Օրվա լրահոսը

Լոռու մարզային և Երևանի ենթակայության տնօրեններին հորդորել են «զերծ մնալ դպրոցի պատերին ցուցանակներ, պաստառներ, նախկինում օգտագործված նյութեր ամրացնելուց»

Սրանք սարսափում են սեփական արյամբ ՀԱՅՐԵՆԻՔ ու ՀՈՂ պահած 18 տարեկան տղաներից, նրանց փառքից, նրանց զոհաբերվելու անմնացորդ ու ջինջ նվիրումից, որովհետև նրանցը հավերժականն է,  նրանցը սրբացման ճանապարհն է։

ՔՊ-ի գրասենյակի դիմացի մայթը վերանորոգվող մայթերի ցանկում է հայտնվել. «Հետք»

Երեւանի Հանրապետության 47 հասցեում գտնվող շենքի դիմացի մայթն այս պահին քանդված է՝ նորոգման աշխատանքներով պայմանավորված։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2022-ին վարձակալել է Հանրապետության 47 հասցեի շենքը։ Շինաշխատանքների հրապարակում կախված է ցուցանակ, որտեղ նշված է շինաշխատանքների համար կնքված պայմանագրի ծածկագիրը։ Մենք ուսումնասիրեցինք այս պայմանագրի կետերը։ Պայմանագիրը կնքվել է «Առնա» ՍՊ և «Աբաջյան շին» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի (համընկերություն)

Միրզոյանը և Կուպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցության խորացման հեռանկարները

ՀՀ ԱԳ նախարարի և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության ու ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենի հանդիպումը Փետրվարի 12-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կուպմանի հետ: ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, մասնավորապես

Մարությանը՝ ՔՊ-ականներին. «Կարո՞ղ է ձեր քաղաքական առաջնորդի հետ եք ինձ շփոթում, որ մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ լրիվ հակառակը»

ՔՊ-ականներով՝ իրենց վերնախավից մինչեւ իրենց ստորախավը, տարածում են կեղծ տեսանյութեր

Անդրանիկ Դովլաթյանի արարքները պարունակում են առնվազն 2 հանցագործության հատկանիշներ․20-ից ավելի փաստաբան հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեին. Արա Զոհրաբյան

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. 2024 թվականի փետրվարի 05-ին և 06-ին «facebook» սոցիալական ցանցում գրանցված «Andranik Dovlatyan» տվյալներով օգտատերը իրականացրել է ուղիղ եթերներ, որոնցով վերջինս  Ն.Ս.Օ.Տ.Տ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի, այլ բարձրաստիճան հոգևորականների և այլոց հասցեներին, ինչպես նաև Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Խամենեինի հասցեին հնչեցրել

Նաիրի Պետոսյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղարին

Փետրվարի 12-ին Ստամբուլում՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) կենտրոնակայանում, ՍԾՏՀԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Նաիրի Պետոսյանն իր լիազորությունների պաշտոնական հավաստագիրն է հանձնել ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության գլխավոր քարտուղար Լազար Կոմենեսկուին: Զրույցի ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել Հայաստանի և ՍԾՏՀԿ մշտական միջազգային քարտուղարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցությունը, ինչպես նաև ՀՀ կառուցողական ներգրավվածությունը կազմակերպության աշխատանքներին: Նաիրի Պետրոսյանը վերահաստատել

Փաշինյանը կարող է նաև Վարդենիսը հանձնել, հետո ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել». Վազգեն Մանուկյան

Երբ ասում են, որ տարածաշրջանում իրավիճակը փոխվել է, պետք է հասկանալ, որ դրա մեղավորը 99 տոկոսով Նիկոլ Փաշինյանն է։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ «Նա այժմ էլ կարող է նոր իրականություն ստեղծել՝ հանձնել Վարդենիսն ու ասել, որ «նոր իրականություն է ստեղծվել», հետո կոչ անել հաշվի նստել այս

Էդգար Ղազարյան. «Եթե դու Ռուսաստանին հիմիկվանից ասում ես, որ քո պարտավորությունները չես կատարելու, ակնկալիքներդ ո՞րն են, որ ինքը պետք է կատարի՞»

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադարձավ բրիտանական The Telegraph-ին տված  հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի արած մի քանի հայտարարություններին, մասնավորապես, որ եթե Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ ստանձնած իր պարտավորությունները չի կկատարում, դա նշանակում է, որ նա իր հարեւան ցանկացած պետության վրա կհարձակվի: Նշելով, որ այդ պարտավորությունը հոկտեմբերի 6-ին ստանձնած պարտավորությունն է, որը միջազգային

Նարինե Ասատրյանը խոստովանում է, որ բացի Արցախը հանձնելուց, իրեն վրդովվեցրել էր ադրբեջանցու նամակը

Դա ինձ համար ահավոր ցավ էր, դա երբեք չեմ կարող մոռանալ, սա էր նաեւ իմ վրդովմունքի պատճառը, որ անձրեւանոցս նետեցի. Նարինե Ասատրյան

Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում

Շարունակելով կեղծիքները` Սաղմոսավանքը և Նորավանքը Հայաստանի զավթման ադրբեջանական իշխանական ծրագրում են հայտնվել։ Ըստ այդ կեղծիքների` Սաղմոսավանքն ադրբեջանական մշակութային ժառանգություն է և գտնվում է, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան»-ի թյուրք-ղփչաղական Սաղմոսավանք գյուղում, իսկ վանական համալիրն էլ ալբանական է։ Իբր հայերն այստեղ առաջին անգամ բերվել են 1828-1830 թթ.։ Ըստ այդ կեղծ թեզի` Նորավանքն ալբանական կառույց է և պատկանում

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել առաջին անգամ անցկացված «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ հնչել են Ֆրանց Շուբերտի «Անավարտ» սիմֆոնիան և Արամ Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետային սյուիտը:  

Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները Բաքվին են փոխանցվել հունվարի 26-ին. ԱԳՆ խոսնակ. «Ազատություն» ռ/կ

Ականապատ դաշտերի նոր տեղեկամատյանները ադրբեջանական կողմին են փոխանցվել հունվարի 26-ին՝ առաջնորդվելով հումանիտար խնդիրները կարգավորելու ձգտումով, որպես վստահության ձևավորման միջոց, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Արձագանքելով ադրբեջանական կողմի պնդումներին՝ ԱԳՆ խոսնակը նշեց. – «Հաշվի առնելով թեմայի՝ Ադրբեջանի կողմից անհարկի շահարկումները՝ ՀՀ-ն այդ տեղեկամատյանները տրամադրել է նաև որոշ միջազգային գործընկերների, որոնք ևս, ըստ

Կայացել է թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Փետրվարի 12-ին Ներքին գործերի նախարարությունում կայացել է Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարում էր ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։ Նա ողջունելով մասնակիցներին՝ նշել է, որ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության

Վրաստանի հետ աշխատանքներ են տարվում. ԲՏԱ նախարարությունը՝ Սև ծովի հատակով սեփական ինտերնետ-մալուխը անցկացնելու մասին. «Sputnik Արմենիա»

Սև ծովի հատակով սեփական ինտերնետ-մալուխը անցկացնելու՝ Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունը երկրին թույլ կտա ապահովել սեփական տեղեկատվական անվտանգությունն ու ավելացնել տարանցիկ ներուժը:

«Ես երբևիցե չեմ իմացել, որ նա ՀՀԿ-ական է եղել»․ Շիրակի մարզպետը՝ իր նոր օգնականի մասին

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը վերջերս օգնական էր նշանակել Գյումրու թիվ 23 դպրոցի նախկին տնօրեն Հակոբ Գևորգյանին, որն էլ  չէր վրիպել նախևառաջ ՔՊ-ականների ուշադրությունից։ Նրանցից մեկը գրառում էր կատարել՝ քննադատելով մարզպետին, թե ՀՀԿ-ական Հակոբ Գևորգյանին նշանակել է օգնական, ավելին՝ նրա կնոջն էլ  նշանակել է ամուսնու նախկին պաշտոնում՝թիվ 23 դպրոցի տնօրեն։ Aravot.am-ն այս թեմային անդրադարձել էր, սակայն

Վրաստանը 2023 թվականին զբոսաշրջությունից ռեկորդային 4,1 միլիարդ դոլար է վաստակել

Միջազգային զբոսաշրջությունից Վրաստանի եկամուտներն անցյալ տարի հասել են ռեկորդային 4,1 միլիարդ դոլարի, ինչը 17,3 տոկոսով գերազանցում է 2022 թ. տվյալները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը։ «2023 թվականին միջազգային զբոսաշրջությունից ստացված եկամուտը 26,2 %-ով (856,7 մլն դոլար) գերազանցել է 2019 թվականի (նախահամավարակային) մակարդակը, իսկ 2022 թվականի մակարդակը՝ 17,3 %-ով (608,7 մլն դոլար): Վրաստանը

Զանգվածային խուզարկություններ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության ծառայողները, ունենալով տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» ՔԿՀ-ի խցերում պահվում են արգելված իրեր, ինչպես նաև որոշ ազատազրկված անձինք ձեռք են բերել առավելություններ այլ ազատազրկվածների նկատմամբ, փետրվարի 9-ին Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են հատուկ միջոցառումներ, որոնց շրջանակներում զանգվածային խուզարկություններ են կատարվել հիմնարկի խցերում։ Արդյունքում՝

Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը

Փետրվարի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատի անդամ սըր Ջոն Ուիթինգդեյլի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:   ՀՀ պաշտպանության նախարարություն

Չեխովի դպրոցում 14-ամյա աշակերտների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նրանցից մեկը ստացել է մարմնական վնասվածք և տեղափոխվել հիվանդանոց. shamshyan.com

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 6-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։45-սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիր բաժին  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ որ Բաղրամյան պողոտայի 16 հասցեում գտնվող Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցի տարածքում ծեծկռտուքի արդյունքում սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք ստանալու հետևանքով «ԳՈՒՎ» ախտորոշմամբ շտապօգնության թիվ 01 խումբն իրենց

Նախնական տեղեկատվությամբ նման իրադրություն առկա չի եղել… Հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության. ՊՆ ռազմական ոստիկանություն

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է եւ/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս

Ձյունիկ Աղաջանյան. «Հայաստանը տարածաշրջանում որպես չեզոք ներկայացնելը կնշանակի մտնել թուրքական ազդեցության տակ»

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով բրիտանական The Telegraph-ին Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցին՝ նկատեց, որ հետաքրքիր զուգադիպությամբ արդեն որերորդ անգամ նրա հարցազրույցները հեռարձակվում են երեկոյան շատ ուշ ժամերի, որ լրատվամիջոցները ուշադրություն դարձնելու հնարավորություն չունենան: Եվ հետո հատվածաբար մատուցվում են հանրությանն՝ ըստ անհրաժեշտ թեզերը շրջանառելու: Իսկ խոսելով այդ հարցազրույցի նպատակների մասին՝ տիկին

ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է առաջնորդության մասին բիզնես-գրքի հրատարակմանը

ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես եկավ որպես Newmag հրատարակչության գործընկեր, որը հրատարակել է Գոռ Կարապետյանի «Պրոակտիվ առաջնորդ» գիրքը։ Հեղինակը գրքում նկարագրում է իր անձնական փորձը և հաջողված բիզնես նախագծերի համաշխարհային օրինակներ։ Հրատարակության շնորհանդեսը տեղի ունեցավ փետրվարի 10-ին՝ Newmag Winter Fest 2024 փառատոնի շրջանակներում։ «Բիզնես գրականությունը գիտելիքի լավ աղբյուր է ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ փորձառու ղեկավարների համար:

Անկախության վերջին գարունը. Մաս 4/ «Երկիր Նաիրի» 2

Առաջին մասը կարդացեք այստեղ Երկրորդ մասը կարդացեք այստեղ Երրորդ մասը կարդացեք այստեղ Հեռուստացույցով հետևում էինք Նիկոլ Փաշինյանի ելույթին ԱԺ-ից: Սենյակում երեք հոգով էինք: Իմ առաջ դուռը բացած Սևակը և համակարգչով աշխատող Վահանը: Տղերքի հյուրասիրած սուրճը երակներովս հոսող արյան պես սառն էր, անգամ մեկ կում չէի արել: Հետևում էի այդ պահի անցուդարձին: Ազգային ժողովում բոլորը խոսում

«Ինչքան շատ մարդ ներգրավված լինի կառավարմանը, այնքան ավելի լավ ժողովրդավարության համար». Փաշինյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստ

«30 մլն դրամ փոխանցվել է «Շարմ հոլդինգին», նկարել են 5-ը հոլովակ. ուզում ես ասել՝ էդ 30 մլն-ը ձեր տնի՞ց եք բերել, մսխո՞ւմ եք, թե՞ ատկատ կա» Մանուկ Սուքիասյան

Ըստ նրա, բացակայությունների հիմքով մանդատից զրկելը պետք է լինի անթույլատրելի. «Մեր ընդդիմադիր բոյկոտի արդյունքում է, որ իշխանությունների նյարդերը տեղի տվեցին, գնաց ընդդիմադիր ֆրակցիան պայթեցնելու ճանապարհով»:

Արմեն Եգանյանը, համատեղության կարգով, Կոլումբիայում ՀՀ դեսպան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Արմեն ԵԳԱՆՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կոլումբիայի

5G-ի անցմանը պատրաստ ցանց և որակապես նոր հեռուստատեսություն. Ucom-ը, Nokia և Mediakind ընկերությունների հետ կնքել է պաշտոնական համաձայնագրեր

Ucom-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մեկնարկի մասին, որի շրջանակում Երևանում պաշտոնական համաձայնագրեր են կնքվել համաշխարհային գիգանտներից մեկի՝ Nokia-ի և հեռուստատեսության ժամանակակից լուծումներ ու նոր որակի ծառայություններ առաջարկող  միջազգային առաջատար MediaKind ընկերության հետ: Ստորագրման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործող նախագահ Գարեգին Բաղրամյանը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, դեսպաններ, բանկային, տեխնոլոգիական, բիզնես ոլորտի ղեկավարներ: «Ucom-ը համարձակ քայլ է նախաձեռնել բոլոր ուղղություններով՝ կատարելով ներդրումներ, որոնք ուղղված են ընկերության հաջորդ փուլի զարգացմանը: Մեզ համար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ընտրվեց Էդիտա Գզոյանը

Փետրվարի 12-ին կայացած «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ, միաձայն ՀՑԹԻ տնօրեն ընտրվեց պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։ Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝

«Քաղաքապետի մերձավորները կաֆեներում հանդիպում են խոշոր կառուցապատողների հետ, դա կոռուպցիոն ռի՞սկ է, թե՞ արդեն կոռուպցիա է». Վիկտոր Մնացականյան

Վիկտոր Մնացականյանը նաեւ ասաց, որ կա 5 հոգուց բաղկացած քաղաքաշինական խորհուրդ ու խնդրեց ներկայացնել, թե այդ 5 հոգին ովքե՞ր են, ի՞նչ բարեկամական կամ այլ կապերի մեջ են քաղաքապետի, քաղաքական թիմի հետ:

Լրահոս

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031