Օրվա լրահոսը

Ինչպե՞ս քվեարկել Մանկական եվրատեսիլի մեր պատվիրակի՝ Կարինա Իգնատյանի օգտին

Ուշադրություն Մանկական եվրատեսիլի քվեարկությունը սկսված է։ Բացառիկ հնարավորություն ունենք օգնելու մեր մասնակցին հաղթել մրցույթում։ Անցեք հղումով և քվեարկեք մեր պատվիրակի՝ Կարինա Իգնատյանի օգտին։ Քվեարկել կարող եք ՑԱՆԿԱՑԱԾ երկրից (նաև ԱՄՆ-ից) և ՏԱՐԲԵՐ սարքավորումներով (հեռախոս , պլանշետ, համակարգիչ)։ Իսկ ինչպե՞ս քվեարկել՝ դիտեք տեսանյութը։ https://www.youtube.com/watch?v=i7myhA4c_ig&feature=emb_title https://www.facebook.com/ArmPublicTV/videos/2144162982559050/?v=2144162982559050

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում՝ Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 25-28-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:   ՀՀ ԱԻՆ ՀԻԴՐՈՄԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Որո՞նք են Միջին Արևելքում ապրող մեր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխվելու հետ կապված հիմնական մտահոգությունները

Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակի կոչը Միջին Արևելքի զարգացումների առիթով Նոյեմբերի 19-ին գումարած նիստում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը անդրադարձ կատարեց Միջին Արևելքում և հատկապես Լիբանանում քաղաքական զարգացումներին ու դրանց հետևանքներին տեղի հայ համայնքի վրա։ Ընդգծելով համոզումը, որ տեղական մեր համայնքները հավատարիմ են իրենց երկրորդ հայրենիքը համարվող երկրներին՝ Գրասենյակը արձանագրեց, որ չի կարելի նաև անտեսել

Նունե և Սավաննա Սարգսյանների հեքիաթը՝ «Երևանյան բեսթսելեր»-ի առաջին հորիզոնականում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հոկտեմբերի վաճառքի տվյալների: Առաջին հորիզոնականում է Նունե և Սավաննա Սարգսյանների «Կապույտ գետաձիուկի և վարդագույն մկնիկի արկածները» հեքիաթը: Գրքի գլխավոր հերոսները Մարթան և Մարտինն են, ովքեր ապրում են մի գեղեցիկ տնակում: Նրանք ամուսնացած էին, բայց, դժբախտաբար, երեխաներ չունեին: Մարտինը

Վիճաբանություն «Սթար» բար-սրճարանում․ Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ զենք են պահել 50-ամյա տղամարդու ուղղությամբ․ Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 23-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։30-ի սահմաններում Նալբանդյան փողոցի 29 հասցեում գործող «Սթար» բար-սրճարանում 50-ամյա Ալբերտ Գ․-ն դիտողություն է արել բար-սրճարանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին, որպեսզի նրանք չշարունակեն գոռգոռալ և հայհոյանքներ հնչեցնել, սակայն Հնդկաստանի մի քանի քաղաքացիներ ոչ միայն չեն ենթարկվել Ալբերտ Գ․-ի դիտողություններին, այլև սկսել են շարունակել հնչեցնել

Բանջարեղենի ափսե՝ մածնա-պանրային թանձրուկով

Եթե ընկերներով երեկոյան հավաք է՝ գինու կամ գարեջրի շուրջ, կարող եք որեւէ տաք ուտեստ պատրաստելու փոխարեն մի քանի սառը, թեթեւ նախուտեստներ պատրաստել՝ ե՛ւ ավելի հեշտ է, ե՛ւ ավելի թեթեւ՝ գիշերը ստամոքսը պետք չէ ծանրաբեռնել: Նման մի նախուտեստ է թարմ բանջարաղենի ափսեն, որը կարելի է մատուցել ինչպես հումուսը որպես թանձրուկ մատուցելով, այնպես էլ առաջարկածս թեթեւ սպիտակ

Նորմալ պետության տեսլականը

1999 թվականին Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքը բացահայտ հաղթանակ տարավ: Եվ նույն թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը: Ուղիղ 20 տարի  է անցել Հոկտեմբերի 27-ի այդ ահավոր նախճիրից, բայց այդ հանցագործության մասին գիտենք այնքան, ինչքան որ քսան տարի առաջ գիտեինք: Ոչ ավելի: Այսինքն, գիտենք, որ այդ

ՃՏՊ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին․ ավտոմեքենան կողաշրջվել է

Նոյեմբերի 24-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 10 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:  Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԶԻԼ-130» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գևորգ Ա.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի: Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:  

«Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

Նոյեմբերի 23-ին, ժամը 20:11-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Թումանյան 3 հասցեում կայանած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։18-ին, մարվել՝ 20։39-ին: Ամբողջությամբ այրվել է «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենան:   ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ավտոտնակում հրդեհ է բռնկվել

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի 21 հասցեին հարակից ավտոտնակում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։03-ին, մարվել՝ 19։19-ին: Ավտոտնակում այրվել են երկու անվադող, մեկ օդամղիչ և առաստաղի

Մենք ունենալու ենք հայրենիք, որի մասին շարունակում ենք երազել․ վարչապետը Ռոբերտ Ամիրխանյանին հանձնեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի 80-ամյակին նվիրված «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող հոբելյանական համերգին։ Համերգին մասնակցել են Արցախի պետական ջազ նվագախումբը, Արցախի պետական երգչախումբը, ՀՀ Զինված ուժերի երգչախումբը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Ներկայացվել

«Ես Հայաստանի և Ռուսաստանի սինթեզ եմ». հանդիպում Եվգենի Պետրոսյանի հետ

Նոյեմբերի 22-ին «Դոմ Մոսկվի» Մոսկովյան մշակութագործարարական կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Եվգենի Պետրոսյանի հետ: Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանն, իր ողջույնի խոսքում անդրադառնալով հայտնի արտիստի գործունեությանը, շեշտեց, որ նա ռուս և հայ ժողովուրդների բարեկամության և եղբայրության խորհրդանիշ է: Դա հաստատեց հենց հումորիստը՝ «Ես Հայաստանի և Ռուսաստանի սինթեզ

Բացվեց եւս մեկ արվեստի թանգարան

Նոյեմբերի 22-ին Սպենդիարյան 4 հասցեում բացվեց Բոյաջյան արվեստների կենտրոնը (ԲԱԿ) եւ հայկական գրաֆիկայի թանգարանը: Առաջին անգամ է, որ Հայաստանում` Երևանում, մեկ հարկի ներքո կգործի և՛ արվեստների կենտրոն, և՛ թանգարան: Ներկայացված էին Վարդգես Բոյաջյանի «XX-րդ դարի գրաֆիկական արվեստի վարպետները» անհատական հավաքածուի հայկական բաժինը, աշխարհահռչակ արվեստագետների՝ Էդգար Շահինի, Ժան Գառզուի, Ժան Ժանսեմի մի քանի հարյուրից ավելի արվեստի

Ոստիկանությունը փնտրում է 25-ամյա տաքսիստին, որն ուղեւորի անձնագրով ապառիկ հեռախոսներ է գնում

Գյումրեցի տաքսիստն ուրիշի անձնագրով 1 միլիոն դրամից ավելի արժողությամբ ապառիկ հեռախոսներ է գնել

Նա մի մարդ էր, ում մեջ կար ամեն ինչ․ Նաիրա Զոհրաբյան

Նոյեմբերի 23-ին գրքի երևանյան փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում լրագրող, հասարակական-քաղաքական գործիչ, ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ՝ «Թարգմանչի կինը» խորագրով։ Հանդիպման ընթացքում  Նաիրա Զոհրաբյանը խոսեց իր ամուսնու՝ թարգմանիչ Սամվել Մկրտչյանի կյանքի և գործունեության մասին։ «Ես ինձ ամենաերջանիկ կինն եմ համարում, որ ունեցել եմ իմ կյանքում Սամվելի նման մարդու։ Նա մարդ էր, ում մեջ կար ամեն

Գյումրի քաղաքում փայտե տաղավարն ամբողջությամբ այրվել է

Նոյեմբերի 23-ին, ժամը 17:57-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Խ. Հայրիկի փողոցի թիվ 6Ա շենքի հետնամասում այրվում է տաղավար: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:11-ին, մարվել՝ 18:22-ին: Ինքնաշեն փայտե տաղավարը (մոտ 6 քմ) ամբողջությամբ այրվել է:   ՀՀ

Որոշվել են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

«Դինամո» մարզադահլիճում ավարտվել է բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: Չորս օր տեւած պայքարին մասնակցել է ավելի քան 70 բռնցքամարտիկ: Ըստ քաշային կարգերի՝ հանրապետության չեմպիոն դարձել են Սեյրան Եղիկյանը (52 կգ), Արթուր Ղուկասյանը (57 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63 կգ), Արսեն Գրիգորյանը (69 կգ), Վախթանգ Հարությունյանը (75 կգ), Ռաֆայել Հովհաննիսյանը (81 կգ), Դավիթ Բոնոյանը (91 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը

Լեւոն Արոնյանը Կալկաթայում բաժանում է 7-ից 9-րդ տեղերը

Կալկաթայում մեկնարկած շախմատի Tata Steel Chess India Rapid & Blitz միջազգային մրցաշարում այսօր կայացել է արագ շախմատի եւս երեք տուր: Խաղացված ընդհանուր վեց տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը 5,0 միավորով Պենտալա Հարիկրիշնայի եւ Սանտոշ Վիդիթի հետ միասին բաժանում է 7-ից 9-րդ հորիզոնականները: Իսկ միանձնյա առաջատարը 10 միավորով աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:  

Այցելության ընթացքում եղանք Բաքու, Ղուբա և Գանձակ քաղաքներում, հանդիպեցինք մամուլի, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ․ Էդգար Էլբակյան

• «… ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակը պատասխանատվություն չի կրում մասնակիցների անվտանգության համար։ Անվտանգությունն ապահովելու են կողմերը…»։ Ստորագրելով սույն դրույթը պարունակող կանոնակարգի տակ՝ նոյեմբերի 17-ին լրագրողների փոխանակման այցով մեկնել եմ Ադրբեջան։ Մնացյալ 4 օրերին իմ և գործընկերներիս (Դավիթ Ալավերդյան, Արտյոմ Երկանյան) անվտանգությունը հոգալու էր մի երկիր, որի հետ հայկական պետություններն ունեն տասնամյակներ շարունակվող անվտանգային հակամարտություն։

Նոյեմբերի 21-ին Երևանում հնչած կրակոցների հետքերով․ հավանաբար դրանք ուղղվել են Պետրոս Հարությունյանի դեմ՝ մահափորձի նպատակով․ Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ, ՀՀ քր-օր-ի 258 հոդվածի 4-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և ստեղծվել է քննչական խումբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քննչական խումբը նախաքննություն է կատարելու

Վերին Լարսում գտնվող ավտոբուսի ուղևորները շուտով կուղևորվեն Հայաստան

Վերին Լարսում գտնվող ավտոբուսի բոլոր ուղևորները հարցաքննվել են։ Շուտով նրանք կուղևորվեն Հայաստան։ Հիշեցնենք՝ Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցրել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներին։

Վերին Լարսի անցակետում ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել․ ավտոբուսի մյուս ուղևորներին տրամադրվել են սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Վերին Լարսի անցակետի վրացական հատվածում այսօր գիշերը կանգեցվել էր Հայաստան մեկնող ավտոբուսը, որտեղ հայտնաբերվել է արգելված բեռ։ Վրաստանի իրավապահ մարմինների հաղորդմամբ, ձերբակալվել են ՀՀ երեք քաղաքացիներ։ Այժմ ընթանում է նախաքննություն և հետագա զարգացումների վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հայելյալ հայտարարություններով։ Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվում են։ Վերին Լարսում գտնվող՝ Վրաստանում ՀՀ

ՀՀԿ նախկին պատգամավոր, ԿԳ նախկին փոխնախարար Վահրամ Մկրտչյանը`«Սոցիալական շարժման» անդամ

«Սոցիալական շարժումը» քաղաքական ենթատեքստ չունի եւ զբաղվելու է բացառապես սոցիալական խնդիրներով

Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան. Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ոչ հաստատեցիք, ոչ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը: Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական

«Միջավայրը մաքրենք թմրամոլներից» օպերացիայի շրջանակներում պետական պաշտոնյա է ձերբակալվել․ Shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների կողմից ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև համագործակցելով ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի իրենց գործընկերների հետ, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Խանջյան փողոցի «Վերնիսաժ» տոնավաճառի մոտից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մի քանի քաղաքացու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացիները եղել են

ՀՀ ԱԽ քարտուղարն անդրադարձել է ազգային անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգների և մարտահրավերների բնույթին

Նոյեմբերի 22-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում (ՄԱՀՀԻ) տեղի ունեցավ փորձագիտական փակ հանդիպում-քննարկում Անվտանգության Խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Հայաստանի անվտանգության ներկայիս միջավայրի համատեքստում ՀՀ Անվտանգության Խորհրդի քարտուղարը հանդես եկավ համապարփակ ելույթով, որում անդրադարձավ ազգային անվտանգությանը սպառնացող ներքին ու արտաքին վտանգների և մարտահրավերների բնույթին, տարբեր ոլորտներում ՀՀ կողմից վարվող քաղաքականությունների անվտանգային բաղադրիչներին, ինչպես նաև ներկայացրեց

Միլանում Նիկոլ Փաշինյանի եւ ադրբեջանցի բլոգերի միջեւ կատարվածը բեմադրված էր. Գեւորգ Գեւորգյան

Վարչապետի անվտանգություն ապահովողները բավականին փորձառու են, նրանց շրջանցելը եւ վարչապետին հասնելը հեշտ չէ

Ոստիկանության Ճամբարակի բաժնի պետի լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են․ պարզաբանում

NewsMedia.am կայքում «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ հրապարակված տեսանյութի շրջանակներում ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվող ծառայողական քննության ընթացքում վարչություն է կանչվել ոստիկանության ծառայող։ Զուգահեռաբար տարվում են աշխատանքներ` տեսանյութում երևացող մյուս անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Ծառայողական քննության շրջանակներում ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով ոստիկանության Ճամբարակի բաժնի պետ Նարեկ Սիմոնյանի լիազորությունները

Նոյեմբերի 17-ից 23-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց

Նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 140 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով  ավելի քան 1300 կրակոց: ՊԲ-ի առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: ԱՀ ՊՆ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Լրահոս

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930