Օրվա լրահոսը
«Մեր թիմը նվաճեց բազմաշերտ ու բազմակարծիք Սփյուռքի վստահությունը». կայացավ Հրանուշ Հակոբյանի գրքերի շնորհանդեսը
Աշխատության խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր Վիկտոր Կատվալյանը ի թիվս այլնի՝ փաստել է, որ մեծ թվով համաժողովներ են անցկացվել Արցախում, որտեղ սփյուռքահայերը հանդիպել ու ծանոթացել են մեր հերոս տղաներին, ծանոթացել նրանց անկոտրում կամքին, Արցախը հայկական ու անառիկ պահելու ձգտմանը:
Խանջյան փողոցում կրակել էր մեքենայի պատուհանից
ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները փետրվարի 20-ին, կեսգիշերն անց, Տիգրան Մեծի պողոտայում հայտնաբերել, խուլիգանություն կատարելու և զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են ներկայացրել 31-ամյա մի երիտասարդի: Նա Խանջյան փողոցում «ԲՄՎ» մակնիշի իր մեքենայի պատուհանից կրակել էր՝ խախտելով հասարակական կարգը: Բաժնում երիտասարդի մոտ հայտնաբերվել է «Գլոկ
Օդի աղտոտվածությունը վատթարացնում է քննությունների արդյունքները
Լեզվական հմտությունների, մասնավորապես՝ կարդալու և գրելու վրա, օդի բաղադրությունը չի ազդել։
«Կարիք չունենք ասելու, թե ով է Գևորգ Վարդանյանը». Երևանում տեղադրվել է լեգենդար հետախույզի կիսանդրին
Գաղափարի հեղինակը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովն է: Նախաձեռնությունն իրականացվել է Սոչի քաղաքի հայ համայնքի և քաղաքի քաղխորհրդի պատգամավոր Սոս Մարտիրոսյանի աջակցությամբ։
Քայլեր չեք ձեռնարկում, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը ձեր վարած քաղաքականության արդյունքում հայտնվել է Բաքվի բանտերում, վերադառնա հայրենիք․ ՀՀԿ երիտթեւի ցույցն ԱԳՆ-ի մոտ
Ասելով՝ Արցախն Ադրբեջանի մաս է, ՀՀ իշխանությունն ուզում է ասել, որ Վազգեն Սարգսյանը եւ մեր բոլոր հերոսները՝ սկսած արցախյան առաջին պատերազմից, վերջացրած 44-օրյա պատերազմով, զավթիչներ են: Մենք այստեղ ենք, որ ցույց տանք՝ հանուն ոչնչի չի արվել այն ամենն, ինչ արվել է 1990-ականներից:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում ընթացող աշխատանքներին առնչվող հարցեր
Փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ և ԶՈՒ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Մինչ օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը Սուրեն Պապիկյանը շնորհավորել է օրեր առաջ ՀՀ զինված ուժերում տեղի ունեցած կադրային մի շարք փոփոխությունների արդյունքում պաշտոնների նոր նշանակված զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական նորանոր
Արսեն Բաբայանը՝ ԱՆ ԱԾԻԳ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ո Ր Ո Շ Ո Ւ Մ N 156 – Ա ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 27-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 16-ի N 1668-Ն
«Եթե 18 տարեկան զինվորականին ենթարկում ենք պատասխանատվության, օրինակ, թմրանյութ օգտագործելու համար, անտրամաբանական կլիներ ավելի հասուն տարիքում կամավորությամբ զինված ուժերի կազմում հայտնված անձին ազատել պատասխանատվությունից»
Արծվիկ Մինասյանը կարծիք է հայտնել, որ խնդիր կա թե՛ իրավապայմանագրային հարաբերությունների դաշտում, թե՛ զինված ուժերում այս ինստիտուտն առավել արդյունավետ իրացնելու տեսանկյունից:
Որևէ մեկը չի կարող արգելել լրագրողին կատարել իր աշխատանքը, առավել ևս՝ նրա հասցեին հանդես գալ անթույլատրելի բառամթերքով և հատկապես՝ հայերիս համար սրբազան այդ պանթեոնում. ՀԺՄ
Այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում իրենց մասնագիտական աշխատանքը կատարող «24News.am» լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի ու օպերատոր Ասատուր Ասլանյանի նկատմամբ արգահատելի, անթույլատրելի վարքագիծ է դրսևորել Արցախի Հանրապետության 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանի թիկնազորի անդամը: Լրատվամիջոցի աշխատակիցները Եռաբլուրում լուսաբանում էին Արցախյան շարժման մեկնարկի 36-րդ տարեդարձի օրը: Եռաբլուրի այցելուների թվում են եղել նաև Արցախի նախագահն ու նրա թիկնազորը: Ի
Հայաստանը պարտավորվել է, երաշխավորել, որ ԵՄ առաքելության անձնակազմը որևէ կերպ չձերբակալվի կամ չկալանավորվի
Հայաստանը կթույլատրի ՀԵՄԱ-ի նպատակների իրագործման համար անհրաժեշտ ապրանքների մուտքը և երաշխավորել, որ այդ ապրանքները կազատվեն բոլոր մաքսատուրքերից, վճարներից, ճանապարհավճարներից, հարկերից և համանման վճարներից:
Եթե կատարողական վարույթը հարուցելուց հետո երկու շաբաթվա ընթացքում քաղաքացին կամովին վճարի և կատարի պարտավորությունը, կգանձվի ընդամենը 2 %-ի չափով կատարողական վճար
Նախագծերի փաթեթի նպատակն է սահմանել միասնական իրավաբանական հասկացություններ, ներդնել կատարողական վարույթի մասնակիցների եւ շահագրգիռ անձանց իրավունքների պաշտպանության արդյունավետ ու համապարփակ գործիքակազմ, ինչպես նաեւ ամրագրել հարկադիր կատարման համակարգի համար անհրաժեշտ իրավական հիմքեր: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը` բարձրաձայնելով «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը եւ կից օրենքներում ու օրենսգրքերում փոփոխությունները: «Շարունակելով
«Դատարանները որոշակի կաշկանդվածություն ունեն, երբ պաշտոնատար անձինք հայցվորներ են». Փաստաբանը՝ ԶԼՄ-ների դեմ գործերի մասին
2022-2023թթ մեծացել են դրամական փոխհատուցման եւ ներկայացման պահանջների չափերը
Տղամարդը կրակել է Երևանի 30-ամյա բնակչուհու ոտքին. հրազենային վիրավորում ստացած կինն իր ավտոմեքենայով հասել է «Նաիրի» ԲԿ. Shamshyan.com
Shamshyan.com. Երեկ՝ փետրվարի 19-ին կրակոց է հնչել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժում և ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցային համալիրի հարևանությամբ կրակոց է հնչել և հրազենային վիրավորում ստացած քաղաքացի կա: Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության
Դանիել Ազատյան․ հիփոթեքային վարկերի վերադարձման խնդիր չենք տեսնում տեսանելի ապագայում
Հայաստանի բանկերի միության նախագահի ներկայացմամբ՝ եթե նույնիսկ ռիսկեր լինեն անշարժ գույքի շուկայում, բանկերի կապիտալացման մակարդակը շատ բարձր է, հաճախորդների շահերի ոտնահարում կամ հաճախորդների պահանջների բավարարման խնդիր ֆինանսական համակարգը չի ունենա
Արցախից բռնի տեղահանվածների 15 տոկոսը լքել է Հայաստանը, հեռանում են նաեւ ՌԴ-ից վերաբնակեցվածները, փոխարենը՝ ոսկերչությունն է զարգացել
Ամենաբարձր աշխատավարձը տրվում է Երևանում և Սյունիքում, իսկ ամենացածրը՝ Շիրակում և Գեղարքունիքում, 2023-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը չնպաստեց Հայաստանում աղքատության նվազմանը. մանրամասնում են մասնագետները. Թաթուլ Մանասերյան, Աղասի Թավադյան
Գարեգին Երկրորդն իր գնահատանքը հայտնեց կարդինալ Գուջերոտիին՝ հայագիտությանը նրա բերած ավանդի համար
Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին, որը Հայաստան է ժամանել Վեհափառ Հայրապետի հրավերով: Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշեց վերջինիս ծառայության տարիները Հայաստանում իբրև Պապական նվիրակ և Մայր Աթոռի հանդեպ մշտապես դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը։ Հայոց
ՍԴ դատավորների կենսաթոշակը կհաշվարկվի նոր ձևով. այն հետադարձ ուժ կունենա եւ կտարածվի ՍԴ նախկին դատավորների վրա
Առաջարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ը Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) պաշտոնում նշանակված դատավորի կենսաթոշակի չափը հաշվարկել իր զբաղեցրած վերջին պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ 0,9 գործակցի արտադրյալի 75 տոկոսի չափով: Գործող կարգավորմամբ հաշվարկվում է մինչեւ 2014 թվականի հուլիսի 1-ն իր զբաղեցրած պաշտոնում ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի ընդհանուր գումարի եւ
«Դատարանները հաշվի՞ են առնում ԶԼՄ-ների և լրագրողների առաքելությունը, խոսքի ազատության չափանիշները և դրա հանրային շահը». դատական գործեր ընդդեմ լրագրողների. զեկույց
ԶԼՄ-ների և լրագրողների գործունեությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական հասարակությունում
Հայաստանի բանկերի միության նախագահը՝ «Ամերիաբանկի» վաճառքի եւ HSBC—ի՝ ՀՀ շուկայից դուրս գալու մասին
Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ մեկնաբանելով տեղեկությունները, ըստ որոնց՝ վրացական Bank of Georgia-ն ձեռք է բերում «Ամերիաբանկի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը, նշում է՝ փակ ու մութ բան չկա, Bank of Georgia Group-ը ցուցակված է Լոնդոնի ֆոնդային բորսայում
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Փետրվարի 20-ի ցերեկը, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 24-25-ին երեկոյան ժամերին հնարավոր է, 22-ի գիշերը և առավոտյան, 23-ին սպասվում է անձրև։ Հանրապետության տարածքում` Փետրվարի 20-ի ցերեկը, 22-25-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, 22-ին լեռնային շրջաններում, 23-ին լեռնային և նախալեռնային շրջաններում թաց ձյան տեսքով: Փետրվարի 21-ին սպասվում է առանց տեղումների
«Կառավարության լռությունը մեզ գցում է անորոշության մեջ». Զոհված եւ անհետ կորած զինծառայողների ծնողները ցույց են անում
Չենք ուզում ոչ մեկը մեր կարգավիճակում հայտնվի, բայց նաեւ ուզում ենք, որ այս ընտանիքները գնահատված լինեն
«Բուենոս Այրես» զբոսայգու տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են ֆիզիկական անձանց, որոնք կառուցել են ինքնակամ շինություններ
Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, ուսումնասիրվել են Աջափնյակ վարչական շրջանի «Բուենոս Այրես» զբոսայգուն հատկացված՝ պետական սեփականություն հանդիսացող հողատարածքի նկատմամբ գույքային իրավունքների գրանցման ընթացակարգերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի՝ 2002 թվականի հոկտեմբերի 10-ի որոշումներով՝ ճշգրտվել են Մարգարյան և Հալաբյան փողոցների հատման մասում գտնվող «Բուենոս
Պոլսի Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը ժամանեց Էջմիածին
Փետրվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդեցին Ս․ Հովհաննես Մկրտիչ և Ս․ Վարդան մատուռ-մկրտարան, ուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի հանդիսապետությամբ, կատարվեց «Հրաշափառի» արարողություն։ Մուշեղ Սրբազանը Մայր Աթոռի
30 տարի հայ ժողովուրդը հպարտ էր, անվտանգ, ազատ, ինքնիշխան ու արժանապատիվ. Արտակ Զաքարյան
Մեկն Աստծուց էր, մյուսը` սատանայից:
Տեխնոլոգիաները մրցակցում են հայկական կոնյակի հետ. 2024-ին ռուսական շուկան կշարունակի գրավիչ մնալ հայկական բիզնեսի համար
2023 թվականին Հայաստան ուղարկվող ուղիղ տրանսֆերտների 67%-ը եղել է Ռուսաստանից և միայն 12%–ն ԱՄՆ-ից, իսկ 2024-ին տրանսֆերտները կարող են պակասել 15 %-ով. Արամ Սաֆարյան
7 հոգով ավազակություն կատարելու, 5 անձի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան
Ավարտվել է Պռոշյան գյուղում բռնություն գործադրելով ավազակություն, մի խումբ անձանց կողմից համագյուղացիների նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու և վերջիններիս առողջությանը վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններով պարզվել են դեպքի էական մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ տուժողների, որոնցից մեկն
«Արցախի հարցը որեւէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, մենք ինքնորոշվեցինք մեր տարածքի վրա»․ Վահրամ Բալայան
«Մենք մեր անցած ժամանակահատվածի դասերը հաշվի չառանք եւ չկարողացանք պահպանել մեր պետականությունը, որն իսկապես մեծ արժեք է։ Կարծում եմ՝ այդ էջը դեռ փակված չէ»։
24News-ի խմբագրակազմը դատապարտում է թե՛ Շահրամանյանի թիկնապահի, թե՛ անձամբ նրա պահվածքը, որն իր անգործությամբ կամ էլ թողտվությամբ խրախուսում է նման խուլիգանական դրսևորումները
Արցախի Հանրապետությունը չի սկսել ու, հավատում ենք, չի էլ ավարտվելու Շահրամանյանով և յուր թիկնազորով։
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի նախագահ Մել Քարվլն անդրադարձել է բանկային խոշոր խմբի անդամ դառնալու պարագայում Ամերիաբանկի և իր հաճախորդների համար բացվող նոր հնարավորություններին
Քարվլը հարցազրույց է տվել, որի ժամանակ առավել մանրամասն ներկայացրել է BOGG ընկերությունը, խոսել հավանական գործարքի մանրամասների ու կարևորության մասին, տվել շարք հարցերի պատասխաններ, օրինակ, ինչո՞ւ Հայաստան և ինչո՞ւ Ամերիաբանկ։
«Տնտեսության վաստակավոր գործչի կոչում են տվել Հրանտ Վարդանյանին, ինքն ի՞նչ քաղաքական պատվեր է կատարել»․ Արծվիկ Մինասյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը նշեց՝ նկատի ունեն խորհրդային միության տարիները․ «Կոնկրետ քաղաքական նկատառումներով արվեստի, մշակույթի, սպորտի, տնտեսության, տարբեր ոլորտների գործիչներին տրվել են հատուկ արտոնություններ, և նրանք նաև կատարել են ինչ-որ հանձնարարություններ։ Հիմնականում քաղաքական առաջադրանք է եղել՝ քաղաքական ուղղվածության վրա։ Ես ուսումնասիրել եմ հետխորհրդային երկրներում կարծիքներն այս մասին։ Հիմնականում բացասական են արտահայտվում այս պահին նման կոչումներ ունեցող մարդիկ։ Հիմա չափման այլ միջոցներ կան մարդու հայտնիության, սիրված լինելու լրիվ ուրիշ չափանիշներ կան»։


















































