Օրվա լրահոսը

«ՄԱՀԱՓՈՐՁԸ ՇԱՏ ԴԱԺԱՆ ԲԱՆ Ա»

Ասում է ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանը Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանում, դատավոր Սամվել Ուզունյանի նախագահությամբ, շարունակվեց, Սիլվա Ասատրյանի եւ Յուրի Վոլֆսոնի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Նրանք մեղադրվում են ԱԺ նախկին պատգամավորի դեմ մահափորձի պատվիրման եւ իրականացման համար: Մելիք Գասպարյանը դատարան էր ներկայացել կարմիր վերնաշապիկով եւ զվարթ տրամադրությամբ: Նույնքան պայծառ

«Բռնեմ դունչդ, կտրի շունչդ»

Գառնիի բնակչի ասելով՝ ՊՆ պաշտոնյան իր ջուրը կտրում է եւ հետն էլ երեք մատ ցույց տալիս Օրերս «Առավոտ» էր եկել Գառնիի բնակիչ Շմավոն Համբարձումյանը: Նրա պատմելով՝ Գառնիում իր հողամասի հարեւանությամբ հողատարածք է գնել պաշտպանության նախարարության ֆինանսաբյուջետային եւ պլանավորման վարչության պետ Վաղարշակ Ավետիսյանը, չնայած նրա հողամասը տնօրինում են բարեկամները: «Երեք տարի է տնկիներս չորանում են, ջրի

«ԲԱՆԴԻՏՍԿԻ ՎԱՆԱՁՈՐ»

Որպես դետեկտիվ ժանրի ֆիլմի բնաբան վատ չէր հնչի, եթե միայն իրականությանն այդքան մոտ չլիներ Հունիսի 3-ին, ժ. 21:00-21:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան եւ Շահումյան փողոցների խաչմերուկի վրա գտնվող «Վիլոի մոտ» ինտերնետ ակումբ-սրճարանի մոտ ավելի քան երկու տասնյակ հոգու մասնակցությամբ զինված ընդհարում է տեղի ունեցել երկու խումբ երիտասարդների միջեւ: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության

ԱՐՏԱՔԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԼՂՈԶՈՒՄՆԵՐ»

ԱՐՏԱՔԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԼՂՈԶՈՒՄՆԵՐ» Թեեւ Վարդան Օսկանյանի մատուցած երեկվա մամլո ասուլիսը նվիրված էր Հայաստան-Սփյուռք առաջիկա համաժողովին, վերջին օրերին խիստ ակտիվացած մի շարք արտաքին քաղաքական թեմաներ, հասկանալիորեն, չէին կարող շրջանցվել: Թերեւս անդրադառնանք հենց այդ թեմաներին: Դրանցից կարեւորագույնը, բնականաբար, Քոչարյան-Ալիեւ բուխարեստյան հանդիպումն էր, որի արդյունքների մասին խոսելիս ՀՀ արտգործնախարարը նշեց. «Բուխարեստում, ինչպես եւ Ռամբույեում, կողմերին չհաջողվեց համաձայնության գալ մի

Ադրբեջանական մեղայական

Միլլի մեջլիսի պատգամավորներն այնքան էլ ռազմատենչ չեն Ադրբեջանական պատվիրակության անդամները երեկ ամբողջ օրվա ընթացքում փորձում էին մեղմել իրենց գործընկերոջ հայտարարությունն այն մասին, որ եթե առաջիկա մեկ-երկու տարվա ընթացքում ղարաբաղյան հարցը չլուծվի՝ Ադրբեջանը պատրաստ է պատերազմի: «Ադրբեջանը կարծում է, որ դեռ հարցի խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները սպառված չեն: Երբ սպառված լինեն՝ նոր իրավիճակ կստեղծվի եւ հարկ

ԻՐԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՍՏ «ՌՈՒՍԱԼԻ» ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ

«Եվրասիայի ժամանակը» VIP ամփոփագրի այս տարվա 2-րդ համարում, որը հասանելի է միայն բաժանորդներին, հրապարակվել է հանրահայտ բիզնեսմեն Օլեգ Դերիպասկայի «ֆենոմենալ» որակված հարցազրույցը: Օլեգ Դերիպասկան նախագահն է «Ռուսական ալյումին» ընկերության, որը երկրորդն է աշխարհում ալյումինի արտադրությամբ: Ընկերությունը ծրագրեր է իրականացնում ոչ միայն Ռուսաստանում, այլ նաեւ այդ երկրի սահմաններից դուրս, ասենք՝ ԱՊՀ տարածքում՝ Ուկրաինայում, Հայաստանում եւ Տաջիկստանում:

ՀԵՌԱՆԱԼ ՈՐՊԵՍ ԲԱՐԵՓՈԽԻՉ

Ըստ Վիկտոր Դալլաքյանի, Ռոբերտ Քոչարյանն այդ հնարավորությունն ունի ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծում է, որ այսօր խորհրդարանում եւ իշխող կոալիցիայում քաղաքականի փոխարեն տիրում են քաղքենիական հարաբերություններ. «Եթե Հայաստանում գործեին քաղաքական եւ քաղաքագիտական կանոնները եւ ոչ թե քաղքենիական հարաբերությունները, ապա կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո կարձանագրվեր, որ կոալիցիան այլեւս գոյություն չունի, որ Ազգային ժողովում կառավարությունը չունի

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ ԽՈՅ 21.03-20.04: Աշխատանքին ավելի մեծ պատասխանատվությամբ վերաբերվեք: ՑՈՒԼ 21.04-21.05: Հաջող օր է խոշոր ծրագրերը կյանքի կոչելու համար: ԵՐԿՎՈՐՅԱԿ 22.05-21.06: Համարձակորեն ձեռք զարկեք ցանկացած ծրագրի: ԽԵՑԳԵՏԻՆ 22.06-22.07: Օրը կնշանավորվի հետաքրքիր ծանոթություններով: ԱՌՅՈՒԾ 23.07-23.08: Ժամանակն է վերանայել կյանքի ներկայիս ընկերոջ հետ հարաբերությունները: ԿՈՒՅՍ 24.08-23.09: Ընտանիքում պահպանեք սիրո եւ փոխըմբռնման մթնոլորտը: ԿՇԵՌՔ 24.09-23.10: Ավելի հոգատար եղեք ձեր

«ՈՒղին պատվաբեր է ու փառավոր»

«Ա. Խաչատրյան» համերգասրահում այսօր կկայանա հոբելյանական համերգ՝ նվիրված Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 80-ամյակին: Երեկոն խոստանում է պարգեւների առատություն: ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրերով կպարգեւատրվեն նվագախմբի որոշ արտիստներ: Կոնցերտմայստեր, բազմավաստակ երաժիշտ Յուրի Պողոսյանին կհանձնվի ոսկե մեդալ, իսկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կստանա արվեստի վաստակավոր գործչի կոչում: Սիմֆոնիկ երաժշտությունը յուրաքանչյուր ազգային արվեստի ամենակարեւոր

ՀԱՑԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ Է ԵՎ ԱՐՎԵՍՏ

«Այս գիտությունը հարյուր տարի էլ ուսումնասիրես՝ միշտ էլ ուսումնասիրելու եւ սովորելու բան կա: Ով ասում է, թե ինքը հարյուր տոկոսանոց հացթուխ է, նա հարյուր տոկոսով սուտ է խոսում: Դրան երբեք չի կարելի կատարելապես հասնել»,- իր ուսուցչուհու խոսքի հիշատակումով «Առավոտի» հետ զրույցն սկսեց «Հացագործ Անդրանիկ» ՍՊԸ-ի նախագահ Անդրանիկ Հակոբյանը: Այնուհետեւ նա հանգամանորեն խոսեց հացի ստեղծման պատմությունից,

Ճանաչի՛ր իրերդ

Հայ ոստիկանները աշխատեցնում են նաեւ տուժող կողմին՝ առաջարկելով գողոնը ազատ ժամերին փնտրել Վերնիսաժում, շուկաներում, նույնիսկ «քրջի բազարում»: «Մորքուր ջան, արխային, գողին բռնող ենք: Քո համար հանգիստ ապրի, էլի, մենք քեզ կծնգցնենք»,- երեք ամիս շարունակ Էրեբունու ոստիկանությունից նմանատիպ սփոփիչ պատասխաններով տուն են ճանապարհում 69-ամյա միայնակ թոշակառու Ասյա Սարհատյանին, որը բնակվում է Էրեբունի համայնքի Խաղաղ Դոնի 23

ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ

Բուհ ընդունելու հարցում աշխատաշուկայի պահանջներն առաջնային չեն Այս օրերին արդեն շրջանառության մեջ կդրվի «Դիմորդ 2006»-ը: Դեռեւս 2005-ի նոյեմբերին կառավարությունը հաստատել է 2006 թ. ընդունելության քննությունների եւ 2006-2007 ուստարվա մասնագիտությունների ցանկը՝ ըստ բուհերի: Կառավարության կողմից հաստատվել են նաեւ բուհերի անվճար եւ վճարովի տեղերը: Ի դեպ, ձեւակերպումների հետ կապված փոփոխություն կա. անցյալ աշնանը հաստատված ուսանողական նպաստների տրամադրման

Եթե օրենքը չխախտեն՝ տակ կտան

Թերթերի «առաքիչները», որպեսզի լիցենզիայի համար 5 մլն դրամ չմուծեն, զարտուղի ճանապարհներով են դրանք ընթերցողին հասցնում: «Փոստային կապի մասին» օրենքի համաձայն, փոստային ծառայություններ մատուցող ընկերությունները պետք է տրանսպորտի եւ կապի նախարարությունից նախ համապատասխան լիցենզիա ստանան, նոր միայն կարողանան շուկայում գործունեություն ծավալել: Լիցենզիա ստանալու համար սահմանված գումարը 5 մլն դրամ է՝ մոտ 10 հազար դոլար: Հաշվի առնելով,

ԱՐՏԱՀԱՆՈՂՆԵՐԸ ԴՈԼԱՐԻ ԿՈՒՐՍԻՑ ՏՈՒԺԵԼ ԵՆ

Այդ է վկայում 300 խոշոր հարկատուների ցանկը Մոտ երկու ամիս է, ինչ Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 300 խոշոր հարկատուների ցանկը: Այն մինչ օրս շարունակում է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ: Ցանկը հասարակության ուշադրությունը գրավում է այն առումով, թե մեր օլիգարխներից ովքեր են ամենապարտաճանաչ հարկ վճարողները, ում գործերն են լավացել կամ նախորդ տարվա համեմատ ովքեր են

ՀՀ-Ն ԿԴԱՌՆԱ՞ ԵՄ ԱՆԴԱՄ

ՀՀ-Ն ԿԴԱՌՆԱ՞ ԵՄ ԱՆԴԱՄ Երբ դեռեւս ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Frankfurter Allgemeine թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանի ապագան Եվրամիությունն է, ՀՀԿ խորհրդի անդամներից մեկը նման պնդումները համարեց հիմնազուրկ՝ հիշեցնելով, թե այդ կառույցն այլեւս չի ընդլայնվելու: Սակայն Եվրախորհրդարանի փոխնախագահ Էդվարդ Մակմիլան-Սքոթը, որը համակարգում է ԵՄ անդամ-պետությունների, նոր հարեւանություն ծրագրում ընդգրկված երկրների հարցերը՝ երեկ Հայաստանի

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդեֆորմացվեն

Այդպիսի կարծիք հայտնեց ՍԻՄ նախագահը Ինչպես իշխանությունները, այնպես էլ ընդդիմությունը պատրաստվում են առաջիկա ԱԺ ընտրություններին: ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանի մատուցմամբ, ընդդիմությունը՝ ընդհանրապես, եւ ՍԻՄ-ը՝ մասնավորապես այսօր զբաղված են ներկուսակցական կազմակերպչական խնդիրներով՝ պատրաստ լինելու համար ինչպես արտահերթ քաղաքական գործընթացներին, այնպես էլ հերթական ԱԺ ընտրություններին: Ինչ վերաբերում է հերթական ընտրություններին, ապա խոսելով ընդդիմության

«ՃԱՆԱՉԵՔ ՄԵՐ ՍԱՀՄԱՆԸ»

Հայաստանին հորդորում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Մեհմեդ Սեւիգենը՝ ենթադրելով, որ մենք այն չենք ճանաչում: Թուրքիայի Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Մեհմեդ Սեւիգենը Երեւանում է՝ Սեւծովյան տնտեսական համագործակցության երկրների հերթական վեհաժողովին մասնակցելու նպատակով: Ներկայացնելով իր՝ Հանրապետական ժողովրդական կուսակցությունը՝ պարոն Սեւիգենը ասաց, որ այն ստեղծել է ժամանակակից Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Աթաթուրքը: «Հիմա մեր կուսակցությունը գլխավոր ընդդիմադիր կուսակցություն

«ԹՈՂ ԳՆԱ ՆԱՎԹ ԾԱԽԻ»

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւին երեկ հեռակա առաջարկեց Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: «Առավոտ». Մինչ Բուխարեստ մեկնելը՝ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ հույսեր կան, եւ մի տարբերակ է քննարկվում, որը «հնարավորություն է տալիս ունենալ երկարատեւ եւ խաղաղ կարգավորում»: Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հայտնեց, թե «հանդիպումներն անցան բավական լավ մթնոլորտում, դժբախտաբար, նախագահներին

Մարզչի գործն ավելի դժվար է

Տոնական այս թոհուբոհի մեջ մի տեսակ «ստվերում» է մնացել հավաքականի գլխավոր մարզիչը՝ գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, ով թիմին այս ընթացքում նախապատրաստել է օլիմպիադային: Թուրինում նույնպես որպես գլխավոր մարզիչ նրան միացել է Հունգարիայից ժամանած Արշակ Պետրոսյանը, ով իր հարուստ փորձով ու գիտելիքներով մեծապես նպաստեց հաջողությանը: Մարզչի գործը պակաս դժվար ու պատասխանատու չէ: Նա է որոշում, թե տվյալ

ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻՆ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ

Անցած գիշեր բոլորս հպարտանում էինք՝ հայ լինելու համար «Զվարթնոց» օդանավակայան էին եկել հանրապետության գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները: Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներն այնքան շատ էին, որ օդանավից մինչեւ սպասասրահ՝ ասեղ գցելու տեղ չկար: Սակայն հիմնական իրադարձությունները կատարվելու էին Ազատության հրապարակում, որտեղ, չնայած գիշերվա ուշ ժամին, հավաքված հազարավոր մարդիկ համառ անհամբերությամբ սպասում էին իրենց կուռքերին: Դիմավորումը, իրոք, սրտաբուխ

«Եթե դատարանում չկրեմ՝ կդիմեմ դատախազություն»

Ասում է Ոսկեվազի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը Նա պատերազմ է հայտարարել գյուղի բուժամբուլատորիայի տնօրեն Կարինե Կիրակոսյանի դեմ եւ 2006-ի մարտին ազատել աշխատանքից: Վերջինս էլ դիմել է դատարան՝ տնօրենի պաշտոնում վերականգնվելու հայցով: Այդ քաշքշուկից տուժել եւ տուժում են գյուղի բուժսպասարկման կարիք ունեցող բնակիչները: Ըստ շրջանառու լուրերի, գյուղապետն ունի երկու նպատակ՝ «Հայբուսակն» ավարտած կնոջ համար ճանապարհ հարթել դեպի

ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԳՈՀ Է ԽԱՉԱՏՐՅԱՆԱԿԱՆԻՑ

Երեկ՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, կայացավ մեծ կոմպոզիտորի անվան թավջութակահարների մրցույթի մրցանակակիրների պարգեւատրման արարողությունն ու գալա համերգը: «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին մեկնարկած մրցույթում 13 երկրից ժամանած 17 թավջութակահար մրցում էր՝ այս հեղինակավոր մրցույթում դափնիներ շահելու համար: Ժյուրիի կազմում էին անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը (նախագահ), Մեդեա Աբրահամյանը, Վոլֆգանգ Բյոտչերը (Գերմանիա), Վահրամ Սարաջյանը (ԱՄՆ), Իվան Մոնիգետտին

Երիտասարդները փորձեցին բանավիճել

Եվ վերջապես բացահայտել 10 կոռումպացված դասախոսներին Երեկ «Հայելի» ակումբը կազմակերպել էր բանավեճ՝ «Կոռուպցիան երիտասարդների տեսակետից» թեմայով: Բանավեճին հրավիրված էին ՕԵԿ, ՀՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների երիտասարդական թեւերի ղեկավարները եւ Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը: Բանավեճի սկզբում ՕԵԿ Երիտասարդական միության ղեկավար Սամվել Ֆարմանյանը եւ ՀՀԿ Երիտասարդական խորհրդի նախագահ Կարեն Ավագյանը սկսեցին վիճել հանդիպման առիթի հետ կապ չունեցող թեմաներով,

43 ՕՐ՝ ՀԱՑԱԴՈՒԼԻ ՄԵՋ

Դատապարտյալը չգիտի իր երեխայի գտնվելու վայրը «Գորիս», «Կոշ» քրեակատարողական հիմնարկներում գտնվելուց հետո, դատապարտյալ Սեյրան Ղահիրյանը մայիսի 16-ից գտնվում է Դատապարտյալների հիվանդանոցում: Նա հացադուլ էր հայտարարել ապրիլի 24-ից, եւ երեկ՝ հացադուլի 43-րդ օրը մենք հանդիպեցինք դատապարտյալի հետ: 2000թ. նոյեմբերի 1-ի Շենգավիթ համայնքի առաջին ատյանի դատարանի դատավճռով կնոջը՝ Արուսյակ Վերդյանին սպանելու համար պատմաբան-մանկավարժը դատապարտվել է 14 տարի

Հոտերը խանգարում են

Բողոքում են Բաղրամյան փողոցի բնակիչները Եթե այսօր ոմանց համար մայրաքաղաքի կենտրոնում ապրելը երազանք է, ապա Բաղրամյան 25 շենքի բնակիչների խոսքերով՝ իրենց համար «իսկական մղձավանջ» է: Շենքի առաջին հարկում «Շերլոկ Հոլմս» ռեստորանն է, որն իր համար գլխավոր մուտքից բացի, շենքի շքամուտքի կողմից, վերելակի հարեւանությամբ դուռ է դրել, որը բացելով օդափոխում է ռեստորանը, քանի որ օբյեկտը օդափոխման

ՊԱՐՏԱՏԵՐԵՐԸ ՇԱՏ ԵՆ, ԳՈՒՄԱՐՆԵՐԸ՝ ՔԻՉ

«Հայկական ավիաուղիների» պարտքերի մեծ մասը գրվել է սառույցին Արդեն երկու տարի է, ինչ «Հայկական ավիաուղիներ» ՓԲԸ-ն լուծարման գործընթացում է, եւ չնայած այս ընթացքում գույքի մի մասը վաճառվել է, սակայն դրանցից գոյացած գումարներն, ըստ էության, պարտքերի չնչին տոկոսն են փակել, իսկ աշխատողներին ունեցած պարտքը մարելու հերթը դեռ չի էլ հասել: Ընկերությունն այժմ շատ քիչ գույք ունի,

ՕԵԿ-ին «կուլակաթափո՞ւմ» են

Թերեւս քչերին է հայտնի, որ մինչեւ 1995թ.-ին պատգամավոր դառնալն ու «Օրինաց երկիր» կուսակցություն ստեղծելը, առավել եւս՝ մինչեւ ԱԺ նախագահ լինելը Արթուր Բաղդասարյանը եղել է նաեւ Երեւանի Շենգավիթի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ: Դա 1993-ին էր: «Առավոտի» տեղեկություններով, հենց այդ պաշտոնում աշխատելու ընթացքում Ա. Բաղդասարյանը Երեւանի Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում «վետերոկ», իսկ ավելի քաղաքակիրթ լեզվով ասած՝ ռեստորան

«ՍԵՆԱՏՈՐԻ» ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՉԵՆ ՀԱՎԱՏՈՒՄ

Կալմիկիայից նախկին սենատոր Լեւոն Չախմախչյանի հայաստանցի գործընկերները չեն հավատում, թե նա կաշառակեր է: ՌԴ հատուկ ծառայությունները հետաքննելով այն տեղեկությունը, թե խոշոր չինովնիկները կաշառք են վերցնում Հաշվիչ պալատի ստուգման նյութերից փաստերը հանելու համար՝ 300 հազար դոլար էին առգրավել Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդում Կալմիկիան ներկայացնող Լեւոն Չախմախչյանից: Վերջինս պնդել էր, թե սա իր դեմ ուղղված արշավի

«ԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐԻ «ՑԱՐԻ» ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ»

ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը կարծում է, որ Հայաստանում ամեն ինչ դեպի լավն է գնում Թեպետ մեր հարցերին պատասխանելով՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հերքել էր ներիշխանական նոր սկանդալների եւ «իրար ուտելու» հավանականությունը, սակայն ակնհայտ է, որ այն ուժերը, որոնք շարունակում են գոյատեւել կիսատ կոալիցիայի շրջանակներում, միմյանց հետ կիսելու հարցեր ունեն եւ ընտրություններից առաջ հարկ են համարելու ոտքի

ՀՐԱՇԱԼԻ ՎԵՑՅԱԿԸ

Երեկ ուշ երեկոյան վաղ առավոտյան Թուրին-Փարիզ-Երեւան չվերթով շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը վերադարձավ հայրենիք: Օլիմպիադայի ամբողջ ընթացքում «Առավոտը» մանրամասն լուսաբանել է մեր գրոսմայստերների փայլուն մրցելույթները: Հիմա, երբ ամեն բան արդեն ետեւում է եւ մեր հրաշալի վեցյակը պատմության մեջ առաջին անգամ բարձրացել է Օլիմպոսի գագաթ, «Հրաշալի է, կեցցեք, տղաներ» բառերից բացի, գնահատանքի

Լրահոս

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031