու անփոխարինելի, անկաշառ ու անկողմնակալ տեղեկատվություն ստանալու վերջին հնարավորությունից՝ փակելով «Ա1+» հեռուստաընկերությունը, դրանով

Կոալիցիա գոյություն չունի

Ըստ Գուրգեն Արսենյանի, կա խորհրդարանական մեծամասնություն ՀՀ ԱԺ ՄԱԿ խմբակցության ու համանուն կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ «Փաստարկ» ակումբում խորհուրդ տվեց այն վերլուծաբաններին, ովքեր կարծում են, թե ՄԱԿ-ն ՕԵԿ-ի տեղն է զբաղեցրել, «փակել սեփական հիմնարկը»: Գ. Արսենյանի ասելով, ամեն ինչ բնականոն է եղել գոնե այնքանով, որքանով ՄԱԿ-ը 2003թ. նախագահական ընտրություններում պաշտպանել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը:

ՄԵՂԱՎՈՐԸ ՀԵՆՑ ՍՊԱՆՎԱ՞ԾՆ ԷՐ

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի մարդասպան եղբորորդու մեղքը թեթեւացնելու համար ընտրվել է այս վարկածը: Արաբկիրի քննչական բաժնի աշխատակիցներն այս տարվա ապրիլի 5-ին ձերբակալեցին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եղբորը՝ Սեյրան (Աղալար) Խաչատրյանին՝ թմրամիջոցների մեծ խմբաքանակ իրացնելու մեղադրանքով: 10 օր անց Սուրեն Խաչատրյանը մասնակցեց ոստիկանության շքերթին, որի ընթացքում «Ազատություն» ռ/կ-ին եղբոր առնչությամբ ասաց. «Ես ատում եմ էդ հոդվածը:

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ԽԱՌՆԱՇՓՈԹ

Ըստ ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանի, իշխանությունները դիտմամբ ձախողում են ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցումը: ԿԸՀ-ում «Արդարություն» խմբակցության ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը հակադարձելով ԿԸՀ նախագահ Գուրգեն Ազարյանի վերջերս հնչեցրած այն մտքին, թե ընդդիմությունը այժմվանից հայտարարություններ է անում հետագայում իր իրական պարտությունը արդարացնելու նպատակով, որը հնչել էր ի պատասխան ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանի արտահայտած դժգոհությանը՝ ընտրական հանձնաժողովի

2 միլիոնով Բրոդվեյ չենք ունենա

«Առավոտում» վերջերս լույս տեսած «Համարձակ քայլերի կոչ նախարարին» հոդվածի առնչությամբ աժիոտաժ է սկսվել հիմնականում երեւանյան թատրոնների ղեկավարների շրջանում: Ընդ որում, հոդվածում արծարծված միտքը, թե ավելի քան 20 պետական թատրոնները շռայլություն են մեր պետության համար, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել: Մարդիկ, ովքեր գտնում էին, որ մեկուկես միլիոնանոց Երեւանում հնարավոր չէ հաճախել գործող 19 թատրոն (որից 16-ը

ԱՐՔԱՆԵՐԻՆ ՎԱՅԵԼ ԽՄԻՉՔ

Երեւանի շամպայն գինիների գործարանի արտադրանք Այսօր շուկայում կարելի է հանդիպել էժանագին, բայց կասկածելի ծագում ու բաղադրություն ունեցող շամպայն, գինի, օղի, կոնյակ: Իսկ Շամպայն գինիների գործարանը, շարունակելով տասնամյակների ավանդույթը, սպառողին է հասցնում պրոֆեսիոնալ բարձր մակարդակով ու իսկական վարպետների ձեռքով պատրաստված խմիչք: Գործարանի արտադրած շամպայնը 18-րդ դարից եկած դասական ֆրանսիական շամպայնի տեխնոլոգիաների կիրառման արդյունք է: Գործարանը մասնավորեցվել

Քաղաքապետարանի «անգործության» հետեւանքները

Տնտեսաիրավագիտական համալսարանը հայցով դիմել է ՀՀ տնտեսական դատարան՝ քաղաքապետարանի անգործությունը վիճարկելու պահանջով: 1998-ից համալսարանն իր կրթական գործունեությունն իրականացնում է Շահումյան 32/1 հասցեում գտնվող, սեփական ուժերով կառուցված ուսումնական շենքում: Կառուցապատման առաջին իսկ օրվանից համալսարանը բազմիցս դիմել է Երեւանի քաղաքապետին եւ բոլոր մնացած ատյաններին՝ իր բոլոր շինություններն օրինականացնելու համար: Սակայն բարձրացված հարցը եւ դրա հետ կապված բոլոր

«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՕԲՅԵԿՏԻՎՈՐԵՆ Է ԵՆԹԱՐԿՎՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ»

«Հետքի» հարցերին պատասխանում է ՀՀ նախկին արտգործնախարար (1996-98թթ.) Ալեքսանդր Արզումանյանը – Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: – Հայաստանի առաջին դեմքերի վարքագիծն իսկ վկայում է, որ երկրի քաղաքական համակարգը փլուզման եզրին է: Ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ միջազգային զարգացումները հանգեցնում են իշխող ռեժիմի մարգինալացման: Ռեժիմի կարողությունների շրջանակը նվազել է, իսկ տիրապետությունը պահպանելու եւ այն աշխատեցնելու համար

Ֆանտանը՝ առանց ջրի

Խմելու եւ ոռոգման ջրի բացակայությունը ստիպում է գյուղացիներին բնակավայրը լքել Կոտայքի մարզի Ֆանտան գյուղի տղամարդիկ ամռան այս վարուցանքի սեզոնին պարապ-սարապ ման են գալիս կամ գյուղամեջում հավաքվում ու ողջ օրը թզբեհ են քաշում: Դաշտում անելիք չկա. ամբողջ բերքն արդեն չորացել է, ոչինչ փրկել հնարավոր չէ, քանի որ գյուղում ոռոգման ջուր չկա: Եթե մեկ ամիս առաջ անձրեւներ

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆ ԳՈՐԻԿ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ

Պարոն Հակոբյան. Ձեզ ուղղված իմ բոլոր նամակները մնացել են անպատասխան, հետեւաբար ես որոշել եմ Ձեզ դիմել բաց նամակով եւ այն հրապարակել մամուլում։ Կարծում եմ, այս պարագայում յուրաքանչյուր բանիմաց եւ կիրթ մարդ պետք է պատասխանի այն հարցերին, որոնք զետեղված են այս նամակում։ Ամեն օր մենք ՀՀ իշխանություններից լսում ենք, որ մեր երկրում գործում է Օրենքը։ Համոզված

«Թաթարական» ինքնավարությո՞ւն

«Թաթարական» ինքնավարությո՞ւն Պաշտոնական Բաքուն լուրջ արդյունքներ է ակնկալում ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան նոր համանախագահ Մեթյու Բրայզայի գործունեությունից: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ, ԼՂ հակամարտության կարգավորման գծով Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Արազ Ազիմովը: Ըստ նրա, նոր համանախագահը լավ ծանոթ է տարածաշրջանին, ինչը կարագացնի վերջինիս ընտելացումը բանակցային գործընթացին: «Մեթյու Բրայզան փորձառու

ԿԸՀ-ում պարզաբանում են

Դրանից տպավորություն ենք ստանում, թե մեր կողքին հրեշտակներ են ապրում, իսկ մենք տեղյակ չենք ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը երեկ արձագանքել է ՀՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Գրիգոր Հարությունյանի՝ հունիսի 13-ին խորհրդարանում արած հայտարարությանը, որտեղ նա անդրադարձել էր ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների ուսուցման խնդրին՝ մտահոգություն հայտնելով, որ, մասնավորապես, ընդդիմության ներկայացուցիչների առջեւ արհեստական խոչընդոտներ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻՆ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ԴՈ՞ՒՐՍ ԹՈՂՆԵԼ

Մինչ խորհրդարանում խորհրդակցում են «Ընտրական օրենսգրքի» շուրջ, ընդդիմադիրները շարունակում են խոչընդոտների հանդիպել, որոնց հեռագնա նպատակը հետո նրանց ընտրական հանձնաժողովներում չընդգրկելն է: Գործող «Ընտրական օրենսգրքի համաձայն»՝ ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի այն քաղաքացիները, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ: Եվ մինչեւ 2007-ի համապետական ընտրությունները ԿԸՀ-ն

ԺՈՒԿ-Ը ԴԱՇԻՆՔ ՉԻ ՍՏԵՂԾԻ

Բայց ընդդիմադիր այլ ուժերի հետ պատրաստ է համագործակցել Արդեն 11 ամիս է, ինչ ՀՀ ԱԺ պատգամավոր Մանուկ Գասպարյանի հիմնադրած «Ժողովրդավարական ուղի»՝ ձախ կենտրոնամետ ուղղվածություն ունեցող կուսակցությունը, ըստ էության, արդեն ձեւավորվել է: Պարոն Գասպարյանի ասելով, մարզերում ձեւավորվել են կուսակցական կառույցներ, ու մնացել է ընդամենը երկու մարզում կոնֆերանսներ անցկացնել: Ամենայն հավանականությամբ արդեն օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի կեսերին

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գլուխ չորրորդ ՆՍՏԱԿՅԱՑ ՎԻՃԱԿՆԵՐ – Հիմի մեր տնեցիք կանհանգստանան,- Հրաչին ասացի ես: – Էդ արդեն նորություն ես ասում,- ասաց Հրաչը.- որ օրերով էն Սամոյենց պադվալից դուս չես գալի՝ չես մտածո՞ւմ, որ տնեցիք կանհանգստանան: Թե՞ արդեն ղումար խաղալը թարգել ես: – Էս սավսեմ ուրիշ վարիանտ ա,- ասացի ես.- սիգարետ էի առնելու ու

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Կամքի ուժի եւ մասնագիտական արժանապատվության զգացումները կհասնեն գագաթնակետին: ՑՈՒԼ 21.04-21.05: Հիշեք, որ յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Ստեղծագործական ընդգծված արդյունավետության օր է: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Այսօր շրջապատում տեղի ունեցող ոչ մի իրադարձություն ձեր աչքից չի վրիպի: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ձեր առջեւ հեռանկարներ կբացվեն, որոնք ձեռքից բաց թողնել պետք չէ: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Նպաստավոր

ԻՍԿԱԿԱՆ «ԴՐԱԽՏԱՎԱՅՐ»

Աշխարհի առաջնությունը, որի առիթով Գերմանիան հեղեղել են միլիոնավոր արտասահմանցի ֆուտբոլասերներ, անասելի լարված ու բեղուն ժամանակաշրջան է նաեւ… Բեռլինի «գիշերային թիթեռնիկների» համար: Բորդելների մուտքերի առջեւ անպակաս են նյարդերը հանգստացնել ցանկացող բորբոքված ֆուտբոլասերների հերթերը: Վերջինները, մինչեւ հաճույք վայելելու իրենց հերթը հասնի, հաճախ սպասում են երկու եւ ավելի ժամ: Իսկ «նանարներն» այդ ընթացքում աշխատում են հարվածային տեմպերով՝ օրական

Հակասեյսմիկ համաժողով

Սեյսմամեկուսացումը Հայաստանում զարգանում է 1993-ից եւ մինչեւ այսօր մեր երկրում կառուցվել է 30-ից ավելի սեյսմամեկուսացված շենք: Այս թվով մենք առաջատար ենք ամբողջ աշխարհում: Երեկ Ամերիկյան համալսարանում «Արդի հակասեյսմիկ տեխնոլոգիաները եւ սեյսմիկ վտանգի նվազման գործում դրանց դերը» թեմայով ասուլիսի ժամանակ այսպես ասաց Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Միքայել Մելքումյանը: Հակասեյսմիկ տեխնոլոգիաների միջազգային ընկերակցության, Սեյսմակայուն շինարարության հայկական

ՊԱՐԶ, ԲԱՅՑ՝ ԱՐԴԱՐԱՑՎԱԾ ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

… Անդադար կլսեն, բայց չեն հասկանա, շարունակ կնայեն, բայց չեն տեսնի, որովհետեւ այս ժողովրդի միտքը թանձրացել է, նրանք խցել են իրենց ականջները եւ փակել են իրենց աչքերը, որպեսզի չլինի թե իրենց աչքերը տեսնեն, եւ ականջները լսեն, մտքերը հասկանան ու դարձի գան… * * * … Անդադար կնայեն, բայց չեն տեսնի, շարունակ կլսեն, բայց չեն հասկանա,

«Շունն ու կատուն»՝ 21-րդ դարում

Քեռի քուչին, Միսթր Քեթը, Գմփո գամփռը, չղջիկներն ու ագռավները «Մետրո» թատրոնի տնօրեն Վիգեն Ստեփանյանի «Շունն ու կատուն» պիեսի հերոսներն են: Օրերս Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցավ ներկայացման պրեմիերան: Այն Հովհաննես Թումանյանի «Շունն ու կատուն» հեքիաթի արդիականացված տարբերակն էր: Ուղղակի այստեղ փիսոն ուստա չէր, այլ Միսթր Քեթ, խոսում է անգլերեն, թիկնապահ էլ ունի՝ Գմփո գամփռը: Վ.

ՌԵԺԻՍՈՐՆ ՈՒ ՀՈԳԵԲԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆ

Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում բեմադրության է պատրաստվում Լուկաս Բերֆուսի «Մեր ծնողների նեւրոզները» դրաման, որի բնօրինակը վերնագրված է «Մեր ծնողների սեռական նեւրոզները»: Բեմադրող ռեժիսորն է Սուրեն Շահվերդյանը: Ըստ մեր հավաստի տեղեկության, այսօր կկայանա բեմադրության փակ դիտումը: Հայ թատերարվեստի պատմության ընթացքում առաջին անգամ բեմադրության փորձերին հրավիրված է հոգեբան: Վերջինս հանրապետության ճանաչված մասնագետներից է՝ Խաչատուր Գասպարյանը,

«Հայկական» ժամանց

Մի գիշեր ստրիպ-ակումբում Գործակատարի 15 տարվա փորձով 53-ամյա տիկին Մարուսը արդեն 5 տարի է, որ փոխել է զբաղմունքի տեսակը. «զալի վարիչի» կարգավիճակով ղեկավարում է Երեւանի կենտրոնում գտնվող զվարճանքի օբյեկտներից մեկի սպասարկման սրահի ցերեկային եւ գիշերային աշխատանքը: Նրան մոտեցանք գիշերային հերթափոխի ընդմիջմանը: Մինչ այդ՝ տիկին Մարուսը ձեռքերը կողքերին կանթած կամ կզակի տակ, հետեւում էր ստրիպ-պարուհիների աշխատանքին,

ԱՊՐՈՒՄ-ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ՝ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ

Մինչ «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը»՝ ՀՀ մշակույթի նախարարության հետ երիտասարդների հեռանկարների վերաբերյալ համաժողովներ է հրավիրում, իսկ երիտասարդության հարցերով փոխնախարար Արթուր Պողոսյանը ճոռոմ մտքեր է հնչեցնում մարզաբնակ երիտասարդության հանդեպ պետության հոգածության մասին, գյուղերում երիտասարդները չեն իմանում ինչպես պարապը լցնել: Արարատի մարզի Զովաշեն գուղի գյուղապետ Հրայր Հակոբջանյանը չի հիշում, թե վերջին անգամ Երեւանից ե՞րբ են երգիչ-երգչուհիներ կամ

«Լենինի գլուխը քանդակագործի հացն էր»

Հիշում է մոսկվաբնակ արվեստագետ Գեորգի Հարությունյանը, որն այժմ թագավորական զենք ու զրահ է պատրաստում: Շուրջ 40 տարի Մոսկվայում բնակվող մեր հայրենակիցը ԽՍՀՄ հանրապետությունների հրապարակներում տեղադրված Լենինի 30-ից ավելի քանդակների հեղինակ է: Նա հետաքրքիր միջադեպեր է հիշում ԽՍՀՄ տարիներին արվեստագետներին թելադրված «կարգուկանոնից» ու դժվարություններից: – Լենինի գլուխներ քանդակելը շահութաբե՞ր գործ էր: – Որտեղ կա պլան, այնտեղ

ԵՐԵԽԱՅԻՆ ՏԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉՏԱՆԵԼ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ

Մասնագետների, ծնողների եւ երեխաների կարծիքները «Եթե ինձ հարցնեն, թե ով է Արամ Խաչատրյանը ու պատասխանեմ, որ մի ամերիկյան երգիչ, կամ էլ չիմանամ նոտաները, բա ամոթ չէ՞»,- 6-րդ դասարանի աշակերտուհի Անի Մինասյանը հպարտ է, որ հաճախում է երաժշտական դպրոց։ «Ընկերներս ձգտում են ֆուտբոլով կամ այլ սպորտաձեւով զբաղվել լավ կեցվածք ունենալու համար։ Սակայն եթե սպորտը կեցվածք է

Հեռախոսային աղետ

100-150 դրամով դպրոցականները պոռնո եւ սադիստական կադրեր են «ներմուծում» իրենց բջջայինների մեջ: Ցանկացած իրեն հարգող հայաստանցի, մասնավորապես երեւանցի, ձգտում է նախ եւ առաջ թանկարժեք բջջային հեռախոս ունենալ: Բջջայինների մրցավազքը տարածված է բոլոր ուսումնական հաստատություններում, անգամ դպրոցների տարրական դասարաններում: Հատկապես տղաներն իրենց սուրբ պատքն են համարում հեռախոսների մեջ նոր երաժշտություն, նկարներ ու քլիպներ «գցելը»: Իսկ նման

ԲԱՅՔԵՐՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ «ԹԱՐՍ» ԵՆ ՆԱՅՈՒՄ

Բայքերների «Հայ ռայդերների ակումբի» հայաստանյան մասնաճյուղի առաջնորդ Նորայր Մարտիրոսյանի կարծիքով՝ պատճառը անտեղյակությունն ու հայկական մենթալիտետն է: Ըստ Ն. Մարտիրոսյանի, Հայաստանում 1992-94 թվականներին է ռայդերության գաղափարը ծնվել, սակայն իր ակումբը ձեւավորվել է 1997-ին: Ինքը երկար տարիներ ապրել է Եվրոպայում՝ ուսումնասիրել՝ «ինչ բան է բայքերությունը, ինչպիսի տղերք են նրանք»: Այնպես որ, հայ բայքերները տեղյակ են այդ դաշտի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031