Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ում կարմիր գորգով պատրաստվում են Վոլոդիմիր Զելենսկու այցին․ ի՞նչ է կատարվում ԵԽ շենքում. (Ֆոտոշարք)

Սա Վոլոդիմիր Զելենսկու առաջին այցն է ԵԽԽՎ։ Այցի շրջանակներում Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ դատարան՝ Ռուսաստանի դեմ տրիբունալ ստեղծելու մասին համաձայնագիր կստորագրվի։

Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները

ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ քննարկում Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

Հայտնի են 14 ձերբակալվածներից 12-ի անունները

Բագրատ Սրբազան, Կարո Օկումուշյան, Տիգրան Թոփալյան, Տիգրան Գալստյան, Դավիթ Գալստյան, Միհրան Մախսուդյան, Հրայր սարկավագ Հակոբյան, Աղասի Արշակյան, Իգոր Սարգսյան, Արա Ռոստոմյան, Արմեն Ալեքսանյան, «Սրբազան շարժման» համակիր Մովսեսլ:   «Ազգային ճակատ»

«Քաղաքական դիակը նա է, ով հանձնել է Արցախը». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անկախ զբաղեցրած պաշտոնից,Հայաստանում մեկ գլխավոր «քաղաքական դիակ» կա՝ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլական կապիտուլյանտներն իրար հերթ չտալով հերթական քարոզչական հարձակումն են սկսել նախկին նախագահների ու մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ անվանելով վերջիններիս «քաղաքական դիակ»։ Քաղաքական դիակը նա է, ով կզել է Ալիեւի ու Էրդողանի

Գործընթացի ձգձգումը ոչ միայն խոչընդոտում է մարզի սոցիալ-տնտեսական առաջընթացը, այլև չի համապատասխանում կառավարության ակնկալիքներին. Գևորգ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր՝ հունիսի 25-ին հանդիպել է «Ռիդ» ՍՊԸ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Արագած» ներդրումային ծրագրի իրականացման ընթացքը։ Հանդիպման ընթացքում նախարար Պապոյանը մտահոգություն է հայտնել ներդրումային ծրագրի դանդաղ ընթացքի վերաբերյալ՝ ընդգծելով, որ նման մասշտաբային և ռազմավարական նախաձեռնությունները պետք է իրականացվեն անհրաժեշտ արագությամբ և բարձր արդյունավետությամբ։ Նախարարի խոսքով՝ գործընթացի ձգձգումը ոչ միայն խոչընդոտում է

Բարեփոխումների նպատակն է ունենալ ԵՄ չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտ, ամրապնդել ինստիտուցիոնալ կարողությունները

Քննարկվել են վիզաների ազատականացման երկխոսության եւ ներքին գործերի ոլորտում ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախանշված բարեփոխումները

Յուրի Խաչատուրովի պաշտպանը պահանջել է, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքի նորմը պահպանվի եւ հստակ նշվի, թե որ մեղադրյալին է վերաբերելի ապացույցը

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեցին Սեյրան Օհանյանի, Մանուկ Վարդանյանի, Հակոբ Մարտիրոսյանի, Արմեն Գեւորգյանի, Նորայր Կարապետյանի, Գրիգորի Խաչատուրովի, Էդգար Արշակյանի գործով նախնական դատալսումները: Մեղադրանքի կողմ Գորիկ Հովակիմյանի ներկայացրեց հիմնական դատալսումներում հետազոտման ենթակա ապացույցները, որոնք ըստ մեղադրանքի՝ առնչություն ունեն մեղադրյալներին: Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը, վկայակոչելով քրեական դատավարության օրենսգիրքը, որտեղ հստակ սահմանվում է, որ վերդիկտ

Կրակոցներ՝ Էջմիածնում․ կասկածյալը գեներալ Մանվել Գրիգորյանի թոռն է. Shamshyan.com

Shamshyan.com. Երեկ՝ հունիսի 24-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային քրեական վարչությունում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատ քաղաքի Աշտարակի խճուղում գործող գազալցակայանում կրակոցներ են հնչել։ Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված գազալցակայանից քրեական ու

Օդում ազոտի երկօքսիդի պարունակությունը Նոր Նորքում, Կենտրոնում և Շենգավիթում գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Երևանում մթնոլորտային օդի որակը հունիսի 18-24-ը (2025թ.) ✅ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ հունիսի 20-ին, 21-ին և 23-ին, ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին և 24-ին, ◾️ Շենգավիթում՝ հունիսի 20-ին և 22-ին, ◾️ Արաբկիրում՝ հունիսի 22-ին։ ✅ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Նոր Նորքում՝ հունիսի 21-ին, 22-ին և

Վերականգնվել է ավտոմեքենաների ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ընկերության տնօրենի կողմից պետությանը պատճառված 260,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ վնասը

Դատախազի կողմից որոշում է կայացվել ընկերության տնօրենի նկատմամբ չհարուցել հանրային քրեական հետապնդում՝ ոչ արդարացնող՝ հանցագործությամբ պատճառված  գույքային վնասը հատուցելու հիմքով:

Կոստանյանը և Բուսիակիևիչը քննարկել են ԵՄ-ի հետ մուտքի արտոնագրերի ոլորտում համագործակցության շրջանակը

Հունիսի 24-ին  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում

Արա, հայավարի ձեզ պահեք, ուրախացե՞լ եք, որ մարդկանց տարել-փակել են. Էջմիածինցի երիտասարդը՝ ոստիկաններին

«Յան» ազգանունով իրեն հարգող մարդը չի կարա ՔՊ-ի կողքը լինի: Մարդ մի անգամ է սխալվում, 2018-ին ես նման սխալ արել եմ, երկրորդ անգամ նույն սխալը չեմ անի…»,- Քննչական կոմիտեի մուտքը հսկող ոստիկաններին դիմեց Էջմիածնի մի բնակիչ, որը 2018-ին մասնակցել էր թավշյա հեղաշրջման փողոցային գործողություններին:

Ժաննա Անդրեասյանը քննություն հանձնող աշակերտներին կոչ է արել ազատորեն արտահայտել սեփական մտքերն ու վերլուծությունը թեմայի շուրջ

Ծանոթանալով դպրոցներում առկա խնդիրներին՝ նախարարը հանձնարարականներ է տվել դրանց լուծմանն ուղղված քայլերին համապատասխան ընթացք տալու վերաբերյալ։

Կոմպոզիտորն ու ճարտարապետ-դիզայները վստահեցնում են, որ հայոց ճշմարիտ պատմությունը ճանաչելն ու նրան պաշտպան կանգնելը ամենաազդեցիկ կերպով արվել է բարձրարժեք արվեստի միջոցով

Ի դեպ, բազմալեզու այս երկը ներառում է նաեւ ուրարտերենը: Նախագծի տեսագրված տարբերակն էլ սփռվելու է աշխարհի զանգվածային լրատվության միջոցներով

Երևանում և Սիսիանում կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հունիսի 26-30-ը Երևանում և Սիսիանում կանցկացվի Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 8-րդ միջազգային կինոփառատոնը: Գլխավոր հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել  մամուլի ասուլիս՝ նվիրված փառատոնի այս տարվա ծրագրերին և սպասվող միջոցառումներին։ Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

Վարչախումբը որդեգրել է բացահայտ ահաբեկչական գործելաոճ՝ իր դավաճանական էությունը թաքցնելու համար. «ՀայաՔվե»

ՀՀ-ում աննախադեպ չափերի են հասել հետապնդումները, ձերբակալությունները և բռնաճնշումները քաղաքական գործիչների, գործարարների, հոգևորականների և առհասարակ այն բոլոր անձանց նկատմամբ, որոնք բարձրաձայնում են երկրում տիրող անօրինությունների և ձախողումների մասին։

Նկարը մեծացնում ես, տեսնում ես փամփուշտները կրակված են. Քրիստինե Վարդանյան

Այսինքն՝ գնացել են որսով զբաղվող մարդու տուն, նկարել են այդ մարդու օրինական զենքը, հիմա ուզում են ապացուցել, որ այդ մարդը որսորդական զենքով ահաբեկչություն էր ուզում իրականացնել։

«Այն, ինչ այսօր է կատարվում, դեռ ծաղիկներն են, մենք պետք է սպասենք, թե ինչ պտուղներ են տալու»․ Լարիսա Ալավերդյանը՝ ընդդիմադիրներին հետապնդելու մասին

«Արցախի հիմնահարցի կրիտիկական ամսաթիվը դա 1917-18 թվականներն են։ Եվ հայության կորուստները մենք պետք է սկսենք այդ տարիներից, որովհետեւ մենք տեսել ենք, որ արդեն մինչ 1988 թվականը 100 հազարավոր հայեր ստիպված լքել են իրենց հայրենիքը»։

Ներկայացվեց ԵՄ-Հայաստան քաղհասարակության պլատֆորմի տարեկան զեկույցը

Ստորագրել ենք շատ հավակնոտ տեքստ, որ պարունակում է բարեփոխումների իրականացման հստակ առաջարկություններ. դեսպան Մարագոս

Հայ-թուրքական ուղիղ շփումներ, բայց ոչ ավելին. Ermenihaber

Սահմանների բացման և գործընթացի թվացյալ առաջխաղացման համար Թուրքիան իրեն հարիր ոճով գործի է դրել մի մեխանիզմ, որով անընդհատ տարբեր նախապայմաններ ու պատճառաբանություններ է առաջ քաշում, ստանալով ինչ իրեն պետք է, բայց դրան ի պատասխան հայկական կողմը հայտարարություններից զատ չի ստանում ոչինչ:

Ամռանը խուսափեք քաղցր և գազավորված ըմպելիքներից, խմեք ջուր և օգտագործեք ջրով հարուստ մթերք. Արմեն Մուրադյան

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը Ամռանը խուսափեք քաղցր և գազավորված ըմպելիքներից, խմեք ջուր և օգտագործեք ջրով հարուստ մթերքներ Ամռանը ջրազրկումից խուսափելու համար մի սպասեք ծարավի զգացմանը՝ պարբերաբար ջուր և ջրով հարուստ մթերքներ օգտագործեք․ Հարմար տարբերակ է նաև օրական հեղուկի պահանջի հաշվարկի համար հետևյալ պարզ բանաձևը՝ քաշի վրա հիմնված՝

Բագրատ սրբազանը մեղադրվում է ահաբեկչության, զանգվածային անկարգությունների եւ իշխանության բռնազավթման մեջ․ նրան 18 եւ 12 տարի ազատազրկում է սպառնում

Բագրատ սրբազանի պաշտպանական թիմը կատարվողը քաղաքական հետապնդում է որակում, որը ընդդիմությանը պարալիզացնելու նպատակ ունի, որպեսզի Եկեղեցու դեմ առավել մեծ ոտնձգություններ իրականացվեն։

Բրայան Մասթն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին. ԱՄՆ-ն հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր ջանքերին եւ շարունակելու է ցուցաբերել ակտիվ ներգրավվածություն

ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 24-27-ն աշխատանքային այցով գտնվում է Վաշինգտոնում: Այցի շրջանակում պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Մարիա Կարապետյանը եւ Գեղամ Նազարյանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը հունիսի 24-ին հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի

ՔԿ-ի ցուցադրած զենքերից մի քանիսն օրինական են․ Գեղամ Մանուկյան

Հիշեցրեց` մեկ տարի առաջ քննչականը հրապարակեց, Հ1–ը մեծ ռեպորտաժ պատրաստեց, թե Հրաչ Ղևոնդյանը Լևոն Քոչարյանի անունով իբր հեղաշրջում էր ձեռնարկում, իբր ձայնագրություն էին հրապարակել. մեկդ հարցրեք` ինչ եղավ էդ գործը, կարճել են, 0 ապացույց։

«Ռիո» մոլի պատերից ևս հեռացնում են Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները

«Ազգային ճակատ». «Ռիո» մոլի պատերից ևս հեռացնում են Սամվել Կարապետյանի լուսանկարներով պաստառները: Ավելի վաղ Հյուսիսային պողոտայում ապամոնտաժվել էին Սամվել Կարապետյանի լուսանկարներով գողազդային վահանակները:

Հրայր սարկավագ Հակոբյանին եւ Աղասի Արշակյանին մեղադրանք է առաջադրվել․ Փաստաբան

Նրանք մեղադրվում են ահաբեկչության նախապատրաստման եւ իշխանության յուրացման նախապատրաստման համար

Քննչական կոմիտեի կողմից հրապարակված զենք-զինամթերքի լուսանկարները քարոզչական նպատակ են հետապնդում. Սրբազան պայքար

Ցավոք, իշխանությունները շարունակում են մոլորեցնել հանրությանը՝ ներկայացնելով ոչինչ չապացուցող լուսանկարներ և կասկածելի ձայնագրություններ։

«Վերադարձի իրավունքը պետք է իրացնել ամբողջ հայկական պահանջատիրության համատեքստում․ եւ արցախահայերի, եւ գարդմանահայության վերադարձի իրավունքը պետք է իրացվի»

«Ադրբեջանը՝ որպես պետություն, ի հայտ է եկել 1917 թվականին, իսկ ադրբեջանցիներին որպես ազգ սկսել են համարել 1936 թվականին։ Հիմա իրենք շատ խոսում են իրենց վերադարձի իրավունքի մասին, բայց իրենք բնիկ ժողովուրդ չեն»։

«Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում». Լևոն Տեր-Պետրոսյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի:

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930