Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆայել Վահանյանը 6-րդ տեղն է զբաղեցրել վետերանների աշխարհի առաջնությունում

Նոյեմբեր 06,2023 23:03

Իտալիայի Տերրասինի քաղաքում ավարտվեց վետերան շախմատիստների աշխարհի առաջնությունը, որի տարիքային երկու խմբերում Հայաստանը ներկայացնում էին գրոսմայստերներ Ռաֆայել Վահանյանը, Արտաշես Մինասյանն ու Աշոտ Նադանյանը։

Հայկական շախմատի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Ռաֆայել Վահանյանը մասնակցում էր ավագ վետերանների՝ 65-ից բարձր տարիք ունեցողներ, առաջնությանը։ Եզրափակիչ տուրում մեր գրոսմայստերը ոչ-ոքի է արել գերմանացի Ռեյներ Կնաակի հետ եւ 8,0 միավորով պայքարն ավարտել 6-րդ տեղում։ Վահանյանը ընդամենը կես միավոր է զիջել հաղթողին։ Այսինքն, առավելության հասնելու  դեպքում տեղ կզբաղեցներ մրցանակակիրների շարքում։

50 տարեկանից բարձր տարիք ունեցողների առաջնությունում Արտաշես Մինասյանը 7,0 միավորով զբաղեցրել է 14-րդ, իսկ Աշոտ Նադանյանը՝ 6,5 միավորով՝ 21-րդ հորիզոնականը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930