Օրվա լրահոսը

ԴԻՐՔԵՐԸ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ԵՆ

Մոսկվայում ավարտին է մոտենում շախմատի «Aeroflot Open» միջազգային ներկայացուցչական փառատոնը, որի չորս խմբերի մրցաշարերին մեր հանրապետությունը մասնակցում է բավականին ներկայացուցչական կազմերով: Ուժեղագույնների «A1» խմբում համեմատաբար թույլ մեկնարկից հետո հայաստանցի գրոսմայստերներն աստիճանաբար վերագտնում են իրենց խաղը: Մասնավորապես, Արման Փաշիկյանը (նկարում) վեց տուրից հետո 4,5 միավորով տեղ է զբաղեցնում երրորդ հորիզոնականում: Գաբրիել Սարգսյանը 7-րդն է՝ 4,0 միավորով,

Կամսկին հավասարեցրեց հաշիվը Սոֆիայում ընթացող շախմատի աշխարհի թագի համար հավակնորդների մրցամարտում, որում ուղեգիրը վիճարկում են բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ ամերիկացի Գատա Կամսկին, աշխարհի գավաթակիր Կամսկին չորրորդ տուրում վերականգնեց հավասարակշռությունը: Հաշիվը դարձավ 2:2: Մեկօրյա հանգստից հետո նրանք այսօր խաղատախտակների առջեւ նստելու են հինգերորդ անգամ: ԲԱՎԱՐԱՐՎԵՑ ԵՐՐՈՐԴ ՏԵՂՈՎ Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը Վառնայում անցկացված Եվրոպայի առաջնության խմբային

ԴԱՐՉԻՆՅԱՆ-ԴՈՆԵՐ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏՆ ԱՆՊԱՅՄԱՆ ԿՏԵՍՆԵ՞ՆՔ

IBF/IBO վարկածներով ամենաթեթեւագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նոնիտո Դոները եւ Բրայան Վիլորիան խոստացել են մարտի 22-ին միմյանց միջեւ հանդիպումով իսկական հրավառություն մատուցել մարզասերներին: Դոները հայտարարել է, թե դա կլինի այս քաշային կարգում իր վերջին մարտը, քանի որ մտադիր է տեղափոխվել առաջին կամ թեթեւագույն քաշային կարգ եւ հանդիպել Վախթանգ Դարչինյանի կամ Ֆեռնանդո Մոնտելի հետ: Այս առիթով

Աբրահամը սպասում է Պավլիկին

Օրերս WBC/WBO վարկածներով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Կելլի Պավլիկի մարզիչ Ջեկ Լեւը հայտարարել էր, թե IBF-ի գոտու տիրակալ Արթուր Աբրահամն ու նրա պրոումոթեր Ուիլֆրիդ Զաուերլանդը չեն արձագանքում բռնցքամարտիկների միջեւ մրցամարտ կազմակերպելու իրենց առաջարկին: Այս հայտարարությանը զարմանքով է անդրադարձել Աբրահամի թիմը: «Մենք զարմացած ենք Լեւի հնչեցրած խոսքերի վրա,- պատասխանել է Զաուերլանդը:- Մենք դեռ անցած գարնանը

ԱՐՈՆՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

Իսպանիայի Լինարես քաղաքում աշխարհի ութ ուժեղագույն գրոսմայստերների մասնակցությամբ ընթացող շախմատային գերմրցաշարում գերազանց է հանդես գալիս Լեւոն Արոնյանը: Հայաստանի լավագույն շախմատիստը չորրորդ տուրում պարտության մատնեց կուբացի Լեյնյեր Դոմինգեսին եւ 3,0 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Ճիշտ է, նույնքան միավոր է վաստակել նաեւ ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, սակայն նա լրացուցիչ գործակիցներով ետ է մնում մեր հայրենակցից: Երեկ

«ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՉ ՄԵԿԻ ՍԵՓԱԿԱՆ ԴՈՒՔԱՆԸ ՉԷ»

Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանը՝ գրականության «գաիշնիկների» ու բարոյախոս մտավորականների մասին Բանաստեղծուհի Վիոլետ Գրիգորյանին հարցրինք՝ ինչպե՞ս է վերաբերվում գրողների այն տրտունջներին, թե ընթերցանության ճգնաժամ է, եւ դրանում մեղավորը գրողնե՞րն են, թե՞ ընթերցողները: «Ճիշտ չէ անմիջապես մեղավոր փնտրելը, պետք է պատճառները վերլուծել, փորձել հասկանալ: Ի՞նչ է պատահել, նոր տեսակի մա՞րդ է հայտնվել, որը, ի տարբերություն նախորդ տեսակի, դադարել

Անաչառ լրատվություն չեն ուզում

Փետրվարի 21-22-ին կայացավ «Հակամարտությունների լուսաբանման սկզբունքներն ու չափանիշները» թեմայով քննարկում, որի շրջանակում 2 օր անընդմեջ մասնակից լրագրողները նաեւ թեմային առնչվող ֆիլմեր դիտեցին: 2008 թ. սեպտեմբերի 15-ից մինչեւ նոյեմբերի 15-ը անցկացվել է մոնիտորինգ, որի նախնական արդյունքները հրապարակեց ԵՄԱ փորձագետ Էլինա Պողոսբեկյանը: «Հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանումը Ադրբեջանի եւ Հայաստանի ԶԼՄ-ներում» մոնիտորինգն անցկացվել է մամուլի եւ հեռուստատեսության շրջանակներում: Հայկական

Սկանդալը շարունակվում է

Գյումրիի թիվ 19 դպրոցում ստեղծված իրավիճակին «Առավոտն» արդեն անդրադարձել է (10.02.08 եւ 14.02.08): Տեղեկացրել էինք, որ դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Ռուզաննա Մովսիսյանը իր իրավունքները վերականգնելու համար դիմել էր վարչական դատարան: Երեկ հայտնի դարձավ, որ վարչական դատարանը վարույթ է ընդունել Ռուզաննա Մովսիսյանի հայցադիմումը ընդդեմ «Շիրակի մարզպետարանի եւ Գյումրիի թիվ 19 միջնակարգ դպրոց ՊՌԱԿ տնօրենի պաշտոնակատար Ա.

«ԳԻՆԵՍԱԿԻՐ» ԱՎԵՐԱԿ ԴՊՐՈՑ

Կրթօջախի անունը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, սակայն «որբի» կարգավիճակում է հայտնվել սեփական երկրում Դպրոցի «երկու դեմքը»՝ վեհաշուք՝ դրսից եւ…   …խղճուկ՝ ներսից: Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցը արտաքինից շատ վեհ, գեղեցիկ տեսք ունի, բայց դա խաբուսիկ է եւ ներսից բոլորովին այլ պատկեր է բացվում: «2004-ից սկսած, դպրոցում վերանորոգման աշխատանքներ են ընթացել: Սկզբում վերանորոգվել է

Ի՞ՆՉ ԷՐ ԿԱՏԱՐՎԵԼ ԽՈՋԱԼՈՒՈՒՄ

Ողբերգությունից 17 տարի անց էլ շատ հարցեր մնում են անպատասխան Երբ ռուս լրագրող Անդրեյ Կարաուլովը 1994 թ. Լեռնային Ղարաբաղի ՊՊԿ նախագահին հարցնում է Խոջալուում տեղի ունեցածի մասին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանում է. «Ես այդ ողբերգության կողքին կդնեի ողբերգությունների մի այլ շարք, որն իր չափերով երեւի գերազանցի Խոջալուի ողբերգությանը: Դա ե՛ւ Սումգայիթն է, ե՛ւ Բաքվի ջարդերը, հայկական

Պարզաբանում -1 Մեր թերթի (20.02.2009թ.) «Ո՞ւր են տանում ճանապարհները այս» հոդվածում գրել էինք, որ Ճամբարակի ճանապարհները անմխիթար վիճակում են եւ քաղաքային իշխանություններն էլ չգիտեն, թե երբ կնորոգվեն: ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը այս առթիվ տեղեկացնում է, որ այս տարի ՀՀ պետբյուջեի, «Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ-Հայաստան» եւ Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվելու է

ԱՌԱՔԵԼ՝ ԱՂՈԹՔ ԱՎԵՐԱԿՆԵՐԻ ՄԵՋ

Առաքելը ԼՂՀ Հադրութի շրջանի գյուղերից մեկն է, որ ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում տասնչորս գյուղերի հետ միասին ենթարկվեց ավեր ու ավարի: Ազերին ավերակ դարձրեց գյուղը, վառեց ու թալանեց տները: Գյուղացիները փրկվեցին՝ ով ինչպես կարող էր: Ցավոք, Առաքելում այսպիսի տեսարանները շատ են: Հետո պատերազմ եղավ, շատերը զոհվեցին ռազմի դաշտում, շատերը հեռացան, ու հետո շատերն էլ չցանկացան վերադառնալ

Ոստիկանությունը եկավ իշխանության

ՀՀ նախագահի հրամանագրով արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետ է նշանակվել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության պետ Աշոտ Գիզիրյանը: Աշոտ Մարտիրոսյանը՝ արդարադատության նախարարի հետ: Աշխատանքից ազատվեց ԱՆ ՔԿՀ նախկին պետը՝ Աշոտ Մարտիրոսյանը: Ա. Մարտիրոսյանին, որը կարճ՝ 1,5 տարի ժամանակահատված, գլխավորեց ՔԿՀ պետի պաշտոնը, դաժան փորձություններ բաժին ընկան: «Մարտի 1»-ի գործով տասնյակ կալանավորվածներ տեղափոխվեցին ազատազրկման

ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՏԻՐԱԶՈ՞ՒՐԿ ԷՐ

Դատարանի կայացրած վճռի դեմ շենքի բնակիչների բողոքը հասել է մինչեւ հանրապետության գլխավոր եւ Լոռու մարզային դատախազին: «Առավոտի» խմբագրություն են դիմել Վանաձորի Լազյան 43ա կոոպերատիվ շենքի մի խումբ բնակիչներ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնում Լոռու մարզի նախկին առաջին ատյանի դատավոր Գագիկ Հովհաննիսյանի 2007 թվականի դեկտեմբերի 25-ին կայացրած վճռի դեմ, որով, ըստ բողոքաբերների, իրենք զրկվել են իրենց

Պաշտոնները փոխանցվում են ժառանգաբար

Մանկապարտեզի տնօրեններն իրենց պաշտոնները կտակում են հարսներին ու աղջիկներին Վերջին տասնամյակում, մասնավորապես՝ Երեւանի Արաբկիր համայնքի մանկապարտեզներում տնօրենների պաշտոնները մենաշնորհ են դարձել ու փոխանցվում են ժառանգաբար՝ մորից աղջկան, սկեսուրից՝ հարսին: Արաբկիրում գործում է շուրջ 13 մանկապարտեզ, որից տասի տնօրեններն իրենց աթոռները փոխանցել են (կամ պատրաստվում են փոխանցել) սերնդեսերունդ: Այսպես, Արաբկիրի թիվ 2 մանկապարտեզում երկար տարիներ տնօրեն

ՄԱՐԴԻԿ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ ԴՈՆՈՐ ԼԻՆԵԼ

Մասնագետների հավաստմամբ, ոսկրածուծի դոնորի պակասի պատճառով հարյուրավոր երեխաներ մահանում են արյան քաղցկեղից: «Սիրելի հրեշտակ: Մենք միշտ շնորհակալ եւ երախտապարտ կլինենք քեզ այն բարի ու հրաշալի արարքի համար, որ դու այդքան սիրով արեցիր քո իտալացի քույրիկի համար: Հիմա դու ասես մեր ընտանիքի անդամը լինես, մենք անգամ կնքել ենք քեզ Բորիս անունով: Մենք հաճախ ենք մտածում քո

Հայերը կեղծում են ուկրաինական օղին

Խոշոր տուգանքների ենթարկվելուց հետո անգամ, տեղի արտադրողները չեն դադարում ուրիշի ապրանքանիշի անվան տակ գումար վաստակելուց: Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան առաջին քարտուղար Դենիս Ավտանոմովի կարծիքով, այսօր Հայաստանի շուկան հեղեղված է կեղծված ոգելից խմիչքներով: Նրան մտահոգել է հատկապես այն, որ նմանակվել են ուկրաինական արտադրության խմիչքները: Այս մասին պարոն Ավտանոմովը հայտարարեց «Կամուրջ 2009» տնտեսական համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկման

ՀԱՅՐԵՆԻՔԸ ԹԱՆԿ ՀԱՃՈՒՅՔ Է

Ի պատասխան Ռուսաստանում ապրող հայազգի գործարարի այն դիտարկմանը, որ Հայաստանում հյուրընկալվելը շատ թանկ է, վարչապետ Տիգրան Սարգսյանն ասաց՝ չէ՞ որ սա ձեր հայրենիքն է: Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, տնտեսական ճգնաժամը առիթ է, որպեսզի հայերը վերադառնան իրենց հայրենիք: «Հայկական Դավոս» անվանումը ստացած վեցերորդ միջազգային տնտեսական համաժողովի հիմնական նպատակն, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի, այն է, որ միջազգային

Ի՞նչ կասի Կոնգրեսը

Սոցիալիստները հակված են ՀԱԿ-ի հետ համագործակցության Հայաստանում մեկնարկած սոցիալիստական շարժումը շարունակվում է՝ տարբեր հավաքների, կլոր սեղանների ու սեմինարների ձեւով: Արդյոք դրանք արդիակա՞ն են: «Այս գաղափարախոսության արդիականության մասին խոսում են Սորոսը, Խոդորկովսկին, Լուժկովը՝ կապիտալիզմի ամենավառ ներկայացուցիչները, ուրեմն… Կա պատկերացում, որ սոցիալիզմն ինչ-որ պարզ բան է եւ ինչ-որ տեղ կա, պարզապես, եթե ցանկություն կա, պետք է այն

ԿՈՆԳՐԵՍԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՏԱՆԳ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ

Կարծում է քաղաքագետ Սուրեն Զոլյանը, որի գնահատմամբ՝ ընդդիմություն -իշխանություն առճակատումից շահում են քրեականացված իշխանիկները: – Պարոն Զոլյան, նախօրեին լրացավ ՀՀ նախագահական ընտրությունների 1 տարին: Ձեր գնահատմամբ՝ այդ ընթացքում ո՞րն է եղել այս իշխանությունների ամենամեծ ձեռքբերումն ու ամենամեծ բացթողումը: – Անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունների գործունեության մեջ դրական եմ գնահատում այն, որ չնայած առկա բազմաթիվ ներքին

2 ՀԱԿԱԴԻՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ՝ 4 ՕՐՈՒՄ

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում բացասական եզրակացություն էր տվել Գալուստ Սահակյանի եւ Արմեն Աշոտյանի առաջարկած փոփոխություններին «Ակցիզային հարկի մասին» օրենքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ անցած տարեվերջին, մասնավորապես, ալկոհոլի եւ ծխախոտի արտադրությամբ զբաղվող պատգամավորների առաջարկով շեշտակի բարձրացվել էին ներմուծվող համանման ապրանքատեսակների ակցիզային հարկերը: Իսկ այժմ ՀՀԿ երկու պատգամավորներն առաջարկում են մեղմել այդ բարձրացումը՝ մտավախություն ունենալով,

ՄԱՆԴԱՏՆԵՐԸ ՎԱՅՐ ՉԵՆ ԴՆԻ

Սակայն «Ժառանգությունը» կարող է նորից վերադառնալ այս հարցին «Ժառանգություն» կուսակցության խորհրդի փետրվարի 21-ի նիստում, ինչպես եւ կանխատեսվում էր, որոշվել է «Ժառանգություն» խմբակցության անդամների մանդատների վայր դնելը «քաղաքական ներկա փուլում համարել ոչ նպատակահարմար եւ կոչ անել խմբակցության պատգամավորներին՝ ծավալել խորհրդարանական էլ ավելի ջանադիր գործունեություն»: Խորհուրդը միաժամանակ իրեն իրավունք է վերապահել «վերադառնալ այս հարցին, եթե մանդատների վայր

Թեթեւակի միաձուլվել են

Սամվել Բաբայանն ու Ալբերտ Բազեյանն առայժմ գերադասում են անկուսակցական մնալ Շաբաթ օրը տեղի ունեցավ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցության 18-րդ համագումարը: Ակնկալվում էր, որ այն լինելու է կուսակցության դրոշի տակ միավորված չորս կուսակցությունների՝ ՀՌԱԿ, «Դաշինք», «Ազգային վերածնունդ» եւ ՀԱԱԿ, այսպես ասած, հիմնադիր համագումարը: Սակայն ակնկալիքները չարդարացան, քանի որ ՀՌԱԿ համագումարին չէին մասնակցում Սամվել Բաբայանը՝ նախկին «Դաշինք»

«ՀԱՄԱՁԱՅՆ ԵՄ՝ ԿՈՇՏԱՑՆԵՆՔ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»

Ասում է «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահը, որին, ըստ ամենայնի՝ հնարավորություն կտրվի աշխատել մինչեւ աշուն: Սամվել Նիկոյանը կարծում է, որ ՄԻՊ-ը ընդդիմության ճնշման պատճառով է իրեն քննադատել: Դեռ անցած տարվա նոյեմբերին էր ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգը «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հետ հանդիպման ժամանակ, ըստ ԱԺ հասարակայնության հետ կապերի

ՈՒՆԵՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ

Հերթը հասավ նաեւ հեռուստաընկերությունների՞ն Երբ 2008թ. նոյեմբերի 6-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպություն ստեղծելու մասին», լրագրողական կազմակերպություններն ու առանձին ԶԼՄ-ների ղեկավարներ մտահոգություն հայտնեցին, թե այդ կառույցը ունենալու է ԽՍՀՄ ամբողջատիրության օրոք գոյություն ունեցած եւ, բարեբախտաբար, լուծարված «գլավլիտ»-ի առաքելությունը: Հիշեցնենք, որ կենտրոնին, որը գործելու էր ՀՀ նախագահին կից,

ՆՈՐ ԱՍԵԼԻՔ ՉԿԱ

«Ես հանրահավաքն արգելելը սխալ եմ համարում: Եվ այստեղ եւս ոչ պրոֆեսիոնալ մոտեցման խնդիր կա: Ես չեմ հասկանում, երբ հանրահավաքն արգելվում է, բայց հետո այն, այնուամենայնիվ, տեղի է ունենում: Դա ես համարում եմ կրկնակի սխալ: Եթե ընդունվում է որոշում, նախ այն ընդունելուց առաջ պետք է լավ մտածել, եւ ապա, ընդունելուց հետո՝ երաշխավորել դրա իրագործումը: Ելնելով ներկայիս

Անանձնական ուրախության ճանապարհը

Ամեն անգամ վերհիշելիս իմ ապրած օրերը, որոնք աներամ ու մենակ են հեռանում ինձանից, թերեւս այն պատճառով, որ ես, լինելով երամի մեջ, կարելի է ասել, ըստ էության, երամի բնույթը չճանաչեցի: Երամն էլ, թերեւս, ինձ չճանաչեց եւ ես աներամ, անճանաչս շատ հաճախ ընկերություն էի անում այն մարդկանց հետ, որոնք շատ էին խոսում ու գրական հայերենով: Այնինչ, երեւի

«ՄՏԱԾՈՒՄ ԵՔ՝ ՄԱՆԿՈՒՑ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈ՞ՒՐ ԵՄ ՍԻՐԵԼ»

Այսպես պատասխանեց ԱԺ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ հանկարծ հետաքրքրվեց «ջրային բիզնեսով»: Երեկ նա «Բջնիի» թեմայով ասուլիս էր հրավիրել: «Սա բիզնես ա, հետաքրքրվել եմ, գնել եմ: Հիմա էլ, եթե մի բիզնես լինի, եւ ես ուսումնասիրեմ ու տեսնեմ, որ շահավետ է, շահույթ է բերում՝ կգնեմ: Մարդիկ, որոնք խոսում են բարոյականությունից, թող

Ատյանը սկսեց աշխատանքը

ՀՀ կառավարության որոշմամբ նախարարություններում վերականգնվել են կոլեգիաները, որոնց խնդիրը՝ առաջվա նման, խորհուրդներ տալն է: ՀՀ Սփյուռքի նախարարությունում կոլեգիան վերանվանել են սփյուռքահայերին առավել հասկանալի՝ ատյան: Երեկ ատյանի առաջին նիստն էր: Նիստեր են լինելու ամեն ամիս: ՀՀ Սփյուռքի նախարարության ատյանը ունի 36 անդամ, ութը՝ Սփյուռքից: Հրանուշ Հակոբյանի համար խորհուրդներ մշակողների մեջ են ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը,

«ՄԱՇՏՈՑՆ ԻՆՖԱՐԿՏԻՑ ԿՄԵՌՆԵՐ»

Երեկ տեղի ունեցավ «Էքսպերտների միավորում» կազմակերպության հրավիրած ասուլիս-քննարկումը՝ «Տհաճ եթեր» թեմայով: Քննարկումը վարում էր կազմակերպության նախագահ Նարեկ Մալյանը: Հրավիրված էին լրագրողներ, մշակույթի եւ գիտության գործիչներ, պետական այրեր, առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, խնդրով մտահոգ անհատներ: «Առաջին հայացքից թվում է, որ խնդրում կա ընդամենը երկու շահագրգիռ կողմ՝ հեռուստադիտողը եւ հեռուստաընկերությունները, սակայն իրականում հեռուստաընկերությունների գործունեությունը, ինչպես ցանկացած այլ գործունեություն,

Լրահոս

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930