Օրվա լրահոսը
Հնարավորինս քիչ կերակրենք Գազանին
Միջակ մարդկանց մտքերը կանխորոշված են ալգորիթմներով Իմ մանկության եւ պատանեկության տարիներին գիտաֆանտաստիկ ֆիլմերում ռոբոտները հիմնականում ներկայանում էին որպես մարդանման «երկաթի կտորներ», որոնք կտրուկ շարժումներ էին անում եւ խոսում էին «մետաղական», միապաղաղ ձայներով: Ամենադրամատիկ բանը, որն այդ պարագայում կարող էր տեղի ունենալ, «չար ռոբոտների» ապստամբությունն էր մարդկանց դեմ: Խնդիրը, սակայն, կարգավորվում էր «բարի ռոբոտների» եւ homo
«Այդ 8 գյուղերի մասին խոսում եք դուք, Հաջիեւը եւ Իլհամ Ալիեւը»․ ՔՊ-ական պատգամավորը «չի հիշում» Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
Պապոյանին հիշեցրեցինք, որ այսպես կոչված «անկլավները» հանձնելու մասին Նիկոլ Փաշինյանն է խոսել՝ հայկական Տիգրանաշենը անվանելով ադրբեջանական հորինված «Քյարքի»։
ՀԱՊԿ որոշման նախագիծը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն շարունակում է ուժի մեջ մնալ, եթե կոնսենսուս ձեռք բերվի. Իմանգալի Տասմագամբետով
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ողջույնի խոսքով հանդես է եկել ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 11-րդ նիստի ժամանակ: «ՀԱՊԿ որոշման նախագիծը, որն ուղղված էր տարածաշրջանում իրավիճակը լիցքաթափելուն շարունակում է ուժի մեջ մնալ, եթե կոնսենսուս ձեռք բերվի»,- ելույթում մասնավորապես նշել է:
«Բանակից անհայտ հանգամանքներում ազատված Տիգրան Ավինյան» արտահայտությունը համարել վիրավորական, դրա համար մեծ երևակայություն է պետք ունենալ»․ Դավիթ Սարգսյան
Ըստ լրագրող Դավիթ Սարգսյանի՝ հայցվոր կողմը ցայտնոտի մեջ է։
Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ Հայաստանի տնտեսական աճը կթուլանա
ՀՀ կառավարության կանխատեսումների չափ լավատեսական չեն Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կանխատեսումները
«Ունենք ԿԳՄՍ նախարարություն, որի գլուխ կանգնած անձնավորությունը սպառնալիք է Հայաստանի համար». Բրյուսովի նախկին պրոռեկտոր
Ես կխնդրեմ իրավապահ մարմիններին ուշադիր լինել եւ այս հարցազրույցը դիտարկել իբրեւ հանցագործության մասին հաղորդում
Վրաերթի ենթարկված 6-ամյա տղան մահացել է
Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցում «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա Միքայել Պետրոսյանին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ
Հրավերի դեպքում՝ անկախ զբաղվածությունից, կընտրեն Հայաստանը
Մարսելո Պուենտեն եւ Բոգդան Բաչուն «Պարահանդես-դիմակահանդեսում» իրենց համար բացահայտեցին էքստրա դասի նվագախումբ, երգչախումբ «Արամ Խաչատրյան» համերգասրահում օրերս Վերդիի «Պարահանդես-դիմակահանդես» օպերայի համերգային կատարմամբ ավարտվեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից ավանդաբար անցկացվող Երեւանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը։ Aravot.am-ը իր հիացական արձագանքն էր հրապարակել Վերդիի բուռն ու դրամատիկ այս գործի կատարումից անմիջապես հետո։ Նշենք, որ գլխավոր դերերգերով հանդես
Արտաժամյա աշխատանքի դիմաց հանրային պաշտպանները փոխհատուցում կստանան
Օրենսդրական նախաձեռնությամբ՝ հանրային պաշտպանի գրասենյակի աշխատավարձային ֆոնդն ավելացվելու է 15%-ով
«Եկեղեցին պետությունից անջատ է եւ պատասխանատու չէ ՀՀ տարածքային ամբողջականության համար»․ Գեւորգ Պապոյանը՝ Արցախի թեմը պահպանելու մասին
«Հայաստանում Արցախի պետական ինստիտուտներ չկան, եւ բնականաբար դրանց պահպանման համար չենք կարող գումար հատկացնել»,- ասաց Պապոյանը։
Արմեն Գրիգորյանը և Լուի Բոնոն անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին: Կողմերն անդրադարձ են կատարել տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության հաստատմանն ուղղված ջանքերին և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին: Վերոնշյալի շրջանակներում ԱԽ քարտուղար Ա. Գրիգորյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները: Զրուցակիցները նաև քննարկել են երկկողմ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Երևան քաղաքում` Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերը, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը հնարավոր է կարճատև անձրև։ Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 8-ի ցերեկը, 9-ին, 11-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ին, 11-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին՝ արևմտյան 2-4 մ/վրկ, 10-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18
Երկու կողմերն էլ այժմ ներքաշված են զգայուն հավասարման մեջ
«Ամեն անգամ չէ, որ ծաղկամանը պաշտպանված է կոտրվելուց». արաբական հին ասացվածք Փորձառու որոշ հայ լրագրողներ վերջերս ապշեցուցիչ վերլուծություններ են արել, իսրայելա-լիբանանյան ամբողջական պատերազմի բռնկման հնարավոր սցենարի մասին, զարմանալիորեն ցույց տալով քաղաքական տրամաբանության ակնհայտ միամիտ անտեղյակություն, չնայած այն հանգամանքին, որ այս բոլոր տարիների քաղաքական փորձը պետք է նրանց ավելի լավ սովորեցներ: Ոմանք վերջերս տարօրինակ հեռուն գնացող
Շահրամանյանը դիմել է Վարդապետյանին՝ խնդրանքով, որ նմանատիպ հրապարակումները դատախազությունն ընդունի որպես հանցագործության մասին հաղորդումներ
Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս համացանցում, մասնավորապես, սոցիալական ցանցերում առանձին օգտատերերի կողմից լայն տարածում են ստացել Արցախի Հանրապետության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մասին հրապարակումներ և հանգամանքը, որ Արցախի Հանրապետության իշխանությունները շահագրգռված են պաշտոնատար անձանց կողմից կատարված հնարավոր չարաշահումները բացահայտելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու հարցում՝ նախագահ Սամվել Շահրամանյանը նամակով դիմել է ՀՀ գլխավոր
«ԼՂ-ից բռնի տեղահանվածները կստանան թոշակ, միաժամանակ նաեւ՝ 50 հազար դրամները»․ Վահե Հովհաննիսյան
Նախարարի խոսքով՝ ի սկզբանե արցախցիների համար ծախսեր նախատեսված չէին 2024 թվականի բյուջեի նախագծում, իսկ պատճառն այն է, որ նախագիծը կառավարությունը հաստատել էր դեռեւս այս տարվա սեպտեմբերին։
Քննարկվել են Հայաստան-ԱՄԷ տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարության առևտրի և տնտեսական հարցերով պետնախարար Ահմեդ Ալի Մուհամեդ Ալսայեղին: Վարչապետը ողջունել է ԱՄԷ պատվիրակության այցը Հայաստան և ընդգծել երկկողմ առևտրատնտեսական կապերի զարգացման ու ընդլայնման ուղղությամբ համատեղ քայլերի իրականացման կարևորությունը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկկողմ փոխգործակցությունը վերջին շրջանում կրում է դինամիկ բնույթ: Վարչապետը համոզմունք է հայտնել,
«Սա ի՞նչ եք դիտում՝ հայցից մասնակից հրաժարո՞ւմ»․ Դավիթ Սարգսյանի ներկայացուցիչն այն մասին, որ փոփոխված հայցում չկա «Փաշինյանն անմիջապես նշանակեց փոխվարչապետ, օրեր անց կոռուպցիոն սկանդալի կիզակետում էր» մասը
«168 ժամի» ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդեց դատարանին կիրառել հայցային վաղեմություն։
«Diplomatic World»-ի հետ հարցազրույցում Անդրեասյանն անդրադարձել է ԼՂ-ում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հուշարձանների պահպանության խնդրին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հարցազրույցը՝ Diplomatic World եվրոպական հեղինակավոր ամսագրին Նախարարն անդրադարձել է՝ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած պատմամշակութային հուշարձանների պահպանության խնդրին և այդ հարցում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարևոր դերակատարությանը Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, սահմանված խնդիրներին ու թիրախներին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների կրթության և հիմնարար մյուս իրավունքների ապահովմանը Diplomatic World-ի
Մի դեպքում՝ դատավորը վարույթի հարուցման որոշում է կայացնում, մյուս դեպքում՝ մյուս դատավորը մերժում է վարույթի հարուցումը
«Հոգեբանների եւ իրավաբանների միջազգային ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Խաչիկ Մարոզյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարար Գ. Մինասյանին, անդրադառնալով Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մ. Շահվերդյանի որոշումներից մեկին, պահանջելով կարգապահական վարույթ հարուցել նրա նկատմամբ: Նա տեղեկացրել է, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Գագիկ Հարությունյան) 2023 թ. հոկտեմբերի
Մեզ պետք է ոչ թե ընդդիմություն, այլ՝ լուրջ իշխանություն. Վահե Հովհաննիսյան
Մենք լավ չենք պատկերացնում պետության և ժողովրդի կազմաքանդման խորությունը. ուղղակի պատմական անդունդ է։
«Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար ՀՀ պետբյուջեից ծախսեր նախատեսված չեն եւ չեն լինելու»․ Գեւորգ Պապոյան
Պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց, որ անհրաժեշտություն կա գոնե պահպանել Արցախի ընտրված իշխանությունների ներկայությունը ՀՀ-ում։
Ադամ Շիֆի հրավերով Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդես կգա որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ
Կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով։ Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։ «Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը», – տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտում
Հոկտեմբերի 16-ից Երեւան քաղաքի քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի վարույթում է գտնվում Անահիտ Բարսեղյանն ընդդեմ «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամի գործը: Հայցվորը պահանջում է պատասխանողի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել, պարտավորեցնել պատասխանողին աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքը տրամադրելու եւ բռնագանձելու կոնկրետ գումարը: Դատական նախնական նիստի օրը դեռ չի նշանակվել: Սա առաջին դատական գործը չէ
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան ժողովին Հայաստանը ներկայացնում է դեսպան Վաղարշակ Հարությունյանը
ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների տարեկան ժողովին Հայաստանը ներկայացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Արմեն Գրիգորյանը չի մասնակցելու այս հանդիպմանը։
Երկրաշարժ Իրանում՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք
Նոյեմբերի 8-ին, ժամը 11:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 07:08-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.13⁰ և արևելյան երկայնության 48.05⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Պարսաբատ քաղաքից 59 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը (08.11.2023 թ․-ի, ժամը 09։18-ի,
Հայաստանի պետականության հիմքերի թուլացման գիծը
Բաքվի այս քաղաքականությանն ի պատասխան Հայաստանի իշխանությունները հետապնդում են` խաղաղության հաստատում ամեն գնով քաղաքական նպատակը «Մենք իրականացնում ենք «Մեծ վերադարձ» ծրագիրը», օրերս Աստանայում, «Թյուրքական պետությունների կազմակերպության» 10-րդ հոբելյանական գագաթնաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նրա խոսքով՝ «նախկին ներքին տեղահանվածները՝ այս հողերի իսկական տերերը, արդեն վերադարձել են Լաչին եւ Ֆիզուլի քաղաքներ, ինչպես նաեւ երեք գյուղ։
Ուղարկել են սահման պահելու եւ աշխատանքից ազատել` բացակայության հիմքով. «Հրապարակ»
Սահմանին հերթապահություն անելու ժամանակ իրեն ազատել են աշխատանքից
Հայկական յուշարձաններու վերացման Ատրպէյճանի քաղաքականութիւնը 30 տարի է ի վեր կը շարունակուի. Րաֆֆի Քորթոշեան
Արցախը Ատրպէյճանի բռնակցումէն ետք, ի՛նչ ճակատագրի կրնան ենթարկուիլ Արցախի պատմամշակութային կոթողներն ու Արցախի տարածքին հայկական հետքերու Ատրպէյճանի կողմէ վերացման գործընթացը կասեցնելու իրաւական քայլերուն մասին «Հորիզոն»-ի խմբագրակազմի անդամ Սոնա Թիթիզեան Կէտիկեան հարցազրոյց ունեցաւ Հայկական Ճարտարապետութիւնը Ուսումնասիրող հիմնադրամի փոխ տնօրէն Րաֆֆի Քորթոշեանի հետ, որուն ընթացքին ան յայտնեց. «Ատրպէյճանի հայկական յուշարձաններու վերացման կամ խեղաթիւրման քաղաքականութիւնը 30 տարի է
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել. Պատրուշև
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել հակամարտությանը, ԱՊՀ երկրների գործընկերների հետ հանդիպմանը ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը Նիկոլայ Պատրուշևը: Ըստ նրա՝ Արևմուտքի քայլերը միայն սրում են իրավիճակը և նպաստում տարածաշրջանում հակասությունների պահպանմանը։ «Մենք շահագրգռված ենք Հարավային Կովկասում իրավիճակի կայունացմամբ, դրա զարգացման համար պայմաններ ստեղծելով և


















































