Օրվա լրահոսը
Դեսպան Մակունցը հյուրընկալվել էր «ՌԱՆԴ» կորպորացիայում, քննարկման թեման Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակն էր
Նոյեմբերի 3-ին դեսպան Մակունցը հյուրընկալվել էր «ՌԱՆԴ» կորպորացիայի Պենտագոն Սիթիի գրասենյակում։ Քննարկման թեման Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակն էր և Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հեռանկարները։ Դեսպանի խոսքին հետևեց հարցուպատասխանի հատվածը։ ՌԱՆԴ կորպորացիան, որի կենտրոնակայանը գտնվում է Սանտա Մոնիկայում (Կալիֆորնիա), ԱՄՆ շահույթ չհետապնդող համաշխարհային քաղաքականության վերլուծական կենտրոն, հետազոտական ինստիտուտ և խորհրդատվական ընկերություն է: Զբաղվում է
Արցախի պետական ինստիտուտների պահպանումը հստակ ծրագրի, ազգային տեսլականի բաղադրիչ պետք է լինի, որին պետք է համահայկական աջակցություն ցուցաբերվի. Հակոբ Հակոբյան. «Հրապարակ»
Արցախի «Արդարություն» կուսակցության ղեկավար, ԱՀ նախագահի հետ անցած շաբաթ փակ քննարկմանը մասնակցած Հակոբ Հակոբյանը, անդրադառնալով Մարուքյանի հայտարարությանը, ակնկալում է, որ նա կհիմնավորի իր տեսակետը, թե ինչպես կարող է ԱՀ պետական ինստիտուտների պահպանումը սպառնալ ՀՀ ազգային անվտանգությանը: Նա հակառակն է պնդում` որ առանց Արցախի չի կարող գոյություն ունենալ ուժեղ եւ կենսունակ Հայաստան, եւ որ Արցախը, Հակոբյանի
«Հայաստանի ատոմակայանն անվտանգ է: մեր մոնիտորինգի արդյունքները խոսում են ճառագայթային աղտոտվածության բացակայության մասին». Մոհամմադ Բեյգ
Իրանի հյուսիս-արևմտյան շրջանի և Արևելյան Ատրպատականի պաշտպանության համակարգի ղեկավար Մոհամմադ Բեյգը, խոսելով Մեծամորի ատոմակայանի աղտոտվածության մակարդակի խնդրի մասին, նշել է. «Ճառագայթների չափման կայանն Արևելյան Ատրպատականի ոչ ակտիվ պաշտպանության կարևորագույն հենակետերից մեկն է՝ էլեկտրակայանների և բժշկական կենտրոնների աղտոտվածության մակարդակը ստուգելու առումով: Վերջին մեկ տարվա ընթացքում այս բազան մոնիտորինգի է ենթարկել Հայաստանի Մեծամորի ատոմակայանը, որի արդյունքները խոսում
Հանցագործությունների բացահայտման վրա՝ 20 տոկոս է, թե ինչքան, թքած ունեն. Գագիկ Համբարձումյան. «Հրապարակ»
ՆԳՆ օպերատիվ խորհրդակցության ժամանակ ոստիկանության ծառայությունների եւ տարածքային մարմինների 2023 թ. 9 ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքներն ամփոփելիս արձանագրվեց, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում կրկին հանցավորության աճ է գրանցվել եւ բացահայտելիության անկում։ Ծանր հանցագործություններով բացահայտման ցածր ցուցանիշը՝ 41,6%, առանձնապես ծանր հանցագործություններով՝ 20,6%, ու հատկապես թմրամիջոցների շրջանառության գրեթե հնգապատիկ աճը մտահոգիչ են։ «Հաշվետու ժամանակահատվածում 2294-ով աճել
Բաքվում դատախազը Վագիֆ Խաչատրյանի համար պահանջել է 15 տարվա ազատազրկում
Դատախազը նշել է, որ Խաչատրյանն իր պատժի 5 տարին պետք է կրի բանտում, իսկ մի մասը՝ խիստ ռեժիմի ուղղիչ հիմնարկում։
Եթե խաղաղության պայմանագրով անդրադարձ չի արվում արցախցիների թեմային, այն կնքելու դեպքում փակվելու է հայկական Արցախի բազմահազարամյա էջը. «Փաստ»
Ադրբեջանի ցեղասպան գործողությունների արդյունքում Արցախը նախ ռազմական ագրեսիայի զոհ դարձավ, ապա հայաթափվեց։ Շատերը հատկապես գործող իշխանությունների պաշտոնավարման պարագայում ուղղակի անհավանական են համարում արցախցիների վերադարձի հարցի բարձրացումը։ Շեշտում ենք, ոչ թե վերադարձի հնարավորությունը, այլ այս իշխանությունների օրոք այդ հարցի բարձրացումը: Պատահական չէ, որ մերձիշխանական շրջանակներից հայտարարություններ են հնչում այն մասին, որ հնարավոր խաղաղության պայմանագրում արցախահայերի հնարավոր
Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետը քաղաքապետարանում իր կնոջն է տեղավորել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օրերս իրավապահ մարմինները բերման են ենթարկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ, ՔՊ-ական Արման Բարխուդարյանին, կոմունալ բաժնի պետ Աշոտ Խաչատրյանին, առեւտրի բաժնի պետ Հրայր Արամյանին եւ կոմունալի աշխատակից Վան Հարությունյանին՝ գնումների գործընթացը ոչ պատշաճ կատարելու կասկածանքով: Ըստ տեղեկությունների՝ կասկածյալների ցանկում է նաեւ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին թաղապետ Սաշա Կատվալյանը, որն այժմ
Ի տարբերություն «նախկինների» ժամանակ ակտիվ դրսևորվող բազմաթիվ այլ «իրավապաշտպանների», Ավետիք Իշխանյանը շարունակել է իր բողոքի ձայնը հնչեցնել նաև «թավշյա» իշխանափոխությունից հետո. «Փաստ»
Ավելին, երբ փաշինյանական իշխանության բերած աղետներն ու ծանր հետևանքներն ակնհայտ դրսևորվեցին, նկատի ունենք 2020-ի պատերազմն ու հաջորդած իրադարձությունները, Ավետիք Իշխանյանը, որպես հայ մարդ, հստակ արտահայտեց իր դիրքորոշումը և վերաբերմունքը այդ ամենի հետ կապված և շարունակում է արտահայտել:
«Ցուցակագրեք էն բ․․․ թուլեքի ցանկը, որոնց սատկացնելու ենք նիկոլի սիկ․․․ հետո»․ որ գրառման համար են մեկ ամսով կալանավորել Արագած Ախոյանին
Միջնորդությունը նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է մասնակի` մեկ ամիս ժամկետով։
Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ բովանդակային այլ հարցերի ուսումնասիրությունը մասնագետների կողմից որոշ դեպքերում իրականացվել է ոչ պատշաճ կերպով․ «Ժողովուրդ»
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը խոստովանում է, որ նոր չափորոշիչներով դասագրքերի տպագրման եւ ստեղծման գործընթացը, ըստ էության, տապալել է։ Բանն այն է, որ նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել հանրային քննարկման, որով առաջարկում է հանձնաժողով ստեղծել։ Հիմնավորման մեջ կառույցը խոստովանում է. «Դասագրքերի ստեղծման գործընթացի ավարտին պարզ դարձավ, որ, մասնավորապես, սահմանված կարգով ուսուցչական համայնքից ընտրված մասնագետների
Արագած Ախոյանին կալանավորվել են սոցիալական հարթակում բռնության կոչ պարունակող գրառման համար
«Կամք» նախաձեռնության համահիմնադիր Վահագն Չախալյանի ֆեյսբուքյան գրառումը Մինչև ուրախացանք մի քանի քաղկալանավորների ազատ արձակմամբ, ռեժիմը նորերին է կալանավորում… Թե բա ժողովրդավարության բաստիոն։ Ախոյան ջան, պինդ մնա։
Բացվել է Ֆասթ Բանկի 32-րդ մասնաճյուղը Գավառ քաղաքում
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Բոշնաղյան 9/3 հասցեում բացվել է Ֆասթ Բանկի նոր՝ 32-րդ մասնաճյուղը։ Նորարար, ժամանակակից ոճով կահավորված ընդարձակ մասնաճյուղում հաճախորդները 24/7 գրաֆիկով կարող են օգտվել Բանկի կողմից առաջարկվող ծառայություններից՝ կատարել միջազգային փոխանցումներ, օգտվել վարկատեսակներից, ներդնել ավանդ կամ ձեռք բերել պարտատոմսեր, կատարել վճարումներ, տարադրամի փոխարկում և այլն։ «Գավառ» մասնաճյուղի բացումը նպատակ ունի մարզում շեշտադրել Ֆասթի
«Ժողովրդավարության փարոսի» առանձնահատկությունները
Ի՞նչ է նշանակում, օրինակ, «շեֆի» ակնհայտ հրահանգով Ֆեյսբուքում «վտանգավոր» գրառումներ ընտրողաբար պեղելը եւ դրանց առիթով քրեական հետապնդում սկսելը: Սոցցանցերի հայկական հատվածում ամեն օր հազարավոր հայհոյանքներ եւ սպառնալիքներ են հրապարակվում: Բայց երբ հայհոյում են, վիրավորում են, սպառնում են իշխանության կողմնակիցները, դա համարվում է միանգամայն բնականոն: Իսկ երբ Ավետիք Իշխանյանն է գրում «մա՛հ դավաճաններին», դա հայտնվում է իրավապահների ուշադրության կենտրոնում:
Բուհերում արցախցիների նկատմամբ խտրական վերաբերմունքի մասին մտահոգիչ ահազանգեր եմ ստանում բռնի տեղահանված մեր երիտասարդ հայրենակիցներից․ Թագուհի Թովմասյան
Հոգեբանական ծանր վիճակում գտնվող ուսանողներն ընդգծում են, որ պրոֆեսորադասախոսական կազմի կողմից ակնհայտ տարբերակումներ և կողմնակալ վերաբերմունք է դրսևորում իրենց նկատմամբ՝ շեշտադրում կատարելով հարկադրաբար ՀՀ բուհերում հայտնվելու և իրենց ներկայությամբ ավելորդ խնդիրներ հարուցելու հանգամանքի վրա։
Ինչպես են տարբեր իրավիճակներն ու հիվանդություններն ազդում գլխուղեղի վրա
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում․ երբ մարդն ինչ-որ արտակարգ իրավիճակում է հայտնվում՝ հոգեկան կամ ֆիզիկական տրավմայի ենթարկվելով, գլխուղեղի արձագանքը լինում է «փախիր կամ պայքարիր»։ Շատերի վրա այդ վիճակը մեծ հետևանքներ չի թողնում, սակայն որոշ մարդկանց մոտ կարող է հետտրավմատիկ սթրեսային խանգարում զարգանալ, որի պատճառով գլխուղեղի՝ զգացմունքների կառավարման համար պատասխանատու հատվածը՝ նշաձև մարմինը, դառնում է գերակտիվ։ Դա նվազեցնում
Խայտառակություն
Հյուրասեր ժողովուրդն, առաջին հերթին կարեկցանքով ու սիրով կվերաբերվեր իր տառապյալ հայրենակիցների նկատմամբ։ Այդ կարծեցյալ հյուրասիրության անվան տակ, մենք օտարին ենք հաճոյանում, կեղծ ժպիտով, մտածելով միայն անձնական շահի մասին։ Այսօր էլ, համոզված եմ, որ շատերն օգտվում են արցախցիների ցավից, թանկացնելով բնակարանների վարձերը։
Լարիսա Ալավերդյան․ «Իրականում այն, ինչ արել է ՀՀ իշխանությունը, կներեք, իր առաջնորդի գլխավորությամբ, պատմական առումով եղել է ամենամեծ հարվածն ազգային անվտանգությանը»․ «Փաստ»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լինելիությունը գաղտնիք չի եղել Եվրախորհրդարանի համար: ԵՄ-ի 1999 թ. որոշման մեջ հստակ գրված է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճիշտ այնպես է կայացել, ինչպես նախկին խորհրդային հանրապետությունները: Նա չի ճանաչվել ահաբեկչական միավոր, ինչպես հիմա ուզում է ցույց տալ Ադրբեջանը:
Հայաստանում քրեական հետապնդում է հարուցվել՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ. «Փաստինֆո»
Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի շուրջ 20 ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Այսպես, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել՝ պարզելու, թե 2020թ․ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ հրահրված պատերազմի վերաբերյալ քրեական վարույթների շրջանակներում Ադրբեջանի
Խաղաղապահներն ամբողջ զինտեխնիկան Ղարաբաղից «նորոգման համար» ուղարկել են Ռուսաստան. «Ազատություն»
«Ազատություն» ռ/կ. Ռուս խաղաղապահներն ավարտել են Լեռնային Ղարաբաղից սպառազինության առաքումը Ռուսաստանի Դաշնություն՝ «վերանորոգման համար»։ «Ավարտվել է խաղաղապահ կոնտինգենտի անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը Ռուսաստան՝ պլանային նորոգման համար», – ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում: Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության, վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակում Շուշիի շրջանում փակվել է 1 դիտակետ: Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է ավելի քան 48 տոկոսով
Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստան 1 միլիոն 839 հազար 4 զբոսաշրջիկ 1 մլն 239 հազար 394-ի փոխարեն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեից՝ ներկայացնելով միջազգային զբոսաշրջության 2023 թվականի 9-ամսյա ցուցանիշները։ Աղբյուրի տեղեկատվությամբ՝ զբոսաշրջիկների թիվը հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ աճել է 48.4 տոկոսով։ Ըստ աշխարհագրության՝ 2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստան այցելած զբոսաշրջիկների
Ֆրենք Փալոնը ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը
«Ամերիկայի ձայն». ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենք Փալոնը X սոցիալական հարթակում, հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։ «Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր
Վոլկովի տեղակալը եկել է Արցախի КГБ, ասել է՝ զենքերը հանձնեք մեզ, դուք արդեն ենթարկվում եք Ռուսաստանին, որ կարողանանք ձեզ պաշտպանել ու խաբել են. Ռազմիկ Պետրոսյան
Ռուսներն են սաղ կազմակերպել ու հանձնել Արցախը, թե ինչ նպատակ են ունեցել, չեմ իմանում: Թե չէ այդքան զենքը կարե՞լի էր հանձնել:
Ռաֆայել Վահանյանը 6-րդ տեղն է զբաղեցրել վետերանների աշխարհի առաջնությունում
Իտալիայի Տերրասինի քաղաքում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որի տարիքային երկու խմբերում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանն ու Աշոտ Նադանյանը։ Հայկական շախմատի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Ռաֆայել Վահանյանը մասնակցում էր ավագ վետերանների՝ 65-ից բարձր տարիք ունեցողներ, առաջնությանը։ Եզրափակիչ տուրում մեր գրոսմայստերը ոչ-ոքի է արել գերմանացի Ռեյներ Կնաակի հետ եւ 8,0 միավորով պայքարն ավարտել
«Այնպես չէ, որ տնային կալանքն ուրախանալու մեծ առիթ է, առավել ևս, որ Տաթևի նկատմամբ ընտրված տնային կալանքով սահմանափակված է նաև այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը»․ Արսեն Բաբայան
Ըստ Տաթևիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանի՝ արագ աշխատելու շնորհիվ Տաթևը կարող է մեկ շաբաթվա մեջ դուրս գալ քրեակատարողական հիմնարկից։
Բայրամովի նշած «հայկական կողմը», այսինքն՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը միայն աջակցում է
Ադրբեջանի ԱԳՆ Ջեյհուն Բայրամովը այսօր Բուխարեստում Ռումինիայի ԱԳՆ-ի հետ ունեցած հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև այսպես կոչված խաղաղության պայմանագրին։ Նա ասել է, որ «Բաքուն հավատարիմ է Երևանի հետ խաղաղությանը և հույս ունի, որ հայկական կողմը հարաբերությունները կարգավորելու «եզակի հնարավորությունը» բաց չի թողնի։ Ադրբեջանը հույսը դնում է Հայաստանի կողմից կառուցողական մոտեցման և փոխադարձ քայլերի վրա։ Ադրբեջանի
Ձյունիկ Աղաջանյան․ «Խաղաղության խաչմերուկ կոչվածը մեզ ոչ թե դարձնելու է տարանցիկ ճանապարհից օգուտ քաղող երկիր, այլ ոտատակի լաթ»
ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը «Հայելի» ակումբում խոսելով Հայաստանի իշխանությունների կողմից շրջանառության մեջ դրված «Խաղաղության խաչմերուկ» եզրույթի մասին՝ ասաց, որ համեմատաբար տարեց մարդիկ կհիշեն, որ առաջին նախագահի ժամանակ էր դա քարոզելու շատ փորձ արվում։ «Հիմա դա վերակենդանացվում է նոր երանգներով։ Սակայն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դա փաստացիորեն իրականություն դառնալ չի կարող
«Անկախ իր տեղակայման վայրից, ԱՀ ԱԺ-ն գործելու է՝ անկախ նրանից, որ դա որեւէ մեկին դուր գալիս է, թե՞ չի գալիս». Մետաքսե Հակոբյան
Aravot.am-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը –ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, օրերս, 24news-ի, «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ, պատասխանելով Արցախի պետական ինստիտուտների գործունեության հնարավորությունների մասին հարցին, հայտարարել էր. «ՀՀ-ում Արցախի ոչ մի ինստիտուտ չի գործելու, դա ազգային անվտանգության հարց է»: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը: – Արցախի պետական կառույցները ենթարկվում են ԱՀ
Կողբում բացվել է Թումո կենտրոնը և ընդունել է իր առաջին սաներին
Նոյեմբերյան համայնքում եկար սպասված իրադարձությունն արդեն իրականություն է դարձել․ Կողբում բացվել է Թումո Կենտրոնը և արդեն ընդունել է իր սաների առաջին խմբին։ Սա մեծ ձեռքբերում է սահմանամերձ համայնքի համար և պետք է արժանին մատուցել նախաձեռնության հեղինակներին, Թումո կենտրոնի հիմնադիրներին։ Նախաձեռնության իրականացման համար իր ջանքերը չի խնայել Նոյեմբերյանի համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն
«Բովանդակությամբ» Աշտարակի դրամատիկական թատրոնի խաղացանկի հիմքը դրվեց
Օրերս բացվել է Աշտարակի դրամատիկական թատրոնը` երիտասարդական շնչով ու նոր ձեռագրով։ Գեղարվեստական ղեկավարը հանդիսատեսի կողմից սիրված «Մեղրի համը», «Գարդենիա», «Միզերի», «Բովանդակություն» ներկայացումների ռեժիսոր Գոռ Մարգարյանն է։ Այժմ թատրոնի խաղացանկում «Բովանդակություն» ներկայացումն է, որը բեմադրվել է Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի և բանաստեղծի այլ ստեղծագործությունների հիման վրա։ Բնավորություններ, հոգեվիճակներ, կիրք, լարված սպասումներ, մտաշխարհի հուզական բռնկումներ, տագնապներ․


















































