Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդն իր գնահատանքը հայտնեց կարդինալ Գուջերոտիին՝ հայագիտությանը նրա բերած ավանդի համար

Փետրվար 20,2024 14:24

Փետրվարի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին, որը Հայաստան է ժամանել Վեհափառ Հայրապետի հրավերով:

Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ վերհիշեց վերջինիս ծառայության տարիները Հայաստանում իբրև Պապական նվիրակ և Մայր Աթոռի հանդեպ մշտապես դրսևորած նրա ջերմ վերաբերմունքը։ Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց կարդինալ Գուջերոտիին հայագիտությանը բերած նրա ավանդի համար։

Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա եղբայրական գործակցությանը, ապա իր մտահոգությունները ներկայացրեց կարդինալ Գուջերոտիին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների վերաբերյալ:

Հանդիպմանը քննարկվեցին նաև Մերձավոր Արևելքում քրիստոնեական համայնքների կյանքին առնչվող խնդիրներ: Կարևորվեց Քրիստոնեական Եկեղեցիների ջանքերի մեկտեղումը՝ ի խնդիր մարդկության կյանքում խաղաղության ու համերաշխության հաստատման:

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հռոմի Ֆրանցիսկոս Պապին փոխանցեց իր եղբայրական բարեմաղթանքները։

Մայր Աթոռ Ս. Էջմիածին     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829