Օրվա լրահոսը
Հայաստանի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը
Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։ ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։ Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի
Նիկոլն Արցախի հարցը լուծեց այնպես, որ ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար․ սա էր Իլհամ Ալիևի ասելիքը․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը Ընդգծված ադրբեջանամետ Իգոր Կորոտչենկոյի հետ 1 ժամ 40 րոպեանոց հարցազրույցում Նիկոլի մեծ եղբայր Իլհամ Ալիևը խոսել է 44 օրերի պատերազմի, պատճառների և հետևանքների մասին։ Հակիրճ, ի՞նչ է ասել նա պատերազմից մեկ տարի անց։ Հիմնական մեսիջներն են. 1. Արցախյան երկրորդ պատերազմը սկսել է հայկական կողմը՝
Քովիդ 19-ի դեմ պատվաստումների մասին միֆերը (տեսանյութ)
COVID-19-ի դեմ պատվաստումների մասին միֆերը. մասնագիտական դիտարկումներ։ ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-28-ը, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը, 30-ին առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը լույս 27-ի գիշերը կնվազի ևս 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-30-ը սպասվում
Հայկական բանակը և հայ ժողովուրդը Արցախյան գոյամարտում երբեք չեն պարտվել հակառակորդին․ Սեյրան Օհանյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձը Հայաստանի գործող իշխանությունը պարտվել է Ադրբեջանին։ Հայկական բանակը և հայ ժողովուրդը Արցախյան գոյամարտում երբեք չեն պարտվել հակառակորդին։
Կանանց հավաքականը մեկնարկում է աշխարհի թիմային առաջնությունում
Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականը, որի կազմում են Եվրոպայի չեմպիոն Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը եւ Սիրանուշ Ղուկասյանը, այսօր Իսպանիայի Սիտժես քաղաքում մեկնարկում է կանանց աշխարհի թիմային առաջնությունում: Մասնակցում են 12 թիմեր՝ Հայաստան, Ամերիկա-ՖԻԴԵ, Գերմանիա, Վրաստան, Հնդկաստան, Իսպանիա, Ղազախստան, Լեհաստան, Ուկրաինա, Ֆրանսիա, Ռուսաստան, Ադրբեջան: Սկզբում թիմերը կբաժանվեն երկու խմբի, որից հետո յուրաքանչյուր
Լեւոն Արոնյանը պարտվեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին
2021 Meltwater Champiwns Chess Tour Finals շախմատի մրցաշարում, որին մասնակցում են տասը ուժեղագույն շախմատիստներ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը առաջին տուրի չորս հիմնական պարտիաներում չկարողացավ պահպանել առավելությունը Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ (2:2), իսկ թայ-բրեյքում պարտվեց 1:2 հաշվով եւ դուրս մնաց հետագա պայքարից: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցերի շուրջ
ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անտոնիո Գուտերեշին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մասնագիտացված կառույցների միջև առկա արդյունավետ համագործակցությունը։ ՀՀ ԱԳ նախարարը ու ՄԱԿ-ի
Ծանրորդները մեկնարկեցին Եվրոպայի ոսկե մեդալով
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է ընդհանուր առմամբ 17 մարզիկ- մարզուհիով: Մեր թիմից առաջինը պայքարն սկսել է մինչեւ 20 տարեկանների հավաքականում ընդգրկված 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Գյումրեցի 19-ամյա ծանրորդը երկամարտում ցույց է տվել 230 (100+130) կգ եւ նվաճել է իր տարիքային
Կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում
ՀՀ նկարիչների միությունում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 19:00-ին, կմեկնարկի «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Միջոցառումը նվիրվում է Արցախյան պատերազմի մասնակից բոլոր քաջ հայորդիներին և իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի,
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք է գրանցվել
Սեպտեմբերի 25-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12990 քաղաքացու հետազոտություն, որից
Պատերազմի զոհերին նվիրված հուշաքարերի բացում է տեղի ունեցել
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում տեղի են ունեցել 2020 թվականի հուլիսյան մարտական գործողություններին նվիրված Սուրբ Զորավոր մատուռի խաչի օծման, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զորամասի հերոսացած տղաների հիշատակին կառուցված հուշաքարերի բացման արարողություններ: Զորամասի հրամանատարի տեղակալը ներկայացրել է անմահացած զինծառայողներ Արթուր Մուրադյանի, Վահե Մելիքյանի, Սևակ Սերոբյանի, Մհեր Մանուչարյանի կյանքն ու մարտական ուղին, որից հետո Տավուշի թեմի առաջնորդ
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք
Սեպտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Ունենք 627
Իրանն արգելել է մասնավոր ընկերությանը փոխադրումներ իրականացնել Արցախ. դեսպան
Իրանի իշխանություններն արգելել են մասնավոր տրանսպորտային ընկերություններին «անօրինական փոխադրումներ իրականացնել Ղարաբաղ»: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, լրագրողներին ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին: Դեսպանն ասել է, որ այդ ընկերություններին նախազգուշացում է արվել Ադրբեջանի իշխանություններից պաշտոնական տեղեկություն ստանալուց հետո: Մասնավորապես, նրանց առջև պահանջ է դրվել «հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել է Ժոզեպ Բորելի հետ
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Նյու Յորքում հանդիպել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հետ: Ինչպես նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, կողմերը մտքեր են փոխանակել ԵՄ-ի և Ադրբեջանի միչև երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունների ընթացիկ վիճակի վերաբերյալ: «Ընդգծվել է նոր համաձայնագիր կնքելու կարևորությունը, որը հիմնված կլինի իրավահավասար գործընկերության վրա»,- ասվում է
Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և սահել ձորակը
Սեպտեմբերի 26-ին, ժամը 04:37-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Mercedes-Benz C180» մակինշի ավտոմեքենան (վարորդ՝ Տ․ Գ․, ծնված 1993 թ․) դուրս է
Արարատ Միրզոյանն ու Բելգիայի ԱԳ նախարարը կարևորել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի հետ։ ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Այս համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ
«Տիգրանի ցանկացած ֆիլմ իրական է, առանց սուբյեկտիվ մեկնաբանությունների»․ Արամ Մանուկյանը՝ «Շարժումից դեպի անկախությունը» ֆիլմի մասին
Տիգրան Պասկեւիչյանի ֆիլմը կառուցված է արխիվային նյութերի հիման վրա
Սպասվածից թույլ մրցելույթներ Շարժայում
ՄԱԷ-ում ավարտվեց շախմատի 4th Sharjah Masters ICC-2021 մրցաշարը: Հայաստանը ներկայացրած երեք գրոսմայստերները Շարժայում հանդես եկան ակնկալվածից թույլ: Մասնավորապես, Հայկ Մարտիրոսյանը եւ Տիգրան Հարությունյանը ինը հնարավորից 4,5-ական միավորով զբաղեցրին, համապատասխանաբար, 27-րդ եւ 31-րդ հորիզոնականները, իսկ Արամ Հակոբյանը 4,0 միավորով բավարարվեց 41-րդ տեղով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցում դասասենյակներն անվանակոչվեցին ի հիշատակ զոհված զինծառայողների
ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառում էր կազմակերպել Վահե Մելիքսեթյանի անվան Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը: Միջոցառումն անցկացվեց դպրոցի բակում օրեր առաջ կառուցված փոքրիկ պուրակ-ջրվեժի մոտ, որի հիմնումը կրթօջախի անձնակազմի մտահղացումն է՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված՝ դպրոցի նախկին 7 սաների: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, հերոսների
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ
Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Զրուցակիցները կարևորել են փոխադարձ վստահության վրա հիմնված հայ-ռումինական պատմական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը: Քննարկվել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խորացումը, առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երկկողմ տնտեսական համագործակցության հեռանկարներին՝ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։ Արարատ
Արցախում պետական դավաճանության դեպք է բացահայտվել
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետևողական պայքար մղելով օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների կողմից Արցախի Հանրապետության դեմ ուղղված հետախուզական գործունեության բացահայտման, կանխման և խափանման ուղղությամբ, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում բացահայտել է պետական դավաճանության դեպք: Մասնավորապես՝ սույն թվականի սեպտեմբերի 25-ին սոցիալական ցանցերում և տելեգրամյան ալիքներում տարածվել են տեսանյութեր, որում հեղինակը ցույց է տալիս Ստեփանակերտի տարբեր վայրեր և
Լիճք համայնքում բացվեց Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան
Սեպտեմբերի 25-ին Լիճք համայնքում բացվեց համայնքից Արցախյան վերջին պատերազմում զոհված հերոսներ Արտյոմ Վաղինակի Ավետիսյանի, Սարգիս Հովիկի Սրքոյանի, Վելգեմ Արագոնի Գեղամյանի եւ Սաշա Աշոտի Կարապետյանի հիշատակը հավերժացնող հուշարձանը: Այն կառուցվել էր հերոս զինծառայողների ծնողների անմիջական նախաձեռնությամբ և ֆինանսական ներդրումների հաշվին: Հուշարձանը տեղադրվել է համայնքի մուտքի մոտ, Հայրենական Մեծ պատերազմի եւ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հուշարձանների կողքին՝
Բաքվի ռեժիմը պետք է իմանա, որ պատմությունը բազմիցս ցույց է տվել բռնակալների ճակատագիրը. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը Իմ պատասխանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում Իլհամ Ալիևի հնչեցրած ելույթին. 1939 թ. Կանադական ակումբում ունեցած ելույթում Ուինսթոն Չերչիլը հայտարարեց. «Ողջ աշխարհն այժմ մեզ է նայում, քանի որ մենք պաշտպանում ենք համամարդկային արժեքները»: Ես մտաբերեցի հենց այս խոսքերը, երբ լսեցի հարևան Ադրբեջանից մեր աշխարհ եկած հերթական բռնապետի
«Մարդը կարող է կոմայի մեջ ընկնել». Էրիկ Ալեքսանյանը` Արմեն Չարչյանի մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի համար անհասկանալի է դատարանի որոշումը` իր պաշտպանյալի խափանման միջոցի միջնորդության քննությունը հետաձգել մինչև մասնագիտական փորձաքննության արդյունքը։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում պաշտպանն ասաց, որ նման որոշում ինքն առաջին անգամ էր տեսնում. «Խափանման միջոցի որոշումը պետք է կայացնի անհապաղ և դրան տրվի լուծում։ Հետաձգել մինչև էական հանգամանքների պարզումը`
«Այս պատերազմը մեզ համար պետք է լինի շրջադարձային». Սարգիս Գրիգորյան
Ըստ Հովսեփ Խուրշուդյանի՝ ՌԴ-ն Արցախի խնդիրը և Արցախն օգտագործել է տարածաշրջանում իր շահերը պահելու և մնալու, ժողովրդավարություն թույլ չտալու համար:
Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել. Հայկ Մարության
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի ֆեյսբուքյան գրառումը Այսօր Ստեփանակերտի օրն է։ Քիչ առաջ քաղաքապետ Դավիթ Սարգսյանին շնորհավորական ուղերձ փոխանցեցի՝ բոլոր երեւանցիների եւ իմ անունից ջերմագին բարեմաղթանքներ հղելով ստեփանակերտցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հայոց աշխարհի երկու մայրաքաղաքները միշտ իրար հետ են եղել ու շարունակելու են իրար հետ լինել՝ արհավիրքի պահին, թե ուրախության։ Երեւանը միշտ Ստեփանակերտի թիկունքին է,
Արմեն Չարչյանը մնաց կալանավորված
Դատարանը խափանման միջոցի հարցը կորոշի նրա առողջական վիճակի մասին մասնագիտական կարծիք իմանալուց հետո
Դիլիջանում անցկացվեց «Արվեստների և արհեստների» 9-րդ փառատոնը
«Այս փառատոնը միջմշակութային երկխոսություն է։ Նրանք, ովքեր արժևորում են հայկական մշակույթն ու ավանդույթը պետք է ամեն տարի լինեն Դիլիջանում և միասին նշենք այս օրը»։
Ռազմամթերքի մատակարարման գործընթացում պաշտոնեական լիազորությունների չարաշահման դեպքեր են բացահայտվել․ ՀՀ ԶՈւ նախկին բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն այն մասին, որ ՀՀ զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող բարձրաստիճան զինվորականն ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկի կողմից


















































