Օրվա լրահոսը

Պայքարն սկսվում է նախ մարզիկի ներսում

Յուրաքանչյուր մարզիկ իր մրցելույթը կատարել սկսում է յուրովի: Օրինակ՝ աթլետիկայում, ասենք, ցատկորդները, որ արդեն կանգնել են մեկնարկային գծի վրա: Մարզասերներն անպայման նկատած կլինեն, որ նրանք կանգնած տեղում անընդհատ հետ ու առաջ են անում, սեւեռուն հայացքով նայում վազքուղուն ու ցատկափոսին: Այդպես՝ մարզիկը տրամադրվում է, մտովի մի քանի անգամ անցնում վազքատարածությունը, նշագծից հրվում եւ վայրէջք կատարում ավազի

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

«Բարեկամության կամուրջ» միջազգային համագործակցության կենտրոն հ/կ-ն գործում է 2004 թ. հունիսից: Կազմակերպությունը քաղցկեղից բուժվող երեխաների համար իրականացրել է մի շարք միջոցառումներ (թռչնի բների գունազարդում եւ տեղադրում, մկրտություններ, հանդիպումներ հոգեւոր եւ հասարակության կողմից սիրված այրերի հետ, հանդիպում շոու-բիզնեսի աստղերի հետ եւ այլն): 2009թ. հունիսից էլ հ/կ-ն իրականացնում է «Բարեկամության ծառեր» ծրագիրը, ինչի առիթով ստեղծվել է խորհուրդ:

Երկուսն էլ սկսեցին հաղթանակով

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց 17-րդ թիմային առաջնությունը: Հայաստանի երկու հավաքականներն էլ մեկնարկային տուրում հաղթեցին մրցակիցներին: Մեր աղջիկները 2,5:1,5 հաշվով առավելության հասան իտալուհիների նկատմամբ: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը եւ Նելլի Աղինյանը ոչ-ոքի խաղացին, իսկ մեր թիմին հաղթական միավոր պարգեւեց Լիլիթ Մկրտչյանը: Երեկ մարզիչ, գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի սանուհիներն ուժերը չափում էին

ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿ ԱՐԳԵՆՏԻՆԱՅՈՒՄ

Արգենտինայի Պուերտա Մադրին քաղաքում մեկնարկած շախմատի մինչեւ 20 տարեկանների աշխարհի տղաների 48-րդ եւ աղջիկների 27-րդ առաջնություններում մեր հանրապետությունը ներկայացնող Ավետիք Գրիգորյանն ու Աննա Հայրապետյանը մեկնարկը տոնեցին հաղթանակներով: Ավետիքը առաջին տուրում պարտության մատնեց արգենտինացի Հերման Կատելլիին, իսկ Աննան առավելության հասավ տանտիրուհիներից Նանսի Ֆլորենսի նկատմամբ: Արգենտինայում չեմպիոններին եւ մրցանակակիրներին որոշելու համար պայքարում են 48 տղա, որից 18-ը

ՀՖՖ-Ն ՍԵՐԽԻՈ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ՀԵՏ ՉԻ ԲԱՆԱԿՑԵԼ

Միջազգային լրահոսից տեղեկանում ենք, որ ֆուտբոլի արգենտինահայ մասնագետ Սերխիո Մարգարյանը դեմ չէ ստանձնել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները: «Իմ մարզչական կարիերայում ես շատ բանի եմ հասել, սակայն ցանկանում եմ աշխատել նաեւ Իսպանիայի առաջնությունում, ինչպես նաեւ Ուրուգվայի եւ Հայաստանի ազգային հավաքականներում»,- ասել է Լատինական Ամերիկայում չեմպիոնական բազմաթիվ տիտղոսների արժանացած մասնագետը: Նույն ԶԼՄ-ները հավելում են նաեւ,

ԸՆՏՐՎԵՑ ՍՈՖԻԱՆ

Լրատվական գործակալությունները տեղեկացնում են, որ Հալիկիդիկիում (Հունաստան) անցկացված շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) 80-րդ համաժողովում որոշվել է աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտն անցկացնել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Մեկնարկը տրվելու է 2010 թվականի ապրիլի 5-ին: Մրցամարտի մրցանակային ֆոնդը 2 մլն եվրո է:

ՊԱՊՅԱՆԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Վերջին անգամ դաշնակահար եւ դիրիժոր Վահագն Պապյանը ելույթ է ունեցել Երեւանում 1998թ.՝ Լորիս Ճգնավորյանի հրավերով: Եվ ահա 11 տարի անց, այսօր «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի կունենա Վ. Պապյանի համերգը: Դաշնակահարին նվագակցելու է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: «Ես Երեւան եմ ժամանել երեք օր առաջ: Երեւանի կեսը չեմ ճանաչում, կարծես նոր եմ ծանոթանում…

«ՆՌԱՆ ՀԱՏԻԿԸ» ԲԱՑՎՈՒՄ Է

2001-ին ստեղծված «Նախաբեմ» կրթամշակութային ասոցիացիայի նպատակն է աջակցել մանկապատանեկան թատերական արվեստի զարգացմանն ու ավանդույթների ձեւավորմանը: Նրա հիմնադրման առաջին իսկ տարում կազմակերպվեց նաեւ «Նռան հատիկ» մանկապատանեկան թատերական փառատոնը, որը այս տարի անցկացվում է 9-րդ անգամ: «Նռան հատիկի» մարզային առաջին փուլին (2009թ. ապրիլի 1-հուլիսի 1) մասնակցության հայտ էր ներկայացրել 32 թատերախումբ: Հանրապետական՝ երկրորդ փուլն էլ կմեկնարկի հոկտեմբերի

ԲԱԽՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Կիրակի օրը Կամերային երաժշտության տանը, ժամը 19-ին կկայանա հուշ-երեկո՝ նվիրված ՀՀ ԱԺ հանգուցյալ փոխնախագահ, քաղաքական-հասարակական գործիչ Յուրի Բախշյանի հիշատակին: Նրա տիկինը՝ ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը «Առավոտին» փոխանցեց, որ միջոցառումը նվիրված է ամուսնու երկնային կյանքի տասնամյակին: Կկայանա նաեւ ամուսնու հիշատակին եւ իր հովանավորությամբ տպագրված «Հայաստանը երգերի մեջ» գրքի 4-րդ հատորի շնորհանդեսը, որը հեղինակել է Դանիել Երաժիշտը:

Տերյանը՝ մաուզերով

Քանդակագործ Նորայր Կարգանյանը՝ իր քանդակի մասին «Ինձ հաճախ են մեղադրում, թե իմ կերտած Տերյանը խեղճ է, վիզը՝ ծուռ: Բա ո՞նց չլինի: Մարդն ապրել է դժվարին ժամանակներում… Ո՞ւմ է պետք այն բանաստեղծը, որ այդ տարիներին պիտի իրեն լավ զգար»,- զարմանում է քանդակագործ Նորայր Կարգանյանը: Նրա Վահան Տերյանի արձանը 15 տարուց ավելի տեղադրված է բանաստեղծի անունը կրող

«ՊԱՉՊՉՎԵԼՈՒՑ ՉԵՄ ԽՈԻՍԱՓՈՒՄ»

Հավաստիացնում է դերասան Երվանդ Ենգիբարյանը, որը սովորել է քայլել նաեւ բարձրակրունկ կոշիկների վրա «Ես ամենեւին էլ սրտակեր չեմ: Դա ինչ-որ մեկի վառ երեւակայության արդյունքն է»,- ասում է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի երիտասարդ դերասան Երվանդ Ենգիբարյանը ու կատակում, որ սրտակեր Կազանովայի մասին իր շուրջը պտտվող լեգենդները անցյալում են մնացել: Երվանդ Ենգիբարյանը ավարտել է ռուսական

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ, ԱՇԽԱՏԱՆՔ, ԱՂԱՆԴ

Կրթական ցուցահանդեսներից փորձում են օգտվել նաեւ աղանդավորական կազմակերպությունները Ինչպես սովորել արտասահմանում եւ ինչպես աշխատանք գտնել Հայաստանում: Այս հարցերի պատասխանները երեկ կարելի էր գտնել Հայաստանի Ամերիկյան համալսարանում եւ «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամում: Ամերիկյան համալսարանում Միջազգային կրթության ամերիկյան խորհուրդների կրթական խորհրդատվական կենտրոնի (ԱԿՍԵԼՍ) նախաձեռնությամբ մեկնարկեց կրթական տեղեկատվական ցուցահանդեսը, որին մասնակցում էին ՀՀ-ում գործող միջազգային կազմակերպություններ, բուհեր: Ցուցահանդեսի

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՆԻՇՆԵՐԸ

Նախաբան Հայ Յեղափոխական Դաշնակցության Գերագույն մարմինը, մեկնելով Հայաստանի եւ հայության առջեւ ծառացած արտաքին եւ ներքին ներկա մարտահրավերներն ու սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությունից եւ նպատակ ունենալով՝ – վերահաստատել եւ ամրապնդել երկրի ազգային- պետական ուղեգիծը, – նոր որակ հաղորդել ժողովրդավարական, իրավական ու սոցիալական պետության կառուցման գործին՝ ապահովելով երկրի թռիչքաձեւ զարգացումը, – համախմբել հասարակությանը պետական եւ համազգային խնդիրների եւ

Մարզպետը սպառնում է, ոստիկանապետը՝ զգուշացնում

Վանաձորում այս տարվա անցած 9 ամիսներին արձանագրվել է 19 անչափահասի կողմից կատարված 31 հանցագործություն: Դրանց մի մասը ծանր հանցագործություններ են՝ գողություններ, դանակահարություններ, վիճակը խիստ անհանգստացնող է, ինչը, ըստ Լոռու մարզպետ Արամ Քոչարյանի, անհետեւողական աշխատանքի, դպրոցներում կարգապահական խնդիրներին պատշաճ ուշադրություն չդարձնելու, ոստիկանության համապատասխան բաժնի հետ չհամագործակցելու արդյունք է: Լոռու մարզպետարանից տեղեկացանք, որ այս հարցի առթիվ քննարկման

Կամավոր պարտադիր սկզբունքո՞վ

Էջմիածնի քաղաքապետարանը երաժշտական դպրոցների ուսուցիչներին հրավիրել էր ժողովի ու վերջիններս, մեղմ ասած՝ զարմացել էին: Նախապես ծանոթ չլինելով ժողովի օրակարգին, ուսուցիչները ենթադրել էին, թե հավաքի ժամանակ կխոսեն իրենց խղճուկ աշխատավարձերը բարձրացնելու մասին կամ, ասենք, թիվ 1 երաժշտական դպրոցի վերանորոգման խնդիրը կքննարկեն: Սակայն այն, ինչի համար երաժիշտները հրավիրված էին, վեր էր բոլոր սպասելիքներից: «Ժողովը հրավիրվել էր, որպեսզի

ԲԱՑՎԵՑ ՆՈՐ ՈՒՂԵԿԱԼ

Ըստ հայ սահմանապահների՝ հայ-վրացական սահմանում կա լարվածություն, բայց մարդկանց եւ հողերի զավթումներ չկան: Դեռեւս օգոստոսի 26-ին է «Առավոտը» տեղեկացրել, որ հայ-վրացական սահմանի հայկական Բավրա գյուղի հողերի մի մասը զավթել են վրացիները: Դրանից հետո այլ լրատվամիջոցներ եւս այս թեմային անդրադարձան: ԶԼՄ-ները հենվել էին Բավրայի գյուղապետի ասածների վրա, իսկ ՀՀ պետական կառույցները հերքեցին այդ լուրերը: «Առավոտի» հրապարակումից

ԱՅՐՎԵԼ ԵՆ ՏԱՂԱՎԱՐՆԵՐԸ

ԱԻՆ փրկարար ծառայության տեղեկացմամբ, հրդեհ էր բռնկվել Արմավիրի մարզի Նորապատ գյուղի առեւտրի շուկայում: Այրվել է առեւտրի 4 տաղավար` ընդհանուր 90 քմ մակերեսով: Տուժածներ չկան:

ԱՆՀԵՏ ԿՈՐԱԾ ԵՆ

Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերի հանձնաժողովը ստուգում է Տավուշի մարզի Հաղարծին գյուղի բնակիչ Արթուր Բադալյանի՝ այս տարվա մայիսից անհետ կորելու եւ Ադրբեջանում գտնվելու տեղեկությունները: «Նրա Ադրբեջանում գտնվելու վերաբերյալ տեղեկություններն առայժմ չեն հաստատվել, սակայն մենք ունենք բոլոր հիմքերը ենթադրելու, որ նա Ադրբեջանում գերության մեջ է: Ներկայում մենք ստուգում ենք նրա գտնվելու վայրի վերաբերյալ չհաստատված

«ԿՏՐՈՂ-ԾԱԿՈՂՆԵՐԻ» ԱՃ

ՀՀ ԱՆ ՔԿՀ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը երեկ «Առավոտին» տեղեկացրեց, որ քրեակատարողական հիմնարկներում 2009թ. հոկտեմբերի 12-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացված խուզարկությունների եւ այլ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ առգրավվել են 26 լիտր ոգելից խմիչք, որից 21 լիտրը՝ ինքնաշեն, 85 բջջային հեռախոս եւ 147 կտրող-ծակող առարկաներ: Քաղաքացիական բժշկական հաստատություն է տեղափոխվել 1 դատապարտյալ, իսկ քաղաքացիական բժշկական հաստատությունից քրեակատարողական

ԱՌԱՆՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ

Երեկ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը ներկայացրեց սոցիալական-տնտեսական ոլորտում առկա հիմնախնդիրները, մասնավորապես՝ անդրադառնալով այդ ոլորտի իրավախախտումներին: Պաշտպանը հայտնեց, որ իրենք զբաղվել են երթուղային տաքսիների վարորդների իրավունքների խնդրով: Պատկերն այստեղ տխուր է, քանի որ, ըստ պաշտպան Արմեն Հարությունյանի, վարորդներն աշխատում են 18 ժամ, առանց աշխատավարձի: Ընդհանուր առմամբ, նրանց չի վճարվել 144 մլն դրամ: Ա.Հարությունյանի տեղեկացմամբ, 70

Որ ժամանակին դիմեն՝ կփրկվեն

Մեր երկրում քաղցկեղով հիվանդները բժշկի են դիմում ծայրահեղ վիճակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի արգանդի պարանոցի քաղցկեղ է ախտորոշվում աշխարհի 500 000 կանանց մոտ, որոնցից 5000-ն ամեն տարի մահանում է: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի» գինեկոլոգիայի բաժնի վարիչ Մարինե Ոսկանյանը ներկայացրեց արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման հնարավոր մեթոդները: Նրա խոսքերով, արգանդի պարանոցի

ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄԱՏՈՒՑՈՒՄ

Շտապ բուժօգնության բարեփոխումները ֆինանսական ճգնաժամի պատճառով «հօդս են ցնդել» Տարիներ ի վեր Հայաստանի առողջապահության ոլորտում մատնանշվող բարեփոխումները շտապ բուժօգնություն ծառայության «կողքով են անցել»: Թեեւ նախորդ տարեվերջից ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարում էր, թե արդեն այս տարվա կեսերին այս ծառայությունում արմատական բարեփոխումներ են սպասվում, սակայն տարին արդեն վերջանում է, իսկ արդյունքը դեռեւս տեսանելի չէ: Սա այն դեպքում,

Զորակոչիկների բուժզննումը՝ ուշադրության կենտրոնում

ՀՀ գլխավոր դատախազության հոկտեմբերի 21-ի կոլեգիայի նիստում քննարկվել են 2009 թվականի գարնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում արձանագրված օրինախախտումների առթիվ ձեռնարկված դատախազական գործունեության արդյունքները: Դատախազության կոլեգիան զորակոչի խնդրին անդրադառնում է տարին երկու անգամ՝ ամփոփելով գարնանային եւ աշնանային զորակոչերի ընթացքում արձանագրված խախտումները եւ դրանք վերացնելու ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները: Ինչպես կոլեգիայի նիստում նշեց ՀՀ զինվորական դատախազ Ա.

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԼՎԱՑՎՈՒՄ ՓՈՂԵՐԸ

2008-09թթ. նկատվել է որոշակի աշխուժացում՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման դեմ պայքարում: Եթե հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման համար մինչեւ վերջին ժամանակներս՝ 2008 թվականը, մեկ քրեական գործի շրջանակներում դատապարտվել էր ընդամենը մեկ անձ, ապա 2008-09թթ. արդեն իսկ 6 քրեական գործով կայացվել են դատավճիռներ, եւս 4 գործով՝ 7 անձի վերաբերյալ դատաքննությունն ընթացքի մեջ է: Նախաքննության փուլում

ՄԻԱԿ-ը չի արձագանքել

Տիգրան Ուրիխանյանը տարակուսում է, թե ինչո՞ւ իշխանական դաշտում գործող երկու ուժերը համաձայնության չեն գալիս: Երեկ «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով վերջերս արած այն հայտարարությունը, որ եթե ՄԻԱԿ-ը 10-րդ ընտրատարածքում թեկնածու առաջադրի, ապա ինքը կհամարի, որ դա պայմանավորված է իր դեմ գործելու ցանկությամբ, ՀԱԿ նախագահ Տիգրան Ուրիխանյանը պարզաբանեց. «Հակառակ դեպքում, ինձ համար որեւէ կերպ հասկանալի չէ, թե

«ՄԵԶ ՃՆՇՈՒՄ ԷՐ Ե՛Վ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, Ե՛Վ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ»

Բողոքել է Երեւանի ավագանու մայիսի 31-ի ընտրությունները դիտարկած ԵԽ կոնգրեսի պատվիրակության ղեկավար Նայջել Մերմագենը: Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը իր հոկտեմբերի 15-ի նիստում քննարկել է Երեւանի ավագանու առաջին ընտրության վերաբերյալ զեկույցը եւ ընդունել բանաձեւ: Զեկույցը ներկայացրել է Նայջել Մերմագենը, որը գլխավորում էր ընտրությունից մի քանի օր առաջ՝ մայիսի 28-ին Երեւան ժամանած պատվիրակությունը: ԵԽ

ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՅՑԸ ԿՀՐԱՊԱՐԱԿՎԻ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Երեկ իր ասուլիսում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հայտարարել է, թե առաջիկա երկու շաբաթների ընթացքում վերջապես հրապարակվելու է վաղուց խոստացված հատուկ զեկույցը, որը վերաբերում է արդար դատաքննության իրավունքին: Հիշեցնենք, որ այդ զեկույցի առանցքը լինելու են «Մարտի 1»-ի դեպքերին առնչվող քրեական գործերով դատավարությունները, որոնք ժամանակին դիտարկվել էին նաեւ օմբուդսմենի գրասենյակի փորձագետների կողմից: Ա. Հարությունյանը նաեւ

ԿԲԱՐԵՓՈԽՎԻ ՆԱԵՎ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եվրամիության չափանիշներին համապատասխան բարեփոխումները Հայաստանում կներառեն նաեւ ոստիկանության համակարգը. բարեփոխումների ծրագիրը կհաստատվի մինչեւ փետրվար, կիրականացվի 1,5 տարում: Ոստիկանության գործունեության ոլորտում բարեփոխումների ծրագրի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը երեկ վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Խմբի ղեկավար է ընտրվել ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը: «Ոստիկանության համակարգում բոլոր ուղղություններով խորքային բարեփոխումներ պետք է իրականացվեն՝

«Ով ինչ հոտ ուզում է՝ թող առնի»

Ասում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Հոկտեմբերի 22-ին ՀՀ կառավարության շենքի առջեւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ շուրջ 2 տասնյակ այլ քաղաքացիների կազմակերպած բողոքի խաղաղ գործողությունն էլ՝ ընդդեմ հայ-թուրքական արձանագրությունների, բիրտ ձեւով խոչընդոտվեց իրավապահների կողմից: Ոստիկանները հարձակվեցին ցուցարարների վրա եւ պատռեցին պաստառները, խլեցին դրանք մասնակիցների ձեռքերից: Խոչընդոտվեց նաեւ նրանց երթը դեպի նախագահի

ԱՆԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ, քաղաքական գործընթացներից մեկուսանալը պայքարի ձեւ չէ: – Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական ընտրություններին մասնակցելու ձեր հայտը Հայ ազգային կոնգրեսում, մեղմ ասած, ոգեւորություն չի առաջացրել: Այնտեղից արդեն հայտարարել են, թե դա Կոնգրեսի հետ համաձայնեցված որոշում չէ, եւ ՀԱԿ-ը մտադիր չէ այդ ընտրություններում ձեզ աջակցել: «Հանրապետություն» կուսակցությունն էլ առայժմ

Լրահոս

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031